Դաշնամուր Վիլյամ Սարոյան

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։

― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

1. Վերլուծիր պատմվածքը:

Այս պատմվածքը պատմում էր, տղայի դաշնամուրի նկատմամբ՝ սիրո մասին: Օրերից մի օր նա խանութում դաշնամուր նկատեց և նա, որոշեց մտնել խանութ որպեսզի նվագի դաշնամուրը: Էմման՝ Բենի ընկերը, նկատեց թե ինչ լավ է նվագում դաշնամուրը Բենը և Էմման դարձյալ հարցրեց.

-Նվագել գիտե՞ս: Բենը պատասխանեց.

― Ո՛չ, չգիտե՛մ:

Իսկ հետո մոտեցավ նրանց աշխատողը, նրանք ողջույնեցին միմյանց և Բենը ասաց.

-Հիանալի դաշնամուր է:

-Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ Բենը հարցրեց.

-Որքա՞ն արժի այն:

Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ Եվ այստեղ իմ կարծիքով Բենը սկսեց տխրել, քանի որ նա այդքան գումար չուներ՝ որպեսզի առներ դաշնամուրը, բայց վաճառողը թույլ տվեց նրան նվագել էլի: Երբ նրանք՝ Էմման և Բենը դուրս եկան խանութից՝ նրանք գնացին նախաճաշելու: Ապա հետո Բենը ասաց.

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

պարապմունք 58 ամփոփիչ

1. Համեմատել

ա) 25 > 7 բ) -5 > -15 գ ) 7,2 > 3,5 դ) 24 = 16

2․ Բազմապատկել թվային արտահայտությունները։

ա) 15>11 և 3 >1  բ) 25>3 և 6>3  գ) 16<27 և 3<4

Ա 45>11

Բ 150>9

Գ 48<81

3․ Լուծել հավասարումները։

Ա x=9

Բ x=0

Գ լուծում չունի

4․ Կազմել ax2+bx+c=0 քառակուսային հավասարում, եթե նրա գործակիցները հավասար են․

ա) a=3, b=4, c=5 բ) a=-1, b=3, c=-2

Ա 3x2+4x+5=0

Բ -x2+3x-2=0

5․ Լուծել հավասարումները․

ա) 3x2-6x -9=0

բ) x2-6x +5=0

Ա x1=3;x2=-1

Բ x1=5 x2=1

6․ Տրված է y=|5x| ֆունկցիան: Գտնել

ա)  y -ի արժեքը, եթե x=6; =30

բ) x -ի արժեքը, եթե y=25։ +-5

Текст для анализа

Вот идут они по тихой улице.  Юноша и девушка. По глазам молодых  людей видно , что они счастливы.

     У девушки букетик гвоздик. Его принес ей юноша. Гвоздики – первый его подарок, и она любуется цветами, украдкой подносит их к губам. Но ей мало быть счастливой самой. Ей  хочется , чтобы всем было радостно оттого, что так хорошо ей и ее любимому.

  Но как поделиться с людьми своим счастьем? И тут ей приходит в голову неожиданная мысль. Девушка отделяет от букета гвоздику и бросает ее в темноту первого раскрытого окна. В доме, видимо, спят. И одинокий цветок остается на подоконнике.

  Раскрытых окон много: жара. И девушка бросает в каждое окно по  одной гвоздике. Юноша не останавливает ее, так как понимает, почему она это делает…

  Влюбленные уходят.

  А наутро люди нашли в своих комнатах –  на  подоконниках,  столах, на полу — красные цветы гвоздики.

  Так одно доброе счастье рождает другое.

а). Перевести на армянский язык. Ահա նրանք գնում են խաղաղ փողոցով։ Երիտասարդը և աղջիկը։ Երիտասարդների աչքերից երևում է, որ նրանք երջանիկ են։

Աղջկա ձեռքում փոքրիկ մեխակների փունջ կա։ Այն նրան նվիրել է երիտասարդը։ Այդ մեխակները նրա առաջին նվերն են, և աղջիկը հիանում է ծաղիկներով՝ գաղտագողի մոտեցնելով դրանք շուրթերին։ Բայց միայն ինքն երջանիկ լինելը նրան քիչ է։ Նա ուզում է, որ բոլորն էլ ուրախ լինեն այն բանից, որ իր և սիրած մարդու սիրտը լի է բերկրանքով։

Բայց ինչպես կիսվել մարդկանց հետ այդ երջանկությամբ։ Եվ ահա նրան հանկարծ մի հետաքրքիր միտք է գալիս։ Աղջիկը փնջից մի մեխակ է պոկում ու նետում առաջին բացված պատուհանի մթության մեջ։ Տանը, երևի, քնած են։ Իսկ միայնակ ծաղիկը մնում է պատուհանագոգին։

Բաց պատուհաններ շատ կային. շոգ էր։ Եվ աղջիկը ամեն պատուհանից մեկ մեխակ է նետում։ Երիտասարդը նրան չի կանգնեցնում, քանի որ հասկանում է, թե ինչու է նա այդպես վարվում…

Սիրահարները հեռանում են։

Եվ առավոտյան մարդիկ իրենց սենյակներում՝ պատուհանագոգերին, սեղաններին, հատակին՝ գտնում են կարմիր մեխակներ։

Ահա թե ինչպես է մի բարի երջանկություն ծնում մեկ ուրիշը։

б). Как вы понимаете данное предложение:   Так одно доброе счастье рождает другое. Я понимаю это как если с человеком происходит что-то хорошее, он сам становится добрее и счастливее. А когда человек добрый и счастливый, он делится этим с другими — помогает, радует, поддерживает. И тогда у других тоже появляется счастье.

в).Найти синонимичные пары : скучно, весело, страшно, радостно, грустно, стыдно, печально, совестно, боязно, тоскливо

скучно-нудно

весело-радостно

страшно- боязно

радостно-весело

грустно- печально

стыдно- совестно

печально- грустно

совестно- стыдно

боязно страшно

тоскливо-скучно

г) Подобрать антонимы:

принес — унёс

хорошо — плохо

бросает — ловит

приходит — уйти

темнота — свет

պարապմունք 57

Թեմա՝ y=√x ֆունկցիայի գրաֆիկը և հատկությունները։

y=√x ֆունկցիայի գրաֆիկը կառուցելու համար, սովորականի պես, x անկախ փոփոխականին տանք մի քանի դրական արժեքներ (x<0 դեպքում √x իմաստ չունի) և հաշվենք y կախյալ փոփոխականի համապատասխան արժեքները:Հարմարության համար կընտրենք x-ի այնպիսի արժեքներ, որոնց դեպքում ճշգրիտ որոշվում է քառակուսի արմատի արժեքը:Այսպիսով՝ եթե x=0, y=√0=0, x=1, y=√1=1, x=4, y=√4=2, x=6.25, y=√6.25=2.5, x=9, y=√9=3

Արդյունքում, լրացրինք հետևյալ աղյուսակը:

x0146.259
y0122.53

Կոորդինատական հարթության վրա կառուցենք գտնված (0;0),(1;1),(4;2),(6.25;2.5),(9;3) կետերը: Դրանք գտնվում են որոշ կորի վրա: Գծենք այն: 

1.png

Ստացանք y=√x ֆունկցիայի գրաֆիկը:

Գրաֆիկը շոշափում է oy առանցքը (0;0) կետում:

y=√x ֆունկցիայի հատկությունները թվարկելիս կհիմնվենք կառուցված գրաֆիկի վրա:

  1. Ֆունկցիայի որոշման տիրույթը [0;+∞) ճառագայթն է
  2. y=0 եթե x=0 և y>0 եթե x>0
  3. Ֆունկցիան աճում է [0;+∞) ճառագայթի վրա
  4. Ֆունկցիան սահմանափակ է ներքևից, բայց սահմանափակ չէ վերևից
  5. Ֆունկցիան ունի փոքրագույն արժեք և չունի մեծագույն արժեք ymin=0, եթե x=0  և ymax գոյություն չունի
  6. Ֆունկցիան անընդհատ է [0;+∞) ճառագայթի վրա
  7. Ֆունկցիայի արժեքների բազմությունը օրդինատների առանցքի դրական ճառագայթն է՝ [0;+∞)   

Հարցեր և առաջադրանքներ։

1․Ո՞րն է y=√x ֆունկցիայի որոշման տիրույթը։ [0;∞)

2․Արդյոք ֆունկցիան ունի՞ մեծագույն և փոքրագույն արժեքներ։ Ֆունկցիան ունի փոքրագույն արժեք և չունի մեծագույն արժեք։

3․ Որոշել y=√x ֆունկցիայի արժեքը, երբ x=1, x=4, x=9, x=16, x=25:

x=1 y=1

x=4 y=2

x=9 y=3

x=16 y=4

x=25 y=5

4․ Գտնել y=√x ֆունկցիայի արգումենտի այն արժեքը, որի դեպքում y=1, y=3, y=6, y=7, y=10։

y=1 x=12

y=3 x=9

y=6 x=36

y=7 x=49

y=10 x=100

5․ Պատկանում են արդյո՞ք y=√x ֆունկցիայի գրաֆիկին հետևյալ կետերը՝ A(1;1), B(-2;4), C(4;2), D(36;-6), E(81;9):

A(1;1) այո

B(-2;4) ոչ

C(4;2) այո

D(36;-6) ոչ

E(81;9) այո

6․ Կառուցել ֆունկցիայի գրաֆիկը։ ա)y=√x , բ)y=√-x , գ)y=-√x։

6․ Կառուցել ֆունկցիայի գրաֆիկը։
ա)y=√x 

բ)y=√-x 
x<0 դեպքում √x իմաստ չունի

գ)y=-√x

Ժորժ Աբրահամյան. Հորս կոշիկները

Իրանահայ թարգմանիչ, գրող Ժորժ Աբրահամյանի «Հորս կոշիկները» պատմվածքը թերև կենսագրական հղումներ ու իրական հերոսների ունի, գուցե պատմում է շատ որոշակի հայրիկի մասին, սակայն ինչպես լավ գրականությունն ընդհանարապես, այս պատմվածքը նույնպես,  կենսագրական որոշակի դրվագից վերաճում է կարևոր գաղափարի, այս դեպքում՝ հայրության մասին ընդհանրական պատմության: Իրանահայերի կյանքից այս հուզիչ պատմության մեջ, ընթերցողը չի գտնի հերոսին իդեալականացնելու միտում, հայրության բարձր առաքելության մասին խրատ կամ քարոզ: Հեղինակն արևելյան հանդարտությամբ, սեղմ դիպաշարով, սակավ գեղարվեստական միջոցներով ուղղակի պատմում շատ սովարական մի պատմություն, շատ սովորական մի մարդու մասին, որը չէր սիրում նոր կոշիկներ գնել: Սակայն պատումի համեստությունը, հեղինակի քչախոսությունն էլ ավելի են ընդգծում գլխավոր հերոսի կերպարը՝ նրա խոնարհությունը, սերը, նվիրումն ընտանիքին և ամենակարևորը՝ հայր լինելը:   

Հորս կոշիկները  

Ինձ միշտ թվում էր հայրս ընդամենը մի զույգ կոշիկ ունի։

Նրա մյուս կոշիկները երկու մեծ եղբայրներիս նախկին կոշիկներն էին, որոնք երբ հնանում էին, հագնում էր հայրս, ու կարևոր չէր, թե ինչ գույնի, կամ ինչ ոճի կլինեին։

Հորս ոտքերը փոքր էին ու հարմարվող։

Որքան հիշում եմ հայրս երկու անգամ էր իր համար կոստյում պատվիրել. մի անգամ քրոջս հարսանիքին, մի անգամ էլ, երբ պիտի Հայաստան ճամփորդեր, եղբորը ու նրա ընտանիքին հանդիպելու նպատակով, նրանց՝ Խորհրդային Հայաստան ներգաղթելուց երկար տարիներ հետո։

Հայրս, երբ կոստյումը դերձակից վերցրեց, մի զույգ սև կոշիկ էլ դերձակի խանութի մոտ գտնվող կոշիկի խանութից գնեց։ Միասին էինք։ Դերձակի խնդրանքով նա կոստյումը հագավ ու անմիջապես նկատեց, որ ոտքերին նոր կոշիկներ են պետք։

Իհարկե, մինչ գնելը, մի քանի րոպե կոշիկի խանութի դռան առջև մտմտաց հայրս, հասկանալու, թե իրո՞ք, իր ասելով՝ ոտնամաններ պետք են ոտքերին, թե՝ ոչ։ Հայրս ժլատ չէր, պարզապես կարծում էր, որ միայն իր երեխաներին են անհրաժեշտ նոր կոշիկներ։

Այս դեպքը եղել է տարիներ առաջ, որից հետո հայրս ոչ կոստյում պատվիրեց, ոչ էլ կոշիկներ գնեց։ Տղաները մեծացել էին արդեն։

Դրանից առաջ չեմ հիշում, թե ինչպե՞ս է եղել։ Ես փոքր էի, և եղբայրներիս ոտքերը դեռ չէին մեծացել։

*****

Մի օր ցուրտ ձմռանը, երբ եղբայրս ու նրա կինը մեր տուն եկան, եղբայրս սուրճը խմեց մորս պատրաստած բորսաղի հետ, ապա գնաց, իր ավտոմեքենայից մի զույգ սրածայր շագանակագույն սապոգ բերեց ու մորս ասաց.

— Սրանք ինձ պետք չեն, Հելենն ասում ա չեն սազում ինձ, բոյս ավելի կոլոտ են ցույց տալիս։Հետո գնաց միջանցք, կոշիկները դրեց կոշիկի պահարանի կողքին ու բարձր ձայնով շարունակեց.

— Մա՛մ, կտաս մեկին, ով կարիքն ունենա։

Քիչ անց ժպիտը դեմքին նայեց սակավախոս հորս ու շեշտեց.

— Կարիքավոր, մա՛մ… 

Հետո մորս ականջին քչփչաց.

— Չթողնես պապան հագնի։

Բայց հաջորդ օրը հայրս սապոգները հագավ ու մի քանի տարի նույն կոշիկներով ձմռան ցրտերին աշխատեց իր երկաթագործության արհեստանոցում, ուշադրություն չդարձնելով սրածայր կոշիկների մասին հաճախորդների կատակներին։

Հայրս միայն աշխատում էր ու կոշիկ առնելու ժամանակ ու հավես չուներ, իսկ եթե ունենար էլ, չէր առնի, մեզ համար կառներ։

Երբ նա մահացավ, մի ամբողջ շաբաթ մայրս արտասվեց և արտասվելով հավաքեց հորս հագուստները մի ճամպրուկի մեջ, հետո սրածայր կոշիկները դրեց տոպրակի մեջ ու ինձ մեկնեց.

-Դուրս գնացիր, էս կոշիկներն էլ կգցես աղբամանի մեջ։

Կոշիկները աղբարկղի մեջ նետելուց առաջ հանեցի սև տոպրակի միջից, նայեցի դրանց, մաշված չէին։ Հորս ոտքերը իր նման էին` ոչ մեկին վնաս չէին կարող պատճառել։

Կոշիկները նետելուց հետո ինքս ինձ ասացի. 

— Տեսնես կոշիկնե՞րն էլ հորս ոտքերի պես են եղել։

ՌՈՒԲԱՅԱԹ

Ընտրիր երկուսը, վերլուծիր և անգի՜ր սովորի՜ր, ձայնագրվի՜ր։

Այն պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

․․․

Եղ․ Չարեննց

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

—————————————-

XII

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

[ էջ 313 ]

XV

Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես,
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն ընդունում ես,
Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է անհատնում այս տունը—
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ՝ մշտապես խնդո՛ւն է։