Հայոց լեզվի թեստ

1,Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն կամ տառակապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը):

1) կո-կել, բա-կոն, խո-կոր (ճ կամ չ)

2) թռչ-ն, ալ-ուր, աղ-սակ (յու կամ ու)

3) սայթա-ել, փա-ցնել, ա-ցան (կ կամ ք)

4) աս-ալտ, քի-, ա-տոբուս (վ կամ ֆ)

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում գաղտնավանկ կա:

1)մթամած, խնջույք, սկզբունք

2) տպագիր, անդրադարձ, գլխարկ

3) ապաշնորհ, ծնունդ, դառնահամ

4) անքթիթ, մտահոգ, առընթեր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում ի-ի հնչյունափոխություն կա:

1) թախծալի, գրաբար, արևմտյան

2) հոգաբարձու, խճուղի, ննջարան

3) գետնամած, մտավոր, սնափառ

4) դեղնազօծ, չվերթ, տարեվերջ

4. Ո՞ր շարքի բառերը հոմանիշներ չեն։

1) ներբողել, փառաբանել, գովաբանել

2) ահաբեկվել, ըմբոստանալ, զայրանալ

3) հրճվել, բերկրել, խայտալ

4) շտապել, փութալ, աճապարել

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր:

1) ձևավոր, խարտյաշ, կամային

2) փափուկ, կղզյակ, տրոփյուն

3) դժկամ, արդիական, վարորդ

4) տնկի, տաղերգու, փետրազարդ

6. Ո՞րն է պարզ նախադասություն:

1) Ծագող արևը հեռու էր թվում և շատ սպիտակ էր:

2) Ե՛վ լուսավոր սպիտակ շապիկը, և՛ մոխրագույն տաբատը գեղեցիկ էին

3) Մի պահ ձին ծառս եղավ և քառատրոփ սլացավ։

4) Գետափի աղջիկը ժպտում էր, և ինքը նույնպես ժպտաց:

7․Ո՞ր նախադասության մեջ գոյականական անդամի լրացում չկա:

1) Երբեմն այնքան մոտ է գալիս միրհավը, ահա ուզում ես կրակել, բայց թեթև խշշոցից բացում է թևերը, թռչում գնդակից արագ:

2) Դիլանը ափսոսանքով նայում էր միրհավի հետևից, երբ հանկարծ շատ մոտիկ լսվեց ոտնաձայն:

3) Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խանձել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր:

4) Անտառում լռություն էր, միրհավը թռել էր հեռու, քարի վրա երկու փետուր էր ընկած:

8․ Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ:

1) ջրի գին – շատ էժան

2) ամպեր կուտակվել — վտանգ սպառնալ

3) աջ ձեռք – վստահելի օգնական

4) ատամ ունենալ – շատ դաժան լինել

9. Ո՞ր նախադասության մեջ վերաբերական չկա:

1) Դուք չե՞ք չափազանցնում, տղանե՛ր, գուցե ուզում եք դասարանցիներից մեկնումեկի վրա տպավորությո՞ւն գործել:

2) Մենք փղերի համար ջուր էինք քարշ տալիս ու հետո ոտքներս կախ գցում, որ գոնե թվար, թե ինչ-որ կապ ունենք այս ամբողջ հրաշագործության հետ:

3) Ես, իհարկե, գիտեի, թե իմ փախուստը ինչ պիտի նշանակեր` ևս մի լավ ծեծ հսկիչի կողմից:

4) Երբ մենք հասանք կրկեսի տեղը, մի երկու փոքր վրան արդեն խփված էր, իսկ մեծ տաղավարը դեռ նոր էին կանգնեցնում:

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը:

Մեր այգում դեղձենիները աճեցին պատահականորեն։

1)……………..դրանց տեղը չփոխեցինք:

2)…………………..չափազանց արագ էին աճում:

3)………………… մենք դրանք տնկելու մտադրություն էլ չունեինք:

4)……………………..քանի որ մենք ցանկապատ էլ չունեինք:

11. Ո՞ր հատվածում մակդիր չկա։

1) Նրա համազգեստին ուսադիրներ կային, կրծքի վրա աջ ուսից իջնում էր ալիքավոր, լայն, կանաչ ժապավենը:

2) Ահաբեկված բազմությունը հանկարծ սկսում է բարձր և անհոգ հռհռալ դիվային մի ծիծաղով:

3) Երբ իջնում էր աշունը, քարավանները կրկին հետ էին դառնում իրենց անծայրածիր թախծոտ անապատները:

4) Անողոք ցուրտը սառեցնում էր ձյունը, կարծրացնում, և ձյունը սկսում էր ոտքերի տակ խշշալ։

12․ Ո՞ր շարքի թվականներից ոչ մեկը փակագծերում նշված տեսակին չի համապատասխանում:

1)վեցերորդ, մեկ երրորդ (դասական)

2) հազարական, քսաներեք (քանակական)

3)ութական, յոթանասունյոթ (բաշխական)

4) տասնմեկերորդ, վեց վեց (կոտորակային)

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները:

1. Նրա անհաջողությունների պատճառն այն էր, որ նա շատ ավելի երազող էր ու գեղեցիկը սիրող պոետ, քան ֆերմեր:

2. Պոետների նման քեռիս մի բանի էր միայն ձգտում` գեղեցկության․ կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես:

3. Իմ քեռին թերևս ամենաձախորդ ֆերմերն էր ամբողջ աշխարհում:

4. Ուստի քեռուս հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրա աճով ու տեսքով հիանալու և ոչ թե բերք ստանալու գաղափարը:

Պատասխան՝ 3, 1, 2, 4,

14․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառակազմության սխալը և ուղղի՛ր:

Հնագետները զգուշությամբ կավից զատում էին օրեկան մի ուլունք կամ վաղնջական ժամանակներից հողի անհուն խորքերում թաղված մի կուժ:

Պատասխան՝

սխալ է՝ օրեկան

պետք է լինի՝ օրական

15․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։

Երեկոյվա մթնշաղի մեջ հեռավոր լեռները մուգ մանուշակագույն էին

երևում:

Պատասխան`․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

սխալ է`երեկոյվա

պետք է լինի`երեկոյան

16․ Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում` ենթարկելով համապա-տասխան փոփոխությունների: Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնում էր՝ անձրևից պատսպարվելով։

(քնել, բրիչ, պատսպարվել, բնություն)

Պատասխան՝

1. Բնությունից

2. բրիչով

3. քնում էր

4. պատսպարվելով

Մաս 2

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

I

1․ Հակառակ մորս հեզահամբյուր բնավորության՝ նրա հայրը ՝ պապս, խստաբարո մի մարդ էր։ 2․ Կռվում էր ամենքի հետ,բոլորին ծույլ էր անվանում, բայց ինքը ամբողջ կյանքում բացարձակապես ոչ մի աշխատանք չէր կատարել։ 3․ Կերել էր իր հոր հարստությունը,մեծագույն մասը փաստաբաններին էր կերցրել իր մի խոսքը անելու համար, և երբ հոր հարստությունը մսխել վերջացել էր, որդիներն էին մեծացել, և նրանց հաշվին էր ապրում։

4․ Մի թղթի վրա առավոտյան գրում էր, թե եթե շուկա գնա (եթե գնա), ինչ պիտի առնի, և այդ համարում էր աշխատանք։

5․ Ձին նստել և այգի գնալ – գալն էլ աշխատանք էր համարում, որովհետև պահապանին մի քանի հայհոյանք տված կլիներ։

6․ Երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկեղեցում է, ոչ մի աղոթք չէր կրճատում, որովհետև պապս ՝ նույն հաջի Առաքել աղան, իր կանգնած տեղից բարձրաձայն շարունակում էր կրճատված աղոթքը։

7․ Ապա ժամկոչին նկատողություն էր անում, որ զանգը քիչ տվեց, լուսարարին հայհոյում էր, որ եկեղեցու մեջտեղի կանթեղը շուտ պրծավ և այլն։

II

1․Պապս սովորություն ուներ, որ երբ Ամերիկայից նամակ էր ստանում, անպայման ծրարը պետք է մկրատով կտրեր՝ բայց անելու համար։ 2․ Տատս անհամբերությամբ և երբեմն արցունքոտ աչքերով սպասում էր իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցմանը, բայց պապս համառորեն բաց չէր անում։ 3․ Բանալուց հետո էլ երկար – բարակ ակնոցն էր մաքրում, մի բաժակ օղի էր խմում, հազում էր և ապա սկսում կարդալ։ 4․ Եվ ոչ թե բարձրաձայն, այլ իր համար, ինչպես ինքն էր ասում, որպեսզի պարունակությանը վերահասու լինի և հետո դարձնի ընտանիքի մյուս անդամների սեփականությունը։

17․ Պապի բնավորությունը բնութագրելիս հեղինակը հետևյալ բառերից ո՞րը չի գործածել։

1 ամբարտավանություն

2․ խստոբարո

3․ համառություն

4․ արդարամիտ

18․Ո՞րն է կանթեղ բառի հոմանիշը։

1․ ճրագ

2․ խունկ

3․ տանիք

4․ գավազան

19․I. 3 նախադասության մեջ ո՞ր բայն է հանդես եկել որպես անորոշ դերբայ։

1․ կերել

2․ մեծացնել

3․ անել

4․ վերջացնել

20․II. 2 բարդ նախադասությունը քանի՞ պարզ նախադասությունից է բաղկացած։

1․ 4

2․ 3

3․ 6

4․ 5

21․ II.1 նախադասության մեջ մկրատով բառը ի՞նչ պաշտոն է կատարում։

1․ ձևի պարագա

2․ ուղիղ խնդիր

3․ միջոցի անուղղակի խնդիր

4․ որոշիչ

22․ I հատվածի ո՞ր նախադասության մեջ բարդ բառ չկա։

1․ 1

2․ 4

3․ 6

4․ 7

23. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:

Տատս անհամբերությամբ և երբեմն արցունքոտ աչքերով սպասում էր իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցմանը:

1) տատս – ուղիղ խնդիր

2) անհամբերությամբ – ձևի պարագա

3) նամակի — հատկացուցիչ

4) արցունքոտ – որոշիչ

24. I հատվածի ո՞ր նախադասության մեջ կապ խոսքի մաս չկա:

1) 2-րդ

2) 3-րդ

3) 4-րդ

4) 5-րդ

25․ Հեղինակը պապին ո՞ւմ հետ հակադրելով է սկսել տեքստը։

Պատասխան՝ մորը

26․ Տեքստի ո՞ր բառն է նշանակում տեղյակ:

Պատասխան վերահասու

27. II 2 նախադասությունից դո՛ւրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող բառը:

Պատասխան`նամակ

28. I հատվածից դո՛ւրս գրիր մեկ բացահայտիչ:

Պատասխան՝ պապս

29․ II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր անորոշ դերբայը։

Պատասխան` կարդալ

30․ I հատվածից դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:

Պատասխան՝ մեծագույն

31. II. 4 նախադասությունից դո՛ւրս գրիր զուգադիր շաղկապը:

Պատասխան՝ այլ իր

32. II. 4 նախադասությունից դո՛ւրս գրիր ա ներքին հոլովման պատկանող մեկ բառ։

Պատասխան՝ անդամների

Leave a comment