Թեստ 2

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն տառը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։

1) խր-վիլակ, թա-երգություն, աղո-ք (տ կամ թ)

2) հեղ-եղել, ապաշխար-անք, հայթ-այթել (h-ն գրվում է կամ չի գրվում)

3) ձվա-եղ, վեհապան-, կ-կտուր (ձ կամ ծ)

4) պա-կել, ե-եսուն, բա-բառ (ր կամ ռ)

2․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ:

1) հարյուր(ութ), ի(սպառ), երկու(երրորդ)

2) մի(երկու), կողք (կողքի), վառ (կարմիր)

3) քափ (քրտինք), ըստ (այդմ), ծովից (ծով)

4) ի (շահ), առ (այսօր), գլուխ (գործոց)

3. Ո՞ր թվականներն են կազմվում հետևյալ 2 եղանակով՝ -ական ածանցով կամ արմատի կրկնությամբ:

1) քանակական

2) դասական

3) բաշխական

4) կոտորակային

4. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են միմյանց հոմանիշ:

1) ոգևորել, քաջալերել, խանդավառել

2) դաժան, վայրագ, կտրիճ

3) լաջվարդ, կապույտ, լուրթ

4) ազնիվ, արդար, ուղղամիտ

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման։

1) սկեսուր, տերտեր, տալ

2) աներ, խաղընկեր, բուժքույր

3) այգետեր, տեգր, եղբայր

4) տիկին, սկեսրայր, քեռակին

6․ Ո՞ր նախադասությունն է ընդարձակ:

1) Ամեն ինչ ավարտվեց-վերջացավ։

2) Աննան ու Կարինեն հետ դարձան:

3) Բարձրացանք լեռնագագաթները:

4) Աղբյուր-հուշարձանը հոյակերտ էր:

7) Տրված իմաստները համապատասխանում են ձախ շարքի բառերից չորսին լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ:

ա. վեմ 1. ճամփորդական ուսապարկ

բ. գավիթ 2. երկար փոս հողի վերին շերտում

գ. ակոս 3. եկեղեցու բակը

դ․ կածան 4. միակտոր պինդ քար

ե․ մախաղ

1) ա-2, բ – 3, գ – 4, ե-1

2) ա-2, բ – 4, դ – 1, ե -3

3) ա-4, բ- 3, գ – 2, ե -1

4) ա-4, բ – 1, դ – 2, ե -3

8․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է(ե)-ի հնչյունափոխություն կա:

1) դիմակ, միջակետ, զինվոր

2) գիրանալ, ծիրան, տիրակալ

3) իջևան, ծիսական, շիճուկ

4) գիտուն, դիզել, թիթեռ

9․ Ո՞ր նախադասության մեջ նպատակի պարագա կա:

1) Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար:

2) Դու ինձ համար առայժմ մի փոքրիկ տղա ես, այնպես, ինչպես հարյուր հազարավոր տղաները:

3) Ես հաց չեմ ուտում. հասկերն ինձ պետք չեն, ցորենի արտերն ինձ ոչին չեն հիշեցնում:

4) Ես ամենևին չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան զվարճության համար:

10․ Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական մի շարունակությունը:

Լինում էին ժամանակներ, երբ մեզանից ոչ ոք ամիսներով դաշնամուրին մոտ չէր գնում,․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։

1) իմ քույր Լյուսին դասեր էր առել և կարող էր նոտաներով նվագել:

2) բայց հետո հանկարծ բոլորս էլ սկսում էինք դաշնամուր նվագել:

3) ես ո՛չ նոտաներով էի կարողանում նվագել, ո՛չ լսողությամբ:

4) բայց հաջողացրել էի մի քանի մեղեդի հորինել:

11. Ո՞ր հատվածում անձնավորում չկա:

1) Ամպրոպն անցավ. Հող ու երկինք Թարմությունից խենթանում են…

2). Ի՞նչ են անրջում Քերծերից կախված Արահետները:

3) Երկարեր գիշերն այս աշնանային, Երկինքն արտասվեր ու հանգստանար:

4) Ոչ ուրիշի շողերով, Այլ սեփական շողերով Ես շողայի, շողայի Մայրամուտի մեջ։

12․Ո՞ր նախադասության մեջ հետադաս ծավալուն որոշիչ կա (նախադասությունները կետադրված չեն):

1) Քաղաքներում պայծառությամբ շողում էին աստվածների տաճարները ճերմակափայլ մարմարից կառուցված:

2) Նա աչքի լույսի պես պահպանում էր այդ ծառը իր մեծագույն գանձը։

3) Աղջիկները ծաղիկներ քաղելով ծիծաղը շուրթերին մի ուրախ շուրջպար բռնեցին:

4) Մռնչաց առյուծը ահեղորեն և նրա մռնչյունը գլորվեց լեռների վրայով որոտի պես:

13․ Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները:

1. Տղան մի քիչ շունչ առավ, մի քիչ սպասեց և հայացքով երկու բներն ի վեր ելավ մինչև կատարները:

2. Կատարներից վերև արդեն սպիտակ երկինքն էր, ուրիշ ոչինչ չկար:

3. Տղան հետաքրքրությամբ դիտում էր ծառը, հետո նստեց բնի մոտ, ձեռքը քսեց ու պահեց բնին և նայեց ծառի հասակն ի վեր:

4. Բունը գնում ու գնում էր, ու տղայի շունչը կտրվեց, իսկ բունը դեռ գնում էր, մինչև կիսվեց, դարձավ երկու բուն:

Պատասխան՝ 3,4,1,2

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր։

Ցուցասրահում հազվադեպ կենդանիների բրածո կմախքներ կային՝ աներևակայելի մեծության հասնող պոչերով և ահռելի ատամնաքարերով։

Պատասխան՝ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Սխալ է՝ ատամնաքարերով

Պետք է լինի՝ ատամներով

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։

Մթի մեջ խարխափելով՝ առաջ էի գնում, մեկ էլ ձեռքս դիպչեց մի սուր առարկայի։

Պատասխան՝ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Սխալ է՝ չկա

Պետք է լինի՝․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

16. Տրված բառերը տեղադրի՛ր տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով։

Նա տխուր նայում էր խճուղուն և նրան․․․․․․․․․․․․, թե հենց այն բանի համար է ծնվել, որ․․․․․․․․․․․․․այստեղ՝․․․․․․․․․․․․․․, մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի․․․․․․․․․․․․․․ու ժպտա։

(մարդ, թվալ, անկյուն, կանգնել)

Պատասխան՝

1. թվում էր

2. կանգնի

3. անկյունում

4. մարդկանց

Մաս 2

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

I

1. Մյուս եղբայրս` Լևոնը, թուխ մաշկով, բարձր ճակատով, քիչ ալիքավոր սև մազերով, սև և խոշոր աչքերով բարձրահասակ մի տղամարդ էր: 2․Լևոնի աչքերն էին, որ փայլատակում էին երբեմն զայրույթից, նրա ձայնն էր, որ որոտի նման պայթում էր մեր տանը, նա էր, որ շողշողացնում էր դանակը: 3․Այս ահավոր տղան, սակայն, ուներ աղավնու սրտի պես բարի սիրտ: 4․Գևորգը երբեք լաց չեր լինում և երբեք չէր զայրանում:5․Լևոնը զայրանում էր գազանի նման և լաց էր լինում, ինչպես գանգրահեր մի մանուկ, որ խաղալիքն է կորցրել:6․Նրա դեմքի վրա ապրում էին երկու արտահայտություն` մանկական ժպիտ և գազանի մռայլություն:

II

1.Ես հիանում էի Գևորգի կայուն ջղերով, բայց իմ մարմնի և հոգու բոլոր թելերով ձգտում էի դեպի Լևոնի ծայրահեղությունները: 2. Սիրում էի, երբ Լևոնը մի տեղ էր գնում և վերադարձին պատմում․

-Գնացինք ձորը, արև-մարև կորավ, սկսվեց կարկուտ՝ ամեն մեկը գլխիս չափ․․․ 3. Հետագայում կյանքի բովում նա իր ներքին թափին համապատասխան միայն մի բան գտավ այս աշխարհում՝ Նյու Յորքի՝ Արևմուտքի այդ ահարկու քաղաքի բիրժան: 4․ Երբ ինձ դիմավորեց Նյու Յորքում, անմիջապես հարցրեց՝ մայրիկն ինչպե՞ս է, և ես տեսա, որ Լևոնի պայծառ աչքերը թրջվել էին արցունքի տեղատարափով: 5․ Ձեռքիցս բռնեց, և միասին մտանք Ամերիկայի ցամաքը։ 6․Ես Լևոնի նման չմտա բիրժան, այլ մտա գրքերի աշխարհը, բայց մտա նույն թափով և կրքով, ինչ թափով և կրքով Լևոնը մտել էր բիրժան:

17․ Լևոնին նկարագրելիս հեղինակը հետևյալ բառակապակցություններից ո՞րը չի գործածել:

1) թուխ մաշկ

2) խոշոր աչքեր

3) բարձր ճակատ

4) թավ հոնքեր

18. II.6 նախադասության մեջ ինչպիսի՞ դերանուն չկա:

1) անձնական

2) հարաբերական

3) ցուցական

4) անորոշ

19․ I հատվածի ո՞ր նախադասության մեջ ենթակայական դերբայ կա:

1)1

2) 2

3) 3

4) 4

20. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։

Երբ ինձ դիմավորեց դիմավորեց Նյու Յորքում, անմիջապես հարցրեց՝ մայրիկն ինչպե՞ս է, և ես տեսա, որ Լևոնի պայծառ աչքերը թրջվել էին արցունքի տեղատարափով։

1)ինձ- անձնական դերանուն, տրական հոլով

2) տեղատարափով-գոյական, գործիական հոլով

3) ինչպե՞ն-ձևի մակբայ

4) թրջվել էին-բայ, վաղակատար անցյալ

21․ I հատվածի ո՞ր նախադասության մեջ համեմատություն չկա։

1) 2-րդ

2) 3-րդ

3) 5-րդ

4) 6-րդ

22․ II հատվածի ո՞ր նախադասության մեջ բացահայտիչ կա:

1) 1-ին

2) 2-րդ

3) 3-րդ

4) 4-րդ

23. I հատվածի ո՞ր նախադասության մեջ ածական չկա:

1) 2-րդ

2) 3-րդ

3) 5-րդ

4) 6-րդ

24․ Ո՞ր բայի դիմաց է կազմությունը սխալ նշված։

1) փայլատակել – բազմապատկական

2) զայրանալ – սոսկածանցավոր

3) լաց լինել – հարադրավոր

4) կորցնել – պարզ

25․Ո՞րն էր Լևոնի առաջին հարցը, երբ Նյու Յորքում դիմավորեց եղբորը:

Պատասխան` մայրիկն ինչպե՞ս է,

26․II հատվածից դո՛ւրս գրիր կրկնավոր բարդությունը:

Պատասխան՝ արև-մարև

27․II.6 նախադասությունից դո՛ւրս գրիր կապը:

Պատասխան՝ նման

28․ Գրի՛ր II․ 5 նախադասության տեսակը։

Պատասխան՝ պարզ ընդարձակ նախադասություն:

29. II. 1 նախադասության մեջ ջղերով բառը ի՞նչ պաշտոն է կատարում:

Պատասխան` միջոցի անուղղակի խնդիր

30. II հատվածից դո՛ւրս գրիր հետադաս ծավալուն որոշիչը։

Պատասխան՝ որ խաղալիքն է կորցրել:

31․ Գրի՛ր մեկ բաղադրյալ հատուկ տեղանուն (ոչ պետության անուն), որի 2 բաղադրիչն էլ գրվում են մեծատառով, ինչպես Նյու Յորք-ը:

Պատասխան` Լոս Անջելես

32․ II հատվածի 4-6 նախադասություններից դո՛ւրս գրիր մեկ բարդ բառ:

Պատասխան՝ տեղատարափով