Թեստ 2

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն տառը (փակագծերում նշվածներից որևէ մեկը)։

1) խր-վիլակ, թա-երգություն, աղո-ք (տ կամ թ)

2) հեղ-եղել, ապաշխար-անք, հայթ-այթել (h-ն գրվում է կամ չի գրվում)

3) ձվա-եղ, վեհապան-, կ-կտուր (ձ կամ ծ)

4) պա-կել, ե-եսուն, բա-բառ (ր կամ ռ)

2․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ:

1) հարյուր(ութ), ի(սպառ), երկու(երրորդ)

2) մի(երկու), կողք (կողքի), վառ (կարմիր)

3) քափ (քրտինք), ըստ (այդմ), ծովից (ծով)

4) ի (շահ), առ (այսօր), գլուխ (գործոց)

3. Ո՞ր թվականներն են կազմվում հետևյալ 2 եղանակով՝ -ական ածանցով կամ արմատի կրկնությամբ:

1) քանակական

2) դասական

3) բաշխական

4) կոտորակային

4. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են միմյանց հոմանիշ:

1) ոգևորել, քաջալերել, խանդավառել

2) դաժան, վայրագ, կտրիճ

3) լաջվարդ, կապույտ, լուրթ

4) ազնիվ, արդար, ուղղամիտ

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման։

1) սկեսուր, տերտեր, տալ

2) աներ, խաղընկեր, բուժքույր

3) այգետեր, տեգր, եղբայր

4) տիկին, սկեսրայր, քեռակին

6․ Ո՞ր նախադասությունն է ընդարձակ:

1) Ամեն ինչ ավարտվեց-վերջացավ։

2) Աննան ու Կարինեն հետ դարձան:

3) Բարձրացանք լեռնագագաթները:

4) Աղբյուր-հուշարձանը հոյակերտ էր:

7) Տրված իմաստները համապատասխանում են ձախ շարքի բառերից չորսին լուծման տարբերակներից ո՞րն է ճիշտ:

ա. վեմ 1. ճամփորդական ուսապարկ

բ. գավիթ 2. երկար փոս հողի վերին շերտում

գ. ակոս 3. եկեղեցու բակը

դ․ կածան 4. միակտոր պինդ քար

ե․ մախաղ

1) ա-2, բ – 3, գ – 4, ե-1

2) ա-2, բ – 4, դ – 1, ե -3

3) ա-4, բ- 3, գ – 2, ե -1

4) ա-4, բ – 1, դ – 2, ե -3

8․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է(ե)-ի հնչյունափոխություն կա:

1) դիմակ, միջակետ, զինվոր

2) գիրանալ, ծիրան, տիրակալ

3) իջևան, ծիսական, շիճուկ

4) գիտուն, դիզել, թիթեռ

9․ Ո՞ր նախադասության մեջ նպատակի պարագա կա:

1) Մարդիկ արդեն ժամանակ չունեն որևէ բան իմանալու համար:

2) Դու ինձ համար առայժմ մի փոքրիկ տղա ես, այնպես, ինչպես հարյուր հազարավոր տղաները:

3) Ես հաց չեմ ուտում. հասկերն ինձ պետք չեն, ցորենի արտերն ինձ ոչին չեն հիշեցնում:

4) Ես ամենևին չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան զվարճության համար:

10․ Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական մի շարունակությունը:

Լինում էին ժամանակներ, երբ մեզանից ոչ ոք ամիսներով դաշնամուրին մոտ չէր գնում,․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։

1) իմ քույր Լյուսին դասեր էր առել և կարող էր նոտաներով նվագել:

2) բայց հետո հանկարծ բոլորս էլ սկսում էինք դաշնամուր նվագել:

3) ես ո՛չ նոտաներով էի կարողանում նվագել, ո՛չ լսողությամբ:

4) բայց հաջողացրել էի մի քանի մեղեդի հորինել:

11. Ո՞ր հատվածում անձնավորում չկա:

1) Ամպրոպն անցավ. Հող ու երկինք Թարմությունից խենթանում են…

2). Ի՞նչ են անրջում Քերծերից կախված Արահետները:

3) Երկարեր գիշերն այս աշնանային, Երկինքն արտասվեր ու հանգստանար:

4) Ոչ ուրիշի շողերով, Այլ սեփական շողերով Ես շողայի, շողայի Մայրամուտի մեջ։

12․Ո՞ր նախադասության մեջ հետադաս ծավալուն որոշիչ կա (նախադասությունները կետադրված չեն):

1) Քաղաքներում պայծառությամբ շողում էին աստվածների տաճարները ճերմակափայլ մարմարից կառուցված:

2) Նա աչքի լույսի պես պահպանում էր այդ ծառը իր մեծագույն գանձը։

3) Աղջիկները ծաղիկներ քաղելով ծիծաղը շուրթերին մի ուրախ շուրջպար բռնեցին:

4) Մռնչաց առյուծը ահեղորեն և նրա մռնչյունը գլորվեց լեռների վրայով որոտի պես:

13․ Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները:

1. Տղան մի քիչ շունչ առավ, մի քիչ սպասեց և հայացքով երկու բներն ի վեր ելավ մինչև կատարները:

2. Կատարներից վերև արդեն սպիտակ երկինքն էր, ուրիշ ոչինչ չկար:

3. Տղան հետաքրքրությամբ դիտում էր ծառը, հետո նստեց բնի մոտ, ձեռքը քսեց ու պահեց բնին և նայեց ծառի հասակն ի վեր:

4. Բունը գնում ու գնում էր, ու տղայի շունչը կտրվեց, իսկ բունը դեռ գնում էր, մինչև կիսվեց, դարձավ երկու բուն:

Պատասխան՝ 3,4,1,2

14. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղի՛ր։

Ցուցասրահում հազվադեպ կենդանիների բրածո կմախքներ կային՝ աներևակայելի մեծության հասնող պոչերով և ահռելի ատամնաքարերով։

Պատասխան՝ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Սխալ է՝ ատամնաքարերով

Պետք է լինի՝ ատամներով

15. Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։

Մթի մեջ խարխափելով՝ առաջ էի գնում, մեկ էլ ձեռքս դիպչեց մի սուր առարկայի։

Պատասխան՝ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Սխալ է՝ չկա

Պետք է լինի՝․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

16. Տրված բառերը տեղադրի՛ր տեղերում՝ ենթարկելով համապատասխան փոփոխությունների։ Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով։

Նա տխուր նայում էր խճուղուն և նրան․․․․․․․․․․․․, թե հենց այն բանի համար է ծնվել, որ․․․․․․․․․․․․․այստեղ՝․․․․․․․․․․․․․․, մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի․․․․․․․․․․․․․․ու ժպտա։

(մարդ, թվալ, անկյուն, կանգնել)

Պատասխան՝

1. թվում էր

2. կանգնի

3. անկյունում

4. մարդկանց

Մաս 2

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

I

1. Մյուս եղբայրս` Լևոնը, թուխ մաշկով, բարձր ճակատով, քիչ ալիքավոր սև մազերով, սև և խոշոր աչքերով բարձրահասակ մի տղամարդ էր: 2․Լևոնի աչքերն էին, որ փայլատակում էին երբեմն զայրույթից, նրա ձայնն էր, որ որոտի նման պայթում էր մեր տանը, նա էր, որ շողշողացնում էր դանակը: 3․Այս ահավոր տղան, սակայն, ուներ աղավնու սրտի պես բարի սիրտ: 4․Գևորգը երբեք լաց չեր լինում և երբեք չէր զայրանում:5․Լևոնը զայրանում էր գազանի նման և լաց էր լինում, ինչպես գանգրահեր մի մանուկ, որ խաղալիքն է կորցրել:6․Նրա դեմքի վրա ապրում էին երկու արտահայտություն` մանկական ժպիտ և գազանի մռայլություն:

II

1.Ես հիանում էի Գևորգի կայուն ջղերով, բայց իմ մարմնի և հոգու բոլոր թելերով ձգտում էի դեպի Լևոնի ծայրահեղությունները: 2. Սիրում էի, երբ Լևոնը մի տեղ էր գնում և վերադարձին պատմում․

-Գնացինք ձորը, արև-մարև կորավ, սկսվեց կարկուտ՝ ամեն մեկը գլխիս չափ․․․ 3. Հետագայում կյանքի բովում նա իր ներքին թափին համապատասխան միայն մի բան գտավ այս աշխարհում՝ Նյու Յորքի՝ Արևմուտքի այդ ահարկու քաղաքի բիրժան: 4․ Երբ ինձ դիմավորեց Նյու Յորքում, անմիջապես հարցրեց՝ մայրիկն ինչպե՞ս է, և ես տեսա, որ Լևոնի պայծառ աչքերը թրջվել էին արցունքի տեղատարափով: 5․ Ձեռքիցս բռնեց, և միասին մտանք Ամերիկայի ցամաքը։ 6․Ես Լևոնի նման չմտա բիրժան, այլ մտա գրքերի աշխարհը, բայց մտա նույն թափով և կրքով, ինչ թափով և կրքով Լևոնը մտել էր բիրժան:

17․ Լևոնին նկարագրելիս հեղինակը հետևյալ բառակապակցություններից ո՞րը չի գործածել:

1) թուխ մաշկ

2) խոշոր աչքեր

3) բարձր ճակատ

4) թավ հոնքեր

18. II.6 նախադասության մեջ ինչպիսի՞ դերանուն չկա:

1) անձնական

2) հարաբերական

3) ցուցական

4) անորոշ

19․ I հատվածի ո՞ր նախադասության մեջ ենթակայական դերբայ կա:

1)1

2) 2

3) 3

4) 4

20. Նախադասության անդամներից որի՞ ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա։

Երբ ինձ դիմավորեց դիմավորեց Նյու Յորքում, անմիջապես հարցրեց՝ մայրիկն ինչպե՞ս է, և ես տեսա, որ Լևոնի պայծառ աչքերը թրջվել էին արցունքի տեղատարափով։

1)ինձ- անձնական դերանուն, տրական հոլով

2) տեղատարափով-գոյական, գործիական հոլով

3) ինչպե՞ն-ձևի մակբայ

4) թրջվել էին-բայ, վաղակատար անցյալ

21․ I հատվածի ո՞ր նախադասության մեջ համեմատություն չկա։

1) 2-րդ

2) 3-րդ

3) 5-րդ

4) 6-րդ

22․ II հատվածի ո՞ր նախադասության մեջ բացահայտիչ կա:

1) 1-ին

2) 2-րդ

3) 3-րդ

4) 4-րդ

23. I հատվածի ո՞ր նախադասության մեջ ածական չկա:

1) 2-րդ

2) 3-րդ

3) 5-րդ

4) 6-րդ

24․ Ո՞ր բայի դիմաց է կազմությունը սխալ նշված։

1) փայլատակել – բազմապատկական

2) զայրանալ – սոսկածանցավոր

3) լաց լինել – հարադրավոր

4) կորցնել – պարզ

25․Ո՞րն էր Լևոնի առաջին հարցը, երբ Նյու Յորքում դիմավորեց եղբորը:

Պատասխան` մայրիկն ինչպե՞ս է,

26․II հատվածից դո՛ւրս գրիր կրկնավոր բարդությունը:

Պատասխան՝ արև-մարև

27․II.6 նախադասությունից դո՛ւրս գրիր կապը:

Պատասխան՝ նման

28․ Գրի՛ր II․ 5 նախադասության տեսակը։

Պատասխան՝ պարզ ընդարձակ նախադասություն:

29. II. 1 նախադասության մեջ ջղերով բառը ի՞նչ պաշտոն է կատարում:

Պատասխան` միջոցի անուղղակի խնդիր

30. II հատվածից դո՛ւրս գրիր հետադաս ծավալուն որոշիչը։

Պատասխան՝ որ խաղալիքն է կորցրել:

31․ Գրի՛ր մեկ բաղադրյալ հատուկ տեղանուն (ոչ պետության անուն), որի 2 բաղադրիչն էլ գրվում են մեծատառով, ինչպես Նյու Յորք-ը:

Պատասխան` Լոս Անջելես

32․ II հատվածի 4-6 նախադասություններից դո՛ւրս գրիր մեկ բարդ բառ:

Պատասխան՝ տեղատարափով

Հայոց լեզու

Ընդգծի՛ր ենթականերն ու ստորոգյալները:

  1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում: ենթակա՝կենսաբանների, ստորոգյալ՝ձանձրացած, հայտարարում:
  2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է: ենթակա՝Օձի, ստորոգյալ՝արժեքավոր:
  3. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել: ենթակա՝գերմանացի, կոնստրուկտոր, ստորոգյալ՝ պատրաստել:
  4. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում: ենթակա՝ Հնդկաստանի բնակիչները, ստորոգյալ՝խոսում:
  5. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը: ենթակա՝մեզ, ստորոգյալ՝հուսահատ:

Հայոց լեզու

  1. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
    Վարդանը (հպարտություն-հպարտությամբ)  էր նայում (որդի-որդուն): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտք-ոտքերով) ու կարճ (շալվար-շալվարով)  թռչկոտում էր (պարտեզ-պարտեզում),  իսկ այսօր, իր բարեկազմ (հասակ-հասակով), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջ-փնջով) և (աչքեր-աչքերով)  խելացի (արտահայտություն-արտահայտությամբ) արդեն հասուն (տղամարդ-տղամարդու)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին (անտառ-անտառով) ձգվող նեղ (արահետ-արահետով), արևի շողերը (ճյուղ-ճյուղի) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգ-երանգը)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխ-գլխով)  ցույց տվեց բարձունքի (ճեղք-ճեղքի)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչ-կարկաչելով)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտ-խոտերում):
    2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
    Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

հանգցնել-մարել-շիջել

վատաբանել-փնովել-պախարակել

ջլատել-մասնատել-պառակտել

վհատվել-հուսահտվել-հուսալքվել

պղծել-արատավորել-ապականել

3․Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

4․ Ճշտի՛ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ ամրամ, Բյուզանդական կայսրություն, դավթակ քերթող, Հակոբ Մեղապարտ, Արտեմիսի տաճար, Լյուքսեմբուրգի մեծ դքսություն, Վազգեն Կաթողիկոս, Գարեգին Նժդեհ։ 

ՍԱՐԱՐԱՆ

Дата: 27 апреля, 2026Автор: arevikmuradyan0 Комментарии

  1. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
    Վարդանը (հպարտություն)  էր նայում (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտք) ու կարճ (շալվար)  թռչկոտում էր (պարտեզ),  իսկ այսօր, իր բարեկազմ (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջ) և (աչքեր)  խելացի (արտահայտություն) արդեն հասուն (տղամարդ)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին (անտառ) ձգվող նեղ (արահետ), արևի շողերը (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգ)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխ)  ցույց տվեց բարձունքի (ճեղք)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչ)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտ):
    2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
    Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

3․Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը։ 

Կռվում էր ամենքի հետ, բոլորին ծույլ էր անվանում,․․․․

ա․ և իր մասին մեծ կարծիք ուներ։

բ․ բայց ինքն ամբողջ կյանքում բացարձակապես ոչինչ չէր կատարել։ 

գ․ համոզված էր, որ աշխարհում միայն ծույլեր կան։

դ․ ցույց տալով չարվածը։ 

4․ Ճշտի՛ր հատուկ անունների գրությունը։ 

Ցլիկ ամրամ, բյուզանդական կայսրություն, դավթակ քերթող, հակոբ մեղապարտ, արտեմիսի տաճար, լյուքսենբուրգի մեծ դքսություն, վազգեն կաթողիկոս, գարեգին նժդեհ։ 

5․ Տրված բառերը տեքստի հոմանիշ դարձվածքների փոխարեն գրի՛ր:

Շնչում է, հուզվում է, արթնանում է, բարձրանում է, պարզվում է, կատարվածը, հետապնդում է:

Ծաղիկը գնում է, ի՛նչ է տեսնում. այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ պարզվում է, դագաղի մեջ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որը ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ շնչում է։ Տեսնում է թե չէ, սիրտը հուզվում է, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում: Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին. երիտասարդը հանկարծ բաց է անում աչքերն ու արթնանում էբարձրանում է, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մեկը: Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը Արին-Արմանելին է, որ կա: — Ո՞վ ես դու, սիրո՛ւն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհը: Ու Ծաղիկը կանգնում, պատմում է իր կատարվածը, թե ինչպես ինքը գերի էր Սպիտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հետապնդում է իրեն:

Հայոց լեզու

Լրացրո՛ւ  բաց թողնված տառերը։ 

ատամնաբյուժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղյամ, մեղմահնչյուն,  առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելիան, միլիոն, քիմիա։ 

2. Ճշտի՛ր գրությունը։

Կողք կողքի-կողք-կողքի, երեք հարյուր ամյա-երեքհարյուրամյա, մուգ կարմիր-մուգ կարմիր, գյուղե գյուղ-գյուղե գյուղ, ինչ որ բան-ինչ-որ բան, հրամ կազմ-հրամկազմ,  վեց անկյունի-վեցանկյուն, ուս ուսի-ուս-ուսի, մարդ մուրդ-մարդ-մուրդ։ 

3. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։ 

Թունոտ-թույն, քնքշանք-քնքուշ, ձնհալ-ձյուն, ցուցարար-ցույց, համբուրել-համբույր, հունարեն-հույն։

4. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։

Կետ, մարտ, արի։

Կետ-Կետը այնքան մեծ է՝ ոնցոր ողջ օվկիանոսը նա լիներ:

մարտ-Մարտ ամսին՝ իմ քրոջ ծնունդն է և կանանց միջազգային օրվա տոնը:

արի-Արի տղան կարողացավ մենակով սպանել, բոլոր թշնամիներին:

5.- Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։ 

Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։

Նորագույն → նորագույնեղ

Զորավար → զորեղ

Թիկունք → թիկնեղ

Փափկամարմին → մարմնեղ

Հյութալի → հյութեղ

Նմանահունչ → հնչեղ

Շնչահատ → շնչահատեղ

Մեծաշուք → շքեղ

6. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։

Ամենակարծր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։

Հայոց լեզու

1․ Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

  • Հանցագործը քննադատվում էր ժողովրդի կողմից:
  • Բնությունը փոխվում է եղանակի փոխազցդեցությունից :
  • Վայրենիներն ազատ արձակվեցին թագավորի հրամանով :
  • Կեսօրին փողոցները փակվել էին խցանման պատճառով:
  • Հրատապ լուրը հայտնվեց լրագրողների կողմից:

2․ Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում-խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստվում աղջկա կողմից:

Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը-նրա խարխուլ կացարանը քանդվել է երկրաշարժից:

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին-ծանր հիվանդը բուժվեց անհրաժեշտ դեղից:

Ամպերը պատեցին  երկինքը-երկինքը պատվեց ամպերով:

Տանտերը ներս հրավիրեց հյուրերին-հյուրերը ներս հրավիրվեցին տանտիրոջ կողմից:

3․ Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց-քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները:

Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից-Սիմոնը արագ հինգ դիմում լրացրեց:

Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից-նա լուսավորում էր ամրոցի աշտարակներն ամեն գիշեր:

Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով-Բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով ծածկված էր պարսպի ներսը։

Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց-գիշերային մեղ քամին թեթև օրորում էր բարձրահասակ բարդուն:

4․ Ո՞ր նախադասության մեջ ուղիղ խնդիր չկա:
1) Բայց Պետրոսին հարկավոր էր մի ծածկանձրևից պատսպարվելու համար, ուստի այդտեղ գտնվող թախտին շտապ-շտապ փռելով իր անկողինը պառկեց քնելու:
2) Նրա գրասենյակի ողջ կահկարասին խարխուլ սեղանն էր, մի աթոռ՝ հազար ու մի թելերով կապկպած, մի թանաքաման ու դիմումների համար թղթեր։
3) Ժառանգական և ամուսնական դատերի համար աղերսագրերը նա արտագրում էր մի հաստափոր գրքից՝ փոխելով անուններն ու թվականները:
4) Ժայռը նիրհելով ունկնդրում է ամպերի շրշյունը, մասրենին իր ծաղկաբաժակը պահել է ոսկեզօծ արևի տակ, և կանաչ դաշտում արածում է մի աստղազարդ ձի:

5 ․Ո՞ր նախադասության մեջ ուղիղ խնդիր կա:
1) Սենյակի անկյունում մի ավել կար, որ անգործածելի լինելու պատճառով դարձել էր սարդի բույն:
2) Ծերունի կառապանը երկիմաստ ծիծաղում էր այդ մանրախնդիր մարդկանց վրա:
3) Պատշգամբի սյունաշարերին կախված գույնզգույն լապտերները լուսավորում էին ծաղկանախշ գորգերով զարդարված սրահը։
4) Այդ մասին խոսելիս հորաքույրս ախ էր քաշում, և պատրաստ էր արցունքը, որ թափվում էր սև, ծալքոտած այտերի վրա:

6․ Ո՞ր նախադասության մեջ է ընդգծվածը ուղիղ խնդիր:
1) Աշակերտները ծանոթացան նոր դասացուցակին:
2) Եղնիկը արդեն ընտելացել էր մեզ:
3) Նա վերցրեց ծաղկեփունջը և պարզեց օրիորդ Մարգոյին:
4) Ամեն երեկո մի գեղեցիկ հեքիաթ էր պատմում իր սիրասուն զավակներին:

7․ Տրված նախադասության բառերից որի՞ շարահյուսական վերլուծությունն է սխալ:
Վերջապես վերադարձան նաժիշտները՝ արծաթե սկուտեղի վրա բերելով Արարատյան այգիների ընտիր պտուղներ:
1) վերադարձան — պարզ ստորոգյալ
2) արծաթե — որոշիչ
3) սկուտեղի — հատկացուցիչ
4) պտուղներ — ուղիղ խնդիր

Գրականություն

I. Ո՞րն է «ազատություն» գաղափարը բանաստեղծության մեջ։

Բանաստեղծության մեջ ազատությունը ներկայացվում է որպես մարդու կյանքի ամենակարևոր արժեքը։ Այն անհրաժեշտ է մարդուն դեռ ծննդից և առանց դրա կյանքը լիարժեք չէ։ Նալբանդյանի համար ազատությունը ոչ թե շքեղություն է, այլ կյանքի պայման։

2. Արդյո՞ք այն ներկայացվում է որպես բնական իրավունք, իդեալ, թե պայքարի արդյունք:

Իմ կարծիքով որպես բնական իրավունք, որովհետև մարդը ծնվում է ազատ լինելու համար,

3.Ի՞նչ նշանակություն ունեն՝ մանուկը, օրորոցը, ձեռքերը պարզելը՝ որպես խորհրդանիշներ։ 


Մանուկը խորհրդանշում է անմեղությունն ու մարդկային բնածին ազատությունը։

Օրորոցը ցույց է տալիս, որ ազատության գաղափարը ուղեկցում է մարդուն դեռ ծննդից։

Ձեռքերը պարզելը նշանակում է ձգտում դեպի ազատություն, ցանկություն՝ ապրել անկախ և արժանապատիվ կյանքով։

4. Ի՞նչ է ազատությունը քեզ համար։ Համապատասխանու՞մ է այն Նալբանդյանի պատկերացման հետ։

Ինձ համար ազատությունը նշանակում է արտահայտվել առանց վախի, ընտրել սեփական ճանապարհը և պատասխանատվություն կրել սեփական որոշումների համար։ Այս պատկերացումը շատ նման է Նալբանդյանի գաղափարին, քանի որ նա նույնպես ազատությունը տեսնում է որպես մարդու արժանապատիվ կյանքի հիմք։


5. Կա՞ արդյոք այսօր ազատության համար պայքարի անհրաժեշտություն։

Այո՛, աշխարհում միշտ էլ կա, ազատության համար պայքարի անհրաժեշտություն։ Թեև աշխարհում շատ բան է փոխվել, սակայն դեռ կան մարդիկ ու ժողովուրդներ, որոնք պայքարում են խոսքի, իրավունքների և արդարության համար։ Ազատությունը մշտապես պահպանման ու պաշտպանության կարիք ունի։

Հարցերը կօգնեն գրել Էսսե։
Էսսեում փորձիր համադրել գրական վերլուծությունը քո անձնական մտքերի ու օրինակների հետ։

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։«Ազատությո՞ւն, — ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է» ։— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։Միքայել Նալբանդյան

Հայոց լեզու

1.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել-Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել: Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր-Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր։ Դեռ շատ կտուժվես՝ ինձ չլսելով: Խոսքս քեզ չի վերաբերվում-Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով։

Հայոց լեզու

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին:

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կող մ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հան դիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:

ՀԱյոց լեզու

6. Ընդգծե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։

Ցածր, կարմիր, շեկ, վատ, թանկ, լավ, ուժեղ, սուր, ազնիվ, զվարթհաստ, խոշոր, հին, երեկկոշտուրախ, նոր, սև, քաղցր։

Դոնալդ Բիսեթ. «Ցանկությունների ծառը»

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն,ցանկությունցանկությու՜ն պահիր»:

1․ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրե՛ք: Գիրուկ-գեր, հրուշակեղեն-քաղցրեղեն:
2․Վերլուծե՛ք պատմվածքը: Ո՞րն է արտահայտված գաղափարը: Իմ կարծիքով պատմության իմաստն այն է, որ միշտ պետք է բարին ցանկանալ և չար չլինել ինչպես պատմվածքի ծերուկը պատմության առաջի մասում:
3. Համացանցից ձեռք բերել տեղեկություններ հեղինակի մասին:

Դոնալդ Բիսեթը անգլիացի գրող և նկարիչ էր, որը հատկապես հայտնի է իր մանկական հեքիաթներով։

Կարճ տեղեկություն նրա մասին․

  • Ծնվել է 1910 թվականին, Անգլիայում
  • Մահացել է 1995 թվականին
  • Գրել է կարճ, բարի ու երևակայական հեքիաթներ երեխաների համար
  • Իր հեքիաթներում հաճախ հանդիպում են
    կենդանիներ, անսովոր մարդիկ, խոսող առարկաներ
  • Նրա ստեղծագործությունները սովորեցնում են
    բարություն, ընկերություն, ազնվություն և երևակայություն

Հայերեն շատ հայտնի գործերից են՝

  • «Փիղը, որ ուզում էր քնել»
  • «Մոռացկոտ փիղը»
  • «Արջուկը և նրա ընկերները» (տարբեր պատմություններ)

Դոնալդ Բիսեթի հեքիաթները պարզ են, հումորով և շատ սիրելի երեխաների համար, այդ պատճառով նա հաճախ ընդգրկվում է դպրոցական ընթերցանության մեջ։