Հայոց լեզվի թեստ

1,Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն կամ տառակապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը):

1) կո-կել, բա-կոն, խո-կոր (ճ կամ չ)

2) թռչ-ն, ալ-ուր, աղ-սակ (յու կամ ու)

3) սայթա-ել, փա-ցնել, ա-ցան (կ կամ ք)

4) աս-ալտ, քի-, ա-տոբուս (վ կամ ֆ)

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում գաղտնավանկ կա:

1)մթամած, խնջույք, սկզբունք

2) տպագիր, անդրադարձ, գլխարկ

3) ապաշնորհ, ծնունդ, դառնահամ

4) անքթիթ, մտահոգ, առընթեր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում ի-ի հնչյունափոխություն կա:

1) թախծալի, գրաբար, արևմտյան

2) հոգաբարձու, խճուղի, ննջարան

3) գետնամած, մտավոր, սնափառ

4) դեղնազօծ, չվերթ, տարեվերջ

4. Ո՞ր շարքի բառերը հոմանիշներ չեն։

1) ներբողել, փառաբանել, գովաբանել

2) ահաբեկվել, ըմբոստանալ, զայրանալ

3) հրճվել, բերկրել, խայտալ

4) շտապել, փութալ, աճապարել

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր:

1) ձևավոր, խարտյաշ, կամային

2) փափուկ, կղզյակ, տրոփյուն

3) դժկամ, արդիական, վարորդ

4) տնկի, տաղերգու, փետրազարդ

6. Ո՞րն է պարզ նախադասություն:

1) Ծագող արևը հեռու էր թվում և շատ սպիտակ էր:

2) Ե՛վ լուսավոր սպիտակ շապիկը, և՛ մոխրագույն տաբատը գեղեցիկ էին

3) Մի պահ ձին ծառս եղավ և քառատրոփ սլացավ։

4) Գետափի աղջիկը ժպտում էր, և ինքը նույնպես ժպտաց:

7․Ո՞ր նախադասության մեջ գոյականական անդամի լրացում չկա:

1) Երբեմն այնքան մոտ է գալիս միրհավը, ահա ուզում ես կրակել, բայց թեթև խշշոցից բացում է թևերը, թռչում գնդակից արագ:

2) Դիլանը ափսոսանքով նայում էր միրհավի հետևից, երբ հանկարծ շատ մոտիկ լսվեց ոտնաձայն:

3) Մեջքը կարծես շիկացած շամփուրներով խանձել էին, աչքի տակը հարվածից տաքացել էր:

4) Անտառում լռություն էր, միրհավը թռել էր հեռու, քարի վրա երկու փետուր էր ընկած:

8․ Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ:

1) ջրի գին – շատ էժան

2) ամպեր կուտակվել — վտանգ սպառնալ

3) աջ ձեռք – վստահելի օգնական

4) ատամ ունենալ – շատ դաժան լինել

9. Ո՞ր նախադասության մեջ վերաբերական չկա:

1) Դուք չե՞ք չափազանցնում, տղանե՛ր, գուցե ուզում եք դասարանցիներից մեկնումեկի վրա տպավորությո՞ւն գործել:

2) Մենք փղերի համար ջուր էինք քարշ տալիս ու հետո ոտքներս կախ գցում, որ գոնե թվար, թե ինչ-որ կապ ունենք այս ամբողջ հրաշագործության հետ:

3) Ես, իհարկե, գիտեի, թե իմ փախուստը ինչ պիտի նշանակեր` ևս մի լավ ծեծ հսկիչի կողմից:

4) Երբ մենք հասանք կրկեսի տեղը, մի երկու փոքր վրան արդեն խփված էր, իսկ մեծ տաղավարը դեռ նոր էին կանգնեցնում:

10. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը:

Մեր այգում դեղձենիները աճեցին պատահականորեն։

1)……………..դրանց տեղը չփոխեցինք:

2)…………………..չափազանց արագ էին աճում:

3)………………… մենք դրանք տնկելու մտադրություն էլ չունեինք:

4)……………………..քանի որ մենք ցանկապատ էլ չունեինք:

11. Ո՞ր հատվածում մակդիր չկա։

1) Նրա համազգեստին ուսադիրներ կային, կրծքի վրա աջ ուսից իջնում էր ալիքավոր, լայն, կանաչ ժապավենը:

2) Ահաբեկված բազմությունը հանկարծ սկսում է բարձր և անհոգ հռհռալ դիվային մի ծիծաղով:

3) Երբ իջնում էր աշունը, քարավանները կրկին հետ էին դառնում իրենց անծայրածիր թախծոտ անապատները:

4) Անողոք ցուրտը սառեցնում էր ձյունը, կարծրացնում, և ձյունը սկսում էր ոտքերի տակ խշշալ։

12․ Ո՞ր շարքի թվականներից ոչ մեկը փակագծերում նշված տեսակին չի համապատասխանում:

1)վեցերորդ, մեկ երրորդ (դասական)

2) հազարական, քսաներեք (քանակական)

3)ութական, յոթանասունյոթ (բաշխական)

4) տասնմեկերորդ, վեց վեց (կոտորակային)

13. Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները:

1. Նրա անհաջողությունների պատճառն այն էր, որ նա շատ ավելի երազող էր ու գեղեցիկը սիրող պոետ, քան ֆերմեր:

2. Պոետների նման քեռիս մի բանի էր միայն ձգտում` գեղեցկության․ կուզենար գեղեցկություն ցանել ծաղկի պես:

3. Իմ քեռին թերևս ամենաձախորդ ֆերմերն էր ամբողջ աշխարհում:

4. Ուստի քեռուս հրապուրում էր հենց միայն ծառեր տնկելու և նրա աճով ու տեսքով հիանալու և ոչ թե բերք ստանալու գաղափարը:

Պատասխան՝ 3, 1, 2, 4,

14․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառակազմության սխալը և ուղղի՛ր:

Հնագետները զգուշությամբ կավից զատում էին օրեկան մի ուլունք կամ վաղնջական ժամանակներից հողի անհուն խորքերում թաղված մի կուժ:

Պատասխան՝

սխալ է՝ օրեկան

պետք է լինի՝ օրական

15․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր։

Երեկոյվա մթնշաղի մեջ հեռավոր լեռները մուգ մանուշակագույն էին

երևում:

Պատասխան`․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

սխալ է`երեկոյվա

պետք է լինի`երեկոյան

16․ Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում` ենթարկելով համապա-տասխան փոփոխությունների: Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնում էր՝ անձրևից պատսպարվելով։

(քնել, բրիչ, պատսպարվել, բնություն)

Պատասխան՝

1. Բնությունից

2. բրիչով

3. քնում էր

4. պատսպարվելով

Մաս 2

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։

I

1․ Հակառակ մորս հեզահամբյուր բնավորության՝ նրա հայրը ՝ պապս, խստաբարո մի մարդ էր։ 2․ Կռվում էր ամենքի հետ,բոլորին ծույլ էր անվանում, բայց ինքը ամբողջ կյանքում բացարձակապես ոչ մի աշխատանք չէր կատարել։ 3․ Կերել էր իր հոր հարստությունը,մեծագույն մասը փաստաբաններին էր կերցրել իր մի խոսքը անելու համար, և երբ հոր հարստությունը մսխել վերջացել էր, որդիներն էին մեծացել, և նրանց հաշվին էր ապրում։

4․ Մի թղթի վրա առավոտյան գրում էր, թե եթե շուկա գնա (եթե գնա), ինչ պիտի առնի, և այդ համարում էր աշխատանք։

5․ Ձին նստել և այգի գնալ – գալն էլ աշխատանք էր համարում, որովհետև պահապանին մի քանի հայհոյանք տված կլիներ։

6․ Երբ քահանան տեսներ, որ հաջի Առաքել աղան եկեղեցում է, ոչ մի աղոթք չէր կրճատում, որովհետև պապս ՝ նույն հաջի Առաքել աղան, իր կանգնած տեղից բարձրաձայն շարունակում էր կրճատված աղոթքը։

7․ Ապա ժամկոչին նկատողություն էր անում, որ զանգը քիչ տվեց, լուսարարին հայհոյում էր, որ եկեղեցու մեջտեղի կանթեղը շուտ պրծավ և այլն։

II

1․Պապս սովորություն ուներ, որ երբ Ամերիկայից նամակ էր ստանում, անպայման ծրարը պետք է մկրատով կտրեր՝ բայց անելու համար։ 2․ Տատս անհամբերությամբ և երբեմն արցունքոտ աչքերով սպասում էր իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցմանը, բայց պապս համառորեն բաց չէր անում։ 3․ Բանալուց հետո էլ երկար – բարակ ակնոցն էր մաքրում, մի բաժակ օղի էր խմում, հազում էր և ապա սկսում կարդալ։ 4․ Եվ ոչ թե բարձրաձայն, այլ իր համար, ինչպես ինքն էր ասում, որպեսզի պարունակությանը վերահասու լինի և հետո դարձնի ընտանիքի մյուս անդամների սեփականությունը։

17․ Պապի բնավորությունը բնութագրելիս հեղինակը հետևյալ բառերից ո՞րը չի գործածել։

1 ամբարտավանություն

2․ խստոբարո

3․ համառություն

4․ արդարամիտ

18․Ո՞րն է կանթեղ բառի հոմանիշը։

1․ ճրագ

2․ խունկ

3․ տանիք

4․ գավազան

19․I. 3 նախադասության մեջ ո՞ր բայն է հանդես եկել որպես անորոշ դերբայ։

1․ կերել

2․ մեծացնել

3․ անել

4․ վերջացնել

20․II. 2 բարդ նախադասությունը քանի՞ պարզ նախադասությունից է բաղկացած։

1․ 4

2․ 3

3․ 6

4․ 5

21․ II.1 նախադասության մեջ մկրատով բառը ի՞նչ պաշտոն է կատարում։

1․ ձևի պարագա

2․ ուղիղ խնդիր

3․ միջոցի անուղղակի խնդիր

4․ որոշիչ

22․ I հատվածի ո՞ր նախադասության մեջ բարդ բառ չկա։

1․ 1

2․ 4

3․ 6

4․ 7

23. Նախադասության անդամներից որի՞ շարահյուսական վերլուծության մեջ սխալ կա:

Տատս անհամբերությամբ և երբեմն արցունքոտ աչքերով սպասում էր իր պանդուխտ որդիներից մեկի նամակի ընթերցմանը:

1) տատս – ուղիղ խնդիր

2) անհամբերությամբ – ձևի պարագա

3) նամակի — հատկացուցիչ

4) արցունքոտ – որոշիչ

24. I հատվածի ո՞ր նախադասության մեջ կապ խոսքի մաս չկա:

1) 2-րդ

2) 3-րդ

3) 4-րդ

4) 5-րդ

25․ Հեղինակը պապին ո՞ւմ հետ հակադրելով է սկսել տեքստը։

Պատասխան՝ մորը

26․ Տեքստի ո՞ր բառն է նշանակում տեղյակ:

Պատասխան վերահասու

27. II 2 նախադասությունից դո՛ւրս գրիր ան արտաքին հոլովման ենթարկվող բառը:

Պատասխան`նամակ

28. I հատվածից դո՛ւրս գրիր մեկ բացահայտիչ:

Պատասխան՝ պապս

29․ II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր անորոշ դերբայը։

Պատասխան` կարդալ

30․ I հատվածից դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:

Պատասխան՝ մեծագույն

31. II. 4 նախադասությունից դո՛ւրս գրիր զուգադիր շաղկապը:

Պատասխան՝ այլ իր

32. II. 4 նախադասությունից դո՛ւրս գրիր ա ներքին հոլովման պատկանող մեկ բառ։

Պատասխան՝ անդամների

Երբեք մի դադարիր շպտալ

Կար-չկար, մի տղամարդ կար։ Նա ուներ երկու երեխա։ Աղջիկը՝ Անժելինան և  տղան՝ Ժուլյենը։ Անժելինան երբե՛ք չէր նեղանում կամ տխրում, նա երբե՛ք չէր դադարում ժպտալ։ Իսկ Ժուլյենը միշտ և ամեն բանից կարող էր նեղանալ։ Ե՛վ գնահատականից, և՛ եթե իրեն սխալ հասկանան, և՛ եթե նրա ուզածը չկատարեն, և՛ եթե նրան վատ վերաբերվեն և շատ ու շատ այլ բաներից։ Նա իր ծնունդը երբեք չէր ուզում նշել, որովհետև նա չգիտեր, թե ինչքան լավ է դա։ Նրա դեմքին երբեք ժպիտ չէր երևում։ Բայց այնուամենայնիվ, մի օր նա ժպտաց։ Ո՞րն էր պատճառը։ Կարդա՛, և կիմանաս։

Իր ծննդյան օրը Ժուլյենը վերադարձավ դպրոցից՝ ինչպես միշտ՝ տխուր դեմքով։ Այս անգամ նրա մայրիկն ու հայրիկը և քույրիկը՝ Անժելինան, որոշեցին նրան անակնկալ անել։ Ժուլյենը նստեց իր սենյակում, իր աթոռի վրա ինչպես միշտ լուրջ դեմքով։ Հանկարծ սեղանի տակ տեսավ ժպտացող տիկնիկ, որի ձեռքին կար մի բացիկ։ Նա բացեց բացիկը, այնտեղ գրված էր․ «Բարև Ժուլյեն։ Ես ուզում եմ քեզ մի բան ասել։ Եթե դու տասը օր շարունակ ժպտաս, քո կյանքում մի կախարդական բան կհայտնվի»։ Թեև Ժուլյենի համար դժվար էր, նա սկսեց զոռով ժպտալ։ Հաջորդ օրը դպրոցում նա նկատեց, որ երբ նա ժպտում է, դպրոցի մյուս երեխաներն էլ նրան են ժպտում։ Այդ օրը Ժուլյենը հասկացավ, որ ժպիտը նրա կյանքը հեշտացնում է և կարծես թե դժվարությունները ավելի հեշտ է հաղթահարում։

Նրա ծնողների և քրոջ անակնկալը ստացվեց։ Ժուլյենի կյանքում հայտնվեց մի իսկական կախարդական բան՝ ԺՊԻՏ․․․

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա, և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։ Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել: Ճգնել — Ուժերի լարումով աշխատել, Վեսություն — Ամբարտավանություն, գոռոզություն: Պապատվել — Չափացանց ծարավ լինել:

  1. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը:

Այս հատվածում «քրքջաց» բառը օգտագործվում է բացասական կերպով, արտահայտելով անտառի մյուս ծառերի չարախինդ վերաբերմունքը, որոնք հրճվում են ըմբոստ ծառի վախճանով: Սա ցույց է տալիս, որ անտառի ծառերը չեն ընդունում, անգամ խղճահար չեն ըմբոստ ծառի հանդեպ և ուրախանում են նրա տառապանքով:

  1. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից: Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում:սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

  1. Բնութագրել անտառի ծառերին:

Անտառի ծառերը ներկայացված են որպես իներտ, պահպանողական և ինքնաբավ էակներ, որոնք վախենում են փոփոխություններից և նորություններից: Նրանք ապրում են «ճահճի մեջ», որտեղ աճում են առանց ձգտումների՝ բավարարվելով իրենց առօրյա կյանքով: Նրանք գոհ են առկա պայմաններից և դատապարտում են ըմբոստ ծառին, որը փորձում է հաղթահարել իր սահմանները և ձգտել ավելի բարձր վայրերի:

  1. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Ստեղծագործությունը մեծարում է ազատության, ինքնուրույնության և ձգտումների գաղափարը՝ ցույց տալով, որ մարդը կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնել իր երազանքին, նույնիսկ եթե դրա դիմաց ստիպված է զոհել ամեն ինչ, ներառյալ կյանքը: Այն ուղերձում է համարձակությունը, որը կարող է տանել դեպի իրերի իրական իմաստի գիտակցումը՝ թեկուզ և շրջապատի մերժման պայմաններում:

Հայոց լեզու

30.10.24

Ածական

1.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի: Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

1 խումբ-Մեծ, ուժեղ, խոշոր, համեստ
2 խումբ-Հոտավետ, հոդային, սիրելի 
3 խումբ-Ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ 
4 խումբ-Առևտրական, միջմոլորակային, ահեղամռունչ

2.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:

Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Անտուն, դժգույն, անիմաստ, գունատ, գույնեղեն, գունեղ, ոսկյա, ոսկեղեն, երկաթեղեն, երկաթյա, անհամ, համեղ:

3.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:

վստահել- անվստահ

համակրել- համակրություն

Բացատրել- բացատրություն

Դյութել- դյութազուն

գրավել-գրավիչ

Հուզել- հուզիչ

բարկանալ- բարկություն

Վախենալ-վախկոտ

Ամաչել- ամաչկոտ

Պարծենալ- պարծենկոտ

4.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:

Յոթ գյուխ ունեցոդ- յոթ գլխանի

երկու երես ունեցող- երկերեսանի

Երկու փող ունեցող- երկփողանի

եռանդով օժտված- եռանդուն

շատ բուրդ ունեցոդ- բրդոտ

գույն ունեցող- գունավոր

թևեր ունեցող- թևավոր

մեծ ուժ ունեցող- ուժեղ

երեք տարի (ամ) տևող- եռամյա

5.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

անկենդան, դժկամ, անխոսկան, հայրիկ, կիսատ, փառատ, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերոջ, կծվություն, ազդող, թրթռիկ, հնչեղ, շաչուն, խոհանոց, դողդոջուն:

6.Ընդգծված բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով և բացատրի՛ր, թե այդ ածականներն ինչո՛ւ ոչ թե ուն, այլ յուն ածանցով են կազմվել:

Օրինակ`

Ահեղաշաչյուն փոթորիկ — Ահեղ շաչյունով փոթորիկ: Քաղցրահնչյուն մեղեդի-քաղցր հնչյունով մեղեդի, գրվում է յունով որովհետև արմատը հնչյուն բառն է: Քնքշաշրշյուն զգեստ-Քնքուշ շրշյունով զգեստ, գրվում է յունով որովհետև արմատը շրշյուն բառն է: Բարեհնչյուն ձայն-բարի հնչյունով ձայն, գրվում է յունով որովհետև արմատը հնչյուն բառն է: Դառնահնչյուն ոռնոց-դառը հնչյունով ոռնոց, գրվում է յունով որովհետև արմատը հնչյուն բառն է:

Արքիմեդի մասին

մ.թ.ա. 287-212

Արքիմեդեսը նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ է։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից մեկը։ Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը։ Նրան են վերագրում նորարարական մեքենաների նախագծումը, այդ թվում՝ պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը։ Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը՝ օգտագործելով հայելիների շարքը։ Ընդհանուր առմամբ, Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոս և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը։

Արքիմեդի հայտնագործությունները
Լոգանք ընդունելիս նա նկատեց որ տաշտակում ջրի մակարդակը բարձրացավ, հասկացավ, որ այս ազդեցությունը կարելի է օգտագործել թագի ծավալը հաշվելու համար։ Գործնականում ջուրը չի սեղմվում, ուստի ընկղմված թագն իր ծավալին հավասար ջուր է դուրս մղում։ Դուրս մղված ջրի ծավալը բաժանելով թագի զանգվածի վրա, կստանանք թագի խտությունը։ Այդ խտությունը ոսկու խտությունից ցածր կլինի, եթե ավելի էժան և ավելի ցածր խտությամբ մետաղ են ավելացրել։ Արքիմեդեսն իր հայտնագործությունից այնքան էր հուզվել, որ մոռանալով հագնվել` բոլորովին մերկ, “Էվրիկա!” գոռալով վազեց փողոց։

Արքիմեդեսը, կարող էր կիրառել Հիդրոստատիկայում հայտնի Արքիմեդի օրենքը, որը նա նկարագրել էր Լողացող մարմինների մասին աշխատությունում։ Օրենքը պնդում է, որ հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է մի ուժ, որը հավասար է դուրս մղվող հեղուկի կշռին։

13.11.23,7-րդ դասարան,Թվական անուն

Թվականը քանակ կամ թիվ ցույց տվող բառերն են:
Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակաշյին, բաշխական, դասական։

Առարկաների քանակ ցույց տվող թվականները կոչվում են  քանակական թվականներ:

Քանակական թվականները լինում են բացարձակ, կոտորակային և բաշխական:

 Բացարձակ են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը ամբողջ թվերով:

Բացարձակ թվականներ են միավորները, տասնավորները, հարյուրավորները և բոլոր ավելի բարձր թվերը:

Հայերենի բացարձակ թվականներից բոլոր միավորները, տասը և քսան  տասնավորները, հարյուր-ը, հազար-ը, միլիոն-ը, միլիարդ-ը կազմությամբ պարզ թվականներ են, որովհետև կազմված են մեկ արմատից:

Երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն թվականները ածանցավոր են, որովհետև կազմված են սուն ածանցով:

Երկու կամ ավելի թվից, բայց առանց սուն ածանցի կազմված թվականները բարդ բառեր են, ինչպես՝ քսանութ, հարյուր երեք, հինգ հազար:

Մեկից ավելի արմատներով և սուն ածանցով կազմված թվականները բարդածանցավոր են՝ վաթսունչորս, հարյուր երեսունմեկ և այլն:

Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:

Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ 11-ից մինչև 99-ը: Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:

Հարադիր բարդություններ են  100 -ից բարձր բոլոր թվականները, 100,1000  և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Բոլոր բացարձակ թվականները կարող են գրվել արաբական թվանշաններով՝ ( 1,2,3… և այլն):

Բաշխական են կոչվում այն քանակական թվականները, որոնք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով:

Օրինակ`

Յուրաքանչյուր տուփում կա տասական մատիտ:
Ուսուցիչը մեզ հինգ-հինգ բաժանեց խմբերի:

Այս նախադասության մեջ տասական բառը ցույց է տալիս, թե յուրաքանչյուր տուփում ինչ քանակով են բաշխված մատիտները, հինգ-հինգ թվականը ցույց է տալիս, թե աշակերտները ինչպես են բաշխված ըստ խմբերի: Տասական, հինգ-հինգ բառերը բաշխական թվականներ են:

Բաշխական թվականները կազմվում են երկու ձևով՝

1. բացարձակ թվականին ավելացնելով ական վերջածանցը, ինչպես՝ երկուական, քսանական, հարյուրական: Այս թվականները թվանշաններով գրելիս թվանշանից հետո դրվում է գծիկ,

ապա` ական ածանցը՝  2-ական , 20-ական, 100-ական:

2բացարձակ թվականի կրկնությամբ, ինչպես՝ երկու-երկու, քսան-քսան, հարյուր-հարյուր:

Գ. Կոտորակային կոչվում են այն թվականները, որոնք ցույց են տալիս միավորի մեկ կամ մի քանի հավասար մասերից կազմված թվեր:

Օրինակ`

Հայերը կազմում են այդ քաղաքի բնակչության մեկ երրորդ մասը:

Այս նախադասության մեջ մեկ երրորդ բառը ցույց է տալիս մարդկանց քանակ` ամբողջի մաս ցույց տվող թվով: Այդ բառը կոտորակային թվական է:

Կոտորակային թվականները հարադիր բարդություններ են, որոնց առաջին բաղադրիչը՝ համարիչը, բացարձակ թվական է, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հայտարարը, կազմվում է րորդ, երորդ ածանցներով: Կոտորակային թվականները գրվում են առանձին:

2. ԴԱՍԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐ

Դասական թվականները ցույց են տալիս միատեսակ առարկաների թվային կարգ՝ նրանց թվարկման ժամանակ:

Հետևյալ բառերը դասական թվականներ են՝ երկրորդ, երեսուներորդ, հազարերորդ:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով րորդ կամ երորդ վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է րորդ, ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Մեկ բացարձակ թվականից դասական ձև չի կազմվում. դրա փոխարեն գործածվում է առաջին բառը: Սակայն եթե մեկ թվականը բարդ թվականների վերջին բաղադրիչն է, ապա կազմվում է մեկերորդ ձևը՝  տասնմեկերորդ, հարյուրմեկերորդ և այլն:

Երկու, երեք, չորս թվականները բարդությունների վերջին բաղադրիչ լինելու դեպքում դասականի համար նույնպես ստանում են երորդ ածանցը, ինչպես` տասներկուերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, հարյուր երկուերորդ և այլն:

Դասական թվականները գրվում են նաև՝

1. արաբական թվանշաններով. այս դեպքում թվանշանից հետո դրվում է գծիկ, ապա` -րդ, որը կարդացվում ` երորդ կամ րորդ՝ 5-րդ (հինգերորդ), 100 -րդ (հարյուրերորդ), 14-րդ (տասնչորսերորդ) և այլն:

1. Պատմի՜ր թվական անվան մասին և հիշի՜ր տեսակները։

2. Գրի՜ր քո ծննդյան տարեթիվը,ամսաթիվը թվականի հնարավոր բոլոր տարբերակներով։

08.09.2012

Դասական-Ես ծնվել եմ երկու հազարերորդ տասներկու թ. սեպտեմբերի ութ-երորդին ամսի ինն-երորդին

Քանակական-Ես ծնվել եմ երկու հազար տասներկու թվականի սեպտեմբերի ութին:

3. Հիշիր մեր անցած խոսքի մասերը և ներկայացրու, թե ինչո՞վ են միմյանցից տարբերվում։

Քիմիան՝որպես բնագիտության մաս.Քիմիան մեր շրջապատում

Այն, ինչ մեզ շրջապատում է ՝ օդը, ջուրը, հողը, երկնային մարմինները և այլն, անվանում են բնություն:
Բնությունն ուսումնասիրում են ֆիզիկան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, քիմիան և այլ գիտություններ: Բնությունն ուսումնասիրող գիտություններն ունեն ընդհանուր անվանում՝ բնական գիտություններ: Բնական գիտությունների ուսումնասիրությունների արդյունքներն օգնում են մարդուն բնությունից ստանալ այն, ինչ անհրաժեշտ է մարդուն՝ կյանքի որակը բարձրացնելու, ճիշտ և լավ ապրելու համար՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելով նրան:Բնական գիտություններն առանձին հիմնարար գիտությունների՝ ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի ուսումնասիրության առարկաները որոշակի են: Օրինակ` ֆիզիկան ուսումնասիրում է բնության ընդհանուր օրենքները և երևույթները,
 իսկ կենսաբանությունը՝ կենդանի օրգանիզմները:Քիմիայի ուսումնասիրության առարկան նյութերն են, դրանց հատկությունները, բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին վերածվելու որակական և քանակական փոփոխություններն ու դրանց ղեկավարելու եղանակները:

Այսօր անհնար է կյանքը պատկերացնել առանց քիմիայի: Դուք յուրաքանչյուր քայլի հանդիպում եք քիմիական արդյունաբերության արտադրանքի՝ գեղեցիկ գործվածքների, պոլիէթիլենային թաղանթների, պլաստմասսե  և այլ  իրերի:

  1. 1.Որոնք են բնական գիտությունները:Թվարկեք դրանք:

Էկոլոգիա,բժշկագիտություն,աստղագիտություն,երկրաբանություն,կենսաբանություն…:

  1. 2.Ինչ է ուսումնասիում քիմիա գիտությունը:

Քիմիան ուսումնասիրում  է նյութերը: Նրանց կառուցվացքը, բաղադրությունը և կիռառումը:

  1. 3.Ինչ են ուսումնասիրում կենսաբանություն և ֆիզիկա գիտությունները:
  2. Ֆիզիկա գիտությունը ուսումնասիրում է ֆիզիկական երևույթներ, իսկ կենսաբանությունը ուսումնասիրում է բազմաթիվ կենդանի օրգանիզմներ:

  1. 4.Նկարագրեք ձեր տանն օգտագործվող մի քանի փայտե իր:

սեղան,կահույք,պահարան,աթոռ,շերեփներ…