Հայոց լեզու

2.Հականիշ բառակապակցություններ կազմի՛ր` տրված բառերը գործածելով հարուստ և աղքատ (կամ զուրկ) բառերի հետ:

Օրինակ` քարերով հարուստ, քարերից զուրկ:

Հումք, խելք, անտառներ, գետեր, հանածոներ, կենդանիներ:

հումք-հումքով հարուստ, հումքից աղքատ:

խելք-խելքով հարուստ, խելքից զուրկ:

անտառներ-անտառներով հարուստ, անատառներից զուրկ:

գետեր-գետերով հարուստ, գետերից զուրկ:

հանածոներ-հանածոներով հարուստ, հանածոներից զուրկ:

կենդանիներ-կենդանիներով հարուստ, կենդանիներից զուրկ:

3.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:

Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխն ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավ բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասն սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:

4.Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցությունները և ուղղի՛ր:

Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրին: Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել: Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց: Քույրս երրորդ դասարանում է: Բաժակը ձեռքին էր, որ մտավ: Մարսը աղքատ է ջրից: Շատ լավ է տիրապետում անգլերենին: Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Գոյականակերտ ածանցները գոյականներ են կազմում ինչպես այլ խոսքի մասերից, այնպես էլ գոյականներից: Խոսքում այլ բառերի հետ կապակցվելու, հարաբերվելու համար գոյականները հոլովվում են: Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ձևն է: Տրական հոլովը կազմվում է կա՛մ

վերջավորություններով (ի, ու, ան, վա, ոջ, ց), կա՛մ հիմքում որևէ ձայնավորի կամ երկհնչյունի փոփոխությամբ (օրինակ` տուն — տան, հայր — հոր): Բացառական և գործիական հոլովաձևերը կազմվում են ուղղականի կամ տրականի ձևերին համապատասխան վերջավորություններ ավելացնելով (բացառական` ից, ուց, գործիական` ով, բ): Գործիականի բ վերջավորությունից առաջ հիմքի և հնչյունր դառնում է մ (բարության — բարությամբ): Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը ներգոյական հոլով չունի: Այդ գոյականները ներգոյական հոլովի իմաստ կարող են արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ:

Բայերի հետ որպես գործողությունն իր վրա կրող աոարկա գործածվելիս անձ ցույց տվող կամ իբրև անձ վերցված, այսինքն` անձի առումով գործածված գոյականները դրվում են տրական հոլովով, մյուսները` ուղղական հոլովով: (Օրինակ` Գտավ րնկերոջը: Գտավ իրենց շունը: Գտավ իրենց շանը): Անձ ցույց տվող գոյականներն ուղղական հոլովով են դրվում, երբ իբրև իր են վերցվում, այսինքն` իրի առումով են գործածվում (օրինակ`Քաղաքում մի ընկեր գտավ):

Այսպիսով, ամփոփեցինք Գոյական անունը,փորձեցինք համապատասխան առաջադրանքների օգնությամբ ամրապնդել յուրացրածը։Շնորահակալություն։

ՀԱյոց լեզու

1.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր  6 վերջածանցավոր բառ.                  .

ծակոտել       ուք

խաչագող               ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ություն

ծակոտկեն, գողոն, տիրություն, հավելյալ, քսուք, կթան:

2. Փակագծում  տրված բառերը տեղադրի’ր  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

Ամռանը նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   փռված   պարտեզում,     որտեղով   անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարից   և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի   էր դառնում գյուղի  տները  ու այգիները,  երդիկներից  ելնող  ծխի սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր  սլացող  հոգին   չէր  երկնչում  ոչ մի   խոչնդոտից  ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց    սյան նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները:

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

3.Աշուն

Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:
Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։

Գոյականներ-գեղեցկություն, Հայաստան, աշուն, բնություն, հագուստ, ծառեր, ոսկի, տերևներ, թռչուններ, նրանք, հարավ, գնդի, ամպեր, արևին, պայծառութությունը, քամին, ծաղիկների, հրաժեշտ, մայր, արևին, թախիծ, բնության, հմայքը:

Բայեր-բոցկլտալ, թռչել, ճամփորդել, շողարձակել, սահել, փաթաթվել, խաղալ, նազել, թաքնվել:

Ածականներ-յուրօրինակ, նախշազարդ, գույնզգույն, երգեցիկ, ոսկեզօծ, անձրևաբեր, մեղմօրոր, քնքշաբար, աշնանային, գունագեղ:

4. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Վայրենիդեղձենի,տանձենի: խոսունտոկուն,հասուն: մրգատուպտղատու, վնասատու, մականուն, նեղացկոտալարկոտ, ամաչկոտ, լացկանաղքատանալ, գազանանալ: առհավետհարմարավետ, անհարմարավետ, ազդակկայծակ, օրինակ, զորեղուժեղ, թիկնեղ, ոսկեգույն, առավելագույն, բանակ-տնակ, փչակ, խոսքծառաշարք, աղվեսագիրք, միածին, ելույթերեկույթ, երևույթ, սահնակհնգյակ, աչքածակ, միաբան, ձգանտզզան, պլստան, տիրացումահացու, հարսնացու:

5. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Սիրտ, լույս, սեր, տուն, ցավ, ձև, շող, հույզ, վաստակ, հրապույր, ժպիտ, գույն:

Սիրտ – սրտային
Լույս – լուսնային
Սեր – սիրային
Տուն – տնական
Ցավ – ցավոտ
Ձև – ձևավոր
Շող – շողացող
Հույզ – հուզական
Վաստալ – վաստակավոր
Հրապույր – հրապուրիչ
Ժպիտ – ժպտուն
Գույն – գունավոր


6. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, յուրային, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, նոսր, քաջարի, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:

Վախկոտ – քաջարի
Խիտ – նոսր
Յուրային – օտար
Զուլալ – պղտոր
Շնորհալի – անտաղանդ
Ցնծուն – թախծոտ
Միամիտ – խորամանկ

7.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նենգամիտ, աժդահա, ցասկոտ ամբարտավան, հզոր, բարկացկոտ, գոռոզամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:

Նենգամիտ – չարամիտ – խարդախ

Աժդահա – վիթխարի – հսկա

Ցասկոտ – բարկացկոտ – զայրացկոտ

Ամբարտավան – գոռոզամիտ – ինքնահավան

Հզոր – զորեղ – հուժկու

8. Վար, բադ, բունծածկբանկ, սար, կարգ,մարգմատ կաթ բառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր:

վար-վայր, բադ-բարդ, բուն-բույն, ծածկ-ծածուկ, բանկ-բանուկ, սար-սանր, կարգ-կարագ, մարգ-մարագ, մատ-մարտ, կաթ-կարթ:


9. Բառաշարքում առանձնացրու  հոգնակի թվով դրված գոյականները և նշիր հոգնակիի վերջավորությունները:

Հայրենասեր, պատվեր, հայեր, լապտեր, եթեր, սարեր, ստվեր, նվեր, լվեր, արկղեր, լրաբեր, կայքեր, պատկեր, ստեր, երկնաքեր, խոսքեր, դարեր, մտքեր: 

Հայեր – եր
Սարեր – եր
Լվեր – եր
Արկղեր – եր
Կայքեր – եր
Ստեր – եր
Խոսքեր – եր
Դարեր – եր
Մտքեր – եր


10. Բառաշարքում գտիր իրար համարժեք զույգերը: 

Բուլկի, պոնչիկ, կողիկ, մարկետ, հացիկ, բազար, աղցան, բագաժ, շուկա, փքաբլիթ, խանութ, սալաթ, կոտլետ, ուղեբեռ:

Բուլկի – հացիկ
Պոնչիկ – փքաբլիթ
Կողիկ – կոտլետ
Մարկետ – խանութ
Բազար – շուկա
Աղցան – սալաթ
Բագաժ – ուղեբեռ

Ստեփան Զորյան

250px-St._Zoryan.jpg

Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը։

1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ 1912-1919 թվականներին աշխատում է«Մշակի» խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան։ Հաջորդ տարի գրողը գալիս է Երևան։

Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։

Վախճանվել է 1967 թվականին հոկտեմբերի 14-ին Երևանում։

հայոց լեզու

1.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիա յից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2.Լրացրու’ բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վարձու, կարգապահ,  բարօրություն, անջրդի,  տախտակ, բացօդյա, անդորրություն,  անդրավարտիք, սիգապանծ,  խորդուբորդ,  կմաղք,  կցկտուր,  ճեպընթաց, դժոխք:

3. Կազմի’ր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                  բաժին
մաս              դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն

Երաշտահավ, խոտհունձ, մասնաբաժին, խոժոռադեմ, մրջնաբույն, բեռնախուց:

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմի’ր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ

նախ       դարձյալ

հար        սպա

արտ       տևել

վեր         միշտ

առ          սահման

ենթասպա, նախագիծ, հարատևել, արտասահման, վերադարձ, առմիշտ:

5.Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը  1 բառով և կազմիր նախադասություն:

Քարը  քարին  չթողնել-ավերել

Նա քարը քարին չթողնելով ավերեց կյանքը։

6. Տրված բառակապակցության  ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր   2 նախադասություն:

Ափերից դուրս գալ- ուղղակի-Լինում են ձկներ, որոնք կարող են դուրս գալ ափերից։
դարձվածքային-Երբ նա ձայնը բարձացրեց իմ վրա , ես ափերից դուրս եկա։

7. Տրված  դարձվածքով  կազմի’ր   1  նախադասություն:

Խելքը  գլուխը հավաքել-Երբ նրա հայրը բարկացավ նրա վրա նա խելքը գլուխը հավաքեց:

8.Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

1 խումբ-Դժբախտ, թշվառ, անբախտ, չարաբախտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, չարաբախտ:

2 խումբ-հին, հնամենի, հնօրյա, վաղեմի, հինավուրց:

3 խումբ- փնթփնթան, դժգոհ:

4 խումբ- անկայուն, երերուն, անհաստատ, դողդոջուն, խախուտ:

5 խումբ- Տոկուն, դիմացկուն, պինդ, ամուր:

9. Առանձնացրու’ հոմանիշային  6 զույգ:

Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք,  թախիծ,   արեգակ, երեկո, արդյունք, տաբատ,  նոխազ:

1 խումբ-մթնշաղ, երեկո:

2 խումբ-անդրավարտիք, տաբատ:

3 խումբ-ցասում, բարկություն:

4 խումբ-արփի, արեգակ:

5 խումբ-փափագ, բաղձանք:

6 խումբ-արգասիք, արդյունք:

10.Առանձնացրու’ հականիշային 6 զույգ.

Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

1 խումբ-կարևոր, երկրորդական:

2 խումբ-փոքրոգի, վեհանձն:

3 խումբ-երանգավառ, դժգույն:

4 խումբ- համր, խոսուն:

5 խումբ-չոր, տամուկ:

6 խումբ-ողորկ, խորդուբորդ:

Ստեփան Զորյան, Բարեկամներ

Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։

Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։

Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։

Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։

Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել…

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը… Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը… Այսօր ձկան գլուխ կա տանը…

Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը… Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել… Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա… նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։

— Որտե՞ղ ես, է՛յ,— ասում է ամուրին և կանչում.— փիսի՛, փիսի՛, փիսի՛…

Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։

— Քեֆդ էլի վատ է, հա՜,— խոսում է Պողոսը։— Ով գիտի սովա՞ծ ես… Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ…

Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։

— Դրա համար ես մռութդ կախել հա՜,— հանկարծ դառնում է կատվին բարկացած։— Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ…

Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։

Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։

— Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ… Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի… Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու,— ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած.— Անպիտա՛ն, անպիտա՛ն։

Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։

— Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես,— շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։— Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը… Սա ի՞նչ է… իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում…

Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։

Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին… Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.

— Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն…

Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր… Ու մտածում է երկար։

Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։

— Սատկի՛ր, սատկի՛ր,— ասում է ամուրին։— Բաց չեմ անի, սատկի՛ր…

Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։

Ինչպես երևում է, մրսում է։

— Սատկի՛ր,— ասում է ամուրին նորից,— ձուկը կուտե՞ս…

Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.

«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։

— Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն,— ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում… Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։

«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ… Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.

— Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս… Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի…

Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։

Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։

— Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ,— մատը թափ է տալի ամուրին։— Մյուս անգամ չհամարձակվե՛ս… Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ… Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի…

Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։

Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով…

Առաջադրանքներ:

1.Քննարկիր  պատմվածքը:
2.Ինչու է վերնագրված  «Բարեկամներ»: Համոզի՞չ է վերնագիրը;

Բարեկամներ է վերնագրված, որովհետև ծերունի Պողոսն մենակության պատճառով չէր կարող դուրս նետել կատվին, որովհետև կատուն նրա միակ էակն էր ում հետ նա կարող էր շփվել:
3.Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք քեզ կօգնեն նկարագրելու Պողոսին:

Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը… Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը…

Պողոսը ինքն իր հետ հոգով բանտարկված մարդ էր: Նա չէր սիրում կիսվել ուրիշների հետ և չուներ ընկերներ: Նրա միակ ընկերը վանա կատուն էր: Իմ կարծիքով նա իր հոգում կենսուրախ մարդ էր, բայց նրա մոր մահից հետո ուրախությունը մնաց իր հոգու խորքում կիսաքնած, բայց երբեմն ուրախությունն արթնանում էր նրա հոգում:


4.Բնութագրիր  Պողոսին՝ ուշադրություն դարձնելով սովորույթներին, բնավորությանը:

 Նա ամեն օր աշխատանքը վերջանալուց հետո շտապում է տուն ընթրելու։Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է առավոտյան ժամը վեցին:

Պողոսը ծեր էր, ամուրի, համեստ և միայնակ:


5.Ինքդ փորձիր վերնագրել պատմվածքը:

Ընկերները:

Հայոց լեզու

09.10.24

1.Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն-վարկած,կարծիք:
կառավարության ղեկավարը-վարչապետ:
փայտագործ վարպետ-փայտագործ,ատաղձագործ:
գինի մատուցող-մատռվակ:
արջի բույն-որջ:
գլխի մազերը թափված-ճաղատ:
լուսնի մանգաղ-մահիկ:
մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարտ:
գազանի բերան-երախ:
հայրենիքից արտաքսված-վտարանդի:
վատ լուր —գուժ:
բարի լուր-ավետիս:
ոչ դեմ և ոչ կողմ-ձեռնպահ:

2.Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Յոթ գլխով- յոթգլխանի
ստրուկի մտքով- ստրկամիտ
լի և առատ- լիառատ
կյանքի հյութ- կենսահյութ
ցավից լլկված- ցավալլուկ
մոլոր մտքով- մտամոլոր
սուր ընթացող- սրընթաց
խելքը կորցրածնոր- խելակորույս
նոր հայտնված- նորահայտ
մենակ ապրող- մենակյաց
խիստ բարքով- խստաբարո
երկար ապրող- երկարակյաց
նոր եկած- նորեկ
աչքին հաճելի- ակնահաճո

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Լեռնագագաթ —բարձրագաթ:
մեղմաձայն —բաղաձայն:
պերճաշուք-զարդաշուք:
բերդակալ-ծովակալ:
հուսաբեկ-Աղաբեկ:
հուշաղբյուր-ցայտաղբյուր:
գնահատանիշ-հատկանիշ:
ժպտադեմ-հակադեմ:
բեմահարթակ-հեռուստահարթակ:
գեղատես-աշխարատես:
4.Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:
Վերջնագիծ, հյուրընկալ, նկարել-նըկարել, ակնթարթ-ակընթարթ, գլխարկ-գըլխարկ, խճանկար-խըճանկար, արագընթաց, լեռնաբնակ-լեռնաբընակ, զրահ-զըրահ, նվագարան-նըվագարան, փղձկալ-փըղձկալ, այծյամ, հնչյուն-հընչյուն, վեհանձն-վեհանձն, արթմնի-արթըմնի, չվերթ-չըվերթ:

5.Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:
Ապրանք, ապաբախտ, ապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:
6. Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
Բնավեր
, խճավազ, բազմազգ, խաղասաց, չվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունապատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:
7. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:
Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:
8 Շարքում
 գտնել հոմանիշ բառերի 8 
զույգ:
Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

անզոր-թույլ, հոյակապ-սքանչելի, սնամեջ-ունայն, անապական-վճիտ, գոռոզամիտ-ինքնահավան, աննկուն-աննվաճ, անվեհեր-արի, գեր-մարմնեղ:

Խուլիո Կորտասար: Փոքրիկ դրախտ

20083139222_ed6883345c_b

Երջանկության ձևերը շատ են տարբեր: Գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z 8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է:

Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջոի՞նչ նշանակություն ունի աղքատությունըերբ հայտնի էոր բոլորն ունեն ոսկե ձկնիկներու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Առաջադրանք:


Ինչո՞ւ է ստեղծագործությունը  վերնագրված «Փոքրիկ դրախտ»:

Իմ կարծիքով՝ սա այն մասին է, որ աշխարհում կա գոնե մի փոքր վայր, որը կարող է համարվել դրախտ: Շատ առասպելների համաձայն՝ դրախտը մի վայր է, ուր բոլորը անհոգ են և երջանիկ: Այս երկրները հիշեցնում են հենց այդ կախարդական դրախտը, որտեղ ընդամենը մի սրվակը մարդուն բերում է լիակատար երջանկություն:


Պատմիր քո փոքրիկ դրախտի մասին:

Իմ համար փոքրիկ դրախտը այն է, այն բոլոր տեղերն են, որտեղ ես իմ ընկերների հետ եմ կամ այն օրերը, երբ պարապմունքի չեմ ու կարող եմ օրս վայելել:

հաՅՈՑ ԼԵԶՈՒ

1.Գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Գոյականակերտ ածանցները գոյականներ են կազմում ինչպես այլ խոսքի մասերից, այնպես էլ գոյականներից: Խոսքում այլ բառերի հետ կապակցվելու, հարաբերվելու համար գոյականները հոլովվում են: Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ձևն է: Տրական հոլովը կազմվում է կա՛մ վերջավորություններով (ի, ու, ան, վա, ոջ, ց), կա՛մ հիմքում որևէ ձայնավորի կամ երկհնչյունի փոփոխությամբ (օրինակ` տուն — տան, հայր — հոր): Բացառական և գործիական հոլովաձևերը կազմվում են ուղղականի կամ տրականի ձևերին համապատասխան վերջավորություններ ավելացնելով (բացառական` ից, ուց, գործիական` ով, բ): Գործիականի բ վերջավորությունից առաջ հիմքի և հնչյունր դառնում է մ (բարության — բարությամբ): Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը ներգոյական հոլով չունի: Այդ գոյականները ներգոյական հոլովի իմաստ կարող են արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ:

Բայերի հետ որպես գործողությունն իր վրա կրող աոարկա գործածվելիս անձ ցույց տվող կամ իբրև անձ վերցված, այսինքն` անձի առումով գործածված գոյականները դրվում են տրական հոլովով, մյուսները` ուղղական հոլովով: (Օրինակ` Գտավ րնկերոջը: Գտավ իրենց շունը: Գտավ իրենց շանը): Անձ ցույց տվող գոյականներն ուղղական հոլովով են դրվում, երբ իբրև իր են վերցվում, այսինքն` իրի առումով են գործածվում (օրինակ`Քաղաքում մի ընկեր գտավ).Նախադասություններ կազմի՛ր` Ա խմբի առարկաներին Բ խմբի հատկանիշները վերագրելով:

Ա. Կղզի, անտառապահ, այգի, թանաք, թռչուն: Բ. Միակ, խիստ, երրորդ, չորս, մյուս, ամբողջ, չորանալ, հեռանալ:

2.Բառակապակցություններ կազմի՛ր` ճամփորդ բառին տրված ածականները, հարակատար և ենթակայական դերբայները կամ դերանուններն ավելացնելով:

Անծանոթ-անծանոթ ճամփորդ,անծանոթ ճամփորդը: գլխիկոր-գլխիկոր ճամփորդ, գլիխկոր ճամփորդը: հոգնած-հոգնած ճամփորդ, հոգնած ճամփորդը, ծերացած-ծերացած ճամփորդ, ծերացած ճամփորդը: վերադարձող-վերադարձող ճամփորդ, վերադարձող ճամփորդը: հանգստացող-հանգստացող ճամփորդ, հանգստացող ճամփորդը: նույն-նույն ճամփորդ, նույն ճամփորդը: ուրիշ-ուրիշ ճամփորդ, ուրիշ ճամփորդը:

3.Պարզի՛ր, թե քերականական ո՛ր հատկանիշի հիման վրա է կազմվել յուրաքանչյուր խումբը (խմբի բոլոր բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն):

Ա. Ուրարտու, Արա Գեղեցիկ, Արագած, Արգիշտի, Նեղոս, Վահան Տերյան, «Անուշ», Ռուսաստանի Դաշնություն:

Բ. Մանկություն, միամտություն, ուրախություն, սուգ, վիշտ, ահ, հնարավորություն:

Գ. Հայր, մայր, մարդ, կին, ընկեր, եղբայր, հոգեբան, ուսանողուհի, դերասանուհի, անձնավորություն:

Ա խմբի բոլոր բառերը մեծատառ են, որովհետև, հատուկ անուններ են:

Բ խումբը ընդհանուր տրվող հասկացողություններ են:

Գ խմբում մարդիկ են:

Հայոց լեզու

1.Բացատրի՜ր ԱՊՐՈՒՄԱԿՑԵԼ բառի իմաստը,նշիր այդ բառի հոմանիշները․կարող ես նաև ներկայացնել մտքերդ ։

Ապրումակցել-մեկի ապրումներին և հույզերին հաղորդակից լինել:

Ապրումակցել հոմանիշներ-կարեկցել:

2.Քո ընտրությամբ գրի՜ր տասը ուղղագրական բառ և բացատրի՜ր։

Այսօր-գրվում է օ-ով, որովհետև օրվա մասին է խոսքը:

հանրօգուտ-գրվում է օ-ով, որովհետև արմատը օգուտն է:

գթալ-գրվում է թ-ով, որովհետև արմատը գութ բառն է:

ականջօղ- գրվում է օ-ով, որովհետև արմատը օղն է:

օդապարիկ-գրվում է դ-ով, որովհետև արմատը օդն է:

անօրեն-գրվում է օ-ով, որովհետև արմատը օրենքն է:

ապօրինի-գրվում է օ-ով, որովհետև արմատը օրենքն է:

գազօջախ-գրվում է օ-ով, որովհետև արմատը օջախն է:

դասընթաց-գրվում է ը-ով, որովհետև արմատը ընթացքն է:

փրկօղակ-գրվում է օ-ով, որովհետև արմատը օղակ:

3.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի´ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:

Ա Պատուհան, մարդ, գարուն, գիշեր, կին: Բ. Տուն, շուն, գեղեցկություն, հայր, մայր, եղբայր:

Ա) Պատուհանին, մարդուն, գարնանը, գիշերվան, կնոջը:

Բ) Տանը, շանը, գեղեցկությանը, հորը, մորը, եղբորը:

4.Բառակապակցություններ կազմի՛ր` հարցական դերանունները փոխարինելով տրված գոյականներով և դերբայներով:

Աշխատանք, խաղ, ուսում, հանգիստ, գործել, խաղալ, սովորել, հանգստանալ:

Ինչի՞ հնարավորություն ունենալ: Աշխատելու, խաղալու, ուսման, հանգստի, գործի, խաղալու, սովորելու, հանգստանալու։

Ինչի՞ հնարավորություն ընձեռել (տալ): Աշխատանքի, խաղի, ուսման, հանգստի, գործի, խաղալու, սովորելու, հանգստանալու։

Ինչի՞ նպատակ ունենալ: Աշխատելու, խաղի, ուսուցման, հանգստանալու, գործելու, խաղալու, սովորելու, հանգստանալու։

5.Տրված բառերի բացառական հոլովը կազմի՛ր, դրանց վերջավորություններն ընդգծի՛ր և բացատրի՛ր Ա և Բ խմբերի բառերի բացառական հոլովաձևերի տարբերությունը:

Ա. Ամպ, սառույց, տանտիկին, ձմեռ, ամիս, րոպե: Բ. Բալենի, մարդ, ամուսին, ընկերուհի, գինի:

Ա) Ամպից, սառույցից, տանտիկնոջից, ձմեռվանից, ամսից, րոպեից:

Բ) Բալենուց, մարդուց, ամուսնուց, ընկերուհուց, գինուց:

Տարբերություն- Ա շարքի վերջավորությունը ից-ն է, իսկ Բ շարքինը՝ ուց-ն է:

6 .Գործիական հոլովով դրված գոյականների հիմքերն առանձնացրո´ւ և գտի՛ր Ա և Բ խմբերի բառերի գործիական հոլովի կազմության տարբերությունը:

Ա. Տառով, բերդով, մարդով, որդով, շաբաթով, զորքով, տարով, լեռներով, հեռացումով, լիությունով, տնտեսությունով: Բ. Ուսմամբ, զեկուցմամբ, մահվամբ, արիությամբ, տնտեսությամբ, գիտությամբ, ընկերոջով, կնոջով, մարդկանցով, կանանցով:

Ա) Տառ, բերդ, մարդ, որդ, շաբաթ, զորք, տարի, լեռ, հեռացում, լիություն, տնտեսություն:

Բ) Ուսում, զեկույց, մահ, արիություն, տնտեսություն, գիտություն, ընկեր, կին, մարդիկ, կանայք:

Ա խմբի բառերին ով վերջավորությունն է ավելանում, իսկ Բ խմբի՝ բառերը ամբողջությամբ փոփոխությամբ է ենթարկվում:

ՀԱյոց լեզու

1.Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն: 
Մրցող լաստանվերը(լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը(հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:

2. Ըստ անհրաժեշտության գոյականները հոգնակի՛ դարձրու և արա՛ համապատասխան փոփոխություններ:

Բուդդայական քահանաները պատմում են, թե երկիրը հենվում է ոսկե գորտի վրա: Գորտը ժամանակ առ ժամանակ քորում է գլուխը կամ ձգում թաթը, որից երկիրը տատանվում է ու նրա վրա մարդը ցնցում է զգում: Կամչատկայի բնակիչը այն համոզմանն է եղել, թե գետնի տակ ապրում է Տուիլ աստվածը, որր երբեմն սահնակով է տեղ գնում: Երկրաշարժ է լինում, երբ սահնակը քաշող շունը վրայից թափ է տալիս լվին: Հետաքրքիր է, թե իրականում ժամանակ առ ժամանակ ի՞նչեր են կատարվում մեր երկրի որոշակի գոտիներում:

3.Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:
Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

ես հպարտանում եմ իմ հորով։

Ծաղիկներով նվեր պատրաստեցի մայրիկիս։

Մի օր բոլորով հավաքվել էինք։

Ոչ մեկով չգնացինք ֆիլմ դիտելու։

Հազիվ հասնելով չուշացա դասից։

Հուզված հեռանալով գնում էի տնից։