1.Փորձի՜ր շարունակել հետևյալ միտքը՝ շարադրությամբ․
Ցանկություններս շատ են․․․
Ամեն մարդ ունի ցանկություններ, օրինակ՝ մի մարդ երազում է հարուստ լինել, մյուսը երազում է, որ աշխարհը լինի խաղաղ և հանգիստ և այլն: Իսկ ես ունեմ բազում ցանկություններ, որոնք շատ բարդ են կատարելը և դա շատ բնական է, որովհետև ցանկություններին հասնելը հեշտ գործ չէ: Իմ ցանկություններից են օրինակ՝ դառնալ աշխարհի չեմպիոն, լինել շատ հարուստ մարդ, բարձրացնել իմ միջազգային վարկանիշը մինչև 2900, ունենալ սեփական 10 հարկանի տուն լողավազաններով և այլն:
Ամեն մարդ պետք է ունենա սեփական հետաքրքրություններով կյանքը ու ամեն մարդ պետք է մտածի առաջնահերթ իր խնդիրների մասին, հետո ուրիշ մարդկանց խնդիրների մասին: Ամեն մարդ պետք է ունենա իր տարերքը կամ հոբբին, որովհետև դրանց բացակայության ժամանակ կյանքն անհետաքրքրանում է: Օրինակ իմ տատին լինելով պարզ և զվարթ մարդ ունի շատ և շատ հոգսեր՝ նրա վատ կողմն այն է, որ նա ոչ միայն իր խնդիրների մասին է մտածում այլ առաջնահերթ ուրիշ մարդկանց խնդիրների մասին է մտածում և այդ պատճառով նրա կյանքը բարդանում է: Ամեն մարդ նաև պետք է հանգիստ և զուսպ լինի:
1.Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):
Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը: Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից: Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան: Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից: Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը: Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:
Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը:
Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիների կողմից: Դահլիճը լավ կահավորել էին:
Դահլիճը լավ կահավորվել էր: Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել:
Շատ մշակութային արժեքներ է ստեղծվել մեր ժողովուրդի կողմից:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: Ամպերը հալածվում էին երկնքով մեկ քամու կողմից: Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց: Քամուց ամպերը հալածվում էին երկնքով մեկ: Այս նկարը պատին պապս է ամրացրել: Այս նկարը ամրացվել է պապուս կողմից: Այս գիրքը նաև ընկերս է կարդացել: Այս գիրքը նաև կարդացվել է ընկերոջս կողմից: Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը: Ոտքերը թրջվել էին առավոտյան ցողով: Տերը շանը կապել էր ծառից: Շունը կապվել էր ծառից տիրոջ կողմից: Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը: Առավոտվա դեպքը տարբեր ձևերով էր պատմվում տարբեր մարդկանց կողմից: Սարքերը թեթև ցնցում գրանցեցին: Թեթև ցնցում գրանցվեց սարքերի կողմից: Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին: Մարդիկ զգուշացվել էին ինստիտուտի աշխատակիցների կողմից սպասվող փոթորկի մասին: Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել: Երեխան գտնվել էր որսորդների կողմից անտառում:
4.Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական): Օրինակ`
Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից: Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։ Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել: Գանձը ինչ-որ մեկը թաղել էր ծառի տակ։ Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց: Անձրևից ու քամուց քարը մաշել էր և դարձել հարթ։ Արտերը խանձվել էին բարկ արևից: Բարկ արևը խանձել էր արտերը։ Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից: Միայն չափահաս քաղաքացիներն են լրացնում քարտը։ Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:-Նրան իտալական դատարանի կողմից տուգանել են ու դատապարտել ազատազրկման։ Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:-Ընկերները ութ տարի տղամարդ համարեցին։ Դյութվել էր ալիքների ու քամու երգով:-Ալիքները դյութել էին քամու երգով Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:-Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան։ Ընկերս համերգի է հրավիրված:Ընկերոջս համերգի են հրավիրել։
5.Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:
1.Յուրաքանչյուր տողում գրի՜ր նշանակությանը համապատասխան անունը և նշի՜ր օրինակներ։
Ա. Առարկա ցույց տվող բառեր-Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական բառեր, օրինակ՝ շենք, մարդ, սեղան, աթոռ, հեռուստացույց:
Բ. Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր-Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ, օրինակ՝ կարմիր, գեղեցիկ, տգեղ, համեղ, սպիտակ:
Գ. Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառեր-Հատկանիշի հատկանիշ ցույց տվող բառերն կոչվում են մակբայներ, օրինակ՝ արագ վազել, դանդաղ քայլել:
Դ. Կապակցական նշանակություն ունեցող բառեր-Կապակցական նշանակություն ունեցող բառերը կոչվում են կապակցվող բառեր, օրինակ՝ հետ, առաջ:
Ե. Վերաբերմունք արտահայտող բառեր-Վերաբերմունք արտահայտող բառերը կոչվում են վերաբերականներ, օրինակ՝ բարեբախտաբար, դժբախտաբար:
2.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգ+ալ, ծեր +(սոսկածանց)ան+ալ, կպ+(սոսկածանց)չ+ել, տես+(սոսկածանց)ն+ել: Բ. Զգ+ում (է), ծերա+(սոսկածանց)ն+ում (է), կպ+չ(սոսկածանց)+ում (է), տես+(սոսկածանց)ն+ում (է): Գ. Զգա+(սոսկածանց)ց+ել (է), ծեր+(սոսկածանց)աց+եք (է), կպ+ել (է), տես+ել (Է է): Դ. Զգ+աց+ած, ծերա+ցած, կպ+ած, տես+ած:
3.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:
Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրիք(ամրացնել) այդ վանդակը: Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցրիր(արածեցնել): Հավերը երկարեցրին (երկարեցել) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն մեծացրել էր (մեծացնել) չամչով ու գարիով: Ես հավանաբար ձանձարեցի (ձանձրացնել) ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրինք (թռցնել) արևկող անող թռչուններին:
4.Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն (ստեղծել) և, հավանաբար, կկարողանան (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանաին (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
5.Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլինի:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշել (որոշում) է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահաղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգում (չեն զգա):
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորանք էր: Ի՞նչ աներ(Ի՞նչ անի), ինչպե՞ս աներ (անի), որ իր փողերը ետ բերեր(բերի): Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Ես որոշեցի թարգմանեմ <<Չարի վերջը>> Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, լոռու բառբառից-աշխարհաբարյան հայերենով:
Լինում է մի սար, Էն սարում մի ծառ-Այն սարում մի ծառ, Էն ծառում փըչակ-Այն ծառում մի փչակ, Փըչակում մի բուն, Բընում երեք ձագ-Բնի մեջ երեք ձագ, Ու վըրեն Կըկուն-և վրան կկուն։ — Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ, Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր-Երբ դուք պետք է թևեր ունենաք, Թըռչե՜ք, գընաք, Ուրախանաք… Երգում էր մարիկ Կըկուն-Երգում էր մայրիկ կկուն. Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ-Մեկել հանկարծակի աղվեսը եկավ. — Էս սարը իմն է-Այս սարը իմն է, Էս ծառը իմն է-Այս ծառը իմն է, Ծառում փըչակ կա-ծառի մեջ մի փչակ կա, Փըչակում՝ մի բուն-իսկ փչակի մեջ էլ մի բուն, Էս ո՞վ է եկել Տիրացել թաքուն։
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում… Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում…
Իսկ մողեսները, երբ արևը տաքացնում էր քարերը, նրանք պառկում էին քարերին-Երբ արևը տաքացնում էր քարերը, մողեսները պառկում էին քարերին: Փորձված որսորդը, երբ գիշերը եղեգները խշշում են, նա լարում է լսողությունը-Երբ գիշերը եղեգները խշշում են, փորձված որսորդը՝ լարում է լսողությունը: Սննդաջիլերը, որոնք երկար ժամանակ ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար-Սննդաջիլերը, որոնք ավելորդ էին համարվում, այժմ ակնհայտ է, որ այդ նյութերն անհրաժեշտ են ստամոքսային համակարգի գործունեության համար: Ընկերս, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ, նա լուսաբացին ճանապարհ էր ընկել- Ընկերս՝ լուսաբացին ճանապարհ էր ընկել, որպեսզի մինչև մութն ընկնելը հասներ տեղ: Նա հուզված պատկերացնում էր այն աղմուկը, որ քաղաքում կառաջացնի իր հայտնագործությունը, և մարդիկ կխոսեն այդ մասին-Նա հուզված պատկերացնում էր իր հայտնագործության հետ կապված աղմուկը, որ քաղաքում մարդիկ կխոսեն դրա մասին:
2. Սխալները գտի՛ր և
ա) ըստ կազմված խոսքի՝ կետադրությունը ճշտի՛ր, բ) ըստ կետադրության՝ խոսքը ճշտի՛ր:
Մի առիթով Սոֆոկլեսն ասաց, որ իմ մի ստեղծագործության երեք տողի վրա՝ երեք օր աշխատել եմ: -Երեք օ՜ր,- բացականչեց մեկ ուրիշ բանաստեղծ և ավելացրեց,- որ նույն ժամանակում ինքը հարյուր տող կստեղծեր: Սոֆոկլեսը պատասխանեց, որ միանգամայն հնարավոր է, բայց այդ ստեղծագործությունն ընդամենը երեք օր կապրեր:
Նախադասություններնավարտի´ր:
Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչին որ չէինք սպասում։ Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչ որ փորձում էինք գտնել, բայց չէինք գտնում:
Հաճախ պատահաբար ենք գտնում այն, ինչից որ շատ ենք փնտրել :
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, իսկ չփնտրածը չենք գտնում:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, այսինքն՝ լավ, է որ գտնում ենք:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար գտնում ենք, բայց և այնպես գտածը չենք կարևոորում:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, քանի որ այդպես էլ է պատահում:
Հաճախ տարիներով փնտրածը պատահաբար ենք գտնում, որպեսզի հավատանք հրաշքի:
3. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բարդ բառեր ստացիր: Օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ): ա) Ջրահարս, ծովանկար-Ջրանկար, ծովահարս, բ) ժանգապատ, արծաթագույն-Ժանգագույն, արծաթապատ։ գ) հողմածին, ջրաղաց-Ջրածին, հողմաղաց։ դ) զորագունդ, երկրամա-Զորամաս, երկրագունդ։ ե) հեռախոս, գրագիր-հեռագիր, գրախոս։
4) Կետերի փոխարեն գրիր ամբողջ (ողջ) կամ բոլոր (ը) դերանունները:
1.Պատմի՜ր և ամփոփի՜ր հունվար ամիսդ,ինչպիսի՞ նոր հմտություններ ձեռք բերեցիր այդ ընթացքում։ Ես հունվար ամսին ճամբար չեմ եկել՝ փոխարենը ամբող օրը շախմատ և դպրոցի դասեր եմ արել:
2. Կարոտե՞լ էիր արդյոք մայրենիի դասընթացները։ Ես ոչ միայն մայրենիի դասընթացներն էի կարոտել, այլ դպրոցը:
3. Նշի՜ր ճամբարային շրջանի կարևորությունը․․․ Իհարկե, ես ճամբար չեմ եկել, բայց ճամբարը ստեղծված է ճամփորդելու, նոր ընկերներ ձեռք բերելու և դպրոցի դասերից մի քիչ ազատվելու համար:
4. Ունեցա՞ր նոր ծանոթություներ,պատմի՜ր նրանց մասին։ Ցավոք սրտի՝ ոչ:
«Դպրոցն իմ ուրախությունն է» վերնագրով գրի՜ր մտքերդ։ Դպրոցն իմ ուրախություննէ, որովհետև այնտեղ դու քո ընկերների հետ կարող ես շփվել, խաղալ և սովորել, դպրոցն իմ ուրախությունն է, որովհետև ես այնտեղ ունեմ լիքը ընկերներ, ոմանք իմ ամենամոտ ընկերներն են:
Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ: Ընկերներս՝ գլխաբաց, չթե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը: Մեր՝ երեխաներիս, աչքը չէր հեռանում արագիլներից: Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը: Ծառերից՝ հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:
2.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:
Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել: (ե՞րբ) Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել, երբ բոլորը համախմբվեն։
Քչերը գիտեն: (ի՞նչ) Քչերը գիտեն իմ վախերի մասին։
Փորձարարները զղջում էին: (ինչո՞ւ) Փորձարարները զղջում էին, քանի որ նրանց մոտ ոչինչ չստացվեց։
Նա բոլորովին չէր վախենում: (ինչի՞ց) Նա բոլորովին չէր վախենում մթությունից։
Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը: (ո՞ր) Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը, որը շուտով պետք էր շարժվեր։