մայրենի

1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը: Գնալուց-գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Քո գնալուց-ճիշտ է հետո հյուրեր եկան: Այդ աղջկան փրկելուց-փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր: Մարդու կյանքը փրկելուց-ճիշտ է բարի գործ կ՞ա: Շտապելուց-ճիշտ է ամեն ինչ գցում էր ձեռքից: Շտապելուց-շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Հոգնել-ճիշտ է եմ նույն բանն անվերջ ասելուց: Այդ ասելուցասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց-ճիշտ է իր հրավերն ու խնդրանքը: Հեռանալիս-հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Ուշադիր դիտելիսճիշտ է վրան ճեղք կնկատես: Դա դիտելիս-դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային: Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց

թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն: Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Գրող- Գրող Վահան Տերյանը, որոշ ժամանակ, բանտարկված է եղել Բուտիրկա բանտում: Կառուցող-Հյուրանոց կառուցող ընկերությունը ընտրել էր, մի գեղեցիկ տարածք ծովափում, որպեսզի կառուցեր հյուրանոց: Ներող-Ներող մարդիկ ունեն շատ փխրուն սիրտ: Բարձրացող-Սարերի ետևից, բարձրացող արևը: Հիացող-Տղան իր հիացող աչքերով, նայում էր նկարչի կտավին:

Այս բառերով,նախադասություններ կազմիր՝ Մատուցող, համակարգող, տնկած, հեռանալիս, գնալ, երգել, ծաղկելիս, նկարելիս:

Մատուցող-Մատուցողը աշխատում է բարձրագույն ռեստորանում:

Համակարգող- Համակարգողը ցույց տվեց իր մեծագույն ծրագրերը, իր ղեկավարին:

տնկած- Երբ ես փոքր էի, ես Մանվելը ու Մարիամը Հարավային դպրոցում, ծառեր էինք տնկել:

հեռանալիս- Նա հեռանալիս լացում էր:

գնալ- գնալիս շախմատի, ես միշտ վերցնում եմ իմ համակարգիչը:

երգել- Ես չեմ սիրում երգել:

ծաղկելիս- Ծաղկելիս ծառերը, տալիս են պտուղներ և ավելի են գեղեցկանում:

նկարելիս-Նկարիչը նկարելիս մտածում էր, թե ոնց շարունակեր իր ֆիասկոն:

Հայոց լեռններում


Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՜ր։ Անհատնում-անվերջ, չսպառվող, օրդու-թշնամի, քարվան-խումբ, որը անապատով գնում է, սոսկահար-սարսափով լի:

Պատմի՜ր յուրաքանյուր տան մասին,մեկնաբանի՜ր։

Դո՜ւրս գրիր համեմատությունները, նկարագրությունները։

Դերբայներ

Կարդա՜ և սովորի՜ր։

Դերբայներ

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, , ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն ։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ -այի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ —  վերջավորությունն է ող, ացող, եցող — նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ- կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, ինչպես՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
Դերբայ      Հիմք  Վերջավորություն
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

1.Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)

Անցնե՜լ անտառապատ բլուրը, գտնե՜լ աղետի հետքերը:( հրաման) Շոգենավն անցնել-անցնի նավաշինարանից, դուրս գալ-դուրս գա ծովածոց, ու նորից զգացվել-զգացվի լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել- բներ կլինեն: (ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու հետևել-պետք է հետևես նրանց և պարզել-պարզես տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում-ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները-հանածոները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր-լեռնափորներ ու մետաղ ձուլելու տեղեր-մետաղաձուլարաններ:

3. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-գահից ընկած, իշխանազուն-իշխանական ծագում ունեցող, արյունարբու-արյուն խմող, արքայանիստ-արքայական նստավայր, դյուրաբեկ-հեշտ ճկվող, գավաթակից-գավաթ ընկեր, դրկից-հարևան դրացի:

Վահան տերյանի մասին փաստեր

Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականին հունվարի 28-ին (փետրվարի 9) Թիֆլիս նահանգի Գանձա գյուղում։ Նա նշանավոր հայ բանաստեղծ է, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

  1. 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս և պատրաստվում է ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։
  2. 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի հետ։
  3. Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին և ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
  4. 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։
  5.  1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի «Երկիր Նաիրի» շարքը։
  6. 1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը։
  7. Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։
  8.  Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։
  9. 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը։
  10.  Օրենբուրգում վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում թոքաբորբից։

Վահան Տերյանի մասին

Դուք բանաստեղծ եք։ Դա ամենագլխավորն է։ Դուք խոսքերի հետ չեք խաղում… Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք… Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ… Լեզուն մաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն… Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի… 1908 թվականին Վ. Տերյանը հրատարակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ։ — Հովհաննես Թումանյան

Վահան Տերյանը այն բախտավոր հեղինակներից էր, որոնք մի առավոտ զարթնում են հայտնի դարձած, և դա ոչ թե պատահականության բերումով, այլ շնորհիվ իրենց մեծ տաղանդի։ Նրա առաջին իսկ գիրքը… հռչակեց նրան որպես բանաստեղծ և պատվավոր տեղ ապահովեց հայկական պառնասում։ Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։«Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուների թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»։ — Ստեփան Զորյան

շախկապ

Շաղկապ, նյութական իմաստից զուրկ, քերականական հարաբերություններ արտահայտող խոսքի մաս։ Արտահայտում է առարկաների, երևույթների միջև դրսևորվող համադասական հարաբերություներ։

Շաղկապներն իրար են կապում նախադասության համազոր և համադաս նախադասություններ, իսկ բարդ ստորադասական նախադասություններում՝ երկրորդական նախադասությունները գլխավորի և միմյանց հետ։

Շաղկապները լինում են երկու տեսակ ՝ համադասական և ստորադասկան։

Համադասական շաղկապներ

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ։ Համադասական շաղկապներից են՝ և, ու, իսկ, բայց, ապա, սակայն, այսինքն, ուրեմն, կամ, նաև և այլն։

Ստորադասական շաղկապ

Այս շաղկապները բարդ ստորադասական նախադասության ստորադաս նախադասությունը կապակցում են գերադաս նախադասությանը՝ որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, թեև, թեկուզ, թեպետ, հենց որ, մինչ, մինչև, մինչդեռ, ուրեմն, քան և այլն։

Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։ Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։ Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։ Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։ Կրկնադիր շաղ-
կապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

1.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև: Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, որը սովորաբար լինում է Արարատյան դաշտում: … Ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում: Կարդացի անունս մի ոտանավորի տակ, և ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված: Որպեսզի մինն ուներ, տասն եմ արել: Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս: Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որտեղ գտնվում էր բակի խորքում: Թե մեծահռչակ զորավար էր, թե երկրների կուսակալ: Հենց որ, նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում: թե հնէաբանը, թե թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

2.Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես:

Օրինակ` Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ) — Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:

Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել: Հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ (որովհետև ) —Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ։

Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած) — Չնայած, անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում:Անձրևը արդեն դադարել էր:

Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե) – Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարը այդպիսին չէր լինի։

Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը: Այս քարի կտորը գտել եք: (որտեղ) — որտեղ այս քարի կտորը գտել եք, այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:

Հայոց լեզու

  1. Ի՞նչ սովորեցրեց ինձ իմ ձմեռային ճամբարը։ Ես ձմեռային ճամբարին չեմ եկել:

2.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրումեք մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

գործնական հայոց լեզու

  1. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:

ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:

բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:

գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում:

դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:

Մեր դասերը շատ լավ են անցնում, բայց շատ աղմկոտ: Մեր դասարանը շատ-շատ տարօրինակ և հետաքրքիր դասարան է: Շատ եմ սիրում իմ հետաքրքիր դասարանը, մեր ամենալավ դասամիժոցը դա 25 րոպեանոց դասամիջոցն է՝ որի ժամանակ բոլորը վազելով գնում են տարբեր խանութներով ուտելիք գնելու համար: Դասերից հետո ճիշտն ասած ես, գնում եմ իմ պապիկի հետ տուն և այդ պատճառով չգիտեմ թե դասերից հետո իմ դասարանցիները ինչ են անում:

Ինքնաստուգում

Ինքնաստուգում

  1. Գոյականի թիվը,առումը,հոլովները։
  2. Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
  3. Գոյականի թիվը  ցույց է տալիս առարկաների քանակ:
  4. Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, աթոռ, տուն:
  5. Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:
  6. Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
  7. Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ
  8. Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:
  9. Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ:

  2․Թվարակի՜ր ածականի տեսակներ և ներկայացրու համեմատության աստիճանները։

Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:

Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):

Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:

Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):

2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:

Օրինակ

Այս տաճարը մյուսից ավելի հին է:

Բաղդատական աստիճանը կազմվում է .

• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում էառավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:

 3Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:

Գերադրական աստիճանը կազմվում է՝

• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:

Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:

 3.Դերանուն․պատմի՜ր այս խոսքի մասին։

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանուններն են՝ եսինքսմենքինքներսդուինքդդուքինքներդնաինքընրանքիրենք:

Այս դերանուններն անձնակաան դերանուն են անվանում, որովհետև այս դերանունները անձ են ցույց տալիս, այս դերանունները արտասանելուց մարդկանց ես պատկերացնում:

Ցուցական դերանուններն են` սադանաայսայդայնսույննույնմիևնույնմյուսայսպեսայդպեսայնպեսայսպիսիայդպիսիայնպիսինույնպիսիայսքանայդքանայնքաննույնքանայսչափայդչափայնչափնույնչափայստեղայդտեղայնտեղ:

Այս դերանունների ցուցական դերանուններ են անվանում, որովհետև այս դերանունները ինչ-որ բան են ցույց տալիս, ինչ-որ տեղ են ցույց տալիս և այլն:

Փոխադարձ դերանուններն են` իրարմիմյանցմեկմեկու կամ մեկմեկի:

Այս դերանուններիին փոխադարձ դերանուններ են անվանում, որովհետև այդ դերանունները միասնական իմաստ ունեն, իրար փոխադարձ են այս դերանունները:

Հարցական դերանուններն ենո՞վի՞նչինչպիսի՞ինչքա՞նինչպե՞սինչու՞ո՞րո՞րըորքա՞նորչա՞փորպիսի՞ո՞րերորդորտե՞ղե՞րբու՞րքանի՞քանի՞սըքանի՞երորդ:

Այս դերանուններին հարցական դերանուն են անվանում, որովհետև այս դերանունները հարց են արտահայտում: Այս դերանունների միջոցով ենք մենք նախադասությունը սարքում հարցաքական նախադասունթյուն:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

 4. Թվական խոսքի մաս․տեսակները։

tvakan.png

Օրինակ

Երկրորդ տարին է արդեն, ինչ նա շաբաթը երեք անգամ հաճախում է մարզումների:

Այս նախադասության մեջ երկրորդ բառը ցույց է տալիս թվային կարգ, իսկ երեք բառը՝ քանակ: Դրանք թվականներ են:

Կան թվային իմաստ արտահայտող այլ խոսքի մասեր ևս, ինչպես՝ տասնյակ, եռակի, հազարավոր, շատ, այդքան, քանի, հինգանոց, եռակողմ: Սակայն սրանք թվականներ չեն: Մեր նախադասության մեջ գործածված թվականները կարող են գրվել նաև թվերով՝  2-րդ, 3, իսկ վերը նշված բառերը թվերով արտահայտվել չեն կարող:

Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:

Թվականները լինում են երկու տեսակի` քանակական և դասական:

Թվականների գործածությունը գոյականաբար

Թվականները նախադասության մեջ սովորաբար լինում են գոյականական անդամի լրացում, սակայն հաճախ ածականների նման կարող են գործածվել գոյականաբար: Այդ դեպքում թվականը հանդես է գալիս գոյականին բնորոշ պաշտոններով, քանի որ իր մեջ պարունակում է այն գոյականի իմաստը, որը նախադասության մեջ չի նշվում կամ չի կրկնվում, բայց իմաստով հասկացվում է: Նման կիրառության մեջ թվականը կարող է գոյականի նման հոդ ստանալ և հոլովվել:

Օրինակ

Իմ մարզիկները լավ են պատրաստվել. երեքից էլ գոհ եմ: Քսանյոթերորդը մեր բնակարանն է:

Այս նախադասության մեջ երեքից և քսանյոթերորդ թվականները գործածվել են գոյականաբար, որովհետև երեքից թվականը դրված է բացառական հոլովով և արտահայտում  է երեք մարզիկներից իմաստը, իսկ քսանյոթերորդ թվականը՝ որոշյալ առումով և արտահայտում  է քսանյոթերորդ բնակարանը իմաստը:

Ուշադրություն

Երկու թվականը հոլովվելիս և հոդ ստանալիս ունենում է երկուս ձևը՝  երկուսը, երկուսի, երկուսին, երկուսից, երկուսով, երկուսում:

Թվականների գրությունը

Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:

Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝  11 -ից մինչև 99-ը:  Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:

Հարադիր բարդություններ են 100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ –երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` – երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը: 80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

 5. Բայ․դիմավոր և անդեմ բայեր։

Դիմավոր և անդեմ ձևեր

Բայ խոսքի մասի մեջ միավորվում են այն բառերը, որոնք արտահայտում են
գործողություն, օրինակ՝ գրել, վազել, կառուցեցին, կարդում եմ, խաղաց և այլն։
Գործողության, ընթացքի գաղափարը բայերն արտահայտում են իրենց բնորոշ
քերականական կարգերով։ Դրանք են սեռի, եղանակի, դեմքի, թվի, ժամանակի
կարգերը։ Սակայն ոչ բոլոր բայաձևերն ունեն այս բոլոր կարգերը։ Ըստ այս կարգերի դրսևորման՝ բայը խոսքում գործածվում է երկու ձևով՝ դիմավոր և անդեմ։
Անդեմ ձևերն ունեն սեռի կարգ, իսկ դիմավոր ձևերը՝ նաև մյուս կարգերը,
օրինակ՝ գրել, գրած բայերն անդեմ են, որովհետև պարզ չէ նրանց դեմքը,
այսինքն՝ գործողության և կատարողի հարաբերությունը, իսկ գրում եմ, կգրես
բայերը դիմավոր են, քանի որ հասկանալի է, որ գրում եմ ես, կգրես դու։
Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ դերբայ։

Գրի՜ր մտքերդ՝ «Ամենակարևորը․․․» վերնագրով։

1.Գրի՜ր մտքերդ՝ «Ամենակարևորը․․․» վերնագրով։

Իմ կարծիքով ամեն մարդու համար տարբեր են ամենակարևոր բաները՝ մեկի համար ամենակարևոր բանը դա փողն է, մյուսի համար հեռախոսային խաղերն են, մյուսի համար դա ընտանիքն է, մյուսի համար իր տունն է և այլն: Իմ համար ամենակարևոր բաններն են իմ ընտանիքը և իմ զբաղմունքները ներառյալ շախմատը: Իրականում ես մտածում եմ, որ ամեն մարդու համար հեշտ չէ մտածելը՝ թե, որն է նրա համար ամենակարևոր բանը, իմ կարծիքով՝ օրինակ հայտնի և հարուստ մարդկանց համար դժվար է հասկանալ թե որն է նրանց ամենակարևոր բանը՝ նրանց փողերը, նրանց մեքենաները, նրանց տունը թե նրանց ընտնանիքները, իսկ աղքատ մարդկանց համար իմ կարծիքով հեշտ է հասկանալ նրանց ամենակարևորը բանը, դա է օրինակ՝ տուն-տեղ, լինել հարուստ, ունենալ ուտելիք և այլն:

Ամանորի շեմին

Ես ամանորին միշտ սիրում եմ, դիտել տարբեր ամանորյա ֆիլմեր օրինակ՝ Գրինչը, տանը մենակը, Ռիչիռիչը, Տանը մենակը 2: Սիրում եմ լինել ընտանիքիս հետ, իջնել բակ խաղալ, միշտ սիրում եմ Հունվարի մեկին գնալ տատիկիս տուն: Եվ ուտել համեղ բաներ, նաև բդով բրդուճ: