Արդյո՞ք թվերը փոխադարձաբար պարզ են

Արդյո՞ք 55 և 58 թվերը փոխադարձաբար պարզ են, եթե նրանց պարզ արտադրիչների վերլուծությունը այսպիսին է՝

55=5⋅11

58=2⋅29

Պատ.՝ Այո

Կոտորակի համարիչը

Որոշիր բոլոր այն թվերը, որոնք ?/6 կանոնավոր կոտորակի համարիչում x-ի փոխարեն տեղադրելով կոտորակի համարիչը և հայտարարում գրված 6 թիվը՝ լինեն փոխադարձաբար պարզ թվեր:

Պատասխան (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի՝ դրանք անջատելով ; նշանի միջոցով):

?/6 կոտորակի համարիչում կարելի է տեղադրել x = Պատ.՝ 5/6

Ճի՞շտ է գտնված ԱԸԲ-ն

Ճի՞շտ է, որ ԱԸԲազ [10;12]=30

Պատ.՝ ոչ

Գտնել ԱԸԲաժ-ը

Պատասխան՝ ԱԸԲաժ(33;21)=3

Պատ.՝ 3

Հաշվել ամենափոքր ընդհանուր բազմապատիկը

Պատասխան՝ ԱԸԲազ [77;20]=1540

Պատ.՝ 1540

ԱԸԲազ-ը և ԱԸԲաժ-ը

Որոշիր 60, 70 և 80 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը: Պատասխան՝ ԱԸԲաժ(60;70;80)=10

Պատ.՝ 10

7. Մարզաշապիկների խնդիրը

Մարզադպրոցի համար գնել են 172 կարճ թևերով և 387 երկար թևերով մարզաշապիկներ: Մարզաշապիկները բաժանել են կոմպլեկտների, այնպես որ յուրաքանչյուրում լինեն միևնույն թվով մարզաշապիկներ երկու տեսակներից և օգտագործվեն բոլոր մարզաշապիկները:

1. Ամենաշատը քանի՞ մարզիկ կստանա իր կոմպլեկտը: 

2. Քանի՞ մարզաշապիկ կա յուրաքանչյուր կոմպլեկտում:

Պատասխան՝

մարզիկների ամենամեծ թիվը՝ 

 հոգի,

յուրաքանչյուր կոմպլեկտի մարզաշապիկների թիվը՝ 

 հատ:

մայրենի

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:

Նրա ստեղծած զարդանկարն հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)

Ծննդյան օրը փոքրիկին նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)

Հագին նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)

Տաճարի զարդանախշուն արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)

Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)

Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)

2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)

Զարդասեղանին Սանրներ էին դրված:

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)

Թե մազերը սանրեիր ու լվացվեիր, կտեսնենք որ սիրուն երեխա է:

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ սանր էր:

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Նա մի շատ բարի կախարդ էր:

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք կախարդեր, մուկ կդառնայիր:

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եկողն ամենաչար կախարդն էր:

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)

Հավաքվեցին չար ու բարի կախարդները:

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Պատին մի աղջկա նկար էր կախված:

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Սիրով որ նկարեր, նկարը սիրուն կստացվեր:

Summer holidays

Summer holidays was very short. In summer I go to Jermuk and Gyumri. In Jermuk I play chess championship under 10 and I beguile 2 place. In Gyumri I play chess championship under 12. But in Gyumri I didn’t make it anywhere, but I was close to the gold medal. In the summer it was my brother’s birthday and we it celebrated it Aquatek. It’s very intersting for children.

I LOVE SUMMER

ՄԱյրենի

9.Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք-Առհասարակ՝ փոքր ի շատե ընդարձակ ծավալով գրվածք՝ երկ:

դիմակ-Ստվարաթղթից կամ այլ նյութերից շինած մարդու կամ կենդանու դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին:,

դերասան-Թատերական ներկայացումների պրոֆեսիոնալ դերակատար:

ընկույզ-Ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով:

ժպիտ-Դեմքի արտաքին ուրախություն,

երեխա-Նորածին աղջիկ կամ տղա:
Փոքրահասակ՝ պատանեկան հասակին չհասած աղջիկ կամ տղա, անչափահաս:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց: Տղան գնդակով հարվածեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ: Ծառը ծաղկեց:

Ովքե՞ր ի՞նչ են անում: Մեծերը կռվում են:

Ինչե՞րը ի՞նչ են լինում: Ծաղիկները ծաղկում են:

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցերի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Ա խումբ, ո՞վ-տղա, աղջիկ, տատիկ, ուսուցիչ, դերձակ: ի՞նչ- թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, թռչուն, հեղեղ: ովքե՞ր- մարդիկ, կանայք:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խառնվում են, շփոթեցի, բացել եք:

Հնձում են- ի՞նչ են անում:

խաղում էինք- ի՞նչ էինք անում:

լուսավորում ես- ի՞նչ ես անում:

կտցահարեց- ի՞նչ արեց:

վազում էիք- ի՞նչ էիք անում:

թակում եմ- ի՞նչ եմ անում:

հեղեղ է- ի՞նչ է լինում:

խառնվում են- ի՞նչ են լինում:

շփոթեցի- ի՞նչ արեցի:

բացել եք- ի՞նչ եք արել:

ՄԱյրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Տարիներ առաջ ապրում էր մի կույր մարդ: Նա շատ ժլատ էր, որովհետև նրան բոլորը լավ բանեիր են տալիս, բայց նա միշտ դժգոհ էր: Նրանք ուտում էին մի բան, իսկ կույրը երկու հատ: Իսկ վերջում նրան մատուցեցին մի գառ, նա հոտոտեց սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, ասում է.

-Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Առակի գլխավոր հերոսը դա ժլատ, ագահ, կույրն է: Նա շատ ժլատ էր, ամեն ինչին անուն էր դնում:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Անտեր ոչխարը գայլը կուտի։

Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ

Կարմիր կովը կաշին չի փոխի։

Աչքե տես, բերնե կարոտ։

Վիրավոր առյուծի պատմությունը Վիլյամ Սարոյան

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

– Ի՞նչդ է ցավում:

– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Գրի՛ր, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ։

Առակը մեզ սովորեցրեց որ չպետք է սպանել, չպետք է վիրավորել, չպետք է շահագործել, պետք է լինել բարի, օրինակ ես ինքս, երբ տեսնում եմ, որ իմ մայրիկը տավարի կարմիր մսով միս է պատրաստում: Ես ինքս պատկերացնում եմ, որ ինչ են արել այդ խեղճ արարածների հետ և դա շատ-շատ տհաճ է իմ համար:

Գործանական քերականություն

1. Ամառվա ամենահետաքրքիր դեպքը գրավոր պատմիր ու պատմությունդ վերնագրի՛ր(եթե չգիտես հետաքրքիր մի դեպք. ամառվա մի օ՛րը նկարագրիր):

Այս հուլիսին ես Ջերմուկում շախմատի մրցումների էի, և շատ հետաքրքիր էր ընկերներով ամեն օր այդ փոքր քաղաքում քայլելը: Քայլում էինք առանց ծնողների, որովհետև Ջերմուկը՝ փոքր քաղաք է, իսկ մենք ուրախ ամեն օր գնում էինք մրցումների:

3.            Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:

Եղինջ. շյուղ. պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա, սրճեփ:

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ:

5. Տրված բառերը գործածելով՝ նախադասություն կազմիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

  1. Մի թանկ թմբուկ ընկավ և ջարդվեց:
  2. Մի մարդ մի օր թմբուկ էր նվագում:
  3. Երեկ իմ ընկերոջ խանութում հերթ էր:
  4. Ես հիշել եմ իմ մանկությունը:
  5. Այսօր մի գողի տարան բերդ:
  6. Իմ փոքր եղբայրը սկսել է գիրք կարդալ:
  7. Ես սիրում եմ բռնել թիթեռներ:
  8. Մարդ երբ վիրահատվում է նրան տալիս թմրանյութ:
  9. Ձմեռ պապիկը մեզ բերում է ընծաներ:
  10. Երբ ամառ է գալիս հասնում են կեռասները:

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: 

9.  Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք. դիմակ, դերասան, ընկույզ. ժպիտ, երեխա:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ:

Ովքե՞ր ի՞նչ են անում:

Ինչե՞րը ի՞նչ են լինում:

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցհրի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:

Բնագիտություն դաս 1

Սովորել՝ նյութերի փոխակերպումը.Ֆիզիկական և քիմիական երևույթներ։

Տնային աշխատանք

Պատասխանել հարցերին

Ինչպիսի՞ երևույթ է մոմի այրվելը։ Մոմի այրվելը ֆիզիկական երևույթ է:

2 Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։ Լուսային, էլեկտրական, մագնիսական և ձայնային:

3 Արևի լուսավորելը,գիշերային երկնքում աստղերի առկայծումը ,կայծակի բռնկումներով երկնքի լուսավորվելը ,այսպիսի երևույթները ի՞նչպես են անվանում։

Այսպիսի երևույթները անվանում են Լուսային երևույթներ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։

Ֆիզիկական երևույթների ժամանակ, երբ կոտրվում է ապա ոչինչ չի ավելանում:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։

Քիմիական երևույթները նրանք են, որ ՝Օրինակ երբ փայտը այրվում է ստացվում է մոխիր:

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը: Եղյամի առաջացումը:

Կրթություն ստանալն իմ իրավունքն է

Հոդված 20.Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Հոդված 21.Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ուսումնական հաստատությունում կարգապահությունն ապահովվում է օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

2. Ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն:

3. Սովորողի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կարգապահական տույժը կարող է հանվել, եթե սովորողը կարգապահական նոր խախտում թույլ չի տվել և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ, օրինակելի, կարգապահ սովորող:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում նույն սովորողի նկատմամբ կրկնակի կիրառվելու դեպքում ուսումնական հաստատությունը կարող է`

1) առաջարկել ծնողին սովորողին տեղափոխել այլ ուսումնական հաստատություն.

2) դիմել սոցիալական աջակցության բնագավառի լիազոր մարմնին` երեխային սոցիալական աջակցության ծառայություն կազմակերպելու առաջարկով:

5. Եթե ոչ պետական ուսումնական հաստատության, մասնագիտացված հանրակրթական դպրոցի, ինչպես նաև այլընտրանքային ուսուցման համակարգում սովորողը կամ նրա ծնողը չի պահպանել պայմանագրային դրույթները, կամ սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:

6. Ուսումնական պարապմունքներից սովորողի հաճախակի անհարգելի բացակայության համար պատասխանատվություն է կրում ծնողը` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 22.Սովորողների առողջության պահպանումը

1. Ուսումնական հաստատությունն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

2. Սովորողների առողջության պահպանման և ֆիզիկական ու մտավոր զարգացման դժվարությունները կանխարգելելու, վերականգնելու նպատակով յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն` ուսումնական հաստատության բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հոդված 23.Սովորողների խրախուսումը

1. Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։

Հոդված 27. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

3. Մանկավարժական աշխատողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր։