Օրվա պլան

09:00- Արթնացա, լվացվեցի, հագնվեցի

09:30- իջա բակ՝ զբոսնելու

10:30-նախաճաշեցի

11:00- բլոգավարության մասին տեսազանգ ունեցանք ընկեր Մարիամի հետ

13:00- իջա բակ՝ Մանվելի հետ խաղալու

16:00-ճաշեցի

18:00- շախմատի տեսադաս ընկեր Առնոլդի հետ

21:00- խաղացի պապիկիս հետ

22:30-լողացա

23:30-պառկեցի քնելու

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս երկրորդ)

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,— ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։

— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։

— Բոլորը,— ասաց Լայոնելը։

— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

— Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,— ասաց Լայոնելը։

— Հապա ի՞նչ ես ուզում,— հարցրեց գրադարանավարուհին։

— Պարզապես դիտել եմ ուզում,— ասաց Լայոնելը։

— Դիտե՞լ,— ասաց գրադարանավարուհին։— Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

— Սիրում եմ,— շշնջաց Լայոնելը,— չի՞ կարելի։

— Ինչո՞ւ չէ,— ասաց գրադարանավարուհին,— դրա դեմ օրենք չկա,— կինը նայեց Յուլիսիսին։— Իսկ սա ո՞վ է,— հարցրեց նա։

— Սա Յուլիսիսն է,— ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

— Իսկ դու գիտե՞ս,— հարցրեց գրադարանավարուհին։

— Ոչ,— ասաց Լայոնելը,— բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:Նա հանգիստ վարում էր գրադարանը, նա շատ բարի էր որովհետև Լայոնելը նրան խնդրեց,որ նայի գրքերի մեջի նկարները նա շատ քաղաքավարի թողեց:
  2. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:Գրքերի շնորհիվ մենք ինֆորմացիա ենք ստանում :
  3. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:Որպեսզի միջից նոր ինֆորմացիա հանես,միշտ հիշես,գիտելիք ստանաս,հեքիաթներ կարդաս:
  4. Թվարկի՛ր այն գրքերը, որոնք հասցրել ես կարդալ:Ես հասցրել եմ կարդալ Անտուան դը Սենտ Էկզյուպերիի <<Փոքրիկ Իշխանը>>, հիմա կարդում եմ Ռոալդ Դալի <<Չարլին և  շոկոլադե գործարանը>>, կարդացել եմ նաև Աստրիդ Լինդգրենի <<Էմիլի արկածները>>, Ջաննի Ռոդարիի <<Չիպոլինոյի արկածները>> ամբողջությամբ ,Հովհանես Թումանյանից 9 հեքիաթ, <<Մաուգլին>>, <<Ոսկե քարայծը>>:
  5. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, Ես կառաջարկեմ՝ <<Փոքրիկ իշխանը>>, <<Չիպոլինոյի արկածները>> և <<Չարլին և շոկոլադե գործարանը>>:

Լրացուցիչ

  1. Հաշվի՛ր։

3×60=180

4×40=160

7×80=560

70×80=5600

300×60=18000

20×30=600

200×70=14000

32×4=128

412×3=1236

123×2= 246

231×5=1155

217×6=1302

123×5=615

  1. Հաշվի՛ր արժեքները և լրացրու՛ աղյուսակը։
Ապրանք Քանակ արժեք
գրիչ 1 100
մատիտ 5 450
քանոն 2 300
մկրատ 3 600
կազմ 6 60
ռետին 10 800
կարկին 2 300

Մատիտը գրիչից 10 դրամով էժան է։

Քանոնը մատիտից 60 դրամով ավել է։

Մկրատը քանոնից 50 դրամով ավել է։

Կազմը գրիչից 10 անգամ էժան է։

Ռետինը կազմից 80 դրամով ավել է։

Կարկինը գրիչից 3 անգամ թանկ է։

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

(մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։

Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

— Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր գրադարանի մասին:

Գրադարանում տիրում էր լռություն, այնտեղ շատ հանգիստ էր: Այնտեղ կային ծերունիներ , որոնք կարդում էին թերթեր, տեղեկություններ էին հանում թերթերի մեջից: Նաև կային դպրոցական երեխաներ, աղջիկներ և տղաներ: Նրանք նույնպես գրքեր էին կարդում:

  1. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:Լայոնելը նայում էր  գրքերին,իսկ  Յուլիսիսը մարդկանց էր նայում:
  2. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:1.Գրադարանում պետք է չխոսել:

2.Պետք է մյուսներին չխանգարել կարդալուց:

Օրվա պլան

13.04,2020

10:00-արթնացել եմ

10:30-նախաճաշել եմ

11:30-դաս եմ արել

13:00-մաթեմատիկայի տեսադաս ենք արել

14 :30-իջել եմ դպրոցի այգի՝ զբոսնելու

16:00-ճաշել եմ

16:30- դաս եմ արել

18:00-շախմատ եմ պարապել

20:00-ընթրել եմ

20:30-շախմատ եմ խաղացել

21:00-<<Չարլին շոկոլադի աշխարհում >> գիրքն եմ կարդացել՝ 12 էջ

22:00- պարել եմ

23:30-լողացել եմ

24:30-պառկել եմ քնելու

14,04.2020

10:00 -արթնացել եմ

10:30-նախաճաշել եմ

11:00 –դաս եմ արել

12:00-ռուսերենի դաս եմ արել տեսազանգով

14:00-շախմատ եմ խաղացել

15:00-ճաշել եմ

16:00 դաս եմ արել

18:00-շախմատի դաս եմ արել տեսազանգով

20:00- ավարտել եմ տեսազանգս, ընթտրել

21:00- խաղացել եմ քույրիկիս հետ

24:00- պառկել եմ քնելու

15.04.2020

10:00 -արթնացել եմ

10:30-նախարճաշել եմ

11:00-դաս եմ արել

12:00-անգլերենի տեսադաս ենք արել

13:00-շախմատ եմ խաղացել

14:00-մայրիկիս բարկացրել եմ, փախել տատիկիս տուն

17:00-գնացել եմ դպրոցի բակ՝ զբոսնելու

20:00-ընթրել եմ

20:30-հեռուստացույց եմ դիտել

21:30-դաս եմ արել

23:30 լողացել եմ

24:30 պառկել եմ քնելու

Մաթեմատիկա

  1. Լրացրու բաց թողնված թվերը։

21367, 21377, 21387 21397 21427:

32421, 32521,32621 32631 33121

65121, 66121, 67121 68121 72121:

  1. Լրացրու աղյուսակը։
Գումարելի 350 1200 1200 2341
Գումարելի 550 450 2500 7535
Գումար 900 1650 3720 9876

  1. Երեք թվերի գումարը 500։ Առաջին երկուսի գումարը 350 է։ Գտի՛ր երրորդ թիվը։Լուծում՝500-350=150 Պատ ՝. 150

I+

II=350

III-500-350= 150

  1. Չորս թվերի գումարը 1500 է։ Առաջին երեքի գումարը 850 է։ Գտի՛ր չորրորդ թիվը։Լուծում՝ 1500-850=650 Պա տ..՝ 650

I+

II+

III+=850

V-1500-850=650

  1. Աննան 1 տետրի, 1 քանոնի և 1 գրիչի համար վճարեց 450 դրամ, իսկ Լիլիթը 1 տետրի և  1 գրիչի համար վճարեց 300 դրամ։ Որքա՞ն արժե 1 քանոնը։Լուծում՝ 450-300=150 Պա  տ.՝.150դր

Տետր, քանոն,գրիչ-450դր

Տետր,գրիչ-300դր

Մաթեմատիկա

Տասը փաստ գլխուղեղի մասին

1.Մարդու գլխուղեղն ունի 2 մեծ կիսագունդ:

2.Մարդու գլխուղեղի զանգվածը տատանվում է 1300-1400 գր սահմանում:

3.Գլխուղեղից տարածվում են 12 զույգ նյարդեր, որոնք կարգավորում են ներքին օրգանների աշխատանքը:

4.Մարդու գլխուղեղն իր աճի վերջնական շրջանին է հասնում 20 տարեկանում:

5.Մարդու շարժումները կարգավորում է ուղեղիկը: Դրա վնասվածքի դեպքում մարդն ունենում է շարժումների կատարման կորուստ:

6.Գլխուղեղն ունի մի-քանի բաժիններ՝ միջանկյալ ուղեղ , միջին ուղեղ, ուղեղիկ, երկարավուն ուղեղ, կամուրջ:

7.Մարդու տեսողության և լսողության առաջնային արձագանքի պատասխանատուն միջին ուղեղն է:

8.Շնչառական,սիրտ-անոթային,մարսողական համակարգերի աշխատանքը ապահովում է երկարավուն ուղեղը:

9.Մարդու վարքագիծը և գիտակցական գործունեությունը նույնպես վերահսկում է գլխուղեղը:

10.Մարդու գլխուղեղը կազմված է 15-33 միլիարդ նեյրոններից: