մաթեմաթիկա

288Ա.60կգ- 270 գ = 59կգ 730գ

12ց-82կգ= 11ց 18կգ

7տ-5ց = 6տ 5ց

5 կգ 400գ – 600գ= 4 կգ 800գ

292 Բ I –  200 ընկույզ

II-

III-

Լուծում՝  200- 20-10= 170, 170+10= 180, 170-10= 160, 160+20=180, 180+180=360 Պատ.՝ 360

299Ա Բ 1428: 14= 120

7310: 34= 21

2170:35= 62

114036:36= 3139

բնագիտություն

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում Է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր Է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից Էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման Է, որը հայտնի Է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8848 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկլ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ Լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը: Հարթ տեղեր որտեղ ապրում են մարդիկ:
2. Ի՞նչ է բլուրը: Սարի պես բարձր բան:
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից: Բլուրը ավելի բարձր է:

4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը: Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ:
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները: Լեռնահովիտներում ամենինչ հանգիստ է և լավ: նաև Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկլ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ
6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև

բնագիտություն

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջր: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինը միշտ մեզ երևում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինր տեսնում ենք, որովհետե Արեգակի լույսն րնկնում է նրա վրա ե անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջր պտույտի հետեանքով Լուսնի տեսանելի մասն անրնդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետե սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետե ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

բնագիտություն

Արեգակը միայնակ աստղ չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պա­հում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համա­խումբն անվանում են Արեգակնային համակարգ:

Արեգակնային համակարգի կենտրո­նական մարմինն Արեգակն է: Դա, ինչ­պես մնացած աստղերը, շիկացած, հսկա­յական գազային գունդ է, որր հիմնակա­նում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ րնդերքում հաս­նում է մինչե 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ’ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնա­յին էներգիայի կյանքր Երկրի վրա անհնար կլիներ:

Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, րստ Արեգակից իրենց հեռավորության, դասա­վորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:

Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չա­փերով, զանգվածով ու ջերմաստիճանով:

Թվարկված 8 մոլորակն րնդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով հա­մեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:

Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջր պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Ա­րեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արե­գակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշա­նում:

Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկ­իրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային հա­մակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կա­րելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:

Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտո­մատ կայաններ ուղարկելով:

բնագիտություն

Մենք ապրում ենք Երկրի վրա: Դուք արդեն գիտեք, որ դա մի հսկայա­կան գունդ է, որի մակերևույթր պատված է ցամաքով և ջրով: Իսկ ուրիշ ի՞նչ մարմիններ կան աշխարհում:

Դրանցից ձեզ առավել ծանոթ են Լոււսինն ու Արեգակր: Մութ գիշերր երկն­քին նայելիս մենք տեսնում ենք բազ­մաթիվ լուսատու, առկայծող կետեր: Դրանք աստղերն են: Բացի աստղերից՝ հայտնի են նաև մեծ ու փոքր երկնային շատ այլ մարմիններ, օրինակ՝ Արեգակի շուրջր պտտվում են նրա համեմատ փոքր չափեր ունեցող մարմիններ, որոնք կոչվում են մոլորակ­ներ: Դրանցից մեկր Երկիրն է: Հետագայում դուք կծանոթանաք երկնային մի շարք այլ մարմինների:

Այդ բոլոր մարմինների ամբողջությունն րնդունված է անվանել տիե­զերք: Տիեզերք բառր նշանակում է մեծ եզերք (տի՝ մեծ): Այսինքն՝ տիեզերքն այն ահռելի տարածությունն է, որր լցված է հսկայական թվով տար­բեր չափեր և զանգվածներ ունեցող երկնային մարմիններով:

Աստղեր և համաստեղություններ: Անզեն աչքով գիշերր երկնքում կա­րելի է տեսնել մինչե 6000 աստղ, իսկ նույնիսկ փոքր աստղադիտակով կա­րելի է հաշվել միլիոնավոր աստղեր: Այդպիսի աստղ է նաե մեզ լավ ծանոթ Արեգակր: Համեմատած Արեգակի հետ՝ մնացած աստղերր մեզնից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա են գտնվում, և դա է պատճառը, որ դրանք այդքան փոքր են երևում:

Իրականում աստղերը շիկացած, լուսարձակող հսկայական գազային մարմիններ են, որոնք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Աստղերի րնդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած: Դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Աստղերն իրենց չա­փերով, զանգվածով և պայծառությամբ տարբերվում են միմյանցից: Արե­գակը միջին մեծությամբ աստղ է:

Աստղերը հավասարաչափ չեն բաշխված տիեզերքում: Դրանք, միա­վորվելով, կազմում են աստղային հսկայական խմբեր, որոնք կոչվում են գալակտիկաներ:

Դեռես հին ժամանակներում երկն­քում աստղերի դիրքը որոշելու, միմյան­ցից տարբերելու համար մարդիկ աչքով տեսանելի աստղերը բաժանելեն խմբե­րի ե դրանք անվանել համաստեղություններ: Համաստեղությունները կոչել են կենդանիների, առասպելական հերոսների ե այլ անուններով, օրինակ’ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյ ուծ, Վիշապ, Անդրոմեդա ե այլն: Ներկայումս գիտնականներն ամբողջ երկնակամարում առանձնացրել են 88 համաս­տեղություն:գալակտիկաներ: Մեր գալակ­տիկան, որում գտնվում են նաև Արե­գակը և Երկիրը, պարունակում է մոտ 100 միլիարդ աստղ: Բացի մեր գալակ­տիկայից՝ գոյություն ունեն հսկայական թվով այլ գալակտիկաներ:

Աստղային երկնքում առավել հեշտ է գտնել Մեծ Արջի համաստեղությունը, որի պայ­ծառ յոթ աստղի համախումբն անվանում են Շերեփ (դրանց դասավորու­թյունը նման է շերեփի): Եթե շերեփի երկու եզրային աստղերը մտովի միացնեք իրար ե տեղափոխվեք այդ աստ­ղերի միջե հեռավորությունից մոտավորա­պես հինգ անգամ մեծ հեռավորություն, ապա կտեսնեք Բեեռային աստղը: Այդ աստղը երկնակամարում անշարժ է ե միշտ ցույց է տալիս հյուսիսային ուղղությունը: Բևեռային աստղից սկսվում է Փոքր Արջի համաստեղությունը:

մաթեմաթիկա

Ճանապարհին մոլորված երեխային ծերունին հարցրեց. – Տղաս, հայրիկ, մայրիկ ունե՞ս, որտե՞ղ են նրանք: – Ես և հայր ունեմ, և մայր ունեմ, սակայն ես նրանց տղան չեմ,- պատասխանեց երեխան: Կարո՞ղ է այդպես պատահել: Պատ.՝ Ոչ

 2. -Համոզված եմ, ասաց կենդանաբանական խանութի վաճառողը,- այս թութակը ինչ լսի՝ կկրկնի: Հաճախորդը, գնելով թութակը, ուրախ վերադարձավ տուն, սակայն մի ամբողջ շաբաթ թութակը ոչինչ չկրկնեց. նա ձկան պես համր էր: Երբ գնորդը զայրացած դարձավ խանութ, վաճառողը նրան ապացուցեց, որ ինքն իրավացի էր: Ինչպե՞ս:  Ինչ-որ տերը խոսում է նա չի կրկնում բայց ասում է ուրիշ բաներ

 3. Վարորդն ունի երկու քույր, իսկ քույրերն ասում են, որ իրենք եղբայր չունեն: Կարո՞ղ է այդպես պատահել:  Վարորը կին է  

 4. Մի մարդ ապրում է 9-րդ հարկում: Նա ամեն անգամ աշխատանքի գնալիս իջնում  է վերելակով, իսկ վերադառնալիս վերելակով բարձրանում է մինչև 5-րդ հարկ, այնուհետև մինչև 9-րդ հարկ բարձրանում է ոտքով: Վերելակն անխափան աշխատում է, սակայն ինչու՞ է նա այդպես վարվում:  Նա ցածրահասակ է

 5.Երկու եղբայր ծնվել են նույն տարվա նույն օրը, սակայն երկվորյակներ չեն: Ինչպե՞ս բացատրել դա:  Բայց նրանք ծնվել են ուրիշ ամսին

 6. Այլմոլորակայինների ուղարկած ռոբոտը կարողացավ հաշվել Կարենի, Արմենի և պարոն Պողոսյանի մազերի քանակը: Պարզվեց, որ Կարենի ու պարոն Պողոսյանի մազերի քանակը միասին Արմենի մազերի քանակից 100- ով շատ է: Ի՞նչ գույն ունեն պարոն Պողոսյանի մազերը, եթե Արմենի մազերի քանակը 100-ով պակաս է Կարենի մազերի քանակից:   Ջաղատ էր:  

Մաթեմաթիկա

275. 1 մ քառակուսու համար 2 դրամ

1 օրվա համար 4 x 1200 = 4800

լուծում ՝ 4 x 1200= 4800, 4800 x 5= 24000 Պատ.՝ 24000

1 օրում կարող է 2 անդրավարտիք

նա աշխատում է շաբաթվա մեջ 5 օր

լուծում ՝ 2 x 3000 = 6000, 6000 x 5= 30000 Պատ .՝ 30000

283. 2, 4, 8, 16, 32, 64:

7, 14, 21, 28, 35, 42 :

մայրենի

  1. Բառերից անջատեք նախած անցները:

Վեր, դժ, ան, չ, չ, դժ, ան:

  • Նախածանց ներով ածանցավոր բառեր կազմեք:

Ան, չ, դժ, վեր, արտ:   Անտեր, չգալ, դժվար, վերելակ, արտասահման

  • Բառերը բաժանեք արմատների, ածանցների և տեղավորեք աղյուսակում:

Բարձրաձայն, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, պատուհան, հոգի, նավ, գալուստ, սառը, դանակ, գազանանոց, հողագուդ, բուժքույր, բժշկուհի:

պարզածանցավորբարդԲարդածանցավոր
Բառ, Հոգի, Նավ, Սառը, Դանակ:    Անհանգիստ, Լեզվանի, Մարդկային, Պատուհան, Գալուստ, Բժշկուհի, Գազանանոց:Բարձրաձայն, Լավամարդ, Լուսարձակ, Հողագուդ, Բուժքույր,  Հեռագրատուն
  • Պարզ բառերի  արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:

Շնաձուկ, գինեգործ, բուսաբան, լիհույս, տարեվերջ, կեսօր: