մայրենի

«Մեղուն ու հավը»
Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:


— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ:

Առաջադրանքներ․

  1. Տեքստից դուրս գրիր հեղինակի խոսքը։ Հավը մեղվի վրա ծիծաղելով ասաց մի անգամ:

  1. Պաշտպանիր մեղվին։ Հավիկ – մարիկ դու գիտես, որ նա նստում է ծաղիկին և փոշի է հավաքում ծաղկից որպեսզի տանի և մեղր անի:
  2. Պաշտպանիր հավին։ Մեղու մեղու դու գիտես, որ հավը մարդկանց ել է կարող արթնացնել քնից:

  1. Ո՞րն է առակի գլխավոր ասելիքը։ Որ պետք չէ անպետք-անպետք գալ կպնել մեկին ով, որ ավելի շատ է աշխատում քան դու:
  2. Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —մարիկ: Նախադասությունը ինչպե՞ս ես հասկանում։ Հավ ջան մեղրը քո կերակուրը չէ:

3.Գտիր առակին վերաբերող առած-ասացվածքներ։

մաթեմատիկա 19.04.2021

940 Ա.

Դասավորիր կոտորակները

աճման կարգով

6 12 4 15 17 3

_ , _ , _ , _, _, _,

17 17 17 17 17 17

Պատ.՝ 3 4 6 12 15 17

_ _ _ _ _ _

17, 17, 17 , 17, 17, 17:

941 Ա Բ. Համեմատիր:

3 4 7 4

_ մ < _ մ _ կգ > _ կգ

5 5 10 10

944 Ա.

4500 լ տարողությամբ ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով: Այգեպանը այդ ջրի 2

_

3 մասը օգտագործեց այգին ջրելու համար: Քանի՞ լիտր ջուր օգտագործեց այգեպանը այգին ջրելու համար: Լուծում՝ 4500:3 =1500, 1500 * 2 = 3000 Պատ.՝ օգտագործեց 3000 լ ջուր

Русский

Вчера ученики: а) писали тест; б) будут писать тест +

В прошлом году мы: а) ездят на экскурсию; б) ездили на экскурсию

Завтра они: а) будут на концерте;+ б) были на концерте

Вчера дети: а) будут читать текст; б) читали текст+

Вчера наша семья: а) отдыхала+ б) будет отдыхать

Вчера студенты: а) не понимают задание; б) не понимали задание+

Вчера мы: а) знали ответ+ б) будут знать ответ

Завтра друзья: а) смотрели фильм; б) будут смотреть фильм +

Вчера студенты: а) ходили в университет+ б) идут в университет

В прошлом году школьники: а) были на фестивале + б) будут на фестивале

Вчера дети: а) будут гулять в парке б) гуляли в парке+

Завтра они: а) обедали в кафе; б) будут обедать в кафе+

Завтра студенты: а) были на практике; б) будут на практике+

В прошлом году они: а)  не говорили по-русски+ б) не говорят по-русски

Вчера туристы: а) ехали на поезде+ б) будут ехать на поезде

Завтра спортсмены: а) плавали в бассейне; б) будут плавать в бассейне

Вчера мальчики: а) играли на гитаре + б) будут играть на гитаре

В прошлом году мы: а) мечтали о путешествии+ б) мечтают о путешествии

մաթեմատիկա 18.04.2021

885. լրացրու աղյուսակը

887. Արան ունի 4 անգամ ավելի ընկույզ, քան Հայկը: Որքան՞ ընկույզ ունի նրանցից յուրաքանչյուրը, եթե նրանք ընդամենն ունեն 150 ընկույզ: Լուծում՝ 150:30 = 30, 30*4 = 120, 150-120 = 30 Պատ.՝ Արան ունի 120 ընկույզ, իսկ Հայկը 30:

մայրենի

4-րդ մաս

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։

― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։

Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց.

― Ես պիտի տեսնեմ նրան։

Պառավն ասաց.

― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։

Տղան ասաց.

― Շատ լավ, բայց չուշացնես։

Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց.

― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։

Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։

Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ.

― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

Աղջիկն ասաց.

― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։

― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։

Եղեգնուհին մեջտեղ բերավ մի չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց.

― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս չոր ճյուղը դալարի։

Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց պատմել իր պատմությունը:

Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։

― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։

Աղջիկը շարունակեց.

Իսկ կաքավը սկսեց խորովել ու չոր ճյուղն էլ կանաչել:
Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։

― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։

― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։

Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գրեք և սովորեք:Ճրագ-Նավթով կամ ձեթով լցրած անոթ, որի մեջ դրված պատրույգը վառում են, լամպ, կանթեղ,
  2. համբավ-Հռչակ, բարի անուն, սուփրա-սփռոց, աղախին-Վարձու տնային աշխատող կին, չնաշխարհիկ-Արտակարգ կերպով լավ՝ գեղեցիկ, անզուգական, աննման:
  • Կանաչով նշված դարձվածքները բացատրեք:Ամենքն էլ աչք ու ականջ դառան- Ամենինչ սկսեցին լսել ու լավ տեսնել, Ամենքի ուշք ու միտքը գրավել- ուշադիր լինել, հրաման առնեմ- հրաման լսեմ, ուղիղն ասես-ճիշտ ասես, երեսիցդ լույս է թափվում- նա գեղեցիկ է:
  • Թագավորի տղան ինչպե՞ս իմացավ Եղեգնուհու տեղը:

 Երբ թագավորի որդին կարեր էր տանում, պառավը վերցրեց և թագավորի որդին հարցրեց նրան.

-Ով է կարելու այսքան կար:

 Պառավը ասաց.

–Աղջիկս:

Եվ այդտեղից իմացավ նրա մասին և ուզեց տեսնել նրան:

  • Գտեք այն հատվածը, որտեղ թագավորը գլխի է ընկնում, որ իր տեսած աղջիկը Եղեգնուհին է:

Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց.

― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։

  • Ի՞նչ սովորեցրեց հեքիաթը: Որ պետք չէ չարագործություն անել:
  • Ի՞նչ ես կարծում, գուցե պե՞տք չէր բոշային քարեքար տալ ու սպանել:Պետք էր:

մաթեմատիկա 16.04.2021

881. Գտիր թվի ամբողջ մասը եթե հայտնի է որ

Թվի

1

_

7 մասը 14 է : Պատ.՝ 98



Թվի 1

_

6 մասը 20 է: Պատ.՝ 120

Թվի 1

_

9 մասը 22 է: Պատ.՝ 198



Թվի 1

_

10 մասը 18 է: Պատ.՝ 180



883. Ջրավազանի ջրից օգտագործելուց հետո նրանում մնաց 1200 լ, կազմում է ամբողջ ջրի 1

_

6 մասը:Որքան ջուր կար ջրավազանում նախքան օգտագործելը: Լուծում՝ 1200*6 = 7200, 7200*1 = 7200 Պատ.՝ 7200 լ ջուր

ԹՈՄ ՍՈՅԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց  հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դժբախտ, շաբաթվա, փորձել, համբերություն:

__________________

__________________

__________________
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ              բախտավոր
բ/ ատելի                   սիրելի
գ/ հիվանդ                 առողջ
դ/անհետանալ          տեսանելի

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:

ա/ աստիճանաբար+
բ/   կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ +
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական+
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական 

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը +
դ/ իր

8. Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական +

9.Վերնագրի´ր տեքստը: Չարաճճի տղան Թոմը


10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:

Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  մորաքուր

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                      որոնել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմը իրեն դժբախտ զգում:

Որովհետև նա գնում էր դպրոց և սկսում էր նրա տանջանքները :______________________________________________________________________________

______________________________________________________________________________
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել.

Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ:

Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար:

Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում:

Նորից ստուգեց:

Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց:

Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան:

Թոմը նորից սկսեց մտածել:

Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց:

Վերևի ատամներից մեկը շարժվում էր:

Դա արդեն մեծ բախտ էր:

Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: ___________________________________________________________________________

______________________________________________________________________________

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Որպեսզի չգնա դպրոց:______________________________________________________________________________

______________________________________________________________________________

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ +
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

մաթեմատիկա 14.04.2021

868.

Միմյանցից 90 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա: Երբ նրանք հանդիպեցին, պարզվեց, որ առաջինը անցել է այդ ճանապարհի 1

_

5 մասը: Որքա՞ն ճանապարհ էր անցել նրանցից յուրաքանչյուրը մինչև հանդիպումը: Լուծում՝

90:5 = 18, 90-18 = 72, 72+18 = 90 Պատ.՝ մեկը անցել է 18 կմ մյուսն էլ 18

867. Արտահայտիր նշված միավորներով

316 դմ = 31 մ 6 դմ

505 սմ = 5 մ 5սմ

6007 սմ = 60 մ 7 սմ

2405 մլ = 2լ 405 մլ

7006 մլ = 7 լ 6 մլ

7041 մլ = 7լ 41 մլ

մաթեմատիկա 11.04.2021

874.Գայլը, գառն ու խոտը դու պետք է անցկացնես գետի մյուս ափը: Նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է տեղավորվել: Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ` խոտ:Պատ.՝ Գառին տանում ենք հետո գայլին ենք տանում հետո գառին հետ ենք տանում հետո խոտին ենք տանում:

872. Ավտոբուսը 4 ժ -ում անցավ 240 կմ ճանապարհը: Ավտոմեքենան որքան ժամում կանցնի այդ ճանապարհը, եթե գնա ավտոբուսից 20 կմ / ժ արագությամբ: Լուծում 240:4 =60, 60+20 = 80, 240:80 = 3 Պատ. 3 ժամում

875.400 մ երկարությամբ թունելը 60 մ երկարությամբ գնացքը որքան ժամանակում կանցի, եթե 1 վ անցնում է 20 մ / վ արագությամբ: Պատ.` 20վ

մայրենի

2-րդ մաս

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։

Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

  1. Դեղինով նշված բառերի բացատրությունները գտեք և սովորեք: ուռկանո-ձուկ որսելու ցանց, փարատելո-հեռացնել, սաթ-Երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ:
  2.  Շուշաբանդ- Ապակեպատ:
  3.  Փառավոր-Փառքի՝ փառաբանության արժանի, գովելի, նշանավոր, փառահեղ:
  4. Փառավոր հաղթանակ՝ սխրագործություն,
  5. այլանդակ-անճոռնի,
  6. ընկղմվեց-Սուզվել
  • Գրեք կանաչով նշված բառերին իմաստով հակառակ բառեր:Ննջում –արթնանում, խարդախություն – արդարություն, հրեշտակ-հրեշ, գեղեցկություն-անճոռնություն, գցեց-փակեց:
  • Ինչպե՞ս բոշան հայտնվեց թագավորի պալատում:Թագավորը հեռացել էր և եկավ մտավ պալատ:
  • Գտեք այն հատվածը, որտեղ երևում է, որ Եղագնուհին միամիտ աղջիկ էր:

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։

Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

  1. Նկարագրեք Եղեգնուհուն:Միամիտ և բարի:
  1. Խեղդվելուց հետո ի՞նչ էր դարձել Եղեգնուհին:Խեղդվելուց  հետո  Եղեգնուհին դարձավ բոշա: