մԱՅՐԵՆԻ

Դանիել Պենակ. «Կարդալ բայը չի սիրում հրամայական» ։

Առաջադրանքներ.

1.Խորհուրդ տո’ւր այն մարդկանց, ովքեր ընթերցանությունը համարում են ժամանակի անիմաստ վատնում։

Իմ կարծիքով դա սխալ է՝ որովհետև դու գրքից կարող ես սովորել այն՝ ինչ իրական կյանքից՝ լավ մարդկանցից: Իսկ իմ ընկեր Ալենին կասեմ, որ հենց <<Աշխարհի չեմպիոն Դանին գիրքը>> շատ ավելի հետաքրքիր է քան նա պատկերացնում է:

2.Գրի’ր` ի՞նչ սկզբունքով ես դո’ւ գիրք ընտրում։

Ես իմ գիրքը չեմ ընտրում, երբ իմ մայրիկը գնում է գրադարան նա է ընտրում:

Կարդալ բայը չի սիրում հրամայական. Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
ԸՆթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: 
    Բարոյախոսը-բարոյականության սկզբունքները քարոզող  
    կենսակերպ-նույնն Է՝ կենսաձև:  

  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: 
    Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
    Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: 

    Ապրելու համար տրված ժամանակից, եթե կարողանաս մի քիչ գողանալ ու տալ կարդալու ժամանակին, կկարողանաս այդ րոպեները ավելի սիրով լի անցկացնել:

  • Բացատրի՛ր վենագիրը: 
    Կարծում եմ վերնագիրը այսպես է, որովհետև ինչքան էլ մարդուն հրամայես, որ կարդա նա չի կարդալու կամ կարդալու է առանց բան հասկանալով և զզվելով։

Խորհուրդ տուր պատմվածքի գլխավոր հերոսին:

Ես նրան խորհուրդ կտայի, որ եթե նրա երազանքն էր գիրք կարդալը՝ նա կարող է իր գործից արձակուրդ վերցնել մի քանի օրով և գիրք կարդալ:

Գործնական աշխատանք

48.Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցների օգնությամբ նոր բառե´ր կազմիր: Գրի´ր գործածված ածանցները:

Հիվանդանոց, ծաղկանոց, մկանոց, Հայաստան, նստարան, այբենարան, դասարան, դպրոց, դարբնոց, հյուրանոց, զորքանոց, Ռուսաստան, գործարան, բրուտանոց,  կույս Հունաստան, Ուզբեկստան, Հնդկաստան, թուփ, ծիրան, ավազան։

Կազմածդ  ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Երկրների անունները:

51.   Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել  հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմիր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ-ամպամել. ծաղիկ-ծաղկել. վար-վարել. կար-կարել. unւգ-սգալ. երգ-երգել. ժողով-ժողովել. օճառ-օճառվել:

բ) Գող-գողանալ. վախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, (իջ-իջնել), մայր-մայրանալ:

59. Տրված արմատներով ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բայեր կազմի´ր և դրանց մեջ բայ կազմող մասնիկներն ընդգծի´ր:

Նստ-նստել, սահ-սահել, վազ-վազել, կարդ-կարդալ, խաղ-խաղալ, տես-տեսնել,  հագ-հագնել, փախ-փախնել, սառ-սառել, թռ-թռնել, կպ-կպնել:

61. Նախադասությունները  լրացրո´ւ (ուղղակի խոսքեր գրի´ր):

(փոքրիկը խնդրեց.

-………… -Կարո՞ղ եմ այս գիշեր գնալ մայրիկիս մոտ:
— ………….. -Բայց անտառը մութ է, առանց լուսամփո՞փ, ո՞նց ես գնալու,-անհանգիստ ասաց իշխանը:

-………………… -Մայրիկիս վերջին անգամ վեց շաբաթ առաջ եմ տեսել, – բողոքեց տղան:

-……………….. Իր երեխայի համար ,-անհանգստացավ պապիկր:

– Ես մարդ-մեքենան եմ, ես մարդ-մեքենան եմ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան ,-:

64. Տրված  բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:

Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,

աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:

Գառնարած-գառներին արածեցնող մարդ, բարեսիրտ-բարի սիրտ ունեցող, չարամիտ-չար մտքեր ունեցող,  լեռնագագաթ-լեռան գագաթ, արա­գահոս-արագ հոսացող, հարթավայր-հարթ տարածք, աստղագիտություն-աստղերի մասին գիտություն:

Մայրենի

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:

1.Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։ Առակի ասելիքը այն է, որ առևտրականը միամիտ էր, և թռչունն էլ խաբեց նրան: Երբ առևտրականը Հնդկաստանում տեսավ այն թռչունին և պատմեց, իր թռչունի մասին, այն թռչունը ձեվացրեց, թե խեղճ թռչնակ է քո թռչնակը: Եվ վերջում պարզվեց, որ թռչնակն ուզում էր ազատություն:

2.Վերնագրի’ր առակը։

Խելոք թռչնակը ու հիմար վաճառականը:

3.Գործնական աշխատանք. կատարի’ր 24-28-րդ առաջադրանքները։

24․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ-ուժեր, տարր-տարրեր, ծով-ծովեր, նաև-նավեր, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր:

Բ. ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նահավահանգիստ-նավահանգիստգիստներ:

Գ. Գառ-գառեր, դուռ-դռեր, մատ-մատներ, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:

Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:

Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր-դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր:

Զ. Քարտաշ-քարտաշներ, գրագիր-գրագրեր, լեռնագործ-լեռնագործներ, բեռնակիր-բեռնակրեր:


Է. Մարդ-մարդիկ, կին-կանայք:

25․Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

Յոթ գլխով- յոթգլխանի

ստրուկի մտքով- ստրկամիտ

լի և առատ- լիառատ

կյանքի հյութ- կենսահյութ

ցավից լլկված- ցավալլուկ

մոլոր մտքով- մոլորամիտք

սուր ընթացող- սրընթաց

խելքը կորցրած- խելքակորուստ

նոր հայտնված- նորահայտ

մենակ ապրող- մենակյաց

խիստ բարքով- խստաբարո

երկար ապրող- երկարակյաց

նոր եկած- նորեկ

աչքին հաճելի- ակնահաճ

27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ – մեծագագաթ
քաղցրաձայն – բարձրաձայն
վսեմաշուք- գեղեցկաշուք
տիրակալ- իշխանակալ
վճռաբեկ- Աղաբեկ
սառնաղբյուր- պաղաղբյուր
վարկանիշ- թվանիշ
դալկադեմ- հակադեմ
ցատկահարթակ- ուղղահարթակ
հոռետես- Արատես

28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Մայրենի

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Իմ ուսուցիչը» հատվածը կարդա’, գրավոր ներկայացրո’ւ զգացողություններդ։

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ես, երբ կարդացի պատմվածքը վերջացրեցի, ուզեցա ունենալ նման ուսուցիչ՝ Որովհետև նա շատ բարի էր,՝ քանի, որ նա մենակ էր՝ նրա սիրտը մենակությունից ճմլվել էր, և այդ պատճառով նա չէր ուզում բարկանալ երեխաների վրա:

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքի բոլոր հատվածները կարդա’ և կատարի’ր առաջադրանքները։

Երկրորդ հատվածում նկարագրում է Ստրադիին և իր սիրելի գրքերը։ Այս հատվածում ուզում է ասել, որ եթե այդ իրը քո համար արժեքավոր է, դու այն փաղաքշանքով ես վերաբերվում և չես ցանկանա, որ այդ իրը վնասվի։ Ասում է նաև, որ մարդ եթե ուրիշի գործին է նայում և չի ձանձրանում թեկուզ մեկ ժամ նայելուց, դա նշանակում է, որ դու հարգում ես նրան և նրա գործը և նայելով դու էլ ես զվարճանում իր փոխարեն։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը։
Այո, որովհետև ծնողի ամեն ասածը քեզ համար է ասվում և այն ասում են, որ դու ուղղես քո սխալները և չկրկնես նրանց սխալները։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Իմ համար ուսուցիչը իմ ամենամտերիմ ընկերն է, դպրոցում մայրիկին փոխարինողը․․․։ Իմ համար ուսուցիչը այն մարդն է, ումից դու պետք է շատ բաներ սովորես։
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը
Որ, եթե դիմացինդ ջղային դեմք ունի, չի նշանակում, որ զայրացած է քո վրա։

Ոսկի քաղաքը

Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը»  հեքիաթն ամբողջությամբ կարդա’։

1.Առանձնացրո’ւ հեքիաթի հերոսներին եւ բնութագրի’ր։

Ուքանա թագավոր-շատ բարի, հոգատար:
Քանաքարա-թագավորի որդեգրած աղջիկը, խելացի և գեղեցիկ:
Դիվանա-երիտասարդ ով ապրում էր սխալ կյանքով սուտ էր խոսում բայց կարողացավ ուղղել իր սխալները և հասկացավ թե որն է երջանկությունը, նա դարձավ խելացի, ձգտող ու հասավ իր նպատակին:
Գոհար թագուհի-խելացի և իմաստուն թագուհի, ով գիտեր երջանկության գաղտնիքը։

2.Մեկնաբանի’ր հետեւյալ նախադասությունը<< …կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում ու ճանապարհ>>։

Կյանքը անիմաստ է, եթե չկա ձգտում և նպատակ:

Օրինակ՝

Երբ ես փոքր էի մտածում էի՝

Ես շուտով կմեծանամ մի մեքենա կունենամ և շատ փող, բայց ես չէի գիտակցում, որ այդ ամենի համար պետք է ձգտել:


3.Ո°րն է երջանկության բանաձեւը ըստ հեքիաթի։ Ի°նչ է երջանկությունը քե’զ համար:

Հեքիաթի երջանկությունը տրված էր՝ Դիվանային:

Սկզբում Դիվանան մտածում էր, որ հեշտ կխաբեր Քանաքարային և կամուսնանար նրա հետ, բայց ոչ: Այդ նրան չհաջողվեց՝ խաբելով: Նա գնաց Ոսկի քաղաք մի արծվի շնորհիվ և տեսավ, որ այնտեղ բոլորն երջանիկ են: Իմ համար երջանկությունը այն է, երբ մարդ հասնում է իր նպատակին:

Ոսկի քաղաք

17.11.22

Կարդա’ Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը։

Առաջադրանքներ.

1.Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։

Իմ կարծիքով ամենահուզիչ մասը այս երեք մասից դա այս մասն էր:

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 

  1. Ինչո°ւ էր քաղաքը ստացել <<ոսկի>> անվանումը։ Ինչպիսի°ն է քո’ պատկերացրած <<ոսկի>> քաղաքը։

Սկզբում ես էլ էի մտածում ոնց Դիվանան այսինքն՝

Ոսկի քաղաքը լինելու է ոսկուց, նրանց բանակը լինելու է ոսկուց, տները լինելու են ոսկուց, ծառերը լինելու են ոսկուց՝

Այնտեղ ամեն ինչ լինելու են ոսկուց:

Ոսկի քաղաքը

16.11.22

1.Կարդա’ Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի առաջին չորս մասը։

Առաջադրանքներ.

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:


Աչքերով ուտել,

Աչքերով մի հետաքրքիր գիրք ուտել:  

խելքը ուտել,

Քանաքարան Դիվանայի խելքը կերավ:

 լույս աշխարհ գալ,

Երեկ քույրս լույս աշխարհ եկավ:

Երկաթագծում բանվորները գիշերը ցերեկ էին անում։

Ես վերջապես գլխի ընկնա, թե ինչպես է լուծվում այս խնդիրը։

Փոքրիկ փիսոն ամեն ծակուծուկ մտավ:

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր դրանք գործածելով`

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:

ա) ուղիղ իմաստով,
Ձեռքով անել-Նավում գտնվողները ցամաքի բարեկամների ձեռքով էին անում։
աչքը մտնել-Այնքան ուժեղ էր քամին, որ փոշին աչքս մտավ։
ձեռք մեկնել-Փրկարարը ձեռք մեկնեց փոքրիկ տղային ու օգնեց ջրից դուրս գալ։
(ինչ-որ բանի) տակ մտնել-Գիշերը սպասվում էր սաստիկ ցուրտ, այդ պատճառով մենք տաք վերմակների տակ մտանք։
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել-Սպասասրահում մատուցողը ձեռքով արեց հյուրերին։ 

Եզն ու առյուծը

Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից  նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։

Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ հիմնավորի՛ր։

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։

Այս միտքը իմ կարծիքով սխալ: Որովհետև եզերը կարող էին շատ մեծ լինել և հաղթել առյուծին:

Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։

Առյուծը այդքան չի կարող բարի լինել, դրա համար այս միտքը սխալ է:

  • Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։

Այս միտքը ճիշտ է:

2. Նմանատիպ մեկ առակ էլ ինքդ հորինի’ր։

Լինում է մի շախմատիստ, անունը Ռոբերտ Ջեյմս Ֆիշեր: Մի անգամ նա խաղում է ինը խաղափուլով մրցաշար Բորիս Սպասկու հետ: Նա առաջին տուրը կրում է պարտություն, մնացած երեք օրերը չի ներկայանում Սպադկու հետ խաղին, մինչ այդ Սպասկին պարծենում է: Գալիս է հինգերորդ օրը: Եթե այդ օրը Ֆիշերը չհաղթեր, կամ ոչ-ոքի, կամ պարտություն, ապա ՝ Սպասկին մնում էր աշխարհի շախմատի չեմպիոն: Եվ քանի այդ ժամանակ Սպասկին թուլացել էր այն մտքից, որ Ֆիշերը չի ներկայանալու: Ֆիշերը վերջին հինգ խաղերը հեշտ հաղթեց Սպասկուն և դարձավ աշխարհի չեմպիոն:

Այբուբենի տառերը թվերով

Հայոց այբուբենի տառերի թվային արժեքները տե՛ս այստեղ: 
1. Տրված թվերը գրի՛ր այբուբենի տառերի թվային արժեքներով՝ 624, 331, 1989, 6500:

624-ՈԻԴ

331-ՅԼԱ

1989-ՌՋՁԹ

6500-ՑՇ

 

2. Այբուբենի թվային արժեքներով մի քանի նախադասությամբ նամակ գրի’ր ընկերներիցդ մեկին և ուղարկի’ր նրա էլ. հասցեին։

21500053000, 130530: 595 601500060090 52000 30001908 16000205000 5040070004004202000: 50400700040042000 30204005307000 7՝

55000530001400 80011000607000200: