«Որոտ թագավորը»

«Որոտ թագավորը»

Առաջադրանքներ՝

1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Վերստ-չափման միավոր
գզիր-վաճառական
դեղ ու դարման-դեղորայք
հեքիմ-բուժակ


2.Առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր։

Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած՝ զարմանում է։

— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։

— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին.— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։

Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեսակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։

Այս հատվածը ինձ դուր եկավ, որովհետև վերջապես հայտնվեց մեկը, ով համարձակվեց թագավորին ասել ճշմարտությունը:

3.Ներկայացրո՛ւ գործի ասելիքը։

Իմ կարծիքով այս ստեղծագործության ասելիքը այն է, որ ճշմարտությունը ասելիս պետք չէ վախենալ դիմացինից, նույնիսկ եթե նա ջղայն է:

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա
Երբ մտքերը սառչում են օդում
(1-ին մաս)
Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
-Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:
-Ի~նչ էիր մտածում:
-Տարբեր բաներ:
-Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:
-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:
Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:
Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:
Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

  • Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:
    -Իհարկե:
    -Իսկ ի՞նչ ես մտածում:
    -Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:
    -Ի՞նչ ես մտածում իմ մասին:
    -Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:
    Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
    Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սառցե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
անգամ—————————————————
այսօր—————————————————
կապված—————————————————
բեղեր—————————————————


Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի հականիշները:
ա/ցուրտ շոգ ————————————
բ/սոված կուշտ————————————
գ/ուրախանալ տխրեց————————————
դ/տաքանալ մրսել—————————————

Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
Բևեռային հյուսիսում ցուրտ է : Փոխաբերական իմաստով. Երբ դու տխուր ես լինում ամառն քո համար ցուրտ է լինում : ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
գլուխ+վերև————————————————
—————————————————
——————————————————
——————————————————
Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
Ինքն իրեն գովել, ինքնագովությամբ զբաղվել,պարծենալ:—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/երկիր-պարզ
բ/սուր-պարզ
գ/արևադարձում-ածանցավոր
դ/սառցակտոր-բարրդ


Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք`

1.Ո՞րն է առակի ասելիքը: Առակի ասելիքը այն է, որ քո ընկերը պետք է լավը լինի, իսկ եթե նա լավ ընկեր չէ ապա պետք չի նրա հետ ընկերություն անել և որ խելացի մարդկանց հետ պետք է ճամփա ընկնել:

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։ Ընկերությունը իմ համար դա է երբ դու կարող ես քո ընկերոջը հավատալ:

3. Խուրհուրդ տո’ւր արջին։

Արջին ես խորհուրդ չեմ կարող տալ, որովհետև առաջն իմ կարծիքով ամեն ինչ ճիշտ արեց:

Առաջադրանք գործնական քերականությունից

60.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի
ուղևորը սիրտը դող ընկած-վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ-քաջալերել:

– Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան-ոչնչով չլցված  է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան
ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին-մեքենային ինքնաթիռ ընկավ:

61.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Մարդ կյանքին պետք է վարդագույն ակնոցներով նայի:

Եթե վատ պատահաարի մեջ ես ընկնում պետք է փորձես ջրից չոր դուրս գալ:

Երբ մայրիկիտ ջղայնացնում ես նրա համբերության բաժակը լցվում է:

Մարդկանց պետք է ձեռք մեկնել:

Լավության գաղտնիքը դա քաղցր աչքով նայելն է:

Առաջադրանքներ Գործնական քերականությունից

56. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-ամբողջապպես
գթալ-կարեկցել
ժրաջան- ջանասեր
ամբոխ- բազմություն
Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
Լուրթ-կապտագույն
համամիտ- համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալևոր- զառամյալ
Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
զեփյուռ- սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն-անվանի

57.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի … տեղ եմ փնտրում:(հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

58.Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:  կտրել-ընդհատել
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: թաքուն-գաղտնի
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ: վերջանալ-ավարտել
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց: իջնել-վայրէջք
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատում: ուրախ-զվարթ
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:  Ձագ

59. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր-սանրեր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր-սանրեր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ -կախարդեր)

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ-կախարդը)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ-կախարդներ)

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար-նկարեր)

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
    Ես խորհուրդ կտամ ճանապարհորդին, որ նա Կարո քեռու ասածները չխախտի չէ, որ Կարո քեռին նրանից մեծ էր, իսկ մեծերի ասածը պետք է լսել:

3.Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին կյանքը ապրած մի ծերունի էր, ուներ կյանքի մեծ փորձ գիտեր ճամփորդության ժամանակ ինչ դժվարություների է հանդիպելու դրա համար էլ նա խորհուրդներ էր տալիս, բայց նրա խորխուրդները չոգնեցին, որովհետև տարիները փոխվել են:

4.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
Մեծերի խորհուրդները:

5. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛
Կարո քեռի-Կարո քեռին կյանքը ապրած մի ծերունի էր, ուներ կյանքի մեծ փորձ գիտեր ճամփորդության ժամանակ ինչ դժվարություների են հանդիպելու դրա համար էլ նա խորհուրդներ էր տալիս, բայց նրա խորխուրդները չոգնեցին, որովհետև տարիները փոխվել են:

Մելիք քեռի-Մելիք քեռին մեծերին հարգող մարդ էր: Նա առաջին օրը կատարում էր Կարո քեռու տված խորհուրդները, բայց եկրորդ օրը էլ չէր կատարում Կարո քեռու տված խորհուրդները այլ անում էր այդ խորհուրդների հակառակը:

Գործնական քերականություն

52.Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: .

ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:

բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:


Լուսերես, թունավոր, կենդանաբար, տիրություն, միջակ, ուղեկից, անրջել, կամրջակ, կատվազգի:

53.Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

 Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել են մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել:

Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի պատճառն ու հետևանքն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ անցյալում է: Դեռ հանելուկը չունի այն հարցը, թե ինչի պատճառով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու հեռավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ  կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

54.Շարունակի՛ր գրել բառեր, որոնց մեջ կա իա տառակապակցությունը:

Ասիա, Անգլիա, Բելգիա, խավիար, լաբորատորիա, Բրազիլիա, Մալաթիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ամասիա, Զաքարիա, Սոֆիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Մարիա, Շվեցարիա, Մարիամ, Հունգարիա, Մակեդոնիա, Զամբիա, Չեխիա, Ավստրիա, Վենեսուելա, Պորտուգալիա, Դանիա, Թուրքիա, :

55. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռաց ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռ վռացև միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

Գործնական աշխատանք

49.Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:

Ա. Երգել-երգիչ, ուսուցանել-ուսուցիչ, նկարել-նկարիչ, գործել-գործիչ, բնակվել-բնակիչ, հսկել-հսկիչ, լողալ-լողորդ, վարել-վարորդ, հաճախել-հաճախորդ, գնել-գնորդ, որսալ-որսորդ, պահել-պահակ, սուտ ասել-ստախոս, իշխել-իշխան, վեպ ասել-վիպասան, այցելել-այցելորդ, վրեժ առնել-վրիժառու, երկրպագել-երկրպագու:

Բ. Հունձ-հնձիչ, ուղի-ուղղորդ, թագ-թագավոր, զեն(ք)-զինվոր. դատ-դատավար, ձի-ձիավար, այգի-այգեպան, հնոց-հնէաբան, ջրաղաց-ջրաղապան, խանութ-խանութպան, նախիր-նախնապան, ուղտ-ուղտավոր, պարտեզ-պարտեզապան, էշ-էշավար:

50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքային, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ(ն)-անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդային, տուն-տնական, անապատ-անապատային, դև-դևային, դյուցազն-դյուցազնային, աղաչ(ել)-աղաչկան, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրկային, պետ-պետական, տոհմ-տոհմային, հանրապետ(ություն)-հանրապետական, խորհուրդ-խորհրդային:

Մայրս

Մեր մայրերը մեզ սիրում են անչափ, անծայր և անեզր: Իմ մայրը ինձ օգնում է ցանկացած հարցում: Բոլոր մայրերն էլ սիրում են իրենց երեխաներին նաև այն ժամանակ, երբ երեխան կռվում է կամ վիրավորում մայրիկին: Եթե այս աշխարհում մայրեր չլինեին, ապա ինչպե՞ս մենք կծնվեինք: Նրանք մեզ համար նվերներ են գնում, հաճախ այցելում ենք հետաքրքիր վայրեր և այլն: Նրանք ապագա զինվորներ են տալիս բանակին: