Առաջադրանքներ Գործնական քերականությունից

56. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-ամբողջապպես
գթալ-կարեկցել
ժրաջան- ջանասեր
ամբոխ- բազմություն
Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
Լուրթ-կապտագույն
համամիտ- համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալևոր- զառամյալ
Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
զեփյուռ- սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն-անվանի

57.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի … տեղ եմ փնտրում:(հարդ, հարթ)
Քամին ամբողջ …ը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր …եր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու … էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի … քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած … թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

58.Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:  կտրել-ընդհատել
Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես: թաքուն-գաղտնի
Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ: վերջանալ-ավարտել
Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց: իջնել-վայրէջք
Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծատում: ուրախ-զվարթ
Եղնիկի ձագը մորն էր փնտրում:  Ձագ

59. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:

Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր-սանրեր, սանրել)

Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր-սանրեր, սանրել)

Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)

Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)

Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ -կախարդեր)

Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ-կախարդը)

Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ-կախարդներ)

Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)

Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար-նկարեր)

Leave a comment