Պարապմունք 37

Գիտելիքների ստուգում

1․ Համեմատել թվերը

    ա) -7 < 12         բ)  45 < 56

2․ Մինչև 0,01 ճշտությամբ կլորացնել թվերը և  հաշվել մոտավոր տարբերությունը,  եթե

    ա) a=0,627 b=0,186  բ) a=5,5678 b=-0,2512

Ա 0,63+0,29=0,92 0,63-0,29=0.34 Բ 5,67+(-0,35)=5.32, 5,67-(-0,35)=6.02

3․ Նշել մի որևէ թիվ, որը գտնվում է տրված թվերի միջև  

ա) a=7,6 b=7,7

(7,68)

բ) a=3,8 b=3,(8)  

(3,87)     

4․ Հանել անհավասարության երկու  մասերից միևնույն թիվը.

 ա)  42<56      բ) 12<27

Ա 42-10<56-10

Բ 12-5<27-5

5․ Բազմապատկել անհավասարության երկու    մասը միևնույն բացասական թվով:

    ա) 12<21           բ) 62> 25

Ա 12*(-4)>21*(-4)

Բ 62*(-7)<25*(7)

6․ Գումարել թվային անհավասարությունները։

    ա) 19>10 և 14>7,  բ) -5>-8   և   16>5

Ա.19+14>10+7

Բ. -5+16>-8+5

7․ Կոորդինատային առանցքի վրա  պատկերել հետևյալ միջակայքը

    ա)  [-5;8)       բ) (-9;2]

Հայոց լեզու

Ծանոթություն․ Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:

Ենթական արտահայտվում է`

Գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն։

Օրինակ՝ Վրնջում էին ձիերը մետաղաձայն և երկարածոր (Ակսել Բակունց)։
Օդը մաքուր է, արցունքի պես ջինջ:
Ընկերները սպասում էին նրա վերադարձին:

Այն բոլոր դերանուններով, որոնք մատնացույց են անում անձ կամ իր։

Օրինակ՝ Ե՛վ դժբախտ է նա, և՛ մեռած, ով երգ չի հասկանում, չի սիրում (Ավետիք Իսահակյան)։
Բոլորը հավաքվել էին եկեղեցու բակում

 Ածականով, այսինքն` ածականը պետք է պարտադիր հոդ ստանա և գործածվի գոյականաբար.

Օրինակ՝  Գեղեցիկը միշտ գնահատվում է: 
Դժբախտը վերջ տվեց կյանքին:

 Թվականով`

Օրինակ՝ Ներկաներից հինգը պատասխանեցին  անմիջապես, իսկ երկուսը  մի փոքր ուշ։
Քսանը տասի կրկնապատիկն է:

Բայի անդեմ ձևերով` անորոշ, ենթակայական և հարակատար դերբայներով.

ա) անորոշ դերբայով

օրինակ՝ Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր այդ ծանր պահին։

բ)  ենթակայական դերբայով

օրինակ՝ Պտուղդ քաղող չկա, մասրենի՛, սարի՛ մասրենի (Համո Սահյան)։

գ)  հարակատար դերբայով

օրինակ՝ Քնածը այդպես էլ չիմացավ մեր դուրս գնալը։

  • Բառակապակցությամբ`

Օրինակ՝ Սերը քանդելը եկեղեցի քանդելուց վատ է (ժող.):

Նախադասությունը կարող է ունենալ նաև բազմակի ենթականեր։ Օրինակ՝ Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս։
Երգը, պարը, ուրախությունը նրանից անպակաս էին

Առաջադրանքներ:

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով (ենթականերով): 

Օրինակ`
….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) Շունը հանկարծ հայտնվեց:
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը) Որեմն երազանքը կատարվե՞ց:
Այստեղից չի լսվի: (ի՞նչը) Այստեղից քո ձայնը չի լսվի:
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) Լեռնագնացը հևասպառ սարն էր բարձրանում:

2. Կազմել նախադասություններ, որոնցում ենթակաները արտահայտված լինեն գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Հայոց լեզու

1.Փորձի՜ր շարունակել հետևյալ միտքը՝ շարադրությամբ․

Ցանկություններս շատ են․․․

Ամեն մարդ ունի ցանկություններ, օրինակ՝ մի մարդ երազում է հարուստ լինել, մյուսը երազում է, որ աշխարհը լինի խաղաղ և հանգիստ և այլն: Իսկ ես ունեմ բազում ցանկություններ, որոնք շատ բարդ են կատարելը և դա շատ բնական է, որովհետև ցանկություններին հասնելը հեշտ գործ չէ: Իմ ցանկություններից են օրինակ՝ դառնալ աշխարհի չեմպիոն, լինել շատ հարուստ մարդ, բարձրացնել իմ միջազգային վարկանիշը մինչև 2900, ունենալ սեփական 10 հարկանի տուն լողավազաններով և այլն: