Դամոկլյան սուր

Դամոկլյան սուր (լատին․՝ Damoclis gladius՝ ), սիրակուզյան բռնակալ Դիոնիսոս Մեծը (մ․թ․ա․ 5-րդ դար) առաջարկում է մեկ օրով իր գահը հանձնել իր ֆավորիտ Դամոկլեսին, ով Դիոնիսոսին համարում էր ամենաերջանիկ մահկանացուն։ Բռնակալի հրամանով նրան արքայավայել հագցնում են, օծում անուշահոտ յուղով ու նստեցնում գահին։ Նրա շուրջը բոլորը հնազանդվում էին՝ կատարելով յուրաքանչյուր հրաման։ Խնջույքի թեժ պահին Դամոկլեսը հանկարծ գլխավերևում տեսնում է ձիու մազից կախված առանց պատյանի մի սուր և հասկանում բարօրության պատրանքայնությունը։ Այդպես Դիոնիսոսը Դամոկլեսին ցույց տվեց, որ բռնակալը միշտ ապրում է մահվան եզրին։