Օձն ու դաշտամուկը

Լինում է, չի լինում, մի օձ է լինում: Այդ օձն էլ մի օր գնում է ճամփորդության դեպի անապատ, ու նրան մի որսորդ, փորձելով որսալ, վիրավորում է: Օձը մի կերպ սողալով փախչում է նրանից և ճանապարհին տեսնում է մի դաշտամկան, որը զարմացած ասում է.

-Ի՞նչ է պատահել:

-Որսորդից մի կերպ փախել եմ,- ասաց օձը: Նա իսկապես արդեն արնաքամ էր լինում:

Եկավ դաշտամկան մյուս եղբայրը,որին օձը մի քանի օր առաջ ցանկացել էր որսալ և ուտել, տեսնելով օձին արնաքամ ինելուց, ասաց.

-Հա, հա, հա, հա ,թե կարող ես բռնիր, է:Դու այլևս ինձնից ուժեղ չես:

Կարիճն ու թռչունը

Լինում է, չի լինում մի կարիճ է լինում: Օրերից մի օր կարիճը ավազների միջով գնալիս է լինում,երբ մի թռչուն վերևից իջնում և կարիճի պոչը կտցահարում է:Պոչից թույնը լցվում է թռչնի աչքերի մեջ:Թռչունը ուզում էր կարիճին վնասեր, բայց կարիճը իրեն վնասեց:

Leave a comment