մայրենի

 Թռչնորս,  օդանավակայան, բարձրորակ, բոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմորոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջորե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրօրակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութամաբական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաօրակյալ, որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, օլգոգրադ:

մայրենի

1. Թռչնորս,  օդանավակայան, բարձրորակ, բոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի,  մեղմորոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ,  հանրօգուտ, ովքեր, ոդիսևս, միջորե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրօրակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութամաբական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաօրակյալ, որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, օլգոգրադ:

  1. Լրացրու բաց թողնված տառերը. Օ-Ո

օրինակ

 օգնական

 նորոգել

 անօգնական

 այսօր

որոնել

 կեսօր

օճառ

օղ

որսորդ

ականջօղ

ոչինչ

օղակաձև

որևէ

օրնիբուն

օգոստոս

օրորոց

բոլոր

օգնություն

կլորիկ

անօգուտ

շորորալ

օգուտ

ոզնի

2․Առարկա ցույց տվող բառերը խմբավորիր ըստ պահանջվող հարցերի:

Կղզի, Արմեն, երազ, ուսանողներ, թոռնիկ, ժպիտ, կատուներ, մեքենավար, Վահրամ, սկյուռ, զայրույթ, տատիկ, վերմակներ, ձկնորս, փողոցներ, երգչուհիներ, խոզանակներ, աղջիկներ, նուռ, վախ, ծիծաղ, սփռոց, վիշտ, մանուշակներ, ջութակահար, տանիք, հարգանք, կատուներ:

Օրինակ՝

ի՞նչ տանիք,կղզի,երազ, ժպիտ,զայրույթ,նուռ,վախ,ծիծաղ,սփռոց,վիշտ,տանիք,հարգանք, սկյուռ,

ինչե՞ր  վերմակներ,կատուներ,վերմակներ,փողոցներ,խոզանակներ, մանուշակներ,կատուներ:

ո՞վ տատիկ,Արմեն, թոռնիկ, մեքենավար,Վահրամ, տատիկ,ձկնորս,ջութակահար,

ովքե՞ր աղջիկներ,ուսանողներ,երգչուհիներ, աղջիկներ,

3․Միացրու երկու մասերը  և կազմիր նոր բառեր։

ընկեր, առու, հերոս, տուն, միրգ, փողոց                   

-ուհի, -վակ, -ական, -ակ, -եղեն, -ային

Ընկերուհի, առվակ, հերոսական, տնակ, մրգեղեն, փողոցային:

երկու արաբների պատմությունը

Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չե՞ս ծախել:

Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց. «Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես»:

  • Ի՞նչ սովորեցրեց առակը։Ինձ առակը սովորեցրեց,որ հիմարը ևս կարող է լինել խորամանկ եվ խաբել խելացիին, իսկ խելացին կարող է լինել միամիտ և շուտ խաբնվող:
  • Բացատրիր կարմիրով նշված բառերի իմաստները, մտապահիր։ ժայռ-քարքարոտ սար
  • Տեքստից դուրս գրիր 6 հատ ե-ով սկսվող և 4 հատ ո-ով սկսվող բառեր, հաշվիր դրանց հնչյուններն ու տառերը։Երբ՝ 3 տառ,4հնչյուն,ես՝ 2 տառ,3հնչյուն ետևից,՝5 տառ,6հնչյուն,եմ՝2 տառ, 3 հնչյուն Երկու՝4 տառ, 5հնչյուն:Որ,՝2 տառ,3հնչյուն ով,՝2 տառ,3 հնչյուն ոտքից՝5 տառ, 6հնչյուն
  • Տեքստը սովորիր շատ լավ կարդալ։

մայրենի

1․ Աջ և ձախ մասերը միացրու և ստացիր քեզ հայտնի արտահայտություններ։

1.քիթը           3.տալ

2.ոտքերն         4.մեկ լինել

3.սիրտ           1կախել

4.աշխարհով      2ընկնել

2․Գրիր մեկ բառով

Նվեր տալ-  նվիրել

Խղճահարություն զգալ- խղճել

Լույս տալ-լուսավորել

Ուտելու համար պիտանի-ուտելու

Փոստը բաժանող մարդ-փոստատար

3․Վերականգնիր առածները։

1.Շատ կարդաս,                5.քիչն էլ կկորցնի։

2.Լավ անես՝ քեզ կանես,        4.սովորիր քեզ համար։

3.Աղքատը հացի կարոտ է,       2.վատ անես՝ քեզ կանես։

4.Արա ուրիշի համար           3.հարուստը՝ ամեն բանի։

5.Շատի հետևից ընկնողը        1.շատ բան կիմանաս։

4․Տրված բառերը արտահայտիր բառակապակցությամբ։

Օրինակ՝ բարեսիրտ-բարի սիրտ ունեցող

Բարձրահասակ-բարձր հասակ ունեցող

Սևաչյա-սևաչքեր ունեցող

Շիկահեր- շեկ մազեր ունեցող

Թիկնեղ-լայն թիկունք ունեցող

Գեղեցկադեմ-գեղեցկադեմք ունեցող

Սրամիտ-սուր միտք ունեցող

Փոքրամարմին-փոքր մարմին ունեցող

Օձն ու դաշտամուկը

Լինում է, չի լինում, մի օձ է լինում: Այդ օձն էլ մի օր գնում է ճամփորդության դեպի անապատ, ու նրան մի որսորդ, փորձելով որսալ, վիրավորում է: Օձը մի կերպ սողալով փախչում է նրանից և ճանապարհին տեսնում է մի դաշտամկան, որը զարմացած ասում է.

-Ի՞նչ է պատահել:

-Որսորդից մի կերպ փախել եմ,- ասաց օձը: Նա իսկապես արդեն արնաքամ էր լինում:

Եկավ դաշտամկան մյուս եղբայրը,որին օձը մի քանի օր առաջ ցանկացել էր որսալ և ուտել, տեսնելով օձին արնաքամ ինելուց, ասաց.

-Հա, հա, հա, հա ,թե կարող ես բռնիր, է:Դու այլևս ինձնից ուժեղ չես:

Կարիճն ու թռչունը

Լինում է, չի լինում մի կարիճ է լինում: Օրերից մի օր կարիճը ավազների միջով գնալիս է լինում,երբ մի թռչուն վերևից իջնում և կարիճի պոչը կտցահարում է:Պոչից թույնը լցվում է թռչնի աչքերի մեջ:Թռչունը ուզում էր կարիճին վնասեր, բայց կարիճը իրեն վնասեց:

Մայրենի

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող  գեղեցիկ լինել:

Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը շարժելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:

  • Տեքստից օգտվելով լրացրրու՛ բաց թողնված տառերը, սովորե՛ք բառերի գրելաձևը.

բլոճ, համբուրել, տիկնոջ, օգուտ, ծաղկաման, սա, մեջ, խեղճ, վարդ, ծննդյան, արևմտյան,

ճանապարհ, շնորհավորել:

  • Հեքիաթից ընտրի՛ր երկու հերոս, հորինի՛ր երկխոսություն նրանց միջև: Չմոռանաս ուշադրություն դարձնել ուրիշի ուղղակի խոսքի կետադրության վրա:
  • Թութակը ասաց խոզին.
  • -Ի՞նչն է հաճելի ճպճպացնելու մեջ:
  • Խոզը պատասխանեց.
  • -Բա թռչելու մեջ ի՞նչն է հաճելի:
  • Թութակը պատասխանեց.
  • – Տեսնում եմ աշխարհը: Բա ճպճպացնելու մասին չասեցիր:
  • -Դե ես էլ այդ գործն եմ սիրում:Բա էլ ինչո՞ւ են ինձ անվանում խոզ:

Մայրենի

վարդըՀամո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Արահետ-Ոտքով բացած նեղ ճանապարհ, ասեղնատերև- Ասեղնաձև տերև ունեցող, վաղորդյան- Վաղորդայնին տեղի ունեցող՝ եղող,աբրեշում-Մետաքս, սոսափ-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ,պերճ-Շքեղ, զարդարուն, պաճուճված: Արագածը … իր պերճ գորգերն է փռել:
  2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:Ես հիշում էի կանաչ իմ ընկերներին,
    Արահետներն էի իմ հիշում ձյունի տակ,
    Հիշում էի բացատն ու բուքը սպիտակ:
    Երկինքն էի հիշում իմ գլխի վերև,
    Եվ իմ մայր անտառն ասեղնատերև,
    Հովերն էի հիշում գարնանային:Վաղորդյան ցողի գոհարն էի հիշում,
    Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
    Հիշում էի սոսափն ամեն մի ծառի,տակ
    Խարույկն էի հիշում անտառապահի: 
  3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:Եղևնին մեծ կարոտ ուներ իր մեջ:Նա ամեն մի մանրուք հիշում էր ու կարոտում:
  4. Նա ափսոսում էր, որ այլևս անտառում չի:նա չէր ափսոսում, քանի որ ուրախացնում էր երեխաներին իր ներկայությամբ:
  5. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:Նա նայում եր հպարտ աշխարհին,որովհետև մտածում էր, թե հենց ինքն է բերել Նոր Տարին:
  6. Նամակ գրի՛ր եղևնուն:Բարև՛ եղևնի, ես Արենն եմ: Ես քո մասին մի բանաստեղծություն եմ կարդացել և հիմա ես քեզ նամակ եմ գրել,որ բացես և կարդաս: Մի՛ տխրիր, կմեծանաս, կմոռանաս այդ ամենը:Դու հիմա էլ պետք չէ այդ ամենի մասին մտահոգվես:Կարևորը, որ դու ուրախացնում ես երեխաներին և տոն ես պարգևում նրանց:

Վարդը

թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

 

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.

Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:Նա ասաց.

 

-Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.

Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

  1. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. կարմիր վարդ

բ. սիրուն վարդ

գ. փշոտ վարդ

 

  1. Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը:Իմ դուրը եկել է բանաստեղծության միջից այս հատվածը.
  2. -Քեզ կպոկեմ,
    Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
    Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
  3. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ: Ես բանաստեղծության համար կընտրեմ մայրամուտի գույնը, որովհետև այդ գույնն եմ պատկերացնում բանաստեղծությունը կարդալիս:
  4. Հորինի՛ր:

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:Որպիսզի փուշը լինի վարդի թիկնապահը: Վարդերն այդպես պաշտպանվում են, որ իրենց չպոկեն:

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:Որ վարդ չլինի, բա ինչի՞ վրա աճեն:

Գարնանամուտ

90153346_2897066017035714_7660057198705246208_nՆշենիներն  արթնացել,

Իրար գլխով են անում

Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

  • Դուրս բերել անծանոթ բառերը, օնլայն բառարանի միջոցով գտնել բացատրությունը։Թումբ-

    փոքր հողաբլուր, բանալ-բացել, իրարու-իրար:

  • Բանստեղծության մեջ ի՞նչ է անում ձնծաղիկը, ո՞րտեղ։ Ձնծաղիկը ծիծաղում է լացակումած մի թմբից:
  • Նկարագրի՛ր, ինչպիսի՞ն է բանստեղծության մեջ եղած դաղձը։ Դաղձը կարմիր գլխիկով է ու խոնավ:
  • Ի՞նչ են անում առունեը։ Առուները ծանոթ խոսքեր են ասում իրար ու ձայն տալիս:
  • Երբևէ տեսե՞լ ես եղինջ, փորձիր նկարագրել։ Եղինջը կանաչ թուփ է,մանր փշեր ունի,որոնց դիպչելիս մաշկը ծակծկում է և անյտուցվում:Եղինջը մարդիկ օգտագործում են բժշկության մեջ,նաև սնունդի մեջ՝ ապուր են պատրաստում և տապակում: