մայրենի

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր: Այս առակը մեզ սովորեցնում է, որ պետք չէ դժգոհ լինել:Բայց նա ոչ վատն է ոչ լավն է:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին: Նա շատ ագահ էր շատ բողոքավոր և զզվելի:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:Կույր էշը ինչ գիտի նուշն ինչ է:

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը։

Այս ամառ ես կարդացել եմ Դանիել Դեֆոյի <<Ռոբինզոն Կրուզո>> ստեղծագործությունը, բայց չեմ հասցրել ավարտել: Կարդացել եմ նաև շատ-շատ ժողովրդական հեքիաթներ: Նաև անգլերենով կարդում եմ <<Սառցե թագուհին>>:Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ Դանիել Դեֆոյի մասին:

Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։

Ռոբինզոն Կրուզոյի մասին կարդալիս իմ դուրը ամենաշատը եկավ այն հատվածը, երբ Ռոբինզոնը բարձրանում է բլուրը և հետևում վայրենիներին, որոնք ուտում են 2 մարդու: Իսկ եթե ես լինեի Ռոբինզոնի տեղը, ես չէի կարող այնտեղ ապրել :Միանշանակ լողալով կփախչեի հեռու-հեռու:

Իմ կարծիքով Ռոբինզոնի համար էլ է շատ դժվար եղել, բայց ուրախ եմ, որ նա գտել է այնտեղ իր համար ընկեր: Նրա անունը Ուրբաթ էր: Ուրբաթը վայրենիների ցեղից էր, բայց չկերավ Ռոբինզոնին, որովհետև Ռոբինզոնը փրկել էր նրա կյանքը: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մարդ ուտելը շատ վատ բան է, բայց վայրի ցեղերի համար դա նորմալ է : Ես գիտեմ, որ մինչև հիմա կան այդպիսի ցեղեր, ովքեր մարդ են ուտում:

Մայրենի 02.09.2021

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի- ընկույզ

Ծուլություն- ծույլ

Փութաջան- փութ, ջան

Ջրազուրկ -ջուր, զուրկ

Գուժել-գույժ

Լուսանալ-լույս

Ձնաբուք-ձյուն, բուք

Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս:

Ափսե-փեսա, գեր-երգ,սարդ-դարս, վիճակ-կավիճ, թանաք-քաթան, կանթ-թանկ, նուշ-շուն, մական-նամակ, հյուս-հույս, մուկ-կում, տեգ-գետ, ուլ-լու, թութ-թթու:

Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:

ավազ, տկար, աշուն, էական, ավար, բարի, Մհեր, նոր:

Տրված հնչյուններնն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:

Ա մ ի ք-քամի

Ռ ա թ ո –աթոռ

Ռ ե ձ ք —ձեռք

Կ ա ժ բ ա –բաժակ

Ղ ն ի ա կ-կաղնի

Ք ո ս խ -խոսք

Տ ք ի մ —միտք

Ր ի պ ն ա –պանիր

Կ չ ա կ ա –կակաչ

Ամառային արձակուրդների մասին Մայրենի

ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը:

Այս տարվա արձակուրդը իմ դուրը եկել է: Ինձ միշտ ամեն տարի թվացել է, որ ամառային արձակուրդի 3 ամիսը հավասար է 3 օրի : Ամեն ինչ անցնում է շատ արագ: Ես այս ամառային արձակուրդներին արել եմ իմ դասերը, գիրք եմ կարդացել, ամենակարևորը ինձ համար եղել է , երբ հունիսի 25-ին ես տեսա, որ կար շախմատային որակավորման մրցաշար 2-րդ կարգի համար: Ես մասնակցեցի և ստացա իմ որակավորումը, նաև մրցաշարում գրավեցի 1-ին հորիզոնականը : Հուլիսի վերջն եր արդեն, երբ մենք մեր բարեկամների հետ գնացինք Ծաղկաձոր: Քանի որ քույրիկիս ծնունդն էր , մենք որոշեցինք նշել նրա ծնունդը Ծաղկաձորում: Այնտեղ էլ ես շատ լավ հանգստացա: Օգոստոսի 30-ին էլ ես գնացել էի Ջրաշխարհ: Այնտեղ լողանում են մարդիկ և ուրախանում, իսկ իմ ուրախությունը այնտեղ սղարաններ են, որոնցից շատ եմ սիրում իջնել: Մի քանի տարի առաջ շատ էի վախենում սահել, իսկ հիմա հաղթահարել եմ վախս: Ես նաև այս ամռանը գնացել էի Վանաձորի ՙ<<Գուգարք>> ճամբար, որտեղ տեղի է ունեցել <<Դեպի ճամբար>> հեռուստասերիալի նկարահանումները: Այնտեղ դասվարների փոխարեն ջոկատավարներ էին:Այնտեղ մենք լողացել ենք լողավազանում, ջոկատ-ջոկատ պայքարել ենք իրար դեմ: Կային 7 ջոկատ, մերը չորրորդն էր, կոչվում էր <<Սասունցի Դավիթ>>: Այնտեղ էլ էր շատ-շատ հետաքրքիր: Վերջերս Արատես էինք գնացել դպրոցով: Այնտեղ ևս շատ լավ էր: Մենք գիշերը անցկացնում էինք քնապարկի մեջ, բայց այնտեղ ամենատհաճը այն էր, որ մեզ կծում էին մոծակները և մեղուները: Ես ծանոթացա իմ նոր դասընկերների հետ: Մենք ճանապարհին բարձրացել ենք Սմբատաբերդ սարը, տեսել ենք Արփա գետը, լողացել ենք գետի մեջ, մենք նաև մի փոքր մեղվապահություն ենք ուսումնասիրել : Տեսել ենք, թե ինչպես են մեղուների հետ շփվում, ինչպես են նրանց կերակրում, ինչպես են մեղր քամում: Գիշերները միշտ ամեն օր խարույկ ենք վառել, շուրջը նստել, երգել ենք ու զրուցել:

Մայրենիի Ստուգատեսի պատում

Թեստը ես հաջողությամբ կատարեցի, բայց, երբ վերջացրեցի իմ բախտը չ՛բերեց: Ես մի քանի րոպե չէի կարողանում PDF անել և դնել իմ բլոգում: Սկզբում բավական նեղված էի միքիչ սպասեցի նեղված մեկել արեցի: Տեսնեմ չի թողնում դնեմ: Մեկել եկավ Աստղիկը և նա ինձ օգնեց այդ հարցում: Հետո ուղարկեցի ուսուցչուհիներիս և շատ ուրախացա որովհետև թեստը բավականին հեշտ էր: Թեստը իմ դուրը շատ-շատ եկավ որովհետև շատ լավ հարցեր կային մեջը և դրա համար ել իմ դուրը եկավ այս թեստը:

Մայրենիի հաշվետվություն

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ԹՈՄ ՍՈՅԵՐԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ՄԱՅՐԵՆԻ

ԵՂԵԳՆՈՒՀԻՆ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ՄԱՅՐԵՆԻ

ԴԻՆՈԶԱՎՐԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

ԵՐԿՈՒ ՍԵՒ ԱՄ

ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԼԵԶՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՄԱՅՐԵՆԻ

Մայրենի

Կարդա՛ևլրացրո՛ւբացթողնվածտառերը:

Ամառվա մի օր ուղեորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով  սոս ու ոստերին` իրար մեջ խոսեցին.


– Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ:


Սոսին նրանց տխրա ձայն պատասխանեց.


– Ախպեր ախտ եք դուք, իմ հովանոց օգտվում եք և տեղն ու տեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:


Այսպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. Նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

Բնագրից դու՛րսգրիր 3ական գոյական, ածականևդերանուն:

գոյականածականդերանուն
սոսիանօգուտ նրանց
ուղևոր անպտուղ նրանք
ճանապարհհոգնածիմ

Բնագրից դու՛րսգրիր 2 հնչյունափոխված բառ ևվերականգնի՛րդրանցարմատներիուղիղձևերը:

 հնչյունափոխված           անհնչյունափոխ       
հով-հովանոցմարդկանց
անվան-անվանումանպտուղ

Բնագրում գտի՛րևգրի՛րտրվածբառերի՝

ա) հոմանիշները

նայել – նայելով

միջօրե – կեսօր

տապ – շոգ

բ) հականիշները

վատություն – լավություն

պտղատու – անպտղատու

Բնագրից դու՛րս գրիր 2-ականբարդ ևածանցավորբառևվերլուծի՛րբաղադրիչների:

Օրինակ՝ ժամացույցժամ + ա + ցույց

Բարդբառեր՝

 = կես+օր+վա

 =

Ածանցավորբառեր՝

  = շնորհակալություն, անօգուտ

 = մերձավոր

Մայրենի

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին.

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել)  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

  1. Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում: (1 միավոր) Այն գտնվում է Իտալիայում:

  1. Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ: (0,5միավոր) Որովհետև վարպետը գնացել էր:

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում: (0,5 միավոր) Որպիսզի իրեր գցել ներքև:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը: (0,5 միավոր) Փորձում էր ապացուցել որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը: (0,5 միավոր) Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով:

  1. Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր) Վարպետ Բոնանո Պիզանոն:

6.Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը: (0,5 միավոր) : Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն:

  1. Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին: (1 միավոր) Լքել-լքում է, կանգնում-կանգնել է, ունենալ-ունենում, գտնվել-գտնել:

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը: (1 միավոր) փորձերն, առաջին,ընդմիջումներն,ընթացքում:

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր: (1 միավոր) Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ +
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական +

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկից կանգնած նայում էր, թե ինչպես են  իր իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական: (1 միավոր) ստորերկրյա ջրերը, թեքված, կարգավորված, աշխարհահռչակ, հուսալի:

Մայրենի

«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտիր կարմիրով նշված բառերի բացատրությունները և սովորիր։

 Լուծ-Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը ևն:

Սամ-Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

Սայլ- Քառանիվ փայտաշեն բեռնատար (նաև մարդատար) փոխադրամիջոց, որին սովորաբար եզներ են լծում:Գերան-մեծ,պինդ,ամուր փայտ:

 Գոմեր- Ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս:Մարագներ- Հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց:

Անգութ- Գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ:

  • Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։ Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
  • Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։Ոչընչով, որովհետև փայտը, կարելի է վառել աման պատրաստել և այլն:
  • Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։ Գանգատը նրանց տեղին է, նրանք տխուր են, որովհետև նրանց կտրում են:
  • «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։ Եթե մենք չպոկնք  ծառեր,  և սկսենք տնկել ծառեր, շատ լավ կլինի: Նրանք մեզ կտան բերք, թթվածին, գեղեցկություն և այլն: Մենք կարող ենք ստեղծել մի մեծ անտառ ծառերով:Կունենանք շատ-շատ թթվածին գեղեցիկ բնություն որտեղ, որ կարող ենք զբոսնել:  

մայրենի

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող: Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, (վազվզել)  կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց, մտածեց  բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:

— Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր,  ցած էր ընկնում:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,- (պատասխանել) մյուսը:

— Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:  Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝  լրացնելով բաց թողած տառերը:  Հոգսն, կարգ,կախարդության,փորձում:

2.Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.

ա) աչքը վնասել
բ) ուշադրություն գրավել+
գ) աչքը բուժել
դ) չորս կողմը նայել

3.Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր): Պարզ-հեշտ, տկլոր-մերկ, ծերուկ-պապիկ, կլոր-շրջան:

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է ճիշտ  նշված նրա տեսակը.

ա) կախարդություն – պարզ
բ) գինի – պարզ +
գ) ծերուկ – պարզ
դ) գազանիկ — պարզ

5.Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա) մարդկանցով
բ) վայրենիներ
գ) կախարդություն +
դ) գազանիկներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված էթե այն ինչ խոսքի մաս էՈ՞ր տարբերակում է սխալ նշված: Հուշում՝ գոյականը պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերի:

ա) կաթիլ – գոյական
բ) կախարդություն – գոյական
գ) զարհուրելի – գոյական +
դ) երանգ – գոյական

 7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Պատասխանեց,ճանկռոտել,վազվզել,երևալ: