գԱՐՈՒՆ

Անձրև

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու այգիների կավահողին։ Անձրևն իր հետ բերել էր զովություն, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ։ Սարերից դեպի քաղաք էին սողացել սպիտակ ամպերը, որոնք անգլուխ քարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։

Բարձր աշտարակից լսվող երգի ելևէջները թափվում էին ամբողջ քաղաքի վրա։

Առաջադրանքներ

  • Տեքստից դուրս գրիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը
  • զովություն, պղտոր, ելևէջները, անձրև, երևալ:
  • Բացատրի՛ր տրված բառերը։

Քարավան-ուղտերի խումբ,

Մունջ-լուռ ու մունջ:

Ցոլք-Արև ցոլք:

Քուլա-Ամպերի փոքր կտորներ:

Կարդա՛ և առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած տեղեկությունը։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։

Հետաքրքիր փաստեր անձրևի մասին:

Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.-ին` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:

Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:

Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

Հնդկաստանի Չերապունջի քաղաքը համարվում է ամենաանձրևառատն աշխարհում: Այստեղ տարեկան 26460 մմ տեղումներ են լինում:

Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

Պորտուգալիայում անձրևը համարվում է հարգելի պատճառ աշխատանքի չգնալու համար:

Ճամփորդություն դեպի չարենցի տուն-թանգարան

Երեկ մենք ճամփորդեցինք դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան:

Այնտեղ ամեն ինչ շատ լավ անցավ, հավես, նաև գիդը հոգնել էր պատասխանել մեր հարցերին` անընդհատ հարցեր էինք տալիս նրան: Բայց իրականում կար մեկ թերություն ՝ թանգարանը երեք հարկանի էր, ինչպես Եղիշե Չարենցի շենքը, բայց իրերը շատ-շատ քիչ էին՝ ամեն հարկում մի չորս-հինգ փոքր հուշարձաններ: Ես իմացա, որ Եղիշեն շատ է սիրել շախմատ խաղալ, և իրականում, երբ ես տեսա նրա շախմատը, զարմացա, որովհետև ես շախմատիստ եմ, ունեմ չորս տարբեր տեսակի շախմատներ, իսկ նրա շախմատը մեկն էր,բայց շատ գեղեցիկ էր:Իսկ վերջում մենք՝ Արևմտյան դպրոցի աշակերտներով արտասանեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը: Թանգարանում աղմուկ էր,բայց նույնիսկ այդ ժամանակ ես տեսա, թե ինչպես է լաց լինում տնօրենը, երբ մենք ասմունքում էինք:Այնտեղից հետո մենք ոտքով գնացինք դեպի Մանկական երկաթուղի: Ճանապարհը երկար էր շատ, բայց հեշտ, որովհետև ընկերների հետ ժամանակը արագ է անցնում: Երբ թանգարանից դուրս եկանք, ընդմիջում առանք Սիզնս ռեստորանի մոտ, որտեղ կային շատ շատրվաններ, որտեղ երեխաները կարող են խաղալ ջրերի մեջ: Ընկեր Սոնան և Անահիտը մեզ համար գնեցին պաղպաղակներ վանիլի և շոկոլադի համով: Մանկական երկաթուղի գնալու ճանապարհին մտանք մի շատ հայտնի թունել, որտեղի պատերին գրած էին շատ վատ բաներ, բայց հետո տեսանք մի խաչքար, և ընկեր Արմինեն բացատրեց մեզ, որ այդ խաչքարը նվիրված է Մայիսի իննի ՝ Հաղթանակի տոնին: Մանկական երկաթուղում հանգստացանք ու ասմունքեցինք բանաստեղծություններ: Այդ բանաստեղծություններն են՝ Իմ երգը, Գիտե՞ք, որ գարուն է արդեն, և համերգը:

Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: Շնորհակալություն ընկեր Արմինեին, ընկեր Սոնաին և ընկեր Անահիտին:

Կատարիր առաջադրանքները

251. Ա և Բ շարքի բառերի տարբերությունը գտի՛րԲ շարքը տրված բայերով շարունակի՛ր

                 Ա                      Բ 

            Կտրել –          կտրատել
                  կտրել-                  կտրտել
            թռչել –            թռչկոտել
            թռնել-                        թռվռալ
            վազել –           վազվզել:

            Պատռել-պատռոտել, նստել-նստոտել, ջարդել-ջարդոտել:

Դերանուն և բայ

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:

            – Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:

236. Ի՞նչ անուն կտաս ես դու, նա բառերին: Եզակի,

Դերանուն,

237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Օրինակ՝

– Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:

            – Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:
            Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: Դու ինչո՞ւ ես       լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:
            Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
            Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:

238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

            – Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը գտնենք,-շշնջացի ես:
            – Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ Հայկը:
            – Դա դուք եք հորինել, ոչ մի ոոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:
            – Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը:

239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

            Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:

Նրանք բաժանված են դեմքերի:

241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:             Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև

Մանչուկն ու կառլսոնը

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբո□ջ — ամբողջ

Թ□չել — թռչել

Կդար□նե՞ն + կդարձնե՞ն

Եր□եք – երբեք

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական — անսովոր

       բ/ փոքրիկ — մեծ

գ/  սիրունիկ — տգեղ

դ/  տխուր – ուրախ

  1. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել
   բ/օգնել, օժանդակել

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա — վթար

բ/աֆիցեր — սպա

գ/դիրեկտոր — տնօրեն
դ/զիբիլ — աղբ

  1. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Մարդիկ, երեխաներ, աստղեր, քաղաքներ

  1. Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

Նստում է – երրորդ դեմք

Թափառում ես  — երկրորդ դեմք

Թաքնված է – երրորդ դեմք

Սիրում են – երրորդ դեմք

  1. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը,  քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված  էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի:

դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառըԱյն ի՞նչն է, այն ի՞նչը.

  1. Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
    Արևածաղիկ:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
    Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:

  1. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել:

  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

       Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից                                                                              աստղերն ավելի լավ են երևում:          

  1. Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ո՛չ, ես չէի ուզենա Մանչուկի տեղը լինեի, որովհետև նրա հայրիկը նրա վրա բարկանում էր, երբ նա դպրոցից  ուշ էր գալիս տուն:

  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը երազում էր փոքրիկ շնիկի մասին:

  1. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Ես կուզեի, որ այս պատմությունը ավարտվեր այսպես: Մանչուկը շնիկ ստանար և Կառլսոնի հետ ընկերներ դառնային և ապրեին միասին մի հարկի տակ:

իմ կազմած վարժությունՆերը ավելացրու բառեր

1.Շունը հաչում է-Մեր հարևանի մեծ, բրդոտ, գեշ, շունը առավոտյան հաչում էր:

2.Իմ տատիկը շոր էր կարում-Իմ մեծ վաթսունհինգ տարեկան տատիկը շոր էր կարում երեկ միջօրե:

3.Մեծահասակը գոռում է- Մեր բակի գոռոզ մեծահասակ Արման Արմանովիչն ամեն օր դուրսը իրանից դուրս գոռգռում էր:

Մայրենի հոմանիշներ

Տրված բառերից հոմանիշ զույգեր կազմի՛ր։

Սիրունիկ-գողտրիկ: կեսօր-միջօրե: ներողամիտ-անհիշաչար: շնորհակալ-երախտագետ, կամակոր-քմահաճ, ակնածանք-պատկառանք, երախտագետ-շնորհակալ, միջօրե-կեսօր, քմահաճ-կամակոր, գողտրիկ-սիրունիկ, պատկառանք-ակնածանք:

Գտի՛ր բառերի հոմանիշները։

Բողոքել-գանգատվել, գրոհել-հարձակվել, տրոփել-դոփել, խոպան-անմշակ, հոգոց-հառաչել, արքայորդի-արքայզն, անակնկալ-անսպասելի, շնորհալի-տաղանդավոր, վարար-հորդ,  խախուլ-անհաստատ, ծածկամիտ-գաղտնամիտ, մատնիչ-խաբարբզիկ:

Հոմանիշգոյականների շարքերից յուրաքանչյուրը դարձրո՛ւ համանիշ բայերի շարք և հակառակը։

Ուրախություն-բերկրանք, խինդ-խնդալ, հրճվանք-հրճվել, ցնծություն-ցնծալ:

Տպրություն-թախիծ, վիշտ-վշտել, կսկիծ-կսկծել, մորմոք-մորմոքել:

Վախ-վախենալ, երկյուղ-երկյուղել, սարսափ-սարսափել, զարզանդ-զարզանդել:

Ծիծաղել-խնդալ-քրքջալ-հռհռալ

Գոռալ-գոչել-բղավել-ճչալ-աղաղակել

Լալ-արտասվել-հեհեկալ-հեծկլտալ

Հանդիմանել-կշտամբել-նախատել-մեղադրել

Ցանկանալ-երազել-փափագել-ըղձալ-բաղձալ-տենչալ

Բարկանալ-ջղայնանալ-վրդովվել-զայրանալ-կատաղել

Խնդրել-թախանձել-աղերսել-աղաչել-պաղատել

Ծլվլալ-ճռվողել-դայլայլել-գեղգեղալ

Կազմի՛ր յուրաքանչյուր բառի հոմանիշը, որն սկսվի ընդգծված բառամասով։

Անուշահոտ-հոտավետ, աշխարհահռչակ-հռչակավոր, մեծավաստակ-վաստակավոր, մեծապատիվ-պատվարժան, քաջարի-արի, բազմամարդ-մարդաշատ, խորիմաստ-իմաստավոր, խստապահանջ-պահանջկոտ, արշալույս-լուսածագ, թավամազ-թավալեր:

Առաջադրանք մայրենիից

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է :

Մարդն ամբողջ կյանքում սիրում է իր ծնողներին
            Առավոտյան անտառում որսորդները գտել են:

Առավոտյան անտառում որսորդները գտել են սպանված փասիան:


            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:

Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց մորը:


            Հանկարծ իր կողքին տեսավ:

Հանկարծ իր կողքին տեսավ մի խավարասեր:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին:

Մարգերը ջրվեցին անձրևից:


            Քույրը երաժիշտ է

մեր բակի Էմինի քույրը երաժիշտ է:


            Նկարն անհետացել էր:

Դա վինչիի նկարն անհետացել էր:


            Մոխիրը տաք է:

Վառարանի մոխիրը տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:

Առավոտվանից մի տարօրինակ ճռռոց եմ լսում:


            Իմ կարծիքն ասել եմ:

Ես վաղուց իմ կարծիքն ասել եմ:


            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:


            Արևը գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:

            Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:

երկու օր առաջ ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:


            Նավաստին բաց ծով էր դուրս եկել:

Երեկ նավաստին բաց ծով էր դուրս եկել:


            Ծովն արդեն փոթորկել էր:

Քսաներեք ծովն արդեն փոթորկել էր:


            Թռչունները չվելու էին:

Ամռանը   թռչունները չվելու էին:

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածներըԴրանք ընդարձակի՛րդարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է արեգակի առանցքի և այլ մոլորակների շուրջ:


            Հասկանում ենք նրան ով լավ համերգ կտա մեր համար:


             Ընկերները հեռանում են:

Արամը տխուր է որովհետև նրա լավագույն ընկերները հեռանում են:


            Դու մոռացել ես որ քո հեռախոսը թողել ես 4.1 դասարանի աթոռի վրա:


    

335. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք տանը մի բնագիտական փորձ անենք որը ինձ կօգնի ստանալ օճառ ձեռքերը լվալու համար:


            Աղջիկները կպատմեն իրենց ճամփորդության մասին որը շատ-շատ հետաքրքիր էր ճչաց նրանցից մեկը:


            Մեծերը կլսեն մեր պլանի մասին, եթե նրանք լսեն նրանք կիմանան թե մենք ինչ ենք ուզում անել գիշերը:


            որ խնդրեմ կընտրեք ում վերցնենք մեր հետ ճամփորդության:


            Ճամփորդը վերադարձավ շատ բարդ ճամփորդությունից որտեղ ոչ ուտելիք կար, ոչ ջուր:

336. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցություններիորոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր) Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում:
  

Հեքիաթներ որ երեք ավարտ ունեն խեղճ ուրվականները

Բորտ մոլորակի վրա ապրում էին ուրվականներ, շա՜տ ուրվականներ։ Ապրո՞ւմ էին։ Չէ՛,
ավելի ճիշտ՝ հազիվ էին իրենց գոյությունը քարշ տալիս, մի կերպ ծայրը-ծայրին էին հասցնում։
Բոլոր ուրվականների նման նրանք ապրում էին որտեղ պատահի՝ քարանձավներում, հին,
կիսաքանդ ամրոցներում, դատարկ, լքված տներում, ձեղնահարկերում։ Կեսգիշերին նրանք
դուրս էին գալիս իրենց թաքստոցներից և ցրվում մոլորակով մեկ՝ վախեցնելու բորտացիներին։
Բայց բորտացիները նրանցից բոլորովին չէին վախենում։ Նրանք խելացի մարդիկ էին և
ուրվականներին չէին հավատում։ Երբ հանդիպում էին նրանց, այնքան էին ծիծաղում, մինչև
ուրվականները, ամոթից կարմրելով, անհետանում էին։
Օրինակ՝ հենց որ ուրվականներից մեկը սկսում էր շղթաները զընգզընգացնել ու ճռռացնել,
հայտնվում էր բորտացիներից մեկն ու բղավում.
– Հե՜յ, ուրվակա՛ն, գոնե շղթաներդ մի քիչ յուղիր, թե չէ շատ են ճռճռում։
Իսկ երբ մեկ ուրիշ ուրվական, օրինակ, սկսում էր թափահարել իր ճերմակ սավանը…
իսկույն բորտացիներից մեկը, ավելի շուտ մի փոքրիկ տղա ձայն էր տալիս.
– Ի՜նչ ես դեսուդեն ընկնում, շուտ սավանդ բեր, մտցրու լվացքի մեքենայի մեջ։ Վաղուց
ժամանակն է, որ այն քիմմաքրման տանես։
Լուսադեմին ուրվականները վախեցած, հուսահատված վերադառնում էին իրենց
թաքստոցները և բողոքում.

– Սատանան գիտի, թե ինչ է կատարվում։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինձ ինչ ասաց մի
սինյորա, որ պատշգամբում նստած գիշերային զովն էր վայելում։ «Տե՛ս,- ասաց,- չուշանաս, քո
ժամացույցը ետ է մնում։ Մի՞թե ձեր ուրվականների մեջ մի ժամագործ չկա, որ վերանորոգի այն»։
– Իսկ ի՞նձ։ Նրանք ինձ համար մի գրություն էին թողել, կոճգամով դռանն էին փակցրել։ Եվ
գիտե՞ս, թե այնտեղ ինչ էր գրված։ «Հարգելի սինյոր ուրվական, երբ ավարտեք Ձեր զբոսանքը,
դուռը կփակեք։ Անցյալ գիշեր դուռը բաց էիք թողել, թափառական կատուները տուն էին մտել և
խմել իմ փիսիկի կաթը»։
– Ոչ մի հարգանք ուրվականների նկատմամբ։
– Ոչ մի պատկառանք։
– Պետք է ինչ-որ բան ձեռնարկենք։
– Օրինակ ի՞նչ։
Ինչ-որ մեկն առաջարկեց բողոքի ցույց կազմակերպել, մեկ ուրիշը՝ խփել մոլորակի վրա
եղած բոլոր զանգերը, որ բորտացիները չկարողանան քնել։ Վերջապես խոսքը հասավ ամենածեր
և ամենաիմաստուն ուրվականին։
– Տիկնայք և պարոնայք,- ասաց նա՝ կարկատելով իր հնամաշ սավանի ծակերը,-
թանկագին բարեկամներ, ոչ մի բան չենք կարող անել։ Բորտացիներին այլևս չենք կարող
վախեցնել։ Երբե՛ք։ Նրանք ընտելացել են մեր աղմուկին, գիտեն մեր բոլոր հնարքները, և մեր
բողոքները նրանց չեն հուզի։ Ո՛չ, մենք այստեղ այլևս անելիք չունենք…
– Ի՞նչ է նշանակում՝ «այստեղ»։
– Ուզում եմ ասել՝ այս մոլորակի վրա։ Պետք է արտագաղթել, հեռանալ այստեղից…
– Իհարկե, որ հայտնվենք մի մոլորակի վրա, որտեղ միայն մոծակներ ու ճանճե՞ր կան։
– Ոչ, պարոնայք, ես մի շատ հարմար մոլորակ գիտեմ։
– Եվ ինչպե՞ս է այն կոչվում։
– Այդ մոլորակի անունը Երկիր է։ Ես մի հավատարիմ ու վստահելի մարդուց իմացել եմ, որ
Երկրի վրա միլիոնավոր երեխաներ են ապրում, որոնք հենց լսում են ուրվականների մասին,
վախից գլուխները բարձի տակ են թաքցնում։
– Ի՜նչ հրաշալի բան է։
– Չի՜ կարող պատահել։
– Ինձ այդ մասին պատմել է մի մարդ,- շարունակեց ծեր ուրվականը,- որը կյանքում երբեք
սուտ չի խոսում։
– Դե լավ, ուրեմն եկեք քվեարկենք։ Քվեարկենք։
– Ինչի՞ համար քվեարկենք։
– Ո՞վ է համաձայն, որ տեղափոխվենք Երկիր մոլորակ, թող թափահարի իր սավանը։
Սպասեք հաշվեմ. մեկ, երկու, երեք… քառասուն … քառասուն հազար… քառասուն միլիոն… Իսկ
ո՞վ է դեմ. մեկ, երկու… Դե ինչ, ճնշող մեծամասնությամբ որոշումն ընդունվեց, գնում ենք։
– Իսկ նրանք, ովքեր դեմ էին, նո՞ւյնպես կարող են գնալ։
– Իհարկե։ Փոքրամասնությունը պետք է հետևի մեծամասնությանը։
– Ե՞րբ ենք մեկնում։
– Վաղը երեկոյան, մութն ընկնելուն պես։
Հաջորդ երեկոյան, դեռ Լուսինը չծագած (ի դեպ, Բորտ մոլորակում տասնչորս Լուսին կա,
ու անհասկանալի է, թե ինչպես է նրանց հաջողվում պտտվել նույն մոլորակի շուրջը և չբախվել
միմյանց), բորտացի ուրվականները շարք կազմեցին և թափահարեցին իրենց սավանները՝ մեծ,
անաղմուկ թևերի նման… Եվ ահա նրանք թռան… Սպիտակ հրթիռների նման թռան դեպի
տիեզերք։
– Իսկ ճանապարհից չե՞նք շեղվի
– Մի՛ վախեցեք, ծերուկն այնքան լավ գիտի երկնային ուղերթները, որքան իր մաշված
սավանի անցքերը…


Առաջին ավարտ
Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականները մոտեցան
Երկրագնդին և վայրէջք կատարեցին այն մասում, որ այդ պահին ստվերի մեջ էր, այդտեղ գիշերը
նոր էր սկսվում։
– Իսկ հիմա ցրենք մեր կուռ շարքերը և թռչենք տարբեր կողմեր,- ասաց ծեր ուրվականը։-
Յուրաքանչյուրը թող ուսումնասիրի իր շուրջը և գործի ըստ իրավիճակի։ Լուսադեմին
կհավաքվենք այստեղ և կքննարկենք դրությունը։ Համաձա՞յն եք։
Եվ ուրվականները հալվեցին գիշերային մթության մեջ։
Իսկ երբ լուսադեմին նորից հանդիպեցին, քիչ էր մնում ուրախությունից դուրս թռչեին
իրենց սավաններից։
– Տղանե՛ր, սա պարզապես դրախտ է։
– Ի՜նչ երջանկություն։
– Ի՜նչ տոն։
– Ո՞վ կմտածեր, որ այսքան շատ մարդ դեռ հավատում է ուրվականներին։
– Եվ ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները։

– Եվ նույնիսկ կրթված մարդիկ։
– Ես մի դոկտորի վախեցրի։
– Իսկ ես՝ նախարարի։ Վախից նույնիսկ նրա մազերը ճերմակեցին։
– Վերջապես մեզ համապատասխան մոլորակ գտանք։ Ես կողմ եմ, որ մնանք այս
մոլորակում։
– Ե՛ս էլ։
– Ե՛ս էլ։
Այս անգամ քվեարկելիս ծածանվեցին բոլոր սավանները, ոչ մեկն անշարժ չմնաց։


Երկրորդ ավարտ
Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականներն արդեն
շատ հեռու էին իրենց մոլորակից։ Ցավոք սրտի, մեկնումից առաջ խառնաշփոթի մեջ ոչ ոք
չնկատեց, որ շարասյան առջևում հայտնվել էին հենց այն ուրվականները, որոնք դեմ էին երկիր
թռչելուն։ Իսկ դրանք հենց երկրային ուրվականներ էին։, ավելի ճիշտ՝ միլանցի ուրվականներ,
որոնք փախել էին Լոմբարդիի մայրաքաղաք Միլանից՝ չդիմանալով հոտած պոմիդորների
տարափին, որ նրանց վրա էին նետում տղաները։ Ուրվականները թաքուն եկել էին Բորտ
մոլորակ և թաքնվել տեղացի ուրվականների մեջ։ Եվ տուն վերադառնալու մասին նրանք,
բնականաբար, լսել անգամ չէին ուզում։ Իսկ եթե որևէ մեկն իմանար, որ նրանք երկրացի
ուրվականներ էին, նրանց վիճակը լավ չէր լինի։ Ու այդ ժամանակ նրանք մտածեցին… Ինչ որ
մտածեցին, այն էլ արեցին։
Նրանք շարասյան գլուխն անցան։ Բոլորը ենթադրում էին, որ ծեր, իմաստուն ուրվականն է
ցույց տալիս ճանապարհը, իսկ նա թռչելիս ննջում էր։ Իսկ երկրացի ուրվականները, Երկիր
թռչելու փոխարեն, փոխեցին ճանապարհը և ուղղություն վերցրին դեպի Պիկյո մոլորակ, որը
գտնվում էր երեք հարյուր միլիոն միլիարդ կիլոմետր և յոթ սանտիմետր հեռավորության վրա։
Այդ մոլորակում միայն ինչ-որ խոսող գորտեր էին ապրում։ Բորտացի ուրվականներն այնտեղ
վատ չէին ապրում, համենայն դեպս մի քանի հարյուր տարի։ Իսկ հետո գորտերն էլ դադարեցին
վախենալ նրանցից։


Երրորդ ավարտ
Լույսի արագությամբ շարժվելով՝ մի քանի րոպե անց բորտացի ուրվականները հայտնվեցին
Լուսնի մոտ և արդեն պատրաստվում էին վայրէջք կատարել Երկրի վրա և իրենց գործին անցնել,
երբ հանկարծ տեսան, որ Երկրից դերի իրենց է թռչում ուրվականների նույնպիսի մի հոծ
շարասյուն։

– Հե՜յ, ովքե՞ր եք։
– Իսկ դո՞ւք ովքեր եք։
– Դա ազնիվ չէ, մենք առաջինը հարցրեցինք։
– Մենք ուրվականներ ենք, Երկիր մոլորակից։ Հեռանում ենք, քանի որ այստեղ այլևս ոչ ոք
մեզնից չի վախենում։
– Եվ դեպի ո՞ւր եք թռչում։
– Դեպի Բորտ մոլորակ։ Մեզ ասել են, որ այնտեղ մարդիկ կան, ում կարելի է վախեցնել։
– Դժբախտնե՜ր։ Իմացեք, որ մենք հենց այդ մոլորակից ենք հեռացել, քանի որ այնտեղ
ուրվականներն այլևս անելու բան չունեն։
– Գրողը տանի, բա ի՞նչ անենք։
– Եկեք միավորվենք և փնտրենք մի այնպիսի մոլորակ, որտեղ վախկոտներ են ապրում։
Մի՞թե ամբողջ Տիեզերքում չի գտնվի գոնե մի այդպիսի մոլորակ…
– Իհարկե, հենց այդպես էլ պետք է անել…
Այդպես էլ արեցին։ Բորտացի և երկրացի ուրվականները միավորվեցին, մի փոքր շեղեցին
ճանապարհը և անհետացան Տիեզերքի խորքերում։

Իմ դուրը եկավ առաջին և երրորդ ավարտները: Բայց ես կարծում եմ որ Ջաննի Ռոդարին կնտրեր երկրորդ ավարտը, որովհետև այն բավականին խելագար ավարտ էր: Եվ նա այդպիսի բաներ սիրում էր: Երբ ես այն ընթերցում էի ոչինչ չէի հասկանում, իսկ առաջին և երրորդ ավարտները շատ հետաքրքիր էին ու պարզ: