Ողջույն, ես Արենն եմ: Այսօր ես ձեզ կպատմեմ այս տարվա տպավորությունների մասին: Այս տարի շատ հետաքրքիր էր, բայց գարունը երրորդ ուսումնական տարում շատ արագ անցավ: Այս տարի մենք Ռաֆայելի հետ խաղացինք շատ խաղեր: Կուզեի որ լողը շաբաթվա մեջ լիներ չորս անգամ:
Category: Մայրենի
ուղղակի և անուղղակի խոսք
361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):
1. Ա. Տղան հարցրեց.
— Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
2. Ա. Տիգրանն ասաց.
— Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
3. Ա. Տիգրանն ասաց.
— Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
4. Ա. Տղան ասաց.
— Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա սպասում են:
Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են:
362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:
363. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:
1. — Լույսը վառե՞մ,— հարցրի ես:
2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
— Լույսը ինչո՞ւ վառեցիր:
4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
6. Ես կարդացի և ասացի.
— Ոչինչ չեմ հասկանում:
Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
Ես կարդացի և ասացի:
— Ոչինչ չեմ հասկանում:
Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
7. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
8. — Գտա՜, — գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:
364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը, կետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:
1. Ա. Ընկերս ասաց.
— Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
Բ. — Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, — ասաց ընկերս:
Գ. — Պապս սիրում է նկարներ հավաքել, — ասաց ընկերս, — ու մի մեծ պատկերասրահ ունի:
2. Ա. — Քեռիս ասաց.
— Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, — ասաց քեռիս:
Գ. — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, — ասաց քեռիս, — ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
1. Փոքրիկը խնդրեց.
— Մայրի՛կ, ինձ համար կոնֆետ կգնե՞ս:
2. -Ոչ,- անհանգիստ ասաց իշխանը, -ես չեմ ուզում մասնակցել խնջույքին:
3. — Ինձ ինչո՞ւ չեք տանում ֆուտբոլի, — բողոքեց տղան:
4. — Կարող է վատ հետևանք առաջացնել, — անհանգստացավ պապիկը:
5. — Ինձ մի՛ վարեք,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, — ես ուզում եմ հանգստանալ:
366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:
Օրինակ՝
— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, — ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) — Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, — ծույլին հանդիմանում էին հարևանները, — վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
1. — Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, — ցավով ասաց նավի հրամանատարը:
2. — Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.- անհամբերությամբ ասաց տղան:
3. — Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է, — հեռանալիս ասաց հյուրը:
367. Երկխոսությանը շարունակի՛ր:
— Դե՛, — շշնջաց ընկերս, — սեղմի՛ր կոճակը:
— Զանգն արդեն հնչե՞լ է, — զարմացա ես, — ոչինչ չեմ լսել:
368. Երկխոսությանը շարունակի՛ր:
— Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ, — տագնապեց նա, — հասնում է:
— Ամեն ինչ մտածված է, սիրելի՛ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը: — Հիմա կտեսնես:
369. Գրի՛ր երկխոսություն, որը դասարանում ես լսել (կարող ես նաև հորինել):
370. Գրի՛ր երկխոսություն, որը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):
371. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:
Սոնան ասաց.
— Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:
բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:
Թզուկն ասաց.
— Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:
1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց խանգարում է:
2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը տեսնելու:
6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:
1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:
3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական մարդկանց:
6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:
373. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
— Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:
1. Աղվեսն ագռավին խնդրեց.
— Ագռա՜վ քույրիկ, երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:
2. Արջն աղվեսին ասում էր.
Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
3. Երեխաները մտահոգվեցին.
— Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:
4. Պապս ասաց.
— Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
5. Պապս ասաց.
— Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
6. Պապս ավելացրեց.
— Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:
374. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:
1. Սուրհանդակն ասաց.
Ալեքսա՛նդր, արքան հրամայել է, որ դու տեսնես վաճառականների բերած նոր ձին:
2. Որդին խնդրեց.
— Հայրի՛կ, թույլ տուր այս մի ձին ինքս վարժեցնեմ:
3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
— Ի՛նձ էլ ձի տվեք:
4. — Ուսուցի՛չ, մտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, — հարցրեց Ալեքսանդրը:
5. Արիստոտելն ասաց.
— Ալեքսա՛նդր, որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ կան:
6. — Այդ աշխարհներից մեկը ի՛նձ պիտի պատկանի, ուսուցի՛չ, — ասաց Ալեքսանդրը:
375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չէն գողանա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն արթուն կմնար:
377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:
Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել, տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան նկատում են:
— Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
— Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել տանում եք, ես ինչո՞ւ մնամ:
378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:
Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
— Մի տարի ձիով հասա Արաքսին.ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
— Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
— Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
— Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:
Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:
Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:
Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի:
Առաջադրանքներ գործնական քերականությունից
354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին (ընդգծված բառերը հանի՛ր): Ի՞նչ նախադասություններ ստացվեցին:
Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ Դա տատս էր պատմում: (որ) – Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:
Դաշտերից մի լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր, որովհետև Սարերը մնացել էին հեռվում: (որովհետև)
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ)
Մի օր գործից տուն դարձավ ու ի՜նչ տեսավ, որ Տունը կողոպտել էին:(որ)
Մի դեռատի պատանի որը արագ գալիս է Գետառի կողմից: Նաձեռքին ծաղիկների փունջ ունի: (որը)
357. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ տրված բարդ նախադասության ընդգծված մասը հանելով: Ինչպիսի՞ նախադասություններ ստացվեցին:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը կպայքարի ցանկացած հիվանդության դեմ:
Մարդը վաղուց երազում է ստանալ մի դեղ, որը մարդկանց կդարցնի անտեսանելի:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես կախարդական ջրի, որը մահացողներին փրկում ու առողջացնում է:
Հեքիաթներում հանդիպե՞լ ես մահացողներին փրկող կախարդական ջրի:
Այսօրվա Երկիրը շատ է տարբերվում նրանից, որը մարդկությունն իր կյանքի արշալույսին է տեսել:
Այսօրվա Երկիրը տարբերվում է նրանից որը մարդկության արշալույսին է տեսել:
Բառային աշխատանք
Կազմի՛ր բառեր՝ լրացնելով բաց թողնված վանկերը:
Արագիլ, օգոստոս, արեգակ, հորիզոն, ծիծեռնակ, կափարիչ, աղետ, աքաղաղ, ա-կանապատ, վերլակ։
Գտի՛ր բառերի հոմանիշները։
Նոր տարի-նավասարդ
Ննջել-հանգստանալ
Խմել-ըմպել
Արցունք-Արտասուք
Ճակնդեղ-բանջար
Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները (հոմանիշները)։
Պռոշ-շրթունք
Էգուց-վաղը
Բարիշել-հաշտվել
Ջահել-երիտասարդ
Փոշմանել-զղջալ
Քեֆ-խնջույք
Շոր-հագուստ
Պոզ-կոտոշ
Սապոն-օճառ
Չաղ-գեր
Լղար-գեր
Թոզ-փոշի
Գտի՛ր նույնանիշ բառազույգերը։
Մթնշաղ-աղջամուղջ, խրթին-դժվար, շաղակրատ-շատախոս, հակիրճ-համառոտ, դյուրին-հեշտ, տաղտկալի-ձանձրալի:
Գտի՛ր բառերի հականիշները։
Ավագ-կրտսեր
Գիշեր-ցերեկ
Զուլալ-պղտոր
Ելք-մուտք
Վերելք-վայրէջք
Ժլատ-շռայլ
Զառիվայր-հարթ
Հարավ-հյուսիս
Հազարան Հավք
գԱՐՈՒՆ

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու այգիների կավահողին։ Անձրևն իր հետ բերել էր զովություն, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ։ Սարերից դեպի քաղաք էին սողացել սպիտակ ամպերը, որոնք անգլուխ քարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։
Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։
Բարձր աշտարակից լսվող երգի ելևէջները թափվում էին ամբողջ քաղաքի վրա։
Առաջադրանքներ
- Տեքստից դուրս գրիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը
- զովություն, պղտոր, ելևէջները, անձրև, երևալ:
- Բացատրի՛ր տրված բառերը։
Քարավան-ուղտերի խումբ,
Մունջ-լուռ ու մունջ:
Ցոլք-Արև ցոլք:
Քուլա-Ամպերի փոքր կտորներ:
Կարդա՛ և առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած տեղեկությունը։
Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։
Հետաքրքիր փաստեր անձրևի մասին:
Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.-ին` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:
Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:
Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:
Հնդկաստանի Չերապունջի քաղաքը համարվում է ամենաանձրևառատն աշխարհում: Այստեղ տարեկան 26460 մմ տեղումներ են լինում:
Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:
Պորտուգալիայում անձրևը համարվում է հարգելի պատճառ աշխատանքի չգնալու համար:
Ճամփորդություն դեպի չարենցի տուն-թանգարան
Երեկ մենք ճամփորդեցինք դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան:

Այնտեղ ամեն ինչ շատ լավ անցավ, հավես, նաև գիդը հոգնել էր պատասխանել մեր հարցերին` անընդհատ հարցեր էինք տալիս նրան: Բայց իրականում կար մեկ թերություն ՝ թանգարանը երեք հարկանի էր, ինչպես Եղիշե Չարենցի շենքը, բայց իրերը շատ-շատ քիչ էին՝ ամեն հարկում մի չորս-հինգ փոքր հուշարձաններ: Ես իմացա, որ Եղիշեն շատ է սիրել շախմատ խաղալ, և իրականում, երբ ես տեսա նրա շախմատը, զարմացա, որովհետև ես շախմատիստ եմ, ունեմ չորս տարբեր տեսակի շախմատներ, իսկ նրա շախմատը մեկն էր,բայց շատ գեղեցիկ էր:Իսկ վերջում մենք՝ Արևմտյան դպրոցի աշակերտներով արտասանեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը: Թանգարանում աղմուկ էր,բայց նույնիսկ այդ ժամանակ ես տեսա, թե ինչպես է լաց լինում տնօրենը, երբ մենք ասմունքում էինք:Այնտեղից հետո մենք ոտքով գնացինք դեպի Մանկական երկաթուղի: Ճանապարհը երկար էր շատ, բայց հեշտ, որովհետև ընկերների հետ ժամանակը արագ է անցնում: Երբ թանգարանից դուրս եկանք, ընդմիջում առանք Սիզնս ռեստորանի մոտ, որտեղ կային շատ շատրվաններ, որտեղ երեխաները կարող են խաղալ ջրերի մեջ: Ընկեր Սոնան և Անահիտը մեզ համար գնեցին պաղպաղակներ վանիլի և շոկոլադի համով: Մանկական երկաթուղի գնալու ճանապարհին մտանք մի շատ հայտնի թունել, որտեղի պատերին գրած էին շատ վատ բաներ, բայց հետո տեսանք մի խաչքար, և ընկեր Արմինեն բացատրեց մեզ, որ այդ խաչքարը նվիրված է Մայիսի իննի ՝ Հաղթանակի տոնին: Մանկական երկաթուղում հանգստացանք ու ասմունքեցինք բանաստեղծություններ: Այդ բանաստեղծություններն են՝ Իմ երգը, Գիտե՞ք, որ գարուն է արդեն, և համերգը:
Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: Շնորհակալություն ընկեր Արմինեին, ընկեր Սոնաին և ընկեր Անահիտին:
Կատարիր առաջադրանքները
251. Ա և Բ շարքի բառերի տարբերությունը գտի՛ր: Բ շարքը տրված բայերով շարունակի՛ր:
Ա Բ
Կտրել – կտրատել
կտրել- կտրտել
թռչել – թռչկոտել
թռնել- թռվռալ
վազել – վազվզել:
Պատռել-պատռոտել, նստել-նստոտել, ջարդել-ջարդոտել:
Դերանուն և բայ
Դերանուններ
235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:
Օրինակ՝
Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:
– Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:
236. Ի՞նչ անուն կտաս ես դու, նա բառերին: Եզակի,
Դերանուն,
237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Օրինակ՝
– Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:
– Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:
Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: Դու ինչո՞ւ ես լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:
Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:
238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
– Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը գտնենք,-շշնջացի ես:
– Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ Հայկը:
– Դա դուք եք հորինել, ոչ մի ոոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:
– Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը:
239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:
Նրանք բաժանված են դեմքերի:
241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին: Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև