Աղվեսն ու նապաստակը

Մի օր աղվեսը որոշեց նապաստակ բռնել և ուտել: Նա նապաստակի բնի մոտ խորը փոս փորեց, որ նապաստակն ընկնի մեջը: Աղվեսը թաքնվեց թփերի ետևում և սպասեց նապաստակի դուրս գալուն: Նապաստակը բնից դուրս եկավ,թռավ փոսի վրայից և  փախավ: Այդ պահին որսորդները տեսան աղվեսին և աղվեսը փախավ: Նա այնքան արագ էր վազում, որ չնկատեց փոսը և ընկավ մեջը:Որսորդները բռնեցին նրան և մորթուց մուշտակ կարեցին:

Իսկ պատմությունը ասում է.

– Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի նրա մեջ

Տեքստային աշխատանք 29.09.22

Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կարճ, թախտին, մարդ, խփել:

   2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կարի ձև անող, շորեր կարող, դիզայներ:

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.
ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ –

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր+

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

երկար-ածական

դերձակ-գոյական

ասում է-բայ

երկրի-գոյական

կամակոր-ածանց

թաքցնել-բայ

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն չի գնա բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  չի գնա:

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Նրա չարությունը և կամակորությունը:


8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Վերմակը կարում է կարճ և հետը վերցնում մի ճիպոտ: Եվ վերջում ասում է.

-Թագավորն  ապրած  կենա, ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:


9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։

Լինում է չի լինում, մի տղա է լինում, անունը՝ Մարկ: Նա միշտ ասում էր.

-Ես շատ ուժեղ եմ և ամեն ինչ կարող եմ անել:

Օրերից մի օր նա ընկերոջ հետ գնում է անտառ զբոսնելու: Հասնում են մի սարի, և Մարկը պարծենալով ասում է.

-Արի տեսնենք՝ ո՞վ կարող է ավելի արագ բարձրանալ այս սարը:

Ընկերը համաձայնվում է:

Եվ սկսում են բարձրանալ: Ճանապարհը շատ քարքարոտ և ցեխոտ էր, և շուտով Մարկը հոգնեց, հանձնվեց և ասաց.

-Ես հոգնել եմ, շուտով կմթնի, մենք կմոլորվենք, նաև ոտքերս են ցավում:

Ընկերն ասում է.

-Դե ուրեմն, Մարկ ջան, էլ չպարծենաս: Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Հացը մաս 4՛

Հրանտ Մաթևոսյան

Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,-  հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
—  Որ պառկում եմ՝ չի  ցավում,— ասաց  նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
—  Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Քո կարծիքով ինչո՞ւ է պատմվածքը վերնագրված «Հացը»:

Իմ կարծիքով վերնագրված է <<Հաց>>, որովհետև այդ պատմվածքը մի ընտանիքի մասին էր: Իսկ հացը փոխաբերական իմաստով նշանակում է մարդու ապրուսուտ:

  • Հաց բառով գտիր և գրիր առածներ, ասացվածքներ:

Հացը գցիր ջուրը, ձուկը չիմանա, Աստված կիմանա:

Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:

Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:

Հացը մաս 3

Հրանտ Մաթևոսյան

Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ  նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքը, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեռավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծառի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դեպի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դառնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր առատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում առ կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խռռոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դեպի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դանդաղ գալիս է իմ ետևից։
—  Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թռցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»:

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Մեղադրիր տղային:

Ես նրանով եմ մեղադրում տղային, որ նա պետք էր գնար խոզերի հետևից:

  • Արդարացրու տղային: Երկու դեպքում էլ չմոռանաս հիմնավորել:

  • Խորհուրդ տուր տղային։

Ես տղային կասեմ, որ նա պետք էր գնար խոզերի հետևից, որովհետև նա լսել էր իր խոզերի ձայնը:

Գործնական քերականություն

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող-բարեսիրտ, խիղճ չունեցող-անխիղճ, բարձր ձայնով-բարձրաձայն, միշտ ժպտուն-ժպտացող, դանձը պահելու տեղ-դանձարան, կապույտ աչքերով-կապտաչյա, արքայի որդի-արքայազն, հույների երկիր-հունաստան,  փոքր էշ-իշուկ, ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ:

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, պահարան, սեղան, ձեռք:

Գիրքը պայուսակում էր, գիրքը գրադարակում էր, գիրքը պահարանում էր, գիրքը սեղանի վրա էր, գիրքը ձեռքումս էր:

Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող:

21. Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից նոր բառե՛ր ստացիր:

Օրինակ՝ որդ-արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ-հարդ, հարդ-հորդ, ուղտ-ուխտ, աղտ-աղա, գիրք-կիրք:

22. Տրված բառերից նորե՛րը կազմիր՝ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցնելով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս.

Ա) Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ:

Ա) Աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ:

Բ) Գետ, նավ, դուռ (ն), թռչուն, որդի:

Բ) Գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, որդյակ:

Գ) Խոզ, տաք, գառ(ն), հարս (ն):

Գ) Խոզուկ, տաքուկ, գառնուկ, հարսնուկ:

23. Նախադասություններն ավարտի՛ր:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Բայց այդ ամենը նրան չհաջողվեց:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Թեև աքլորը թռչեց գնաց:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին. Որը միամտված լսում էր աղվեսին:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որին հեշտ էր համոզելը:

Քաղցած աղվեսը համոզում էր աքլորին, որից ոչինչ այնպես էլ չստացավ:

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որովհետև քաղցած էր:

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, երբ գնացել էր հավաբուն:

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, որ գա նրա հետ անտառ:

Քաղցած աղվեսը աքլորին  համոզում էր, չնայած աքլորը խորամանկ և չէր լսում:

Հացը Հատված 2

Հրանտ Մաթևոսյան

Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք դեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շունը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
Ես, ուրեմն, ասացի.
— Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
— Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
— Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե տակերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
— Հիմա՞ գնամ,— ասացի ես։
— Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էր նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը դարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույսը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ` իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փաթեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
—  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
— Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի առնում՝ լուռ լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թռավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։

Հարցերևառաջադրանքներ՝

  • Բացատրիր ընդգծված բառերը:

Նիրհ-Քուն, Քնին նախորդող թմրություն, նինջ:

կածան-նեղ ճանապարհ:

խաշամ-խաշամի, [գոյական] (ժողովրդական)
Նույնն Է՝ Խազալ: Խաշ:

  • Բացատրիր հետևյալ նախադասությունը` Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է, և մի ակտ գեղը ես եմ:

Ես մտածում եմ որ հեղինակը՝ այս նախադասությունը ասողը ուզում է հասկացնել, որ մենակ ինքն է հասկանում և նրա աշխատասիրությանը ոչ ոք չի հասնի:

  • Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ երկրորդ հատվածի վերաբերյալ:
  1. Տեքստից դուրս գրիր 10 գոյական:

2. Բացատրիր տրված բառերը: Մոշահավ, կլանչոց, ճամփաբաժան, ուրուր:

Հացը

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

hrant-atevosyan

Իմ հայրիկը կացինն առել, գնում էր գոմ սարքելու։ Իմ մայրիկը գոգնոցը կապել, գնում էր հանդ՝ կարտոֆիլ հավաքելու։ Իմ հորեղբայրը եղանն ուսել, գնում էր սարերում խոտ դիզելու։ Բակում, արևի տակ, ես նստել էի կոճղին և հաց ուտելով կարդում էի քաջագործությունների մասին մի գիրք։


Օրը կիրակի էր։ Դպրոցում հայերենից ես պայծառ «գերազանց»-ներ էի ստանում, ռուսերենից, մաթեմատիկայից, աշխարհագրությունից, բոլոր առարկաներից ես ստանում էի պայծառ «գերազանց»-ներ։ Քաջագործությունների մասին գիրքը լավ գիրք էր։ Իմ հայրիկը լավ հայրիկ էր։ Իմ մայրիկը ինձ շատ էր սիրում։ Իմ հորեղբայրը գեղեցիկ և ուժեղ տղամարդ էր։ Մեր տան քիվի ծիծեռնակները երկնքի կռունկների հետ չվել գնացել էին։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջնում։ Եթե մեր խոզերը կորած չլինեին, այդ պահին աշխարհում ամեն ինչ անչափ գեղեցիկ կլիներ։ Կացինը թևին, գոգնոցը կապած, եղանն ուսին՝ աշխատանքի գնալուց աոաջ նրանք նայում էին ինձ և թաքուն հրճվում, որ իրենց որդին մեծանում է, այտն ահա ձեռքին է դրել և գիրք է կարդում։ Գոգնոցը կապած, իմ մայրիկը մտածեց՝ ասե՞լ թե չասել, և որոշեց չասել, որդուն չխանգարել, որդին թող կարդա ու դառնա գիտնական։ Կացինը թևին, իմ հայրիկը մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել։ Դարձյալ մտածեց՝ խնդրե՞լ թե չխնդրել, և որոշեց չխնդրել. որդին թող կարդա, հաց ուտելով թող կարդա։ Ես կարդում էի և զգում, որ նրանք ուզում են խոզերի մասին ինձ բան ասել, բայց ես ցույց էի տալիս, թե ոչինչ չեմ զգում, այլ միայն կարդում եմ քաջագործությունների մասին գիրքը, քանի որ լավ է, շատ լավ է, երբ  գրքերի մեջ ուրիշները գնում են, թրջվում են, մրսում են, կռվում են, պարտվում են, հաղթում են, և վատ է, անչափ վատ է, երբ ես ինքս եմ գնալու, հոգնելու, գտնելու կամ չգտնելու մեր խոզերը։
Գոմը պետք է անպայման սարքվեր, ձյուներից աոաջ կարտոֆիլը պետք է անպայման հավաքվեր, խոտը պետք է անպայման դիզվեր, ուրեմն հայրիկը, մայրիկը, հորեղբայրը չէին կարող չգնալ ձմեռվանից առաջ գոմը սարքելու, կարտոֆիլը հավաքելու, խոտը դիզելու։ Եվ իմ հայրիկը ինձ ասաց.
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերեմ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Առանց պատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետև ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։

Հարցեր և առաջադրանքներ`

  • Բացատրի՛ր ողջ պատմության ընդգծված բառերը՝ օգտվելով բառարանից:

Եղան-Երկար փայտե կոթի վրա բնական կամ հագցրած 2-4 մատներով գյուղատնտեսական գործիք՝ հնձած
խոտ՝ հացաբույս՝ դարման ևն վերցնելու համար:

Դիզել- Խոտը՝ օրանը ևն իրար վրա ածելով դեզ կազմել՝ գոյացնել, շեղջել, բարդել:

քիվի-Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից:

  • Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր(միայն առաջին մասի):

Եղան-Երկար փայտե կոթի վրա բնական կամ հագցրած 2-4 մատներով գյուղատնտեսական գործիք՝ հնձած
խոտ՝ հացաբույս՝ դարման ևն վերցնելու համար:

Դիզել- Խոտը՝ օրանը ևն իրար վրա ածելով դեզ կազմել՝ գոյացնել, շեղջել, բարդել:

քիվի-Հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից:

  • Ո՞ր գործն է քեզ համար ամենակարևորը և առաջնայինը: Ինչո՞ւ:
    Պատասխանդ հիմնավորիր:

Իմ համար ամենակարևոր գործը, դա կարտոֆիլ հավաքելն է որովհետև, եթե մայրիկը չհավաքեր, ապա կարտոֆիլը կփչանար:

  • 10-15 նախադասությամբ պատմիր հատվածը / բանավոր /:

Մայրենի

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Տները կառուցված էին երկաթից:

Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Ծառերը, թփերն ու ծաղիկները կլոր էին:

Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Կենդանիներն շատ մեծ էին:

Ինչպիսի՞ քաղաք էր: Շատ տարօրինակ քաղաք էր:

Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Այնտեղի վատ ուտելիքից:

Մարդիկ ի՞նչ տեսք ունեին: Այնտեղ մարդկանց դեմքերը ծուռ էին:

Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Նրանք ամբողջ օրը քար էին ջարդում:

Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ: Մեզ լավ ընդունեցին, ինչ-որ տարօրինակ երգեր երգեցին, և մենք էլ քարեր ջարդեցինք:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:

Զարմացա- եզակի: Տեսանք- հոգնակի: Փնտրում ես- եզակի: Վազում եք- հոգնակի: Կտա- եզակի: Կհասնեն- հոգնակի:

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական- Ծաղիկ, Ժամացույց, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, Ինքնաթիռ, առվակ, գարուն, ջուր, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ:

Ածական- Ջինջ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղ­կավետ, հրաշալի, մաքուր, գաղտնի, ոսկեզօծ, ճկուն, բուրավետ, սպիտակ, պայծառ, սև, երկաթյա։

Բայ-Վազել,թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել,սողալ, իջնել,բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ,պահել, ոսկեզօծել։

16. Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն. քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, Մերժել, ձախ:

Միշտ-երբեք,  թույլ –ամուր,  Վերջին-առաջին,

հանգստանալ-աշխատել. գտնել –կորցնել,

Արթուն-քնած, վատնել -Հավաքել,

ձախ- աջ, անարատ,- արատավոր.

Համաձայնել-Մերժել,   գաղտնի- բացահայտ,

Ստեղծել — ոչնչացնել,        

17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

Ա            Բ

գոոոզ —   գոռոզանալ

ուղիղ —   ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել

Ա խմբի բառերը ածական են:

Բ խմբի բառերը բայեր են:

18. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ սէ, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:


Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել:

Մեզ ամեն տարի այցելում են:

Մայրենի գործնական աշխատանք

1. Առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:
Ընչաքաղ-անկշտում
Զգաստ-զգոն
Լիովին-ամբողջապես
Գթալ-կարեկցել
Ժրաջան-ջանասեր
Ամբոխ-բազմություն

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:
Լուրթ-կապտագույն
Համամիտ-համակարծիք
Ստահակ-խարդախ
Ալևոր-զառամյալ
Հաղթանդամ-մեծամարմին
Տոկուն-կայուն

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:
Զեփյուռ-սյուք
Ճգնել-ջանալ
Պերճ-շքեղ
Ձանձրալի-տաղտկալի
Ճիրան-մագիլ
Մեծանուն-անվանի

2. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

3. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-բացահայտել

19.09.22

Կարդա՛  Վիլյամ Սարոյանի «Հինգ հասուն տանձերը» պատմվածքը։

Առաջադրանքներ՝

1.Քեզ դուր եկա°վ պատմվածքը. ինչո°ւ։

Որովհետև այն հետաքրքիր էր, բայց մի քիչ տխուր: Սովորեցի` <<լոկ>>, <<մտրակել>>, <<ամենամերձավոր>> և <<փափագել>> անծանոթ բառերը:

2. Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:

Պատմվածքի գլխավոր հերոսը բարի էր, բոլորը մտածում էին, որ նա գող էր, բայց ոչ: Նա ազնիվ էր, երբ ես լսեցի որ այն ժամանակ նրանց մտրակել են, ես վախեցա, որովհետև դա շատ ցավոտ է: