Կոռուպցիան շատ լուրջ խնդիր է, որը խանգարում է հասարակությանը։ Այն առաջանում է այն ժամանակ, երբ մարդիկ իշխանության մեջ օգտագործում են իրենց դիրքը՝ անձնական շահ ստանալու համար։ Օրինակ՝ երբ պետական աշխատողը փող է վերցնում՝ իր պարտականությունները ճիշտ կատարելու փոխարեն, դա արդեն կոռուպցիա է։ Կոռուպցիան վտանգավոր է, քանի որ խախտում է արդարությունը, խոչընդոտում է օրենքի կիրառումը և նվազեցնում է մարդկանց վստահությունը պետության նկատմամբ։ Եթե երկրում կոռուպցիան մեծ տարածում ունի, ապա տնտեսական զարգացումը դանդաղում է, իսկ հասարակությունը դառնում է դժգոհ ու անարդարության զգացումով։ Կոռուպցիայի դեմ պայքարելը բոլորի պարտականությունն է։ Անհրաժեշտ է, որ մարդիկ լինեն տեղեկացված, ազնիվ և ակտիվ մասնակցեն հասարակական կյանքին։ Պետությունը պետք է ունենա խիստ օրենքներ և վերահսկողություն, որպեսզի ոչ ոք չփորձի խուսափել պատասխանատվությունից։ Միայն միասին մենք կարող ենք կրճատել կոռուպցիան և կառուցել արդար ու զարգացող երկիր։
Category: Հասարակագրություն 8
Առաջնորդություն
Առաջնորդությունը սոցիալական ազդեցություն է, որը միավորում է ուրիշներին և դրդում նրանց գործադրել իրենց լավագույն ջանքերը նպատակին հասնելու համար: Առաջնորդը ոգեշնչում և մոտիվացնում է թիմին:
Պատմության իրական առաջնորդները քաղաքական գործիչներն և գեներալներն, ովքեր փոխում են կենցաղը և մարդկանց մղում մեծ սխրագործությունների։ Առաջնորդ դառնալու համար պետք չէ տիեզերք հրթիռներ արձակել, դուք կարող եք առաջնորդ լինել փոքր պատասխանատվության ոլորտում՝ աշխատանքային թիմ, հարևանների համայնք կամ շահերի միավորում:
Առաջնորդը կենտրոնանում է արդյունքի վրա և պատասխանատու է դրա համար ցանկացած պարագայում: Նա երբեք չի ասի. «Մենք ապրանքը չենք վաճառել, քանի որ շուկան փակվել է» կամ «Ես չեմ պատրաստվել, քանի որ ինչ-որ մեկն ինձ ժամանակին չի տվել տեղեկատվությունը»: Այս իրավիճակում առաջնորդը մեղադրում է իրեն, հաջողության դեպքում արժանիքները վերագրում է թիմին։
Իմաստուն առաջնորդը ֆինանսապես կամ ոչ նյութական կերպով պարգևատրում է աշխատակիցների հաջողությունը: Եվ նա գիտի, թե երբ դա անի: Նրա համար 24 ժամ աշխատելը արդյունք չէ։ Բայց իրականացված ծրագիրը գովասանքի է արժանի։
Ին՞չ է իշխանությունը

1. Իմ կարծիքով իշխանությունն առավելություն է, որովհետև առանց իշխանության մեր երկրում ամեն ինչ կարող է կատարվել, օրինակ՝ վարորդները կարող են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և տուգանք չստանալ, որովհետև ոստիկան չի լինի: Իշխանության բացասական կողմերն են՝ այն կանոնները որոնք միշտ գործառում են և մենք դրանց պատճառով վնաս ենք տալիս մեր երկրին:
2. Երբեմն մարդիկ իշխանությունը ընդունում են, որպես արտոնություն և մտածում են որ կարող են փոխել մարդկանց և ստիպել նրանց անել այն ինչ ուզում են, չնայած դրան, կան մարդիկ ովքեր իշխանությունը ճիշտ են ընկալում և վաստակում են մարդկանց վստահությունը։
3. Յուրաքանչյուր հասարակություն, պետություն, թիմ յուրահատուկ է, իր ավանդույթներով, մշակույթով և կրոնով, այդ իսկ պատճառով պետություններն ունեն տարբեր կանոնակարգ։ Կարգ ու կանոն հաստատելու համար պետք է հաշվի առնել դրանց առանձնահատկությունները, և առաջին հերթին հենց ինքը ՝ իշխանությունը պետք է հետևի օրենքներին և որպես օրինակ ծառայի։ Կարգ ու կանոնը չխախտելու համար, ստեղծվել են պատիժները նկատողությունները և այլն։ Դրանցից խուսափելու համար մարդիկ հնարավորինս փորձում են պահմանել կարգ ու կանոնը։
4. Կարծում եմ, որ այս առակում առյուծը ուներ և՛ իշխանություն, և՛ հեղինակոթյուն, բայց նա չօգտագործեց իր իշխանությունը, միայն ցույց տվեց իր հեղինակությունը: Նա շատ ավելի ուժեղ էր աղվեսից և կարող էր նրանից հանգիստ հրաժարվել, բայց իմ կարծիքով իրեն ճանաչում էին իր բարի սրտով: Առյուծի այդ բարի հեղինակությունը շահագործելով ու առիթից օգտվելով աղվեսը կարողացավ այդպիսի խորամանկություն անել: Նա գիտեր, որ առյուծը չի հրաժարվի իր խնդրանքից և ձևացնում էր, որ վախենում էր նրանից: Նրանից էլ ավելի փոքր ու թույլ կենդանին՝ մուկը, չէր վախենում առյուծից և ուզում էր օգնել նրան: Իմ կարծիքով դա էլ խոսում է առյուծի լավ հեղինակության մասին: Կարծում եմ, որ այս առակը մեզ սովորեցնում է, որ պետք է մարդիկ մեզ լավ հեղինակությամբ ճանաչեն, այսինքն՝ բարիությամբ և այլ լավ հատկանիշներով, բայց չպետք է մոռանանք մեր իշխանությունը և պետք է այն օգտագործենք, երբ պետք է գալիս պաշտպանել մեր իրավունքները:
Պատասխանատվություն և հանդուրժողականություն

1. Հանդուրժողականություն նշանակում է ինչ-որ մի բանի կողմ լինել, կամ դրա դեմ չհակաճառել:
2. Օրինակ՝ երբ իմ քույրը մի անգամ կորցրել էր իմ շախմատի քարերից մեկը ես ուղղակի նրան ասացի ոչինչ:
3. Օրինակ՝ մոտ 1 տարի առաջ մեր հողամասում մենք մեծ հավաբուն ենք սարքել, բայց դրա փոխարեն ստիժված ենք եղել կտրել իմ սիրած 2 ծիրանի շառերը որոնք շատ պտղաբեր ծառեր էին: Այդ պատճառով ես, որոշել էի, այնպես անել, որ ծառերը չկտրեն, որովհետև ես դրան դեմ էի, բայց չկարողացա այնպես անել, որ չկտրեն:
Հավասարություն
- Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
- Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
- Ի՞նչ է սոցիալական հավասարություն
- Բերեք օրինակներ:
Հավասարություն – ի՞նչ է դա նշանակում և ինչի՞ է դա հանգեցնում: Հավասարության գաղափարը հասարակության բոլոր անդամներին հավասար հնարավորություններ տալն է՝ անկախ նրանց սեռից, ռասայից, տարիքից, առողջական վիճակից, ֆինանսական հնարավորություններից և այլն:
Սոցիալական հավասարությունը ինքնիրացման հնարավորությունների հավասարությունն է ինչպես երիտասարդների, այնպես էլ օրինակ՝ հատուկ կարիքներով տարեց մարդկանց: Նաև հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների կամ առողջ թոշակառուների համար։ Հավասարության նպատակը անկյունի կենտրոնում է դնում անհատի արժեքը և նրա անձնական ազատությունը:
Իրավական հավասարությունն արտահայտվում է հավասար իրավունքներ ունենալով։ Այն իրավունքի հիմնարար սկզբունք է՝ ամրագրված ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական համակարգում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։
Իրավահավասարությունը ենթադրում է բոլոր քաղաքացիների իրավունքների և պարտականությունների, սոցիալական ազատության հավասար չափ, անձանց՝ օրենքի առջև պատասխանատվության հավասար աստիճան՝ բացառելով նրանց փաստական տարբերությունները, օրինակ՝ մաշկի գույնը, լեզուն և այլն։ Իրավահավասարությունը բացառում է նաև արտոնություններն ու առավելություններն իրավական վեճերի մասնակիցների միջև։
Կանանց իրավունքների պաշտպանության համար կատարված ամենահայտնի շարժումներից է ֆեմինիզմը։ Այս շարժումն ուներ մեկ ընդհանուր նպատակ՝ կանանց համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների։ Օրինակ արդեն այսօր կինն ունի մի շարք իրավունքներ՝ ընտրելու, ընտրվելու, պաշտոնի զբաղեցման և այլն։ Սակայն ինչպես շատ օրենքներ, այնպես էլ կանանց համար սահմանվածներից շատերը, մնում են ուղղակի թղթին գրված և չեն կիրառվում։
Առհասարակ հավասարությունն իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Այս գաղափարի էությունն, օրինակ, այն է, որ աշխատանքի անցնեն դրա համար համապատասխան որակավորում ունեցող անձինք, այսինքն՝ աշխատանքային առաջընթացի հնարավորությունները ևս պետք է լինեն հավասար և ելնեն աշխատողների մասնագիտական ու աշխատանքային կարողություններից՝ բացառելով որևէ հատկանիշով խտրականություն։
Հավասարության ամենօրյա ձգտումն իրականում բավականին պարզ խնդիր է, որին կարելի է հասնել առանց մշակութային և տեսական ուտոպիաների օգնության, սակայն դրա իրագործումը պահանջում է քաղաքացիների մշտական մասնակցություն, ովքեր ցանկանում են ակտիվորեն ձգտել ավելի հավասար հասարակությանը:
Հասարակագիտության նախագիծ
Ինչ է արժեքը: Մարդ որպես արժեք
Արժեքը դա մարդկային որակներն են։ Բոլոր հարցերում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունենք, տարբեր արժեքներ են կարևորում մարդու մեջ։ Իմ կարծիքով կարևոր արժեքներ են ազնվությունը, հավատարմությունը, վստահելիությունը, բարիությունը: Ես համաձայն եմ, որ այս կամ այն արժեքը գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ: Այո կյանքի գիտելիքի պաշար ունենալուց, ավելի խորը մտածելուց հետո կարող ենք ասել, թե որ արժեքն ենք կարևորում, բայց դա չի նշանակում, որ տարիքով փոքր մարդիկ չեն կարող գնահատել, կարևորել արժեքը, ուղղակի կարծիքը տարիների ընթացքում փոփոխվում է։ Եվ իմ կարծիքով չկան այնպիսի արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը, քանի որ ամեն մարդ տարբեր է մտածում, տարբեր արժեքներ է գնահատում:
Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Հաստատուն, և մարդկանց համար շատ թանկ կենսական կողմնորոշումը իմաստասերներն անվանել են արժեք։ Դա այն է ինչը շատ կարևոր է, խիստ թանկ է, առանց որի մարդը չի կարող պատկերացնել իր լիարժեք կյանքը։
Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Ինչ-որ մեկի համար կարևոր են նյութական արժեքները՝ բարեկեցություն, հարստություն, կայուն ֆինանսական վիճակ, կարիերա, իշխանություն: Իսկ ուրիշների համար թանկ են հոգեւոր արժեքները՝ ընտանիք, հայրենիք, սեր, ազնվություն, բարություն, ընկերներ և այլն: Ամեն մարդ ինքն է ընտրում իր առաջնահերթությունները:
Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:
Այո, մի խոսք կա, որ մենք սկսում ենք գնահատել, երբ կորցնում ենք, յուրաքանչյուր բան գնահատելու համար, կաևոր է գիտելիքը՝ հասկանալու համար դրա դերը մեր կյանքում, կենսափորձը և այլն։
Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
Շատ կարևոր արժեքներ են․
- Ընտանիքը
- Ընկերները
- Հայրենիքը
- գումարը
Ընտանիք ազգ մշակույթ
Ընտանիք
Մենք մանկությունից ապրում ենք ընտանիքում։Ընտանիքը համարվում է հասարակության հիմք։
Ընտանիքում լինում են որոշ կանոններ։Դրանց բքացակայության դեպքում առաջանում են որոշակի դժվարություններ։
Ընտանիքում մեծանալով մարդը հասունանում է և դառնում է անհատական անձ, անգամ ընտանիքից դուրս մեծանալիս մարդուն անհրաժեշտ են այն հմտությունները, որոնք կօգնեն իրեն ձևավորել իր ապագան։
Ըստ կազմի ընտանիքը լինում է մեծ և փոքր, հասարակությունում ավելի հաճախ հանդիպում են փոքր ընտանիքներ՝ծնողները և զավակները։
Ազգ
Լեզուն ազգային ամենակարևոր հատկանիշներից մեկն է, որը միավորում է ազգը և կոչվում է մայրենի։Մայրենի լեզուն ձևավորում է ազգը։
Կան ժողովուրդներ, որոնք խոսում են մևնույն լեզովով, օրինակ՝ Անգլիան և Ամերկիան խոսում են անգլերենով։ Նաև կան ժողովուրդներ, որոնք խոսում են տարբեր լեզուներով, օրինակ՝Լեհաստանը և Ռուսաստանը։
Ազգի կարևորագույն հայտանիշներից է նաև կրոնը։Հայերը ազգությունը ընդունելով որպես պետական կրոն իմաստ դրեցին քրիստոնեության մեջ։
Մշակույթ
Ազգային ինքնություն ձևավորող կարևոր գործոն է մշակույթը:Մշակույթը մարդկույթան հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունն է։
Մշակույթային արժեքները ստեղծվում են ժողովրդի կողմից։Մշակույթակույթային արժեքների լավագույն օրինակները այնուհետև դառնում են այլ ազգերի սեփականությունը։ Դրանց օրինակներ կարող են լինել նաև երգը, պարը, նվագարանները և այլն։
Համագործակցություն, հակասություն և համակեցություն դասը պրեզենտացիաով
Համագործակցություն, հակասություն և համակեցություն
Մենք հասկացանք, որ մարդը ծննդյան օրից սկսած մեծ ու փոքր տարբեր խմբերի անդամ է։ Այդ խմբերում անվերջ հաղորդակցվում են, համագործակցում, հակամարտության մեջ լինում։ Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզնից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ: Ըստ ձեզ ի՞նչը կարող է դառնալ մարդկային շփումների պատճառ։ Առանձնացնենք կարևոր պատճառներից մեկը՝ դա հետաքրքրությունն է։ Հետաքրքրությունը սահմանվում է տարբեր բազմաթիվ ձևերով։ Օրինակ բերենք դրանցից մեկը։ Հետաքրքրությունն անձի համար արժեքավոր կամ գրավիչ առարկայի, երևույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է, որը դրսևորվում է որպես դրա հետ պահանջմունքը, որևէ նպատակ և դառնում որոշակի գործողություններ կատարելու դրդապատճառ: Այսպիսով` միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում, որպես կանոն, ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը: Այդպիսի հատկանիշներ են նաև արտաքին տեսքը, վարվելաձևը, մտավոր կարողությունները, ֆիզիկական (մարմնական) տվյալները, նախասիրությունները, ընկերասիրությունը, նվիրվածությունը, հավատարմությունը, ճշմարտասիրությունը, հայրենասիրությունը և այլն: Թվարկված և բազմաթիվ այլ հատկանիշների հիման վրա ձևավորվում, կայանում է մարդկանց համագործակցությունը, այսինքն՝ որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունը: Համագործակցության կարևոր արդյունքն անձի զարգացումն ու անհատականության ձևավորումն է: Ձևավորված և ինքնավստահ մարդն ավելի հեշտ է համագործակցում` ընդունելով խմբի բոլոր անդամների մասնակ- ցության իրավունքը: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխհարաբերվելու կարողություններ, որոնց կարիքն ունեն բոլորը: Դրանք նպաստում են ուրիշների կարծիքը լսելուն և հարգելուն, տարաձայնությունները խաղաղ կարգավորել կարողանալուն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը, որպես կանոն, գործնական, աշխատանքային հարաբերություն է, բայց կարող է վերաճել նաև բարեկամական, ընկերական հարաբերությունների: Այդպիսի զարգացումը դրական գործընթաց է, սակայն կարևոր է, որ ընկերությունը չհանգեցնի մյուսներից առանձնանալուն։ Մի խոսքով համագործակցությունը դա հարգանքն է միմյանց միջև։ Մի խոսքով էլ հակասությունը դա իրար միջև տեղի ունեցող հակառակ խոսքերն են, գործերը այլն բաները։ Համակեցությունը դա այն է, որ միասին ապրում են և իրար հետ համագործակցում են։