Урок 18

Тема для обсуждения :«Доброта , вежливость, дружба» 

Тема урока: Времена глаголов

Классная работа:

1.Запиши глаголы в неопределённой форме.

Ставят-ставить, везёт-везти, бегают-бегать, цветёт-цвести, плачет-плакать, несёт-нести, пахнет-пахнуть, завтракает-завтракать, бредёт-брести, делаете-делать, знакомят-знакомить, разгребёт-разгребать, вешаем-вешать, плетём-плести, трясёт-трести, мокнут-мокнуть, квакают-квакать.

2.Напишите глаголы в настоящем, будущем и прошедшем времени.

Гладит-гладил-погладит, любил-любит-полюбит, постучал-стучит-постучит, увидел-видит-увидит, заплачет-плачет-заплакал, писал-пишет-напишет, поведёт-ведёт-вёл, чертил-чертит-почертит, буду следить-следит-следил , бегать-бежит-бегал-побежит, трогать-трогает-трогал-потрогает.

3.Определите вид и время глаголов.

Речушка замёрзла-(совершенный вид-прош. во.). На быстрине над полыньёй поднимается(несовершенный вид-наст. вр.) пар. Речка дышит(несов. вид-наст. вр). От её холодного дыхания вырастут(сов. вид-буд. вр.) на закраинах льда белые венчики цветов.

4. Укажите время и число глаголов.

Пробежала и пискнула(прош. вр.-единственное число) мышь. Стукнулся о берёзу и упал(прош. вр.-ед.ч.) жук. На макушке ели кукует(наст. вр.-ед.ч.) кукушка. На вершине дуба заворковал(прош. вр.-ед.ч.) дикий голубь. На закате солнца заухает(буд. вр.-ед.ч.) в лесу филин.

5.Измените глаголы по лицам и числам.

Решать-решаю-решаешь-решает-решаем-решаете-решают, ходить-хожу-ходишь-ходит-ходим-ходите-ходят

Մայրենի

Մի առևտրականի մոտ անազատության մեջ մաշվում էր մի թռչնակ: Մի անգամ առևտրականը պատրաստվում էր մեկնել Հնդկաստան՝ նրա հայրենիք: Թռչնակը խնդրեց, որ իր մասին պատմի ազատ թռչուններին:

Առևտրականն ազնվորեն պատմեց իր գերու մասին ինչ-որ վայրի թռչունի: Նա սատկած ընկավ գետնին: Առևտրականը մտածեց, որ դա իր սիրելի թռչնակի ընկերուհին էր, ու շատ վշտացավ:

Առևտրականը վերադարձավ տուն, ու թռչնակը հարցրեց, թե ինչ նորություն է բերել:

— Ավաղ, ես պատմեցի քո մասին ընկերուհիներիցդ մեկին, ու նա հենց այդ պահին վշտից մահացավ:

Հազիվ էր նա այսքանը ասել, թռչնակը անշնչացած ընկավ վանդակի հատակին:

— Ընկերուհու մահվան մասին լուրը սպանեց նրան,- մտածեց վշտացած առևտրականը:

Նա թռչնակին դուրս հանեց վանդակից ու դրեց պատուհանագոգին: Թռչնակը հենց նույն պահին պատուհանից դուրս թռավ: Նա պատուհանի առաջ թառեց ծառի ճյուղին ու ասաց վաճառականին.

— Անխելք, դա խորհուրդ էր իմ ընկերների կողմից, թե ինչպես վարվեմ, որպեսզի ազատվեմ գերությունից։ Եվ դա ինձ փոխանցվեց քո միջոցով։

Ու թռչնակը թռավ, վերջապես, ազատ:

1.Կարդա’, գրի’ր առակի ասելիքը։ Առակի ասելիքը այն է, որ առևտրականը միամիտ էր, և թռչունն էլ խաբեց նրան: Երբ առևտրականը Հնդկաստանում տեսավ այն թռչունին և պատմեց, իր թռչունի մասին, այն թռչունը ձեվացրեց, թե խեղճ թռչնակ է քո թռչնակը: Եվ վերջում պարզվեց, որ թռչնակն ուզում էր ազատություն:

2.Վերնագրի’ր առակը։

Խելոք թռչնակը ու հիմար վաճառականը:

3.Գործնական աշխատանք. կատարի’ր 24-28-րդ առաջադրանքները։

24․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ-ուժեր, տարր-տարրեր, ծով-ծովեր, նաև-նավեր, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր:

Բ. ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նահավահանգիստ-նավահանգիստգիստներ:

Գ. Գառ-գառեր, դուռ-դռեր, մատ-մատներ, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ:

Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:

Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր-դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր:

Զ. Քարտաշ-քարտաշներ, գրագիր-գրագրեր, լեռնագործ-լեռնագործներ, բեռնակիր-բեռնակրեր:


Է. Մարդ-մարդիկ, կին-կանայք:

25․Փակագծում տրված բառերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշտերի (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ ջրվեժները (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր (ծովախորշ) վերածվել են ցամաքի:

26․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:

Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․

Յոթ գլխով- յոթգլխանի

ստրուկի մտքով- ստրկամիտ

լի և առատ- լիառատ

կյանքի հյութ- կենսահյութ

ցավից լլկված- ցավալլուկ

մոլոր մտքով- մոլորամիտք

սուր ընթացող- սրընթաց

խելքը կորցրած- խելքակորուստ

նոր հայտնված- նորահայտ

մենակ ապրող- մենակյաց

խիստ բարքով- խստաբարո

երկար ապրող- երկարակյաց

նոր եկած- նորեկ

աչքին հաճելի- ակնահաճ

27․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Բարձրագագաթ – մեծագագաթ
քաղցրաձայն – բարձրաձայն
վսեմաշուք- գեղեցկաշուք
տիրակալ- իշխանակալ
վճռաբեկ- Աղաբեկ
սառնաղբյուր- պաղաղբյուր
վարկանիշ- թվանիշ
դալկադեմ- հակադեմ
ցատկահարթակ- ուղղահարթակ
հոռետես- Արատես

28․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Բնագիտություն Ամփոփիչ

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։ Կայծակ, երբ ձյուն է գալիս:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։ Ապակու կոտրվել, Փայտի այրվելը:
  3. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։ Ձայնային, էլեկտրական, մագնիսական:
  4. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Պղնձի հիդրոքսիդի քայքայումը:
  5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ: Գույնի, Համի, Հոտի, փոփոխությունը, գազի, ջերմության, Լույսի և նստվածքի անջատումը։
  6. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ Մոմի այրվելը, կաթվի թթվելը, նեխած ձվի հոտը և այլն:
  7. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ Այո:
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ Երբ մի նյութ քայքայվում է և առաջանում է նոր բարդ կամ պարզ նյութ։
  9. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։ Երբ երկու նյութ միանում են իրար առաջացնելով նոր նյութ։
  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

 Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճան։ Տարբեր նյութեր բրնկվում են տարբեր ջերմաստիճաններում, օրինակ՝ փայտը` 270 C-ում, քարածուխը՝ 350 C-ում և այլն։

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիչանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։

  1. Ի՞նչ է վառելանյութը։

Նյութերը որոնք այրվելիս անջատում են ջերմություն, կոչվում են վառելիք: Օրինակ՝ բենզին, տորֆ, քարածուխ:

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օրինակ՝ Երբ թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են:

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից:

  1. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ
    հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրևը շատ վնասակար է կենդանիների բույսերի և ձկների համար որոնք ունեն քայքայման ռեակցիա:
  2. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    որովհետև այդ ամենը վնաս է հասցնում երկիր մոլորակին,օթին և բույսերին:

Դասարանական աշխատանք

• Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։

Միջագետքը սկսում էր Հայկական լեռնաշխարհի հարավից և ձգվում մինչև Պարսից ծով: Նրանք գրավեցին Խաթթուսասը, փոքր Ասիան և Միտաննին:


• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին պետությունները։


• Ներկայացրեք Հին Եգիպոսի ձվավորման պատմությունը, նշանավոր արքաների գործունեությունը։

Ռամզես 2-րդ- Նա օգնել է Հին եգիպտոսին և Խեթական տերությանը կնքել է: <<Հավերժական խաղաղության պայմանագիր>>:

Թութմոս երրորդ- նա Եգիպտոսը կառավարել է 54 տարի, և ունեցել բազում հաղթանակներ իր արշավանքների շնորհիվ:


• Ե՞րբ Փոքր Ասիայում ձևավորվեցին պետություններ։

Ք.ա III հազարմյակի վերջին ստեղծեցին փոքր պետություններ: Դրանք աշխույժ առևտրական կապեր ունեին միջագետքի հետ:


• Պատմե՛ք Խեթական պետության մասին։

Ք.ա. XVII դարում խեթերի պետությունների միջև սկսված պայքարն ավարտվեց Լաբարնա արքայի հաղթանակով: Մայրաքաղաքը հռչակվեց Խաթթուսասը: Հաջորդ արքան նվաճեց ամբողջ փոքր Ասիա թերակղզին: Այսխես ստեղծվեց խեթական մեծ թագավորությունը:

Մայրենի

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Իմ ուսուցիչը» հատվածը կարդա’, գրավոր ներկայացրո’ւ զգացողություններդ։

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ես, երբ կարդացի պատմվածքը վերջացրեցի, ուզեցա ունենալ նման ուսուցիչ՝ Որովհետև նա շատ բարի էր,՝ քանի, որ նա մենակ էր՝ նրա սիրտը մենակությունից ճմլվել էր, և այդ պատճառով նա չէր ուզում բարկանալ երեխաների վրա:

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքի բոլոր հատվածները կարդա’ և կատարի’ր առաջադրանքները։

Երկրորդ հատվածում նկարագրում է Ստրադիին և իր սիրելի գրքերը։ Այս հատվածում ուզում է ասել, որ եթե այդ իրը քո համար արժեքավոր է, դու այն փաղաքշանքով ես վերաբերվում և չես ցանկանա, որ այդ իրը վնասվի։ Ասում է նաև, որ մարդ եթե ուրիշի գործին է նայում և չի ձանձրանում թեկուզ մեկ ժամ նայելուց, դա նշանակում է, որ դու հարգում ես նրան և նրա գործը և նայելով դու էլ ես զվարճանում իր փոխարեն։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը։
Այո, որովհետև ծնողի ամեն ասածը քեզ համար է ասվում և այն ասում են, որ դու ուղղես քո սխալները և չկրկնես նրանց սխալները։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Իմ համար ուսուցիչը իմ ամենամտերիմ ընկերն է, դպրոցում մայրիկին փոխարինողը․․․։ Իմ համար ուսուցիչը այն մարդն է, ումից դու պետք է շատ բաներ սովորես։
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը
Որ, եթե դիմացինդ ջղային դեմք ունի, չի նշանակում, որ զայրացած է քո վրա։