Խնդիրներ

Ղափամայի ծեսի համար դասարանին պետք էր 66 հատ դդում: Քանի՞ աշակերտ կար դասարանում, եթե յուրաքանչյուրը պետք է բերեր 2-ական դդում,որպեսզի 66 դդում ստացվեր:

Լուծում՝ 66:2=33

Պատ.՝ 33 աշակերտ:

Հայկը գնեց 6 կգ-անոց դդում:Որքան արժեր դդումի 1կգ-ը, եթե Հայկը վճարել էր դդումի համար 1800 դրամ:

Լուծում՝  1800:6=300

Պատ.՝ 300 դրամ:

Խանութում կար 6 հատ դդում,որոնց ընդհանուր քաշը կազմում էր 50 կգ:Նրանցից մեկը կշռում էր 3 կգ,մյուս 2-ը՝ 4-ական կգ,մյուս 3ը հավասար քաշ ունեին:Քանի՞ կգ էին կշռում վերջին 3 դդումները՝ 1.միասին, 2.առանձին:

Լուծում՝ 3+4+4=11, 50-11=39, 39:3=13

Պատ.՝ 39կգ միասին,13 կգ առանձին:

Ամանորյա խնդիրներ

Արամը ուներ 10000 դրամ տոնածառի խաղալիք գնելու համար:Արդյո՞ք նրա գումարը կբավարարի 20 հատ խաղալիք գնելու համար, եթե 1 խաղալիքն արժի 400 դրամ: Եթե այո,ապա որքա՞ն գումար կմնա նրա մոտ :

Լուծում՝ 20×400=8000,10000-8000=2000

Պատ.՝ նրա մոտ կմնա 2000 դրամ մանր,  և այո  կբավարարի 10000 դրամով գնել ամբողջ խաղալիքները:

Սոնան պիտի գնի ամանորյա բացիկներ իր դասընկերների համար: Քանի հատ բացիկ պետք է գնի Սոնան,եթե ամբողջ դասարանում սովորում է 25 աշակերտ:

Լուծում 25-1(Սոնա)=24

Պատ.՝24 բացիկ:

Տոնածառը արժեր 50000 դրամ:Վարդանի մայրիկի մոտ կար 30000 հազար դրամ:Որքա՞ն գումար էր հարկավոր ավելացնել նրա մոտ եղածին,որ տոնածառը կարողանար գնել:

Լուծում՝50000-30000=20000 , 20000+30000=50000

Պատ՝.20000 դրամ:

Կարմիր պարկի մեջ կար 17 կգ կոնֆետ, իսկ կապույտ պարկի մեջ՝ 4 անգամ ավել: Քանի՞ կգ կոնֆետ կար երկու պարկում միասին:

Լուծում՝ 17×4=68 կգ կոնֆետ կապույտ պարկում:

68+17=85

Պատ.՝ 85 կգ:

Ձմեռ պապիկի կորած նվերը

Ձմեռ Պապիկը պատրաստվում էր իր մեծ ճամփորդությանը:Կարդացել էր բոլոր նամակները,պատրաստել էր բոլոր նվերները և իր օգնական թզուկների հետ տեղավորել դրանք իր պարկի մեջ:Ամանորի գիշերը,երբ բոլոր նվերները բաժանեց,տեսավ,որ մի նվեր պակասել է:Շատ տխրեց նա.մտածում էր՝ որտե՞ղ կորցրեց նվերը:Դու մի ասա մի քնկոտ թզուկ,նվերը փաթեթավորելու փոխարեն,տաքուկ-փափուկ գրկել ու քուն է մտել մի անկյունում:Երբ մյուս թզուկները տեսան նրան,սկսեցին բարձր ծիծաղել,վերցրին նվերը քնկոտ թզուկից,գեղեցիկ ժապավենով կապեցին և ուղարկեցին Ձմեռ Պապիկին,նա էլ հասցրեց նվերը իր հասցեատիրոջը: