Մաթեմատիկա

1.Գրի՛ր  այն  թվերը,  որոնք  պարունակում  են՝               

ա) 5հ.  6տ.  9մ. =569

     4հ. 1տ. 0մ.=410

բ)Թիվը  ներկայացրու՛   կարգային  գումարելիների  գումարի  տեսքով.

   567 =5հ 6տ 7մ

2.Գտի՛ր  անհայտ    բաղադրիչը.                  

    { 273  } + 127 = 400                                                  {864 }  — 348 = 516

3.Գրի՛ր  սյունակով  և հաշվի՛ր.                 

  527 + 148   =  675                     951 – 347=604

  344 + 479  =    823            841 – 352=499

4.Համեմատի՛ր.  ( > , < , = )                   

  278 < 342        462 >402

  954 >938

5.Հաշվի՛ր  արտահայտության   արժեքը.  

   6 . 9  + 35 :  5 =61

6.ա)Հռոմեական  թվանշանները   ներկայացրո՛ւ    թվերի  տեսքով. 

XVIII =18

XXXI =31

բ) Թվերը գրի՛ր հռոմեական թվագրությամբ.

47  =XXXXVII

24  =XXIV

գ)Գրի՛ր հին հայկական թվագրությամբ:

 15 –ԺԵ

27 –ԻԷ

  1. Լուծի՛ր խնդիրը.

Այգում առաջին օրը տնկեցին 212 ծառ,  իսկ երկրորդօրը՝  28-ով պակաս:  Ընդամենը քանի՞ ծառ տնկեցին այդ երկու  օրում:Լուծում՝ 212-28=184, 184+212=396 Պատ.՝396

8.Ճշմարիտ  դատողությունների համարները շրջագծի՛ր , իսկ ոչ ճշմարիտը ջնջի՛ր  (X) :

ա) Թվին  0 գումարելիս ստանում են նույն թիվը:

բ) Երկու հավասար թվերի տարբերությունը  0 է:

գ) Երկու հավասար թվերի տարբերությունը   1  է:

9.Ուղղանկյան մի կողմը 80 սմ է, իսկ մյուսը՝ 2 սմ-ով ավելի: Որքա՞ն է ուղղանկյան մեծ կողմի երկարությունը:Լուծում՝ 80+2=82 Պատ.՝82

10.Լիլիթն առաջին օրը կարդաց 30 էջ, իսկ երկրորդ օրը՝ 3 էջով պակաս: Քանի՞ էջ կարդաց Լիլիթը երկրորդ օրը:Լուծում՝ 30-3=27 Պատ.՝27 էջ

11Խանութում 90 դեղձերը տեղավորված են արկղերում՝ 30-ական դեղձ յուրաքանչյուր արկղում: Քանի՞ արկղ պահանջվեց:Լուծում՝90:30=3 Պատ՝.3

12.3 փաթեթներում կա 30 մ գործվածք: Պարզիր, թե քանի՞ փաթեթ է պետք 70 մ գործվածք ստանալու համար:Լուծում՝ 30+30=60,60+10=70 Պատ.՝3 փաթեթ

13. Առաջին թիվը 60-ն է, իսկ երկրորդը առաջինից մեծ է 7-ով: Գտիր երկու թվերի գումարը:Լուծում՝60+7=67, 67+60=127 Պատ.՝127

14. Մարիամը 40 դրամ վճարեց մատիտի համար, 70 դրամով ավելի` գրիչի համար, և 100 դրամ վճարեց տետրի համար: Ընդամենը քանի՞ դրամ վճարեց Մարիամը:Լուծում՝40+100+110=250 Պատ.՝250

15. Հետիոտնը, հեծանվորդը և մարդատար մեքենան անցան որոշակի ճանապարհներ: Հեծանվորդն անցավ 8 կմ, հետիոտնը` հեծանվորդից 2 անգամ քիչ, մեքենան՝ հետիոտնից 110 կմ-ով շատ: Քանի՞ կմ անցան հետիոտնը և մեքենան:Լուծում՝8:2=4, 4+110=114 Պատ.՝114

Բանավոր մաթեմատիկա

Ընտրի՛ր ճիշտ տարբերակը։

  1. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 8:00-ին, 9:00-ին,
    10:00-ին), խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական
    անգամ խփում է յուրաքանչյուր կես ժամը մեկ (օրինակ 8:30-ին, 9:30-ին, 10:30-ին)։
    Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55-ից մինչև 10:45-ը։
    (A) 6 (B) 18 (C) 27 (D) 30 (E) 33
  2. . Երեկույթի ժամանակ երկու միանման տորթերից յուրաքանչյուրը բաժանեցին չորս
    հավասար մասերի։ Հետո ստացված ամեն մի կտորը բաժանեցին ևս երեք
    հավասար մասի։ Մասնակիցներից յուրաքանչյուրը վերցրեց մեկական կտոր, և
    վերջում մնաց տորթի երեք կտոր։ Քանի՞ մարդ էր մասնակցում երեկույթին։
    (A) 24 (B) 21 (C) 18 (D) 27 (E) 13

Վան Գոգի մասին տասը փաստ

1.Վան Գոգը հոլանդացի նկարիչ է,ծնվել է 1853թ.-ին:

2.Նրա արվեստի ուղղությունը կոչվում է Պոստիմպրեսիոնիզմ:

3.Նա մահացել է 37 տարեկանում:

4.Նա միշտ եղել է տխուր և միայնակ:

5. Նա ունեցել է կրտսեր եղբայր,որը նրան օգնել է գումարով:

6. Նրա ընկերը եղել է նկարիչ Գոգենը,որի հետ վիճելուց հետո նա ածելիով կտրել է իր սեփական ականջը և նկարել իրեն այդ տեսքով:

7.Նրա ամենահայտնի նկարներից են Աստղազարդ գիշերը, իր ինքնանկարները,Արևածաղիկները և այլն:

8.Նա սիրել է նկարել հիմնականում բնություն և գյուղացիների:

9.Վինսենտ վան Գոգը 1864 թ-ից սովորել է Ձևենբերգի գիշերօթիկ դպրոցում,1866 թ-ից էլ սովորել է Թիլբուգտի դպրոցում:

10.Իր կյանքի ընթացքում նկարել է ավելի քան 2000 նկար, որից 870-ը կյանքի վերջին 2 տարիների ընթացքում:

Մայրենի

Քեռի Ֆրեդն ապրում էր «Արևմտյան քամի» փողոցում, համար ութ տանը: Նրա սենյակում իր նկարն էր կախված, աջ կողմում, դարակին ծաղկաման էր դրված, մեջը՝ վարդ: Ձախ կողմում՝ Թիկ-թակ ժամացույցն է:
_Ինչ ձանձրալի են այս ժամացույցները, ոչ մի հետաքրքիր բան չկա սրանց մեջ,-մտածում էր վարդը,-հոտ էլ չունեն:  Իսկ նա, ով լավ հոտ չունի, չի կարող  գեղեցիկ լինել:

Ժամացույցն էլ էր ինքն իրեն միտք անում. «Ինչ հիմար է այս վարդը, գլխում մի դրամի խելք չկա, չի կարող ժամը ցույց տալ: Չեմ հասկանում, ոնց  են սրան գեղեցիկի տեղ դնում»:
Այդ ժամանակ սողաց-մոտեցավ սև բլոճը: Նա նայեց վարդին ու ժամացույցին և մտածեց. «Խեղճեր են, էս ի՜նչքան սև են»: Մտածեց ու սողալով շարունակեց իր ճանապարհը: Նա գնում էր իր տատիկի ծննդյան օրը շնորհավորելու:
Հետո պատուհանից ներս թռավ ծիծեռնակը, տեսավ վարդին և ժամացույցին.
_Է՜, պարապ-սարապ տկտկալուց կամ բուրելուց ինչ օգուտ, եթե թռչել չես կարողանում: Թռչե՜լ… Դրանից էլ լավ բա՞ն:
_Լողալը,-ասաց ձուկը պատուհանին դրված ակվարիումի միջից:
_Մլավելը,-ասաց կատուն և թռավ պատուհանից դուրս:
_Չփչփացնելը,-ասաց խոզը իր բնից:
_Ծառերը շարժելը,-ասաց քամին:
_Քամի անելը, -ասացին ճոճվող ծառերը:
Վարդն ու ժամացույցն էլ իրենց կռիվն էին շարունակում:
Քեռի Ֆրեդը իր տիկնոջ հետ տուն եկավ:
_Հիմա դու ասա՝ ինչն է չքնաղ,-բոլորը հարցրեցին քեռի Ֆրեդին:
_Ասեմ՝ իմ կինը,-պատասխանեց Ֆրեդը:
_Համաձայն եմ,-ասաց Ֆրեդի կինը և համբուրեց քեռի Ֆրեդին:

  • Տեքստից օգտվելով լրացրրու՛ բաց թողնված տառերը, սովորե՛ք բառերի գրելաձևը.

բլոճ, համբուրել, տիկնոջ, օգուտ, ծաղկաման, սա, մեջ, խեղճ, վարդ, ծննդյան, արևմտյան,

ճանապարհ, շնորհավորել:

  • Հեքիաթից ընտրի՛ր երկու հերոս, հորինի՛ր երկխոսություն նրանց միջև: Չմոռանաս ուշադրություն դարձնել ուրիշի ուղղակի խոսքի կետադրության վրա:
  • Թութակը ասաց խոզին.
  • -Ի՞նչն է հաճելի ճպճպացնելու մեջ:
  • Խոզը պատասխանեց.
  • -Բա թռչելու մեջ ի՞նչն է հաճելի:
  • Թութակը պատասխանեց.
  • – Տեսնում եմ աշխարհը: Բա ճպճպացնելու մասին չասեցիր:
  • -Դե ես էլ այդ գործն եմ սիրում:Բա էլ ինչո՞ւ են ինձ անվանում խոզ: