Հայոց լեզու

1.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի: նա , այդ , մեկը , ինչու՞
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ: բոլոր , ու՞ր , իրարու , այնտեղ
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը: ամեն մեկը , ամբողջ , մեկմեկու

2. Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:

Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Նրանցից (Քամիներից) ամենավատը հյուսիսայինն էր: Այն (Հյուսիսային քամին) քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, այդ (հողը)  քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Նրանք (Արևելքից, արևմուտքից և հարավից  փչող քամիները) փոշին շատ վեր էին բարձրացնում և այն (փոշին) քշում  դեպի Ժայռոտ լեռները: Երկու տարի հետո նրանք այդ (հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիները նշածս) վայրը անապատի վերածեցին: Նրանք (Քամիներն) առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, դրանք (այգիները) ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:

3.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:

Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ: Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

4.Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը ինքն իր ստվերից էլ է վախենում: Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում: Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել: Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր իր հրացանն էր թփի տակ թողել: Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել: Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրան կարծես թե նորից չհասկացան: Գնչուն ասում էր, որ ինքը ամբողջ աշխարհում ման է եկել: Հայրը որդու մասին ասում էր, որ իր տեսած ամենախելացի երիտասարդն է: Որդուն ուղղված նամակում գրում էր, որ իրենից հետաքրքրվողներին թող ասի, որ նա շուտով գալու է: Երգչի մասին ասում էր, որ նրան շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել: ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ ինքը անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով նրա նավերն են անցել:

5.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Որսս իր ոտքով եկավ: Մենք՝ ծովափի բնակիչներս ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: Դու` մեր ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս: Ես ծեր որսորսդս, կյանքում շատ բան եմ տեսել: Դուք` մեր շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել: Սիրտդ քա՛ր է, քար: Ձեռքներդ ընկնողին պրծում չկա:

Մուշեղ իշխան

Մուշեղ Իշխան «Եթէ Կամենաս»

Սովորի՜ր անգիր։

Եթէ կամենաս, եթէ հաւատաս՝
Գալիքը լոյս է.
Եւ մինչեւ անգամ մահը վաղահաս
Յարութեան յոյս է…

Ես գուցէ իյնամ երազի ճամբան,
Ինձ համար ուշ է.
Բայց դուն կը տեսնես պայծառ ապագան,
Որ այսօր յուշ է…

Եթէ ականջ տաս հայոց լեռներուն՝
Սիրտը ժիր զանգ է.
Եւ մինչեւ անգամ օտար տեղ ու տուն
Հայրենի վանք է…

ՊԱրապմունք 16

Թեմա՝ Տարածական պատկերներ։ Զուգահեռանիստ

Երկրաչափության այն բաժինը, որը ուսումնասիրում է պատկերների հատկությունները տարածության մեջ, կոչվում է տարածաչափություն:

Այն պատկերը, որի ոչ բոլոր կետերն են ընկած միևնույն հարթության մեջ, կոչվում է  տարածական պատկեր:

Տարածության սահմանափակված մասը կոչվում է երկրաչափական կամ տարածաչափական մարմին, իսկ մարմինը սահմանափակող կետերի բազմությունը՝ մարմնի մակերևույթ:

Գունդը երկրաչափական մարմին է, գնդոլորտը նրա մակերևույթն է:

lode.png

Պարուրաձև գիծը տարածական պատկեր է: Սակայն այն մարմին չէ:

spirale.PNG

պարուրաձև գիծ

Բուրգը երկրաչափական մարմին է, որը սահմանափակված է բազմանկյուններով:

piramida.PNG

Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:

mn11.jpg

Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:

mn10.jpg

Կողերի ծայրակետերը կոչվում են բազմանիստի գագաթներ:

mn9.jpg

Զուգահեռանիստի սահմանումն ու հատկությունները

VIEPD.png
oblique_rhombic_prism.gif

Զուգահեռանիստ կոչվում է այն բազմանիսը, որի բոլոր 6 նիստերը զուգահեռագծեր են:

Psk_slips1.png

Զուգահեռանիստն ունի 6 նիստ, 8 գագաթ և 12 կող:

Զուգահեռանիստի ընդհանուր կող ունեցող նիստերը կոչվում են կից, իսկ ընդհանուր կողեր չունեցող նիստերը՝ հանդիպակաց:

Զուգահեռանիստի հիմքեր անվանում են նիա որևէ երկու հանդիպակաց նիստերը, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր

Հիմքերին չպատկանող կողերը կոչվում են զուգահեռանիստի կողմնային կողեր

Նույն նիստում չգտնվող երկու գագաթները միացնող հատվածը կոչվում է զուգահեռագծի  անկյունագիծ

Զուգահեռանիստի հատկությունները:

— Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:

— Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են: 

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում տարածական մարմին կամ տարածական պատկեր։ Դրանք այն պատկերներն են, որոնց եթե դնենք սեղանի վրա նրանք ամբողջովին չեն դիպչի սեղանին:

2․ GEOGEBRA ծրագրով գծել տարածական մարմին։

3․ Ի՞նչ է բազմանիստը։

Բազմանիստ, բազմանկուններով կազմված փակ մակերևույթ, նրան երբեմն անվանում են այդ մակերևույթով սահմանափակված մարմին։

4․ Ո՞ր պատկերն է կոչվում զուգահեռանիստ, GEOGEBRA ծրագրով գծել զուգահեռանիստ։

5․ Զուգահեռանիստը քանի՞ նիստ, քանի՞ կող, քանի՞ գագաթ ունի։

Զուգահեռանիստը ունի 6 նիստ, 16 կող, 8 գագաթ:

6․ Բազմանիստների և նրանց տարրերի մասին բերված պնդումներից (սահմանումներից) ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ տարբերակ(ներ)ը:

Եթե տարածական մարմնի մակերևույթը կազմված է ուղղանկյուններից, ապա այն կոչվում է բազմանիստ:

Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:

Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:

Եթե տարածաչափական մարմնի մակերևույթը բաղկացած է բազմանկյուններից, ապա մարմինը բազմանիստ է:

7․ Զուգահեռանիստի մասին թվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:

Զուգահեռանիստի հիմքը զուգահեռագիծ է:

Զուգահեռանիստ կոչվում է այն պրիզման, որի կողմնային նիստերը չորս ուղղանկյուններ են:

Զուգահեռանիստի նիստերը վեց ուղղանկյուններ են:

8․ Բերվածնկարներից ո՞րն է զուգահեռանիստը: Նշել  ճիշտ պատասխանը: 3-րդ պատկերն է:

qara4.png
erprizma.png
զ.png

9․ Գրել զուգահեռանիստի հատկությունները։

Զուգահեռանիստի հատկությունները:

— Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:


— Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են: 

10․ ABCDA1B1C1Dզուգահեռանիստի մեջ գտնել B1C1 -ը և DC-ն, եթե BC=7 սմ, A1B1=5 սմ:

B1C1=7սմ
DC=5սմ

Русский язык

1 урок.

Читаем,обсуждаем рассказ А.Платонова «Юшка»

Вопросы:

1. Кто автор рассказа «Юшка»?

Максим Горький

Михаил Шолохов

Андрей Платонов

2. Почему взрослого человека и взрослые, и дети называли по прозвищу (Юшкой)?

Из-за пренебрежительного отношения к нему

Относились к нему, как к ребёнку

Не знали его настоящего имени

3. Каково авторское отношение к главному герою?

Пренебрежительное

Реклама

Сострадательное

Восхищённое

4. Почему Юшка считал, что и дети, и взрослые его любят?

Не допускал мысли о жестокости людей

Был религиозным человеком

Был глупым и ничего не понимал

5. Почему все были так жестоки с Юшкой?

Он не мог постоять за себя

Им было легко вымещать зло на безответном человеке

Ему это нравилось

6. Почему «без Юшки жить людям стало хуже»?

Им не на ком стало вымещать свою злобу

Он был незаменим в кузнице

Он был сельским праведником

7. Почему жизнь Юшки нельзя назвать бесполезной?

Его приёмная дочь стала помогать больным людям

Он учил людей доброте и терпимости

Он поставил на ноги девушку-сироту

8. Почему Юшка никогда не пил чаю и не покупал себе новую одежду?

Не имел денег

Был скупым

Копил деньги на доброе дело

9. Что делали дети, когда думали живой ли Юшка?

Трогали Юшку или били

Кидали в него камнями

Свистели

10. Почему дети начали серчать на Юшку?

Он пугает их и гонится за ними

Им было скучно и нехорошо играть

Он сразу же убегал от них

11. Какое жалование было у Юшки?

10 рублей

5 рублей и 40 копеек

7 рублей и 60 копеек

Задание 1.

Истина – одно из немногих слов которое ни с чем не рифмуется. У него нет пары в русском языке оно стоит одиноко особняком от других слов, незыблемое, как скала, и лишь смутное сходство с корнем слова «стоять» мерцает в густом блеске этой предвечной громады. Большинство русских писателей страшно занимали её точный адрес и опознавательные знаки. Пушкин мыслил её как благородный мрамор в лучах величавого солнца. Толстой шёл к истине напролом склонив голову и сжав кулаки и приходил то к подножию креста то к собственному своему подножию.

1. Озаглавьте текст.

“Истина истины” или “Как понимают Истину ?”

2. Определите основную мысль текста. Выпишите ключевые слова, которые помогают понять основную мысль текста. Согласны ли вы с тем, что говорил в своих лекциях по русской литературе Владимир Набоков?

Основная мысль — посредством художественных образов писатели каждый своим путём пытаются проникнуть в суть вещей, определить истинные ценности. Единственное ключевое слово, которое помогает понять основную мысль текста это незыблемое. Слово незыблемый говорит нам о том, что оно нерушимо, недостижимо. Другими словами, его никто не может достичь, не говоря уже о том, чтобы его преодолеть, он есть и будет. Я согласен с тем, что вопрос постижения смысла жизни — один из ключевых в русской литературе.

3. Какова роль сравнений ?

Сравнивая, мы более ясно и непосредственно понимаем объекты сравнения. Другими словами, сравнивая, мы выписываем преимущества и недостатки той и другой стороны.

4. Подберите синонимы к прилагательным величавый, смутный, густой. 

величавый — важный, величественный

смутный — беспокойный, расстроенный

густой — вязкий, тягучий

5. Подчеркните грамматические основы предложений.

Задание 2. НЕ с разными частями речи

Раскройте скобки

Нелепый поступок, невысоко взлететь; не высоко взлететь, а низко; поступить не по-товарищески, почуять недоброе, неряшливый вид, вести себя непринуждённо, вовсе не трудовые доходы, не весёлый, а грустный вид, нескладность фигуры, перейти неглубокую, но широкую реку, устать с непривычки, бормотать что-то невнятное, далеко не лёгкое дело, река была неширока, непротивление злу, сказать явную неправду, юноша крайне невежлив, ненавистный человек, недвижимость, не коммерческое, а государственное предприятие; несчастный случай, нетрудоспособность, полный невежда в музыке, незамужняя дама, неизбежно, неприязненный, несовершеннолетние дети.

Задание 3. Подчеркните главные и второстепенные члены предложения. Укажите вид определения.

Задане 4 .

оставьте на месте пропущенных членов предложения тире.

1) Мир освещается солнцем, а человек — знанием.

2) Ложь стоит на одной ноге, правда — на двух.

3) Мудрец обвиняет себя, невежда — других.

4) Змея один раз меняет кожу, а предатель — каждый день.

5) Писателю необходима смелость в обращении со словами и запасом своих наблюдений, скульптору — с глиной и мрамором, художнику — с красками и линиями. (К.Г. Паустовский.)

6) Позади была только что перейдённая отрядом быстрая чистая речка, впереди — обработанные поля и луга с неглубокими балками, ещё впереди — таинственные черные горы, покрытые лесом, за черными горами — ещё выступающие скалы, а на самом высоком горизонте — вечно прелестные, вечно изменяющиеся, играющие светом, как алмазы, снеговые горы. (Л. Толстой.)

Задание 5.

Прямая речь. Диалог.

1. Расставь знаки

1. Серая Шейка спрашивала: “Ведь вы весной вернётесь?”

2. “Ты держись вон около того берега, где в реку сбегает ключик”, — советовала старая утка.

3. “Неужели река замёрзнет?” — думала Серая Шейка.

4. “Ах, как ты меня напугала, глупая!”, — проговорил заяц.

5. Лисичка сказала: “Я тебя съем”.

Задание 6.

Замени предложения с прямой речью предложениями с косвенной

Товарищ сказал: „Я подожду»

Товарищ сказал, что он подождёт.

„Погода будет отличная», — подумали охотники.

Охотники подумали, что погода будет отличная.

„Приходи завтра» — сказал мне товарищ.

Товарищ сказал мне, чтобы я приходил завтра.

„Который час?» — спросил я.

Я спросил, который час.

„Куда едете?» — спросили мы встречных.

Мы спросили встречных, куда они едут.

„Решишь ты эту задачу?» — спросил я товарища.

Я спросил товарища, решит ли он эту задачу. 

Հանրահաշիվ պարապմունք 17

Թեմա՝ «Ամբողջ ցուցիչով աստիճան» թեմայի ամփոփում։

1․ Գրել բացասական ցուցիրով աստիճանի տեսքով․

Ա) a-15

Բ) b-10

Գ) C-5

Դ)D-13

Ե E-4

Զ) N-6

Է) K-6

Ը) 17-18

Թ) 15-9

Ժ) 13-14

2․ Հաշվել կոտորակի արժեքը․

Ա) 5-2=1/25

Բ) 16-1=1/16

Գ) 7-2=1/49

Դ) 3-4=1/81

Ե) 1-36=1/1

Հայոց լեզու

1.Ներկայացրո՜ւ վերջերս լսածդ ամենահետաքրքիր լուրերից մեկը՝« Իսկ դու գիտե՞ս,որ․․․»խորագրով և պատկերավոր ներկայացրո՜ւ տեսագրության միջոցով։Տեսանյութը տեղադրի՜ր գլոգումդ։

Վերջերս ամենահետաքրքիր լսածս լուրերից է, երբ Իրանը Հոկտեմբերի 1-ին հրթիռներ է ուղարկել Իսրաելի վրա: Ինձ այնքան էր հետաքրքրել այդ լուրը, որ ես նաև կարդացել եմ դրա մասին:

Թվականները կազմությամբ լինում են պարզ և բաղադրյալ: Բաղադրյալ թվականներն ունեն կցական կամ հարադիր գրություն: Կցական են տասնմեկից մինչև իննսունինը թվականները, հարադիր են հարյուր մեկից բարձր թվականները:

Թվականների տեսակներն են` քանակական (մեկ, երկու), կոտորակային (մեկ երկրորդ, երեք քառորդ), բաշխական (տասը-տասը, մեկական), դասական (երկրորդ, տասներորրդ):

2.Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

 Կալիֆոռնիացի 40 քառասուն-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 ինսունինը օր 13 տասներեք ժամ 13 տասներեք րոպեում, 6 վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904 չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր: 1 մեկ օրում անցնում էր միջին հաշվով 50 հիսուն կիլոմետր:

3.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետ (կետ), ստանալ 600 տոննա (տոննա) ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղջյուր (ռնգեղջյուր) է մնում (մնալ):
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափղեր են(ծովափիղ) խփել (խփվել):
Իրենց որսացած 900 ծովափղերն(ծովափիղ) էլ թողել էին(թողնել) տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագահները (նախագահ) հետևել էին(հետևել) կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղերը (գյուղ) արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն բաշխվում են(բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը(գրամ):

4.Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն: Օրինակ`

Կողմերը վեցական մետը երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի: Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է քեզ հետաքրքրողը: -Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:

Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի-Գրքերից յուրաքանչյուրը երեքհարյուրական էջ ունի:

Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով: -Նրանցից յուրաքանչյուրը այդ օրը երեսուն կիլոմետր անցել էր անապատով։

Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր: -Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում ամեն մարդ օրական ծախսում է քսանական լիտր ջուր։

Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում: -Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուր լիտր ջուր են ծախսում։

Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ: -Պայթուցիկները թաքցրած էին երրորդ տակառի մեջ։

Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով: -Հյուրանոցի համար վաթսուն սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով։

Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել: -Քաղաքի հարյուր եռեսուներեք համարի դպրոցը նոր էր կառուցվել։

5.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

Այսպիսի, այստեղ, նույնքան, որքան, ինչպես, քանիերորդ, ինչպիսի, այդպես, այդքան, այդպիսի, այնքան, այնպիսի, նույնպիսի, այնինչ, նույնպես:

172.Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:

Եսասեր, ինքնուրույն, այստեղ, նույնչափ, այլապես, ամենօրյա:

6.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

1) Այսօր բոլոր դասարանցիներով, որոշեցինք գնալ ինչ-որ տեղ:

2)Բոլորը շատ հավանել էին այդ ֆիլմը։

3)Ամբողջ դասարանը մեկնեց հեռավոր ճամփորդության։

4)Մեր դպրոցում ամեն ինչ շատ հետաքրքիր է։

5)Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքների համար։

6)Ամեն մի մարդ ուզում է հասնել իր երազանքին:

Վրթանես Փափազյան: Ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա, և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։ Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել: Ճգնել — Ուժերի լարումով աշխատել, Վեսություն — Ամբարտավանություն, գոռոզություն: Պապատվել — Չափացանց ծարավ լինել:

  1. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը:

Այս հատվածում «քրքջաց» բառը օգտագործվում է բացասական կերպով, արտահայտելով անտառի մյուս ծառերի չարախինդ վերաբերմունքը, որոնք հրճվում են ըմբոստ ծառի վախճանով: Սա ցույց է տալիս, որ անտառի ծառերը չեն ընդունում, անգամ խղճահար չեն ըմբոստ ծառի հանդեպ և ուրախանում են նրա տառապանքով:

  1. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից: Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում:սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

  1. Բնութագրել անտառի ծառերին:

Անտառի ծառերը ներկայացված են որպես իներտ, պահպանողական և ինքնաբավ էակներ, որոնք վախենում են փոփոխություններից և նորություններից: Նրանք ապրում են «ճահճի մեջ», որտեղ աճում են առանց ձգտումների՝ բավարարվելով իրենց առօրյա կյանքով: Նրանք գոհ են առկա պայմաններից և դատապարտում են ըմբոստ ծառին, որը փորձում է հաղթահարել իր սահմանները և ձգտել ավելի բարձր վայրերի:

  1. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Ստեղծագործությունը մեծարում է ազատության, ինքնուրույնության և ձգտումների գաղափարը՝ ցույց տալով, որ մարդը կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնել իր երազանքին, նույնիսկ եթե դրա դիմաց ստիպված է զոհել ամեն ինչ, ներառյալ կյանքը: Այն ուղերձում է համարձակությունը, որը կարող է տանել դեպի իրերի իրական իմաստի գիտակցումը՝ թեկուզ և շրջապատի մերժման պայմաններում:

Ինչ է նշանակում ամոթ, հարգանք և սեր

Ամոթ-Ամոթ դա այն է, երբ մարդ ինչ-որ բանից ամաչում է: Օրինակ՝ շները կամ կատուները կարող են փողոցում մերկ քայլել, իսկ մարդիկ ունեն ամոթի զգացում, դա այն է, որ մարդ արարածը փողոցում մերկ չի քայլի:

Հարգանք-Հարգանքը դա այն է, երբ մարդ հարգում է ինչ-որ իր կամ մարդու, օրինակ՝ երբ մեկը մի բան է կարդում, մնացածները պետք է լռեն:

Սեր- Սերը դա այն է, որ մարդ սիրում է, հարգում է այդ իրը, որը մարդու համար հետաքրքիր և գայթակղիչ է:

Վասկո դա գամա

Վասկո դա Գամա (Vasco da Gama) եղել է պորտուգալացի ծովագնաց, ով հայտնի է իր պատմական ուղևորություններով, հատկապես Ասիա հասնելու համար: Նա ծնվել է 1460-ականներին Պորտուգալիայում և մահացել 1524 թվականին:

Դա Գաման պորտուգալական զինված ուժերի ծովային հրամանատար էր, որի գլխավոր նվաճումը 1498 թվականին Հնդկական օվկիանոսի հատումն ու Ինդիայում Կալիկուտ (այժմյան Կոճիկոդ) պորտուգալական առևտրի կայանի հաստատումն էր: Այս ուղևորությունը մեծ նշանակություն ուներ Պորտուգալիայի համար, քանի որ բացեց ուղի դեպի Ասիայի հարուստ շուկաներ, ինչը խթանեց եվրոպական առևտուրը Հնդկական օվկիանոսի հարևան տարածաշրջանում:

Վասկո դա Գամայի ճանապարհը և նավարկությունը զգալի դեր խաղացին Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային կապերի զարգացման մեջ, հատկապես համաշխարհային առևտրի նոր ուղիների ձևավորման մեջ: Նրա ճանապարհորդությունները ոչ միայն հզորացրին Պորտուգալիայի գաղութային կայսրությունը, այլև նպաստեցին եվրոպական զավթողական քաղաքականությանը:

Վասկո դա Գամայի կյանքն ու դերը պատմական առումով մեծ նշանակություն ունեն, և նա դեռևս հանդիսանում է Պորտուգալիայի ազգային հերոսներից մեկը: