Ի՞նչ սովորեցրեց ինձ իմ ձմեռային ճամբարը։ Ես ձմեռային ճամբարին չեմ եկել:
2.Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:
Քանի՛ տարի ապրումեք մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները: Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը: Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:
Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:
Մեր դասերը շատ լավ են անցնում, բայց շատ աղմկոտ: Մեր դասարանը շատ-շատ տարօրինակ և հետաքրքիր դասարան է: Շատ եմ սիրում իմ հետաքրքիր դասարանը, մեր ամենալավ դասամիժոցը դա 25 րոպեանոց դասամիջոցն է՝ որի ժամանակ բոլորը վազելով գնում են տարբեր խանութներով ուտելիք գնելու համար: Դասերից հետո ճիշտն ասած ես, գնում եմ իմ պապիկի հետ տուն և այդ պատճառով չգիտեմ թե դասերից հետո իմ դասարանցիները ինչ են անում:
Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, աթոռ, տուն:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝ տուն-տներ
Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:
Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ:
2․Թվարակի՜ր ածականի տեսակներ և ներկայացրու համեմատության աստիճանները։
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:
Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):
Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն: Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:
Որակական ածականների համեմատության աստիճանները
Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:
Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:
1. Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):
2. Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:
Օրինակ
Այս տաճարը մյուսից ավելի հին է:
Բաղդատական աստիճանը կազմվում է .
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում էառավելական բաղդատական, • ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:
3. Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:
Գերադրական աստիճանը կազմվում է՝
• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար, • դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:
Ամենա նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:
3.Դերանուն․պատմի՜ր այս խոսքի մասին։
Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:
Այս դերանուններին հարցական դերանուն են անվանում, որովհետև այս դերանունները հարց են արտահայտում: Այս դերանունների միջոցով ենք մենք նախադասությունը սարքում հարցաքական նախադասունթյուն:
Հարաբերականդերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:
4. Թվական խոսքի մաս․տեսակները։
Օրինակ
Երկրորդ տարին է արդեն, ինչ նա շաբաթը երեք անգամ հաճախում է մարզումների:
Այս նախադասության մեջ երկրորդ բառը ցույց է տալիս թվային կարգ, իսկ երեք բառը՝ քանակ: Դրանք թվականներ են:
Կան թվային իմաստ արտահայտող այլ խոսքի մասեր ևս, ինչպես՝ տասնյակ, եռակի, հազարավոր, շատ, այդքան, քանի, հինգանոց, եռակողմ: Սակայն սրանք թվականներ չեն: Մեր նախադասության մեջ գործածված թվականները կարող են գրվել նաև թվերով՝ 2-րդ, 3, իսկ վերը նշված բառերը թվերով արտահայտվել չեն կարող:
Առարկաների թիվ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:
Թվականները լինում են երկու տեսակի` քանակական և դասական:
Թվականների գործածությունը գոյականաբար
Թվականները նախադասության մեջ սովորաբար լինում են գոյականական անդամի լրացում, սակայն հաճախ ածականների նման կարող են գործածվել գոյականաբար: Այդ դեպքում թվականը հանդես է գալիս գոյականին բնորոշ պաշտոններով, քանի որ իր մեջ պարունակում է այն գոյականի իմաստը, որը նախադասության մեջ չի նշվում կամ չի կրկնվում, բայց իմաստով հասկացվում է: Նման կիրառության մեջ թվականը կարող է գոյականի նման հոդ ստանալ և հոլովվել:
Օրինակ
Իմ մարզիկները լավ են պատրաստվել. երեքից էլ գոհ եմ: Քսանյոթերորդը մեր բնակարանն է:
Այս նախադասության մեջ երեքից և քսանյոթերորդ թվականները գործածվել են գոյականաբար, որովհետև երեքից թվականը դրված է բացառական հոլովով և արտահայտում է երեք մարզիկներից իմաստը, իսկ քսանյոթերորդ թվականը՝ որոշյալ առումով և արտահայտում է քսանյոթերորդ բնակարանը իմաստը:
Ուշադրություն
Երկու թվականը հոլովվելիս և հոդ ստանալիս ունենում է երկուս ձևը՝ երկուսը, երկուսի, երկուսին, երկուսից, երկուսով, երկուսում:
Թվականների գրությունը
Բարդ և բարդածանցավոր թվականներն իրենց կազմությամբ կցական կամ հարադիր բարդություններ են:
Կցական բարդություններ են այն բոլոր թվականները, որոնք կազմված են տասնավորից ու միավորից՝ 11 -ից մինչև 99-ը: Այս թվականների բաղադրիչները գրվում են միասին:
Հարադիր բարդություններ են 100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:
Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ կամ –երորդ վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ, ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` – երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:
Դասական թվականները կազմվում են՝ 2,3,4 բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝ –երորդ վերջածանցները:
Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝ ինն կամ ինը: 80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:
Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:
Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ) և այլն:
5. Բայ․դիմավոր և անդեմ բայեր։
Դիմավոր և անդեմ ձևեր
Բայ խոսքի մասի մեջ միավորվում են այն բառերը, որոնք արտահայտում են գործողություն, օրինակ՝ գրել, վազել, կառուցեցին, կարդում եմ, խաղաց և այլն։ Գործողության, ընթացքի գաղափարը բայերն արտահայտում են իրենց բնորոշ քերականական կարգերով։ Դրանք են սեռի, եղանակի, դեմքի, թվի, ժամանակի կարգերը։ Սակայն ոչ բոլոր բայաձևերն ունեն այս բոլոր կարգերը։ Ըստ այս կարգերի դրսևորման՝ բայը խոսքում գործածվում է երկու ձևով՝ դիմավոր և անդեմ։ Անդեմ ձևերն ունեն սեռի կարգ, իսկ դիմավոր ձևերը՝ նաև մյուս կարգերը, օրինակ՝ գրել, գրած բայերն անդեմ են, որովհետև պարզ չէ նրանց դեմքը, այսինքն՝ գործողության և կատարողի հարաբերությունը, իսկ գրում եմ, կգրես բայերը դիմավոր են, քանի որ հասկանալի է, որ գրում եմ ես, կգրես դու։ Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։
Իմ կարծիքով ամեն մարդու համար տարբեր են ամենակարևոր բաները՝ մեկի համար ամենակարևոր բանը դա փողն է, մյուսի համար հեռախոսային խաղերն են, մյուսի համար դա ընտանիքն է, մյուսի համար իր տունն է և այլն: Իմ համար ամենակարևոր բաններն են իմ ընտանիքը և իմ զբաղմունքները ներառյալ շախմատը: Իրականում ես մտածում եմ, որ ամեն մարդու համար հեշտ չէ մտածելը՝ թե, որն է նրա համար ամենակարևոր բանը, իմ կարծիքով՝ օրինակ հայտնի և հարուստ մարդկանց համար դժվար է հասկանալ թե որն է նրանց ամենակարևոր բանը՝ նրանց փողերը, նրանց մեքենաները, նրանց տունը թե նրանց ընտնանիքները, իսկ աղքատ մարդկանց համար իմ կարծիքով հեշտ է հասկանալ նրանց ամենակարևորը բանը, դա է օրինակ՝ տուն-տեղ, լինել հարուստ, ունենալ ուտելիք և այլն:
Во первых мне на Новый Год нравится то что все радуются, но в последние годы с 2020-2023 на 31-ого декабря никто ни радуются и ни хочет каких-то праздников, но дети они могут радовать их родителей, мне нравится такие интересные праздники, как Новый Год, а затем когда утром я просыпаюсь 1- ого Января иду к ёлке и беру мой подарок, а через несколько часов мы идём к бабушки и всех близких.