Հայոց լեզու

1. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը հպարտությամբ (հպարտություն)  էր նայում որդուն (որդի): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով (ոտք) ու կարճ շալվարով (շալվար)  թռչկոտում էր պարտեզում (պարտեզ),  իսկ այսօր, իր բարեկազմ հասակին (հասակ), վերին շրթունքը զարդարող բեղերի փունջը (փունջ) և աչքերը (աչքեր)  խելացի (արտահայտություն) արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու (տղամարդ)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառ (անտառ) ձգվող նեղ արահետներով (արահետ), արևի շողերը ճյուղով (ճյուղ) արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով (երանգ) վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով (գլուխ) ցույց տվեց բարձունքի ճեղքից (ճեղք) բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով (կարկաչ) ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում (խոտ):


2.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Բաժանել, հմայել, հանգցնել, հուզվել, շողալ, մարել, դյութել, մասնատել, վրդովվել, պառակտել, ճառագայթել, շիջել, ալեկոծվել, կախարդել, փայլել:


1 խումբ- Բաժանել, մասնատել, պառակտել:

2 խումբ-հմայել, դյութել, կախարդել:

3 խումբ-հանգեցնել, մարել, շիջել:

4 խումբ-հուզվել, վրդովվել, ալեկոծվել:

5 խումբ- շողալ, ճառագայթել, փայլել:


3.Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:

Ջուր-ջրադիմացկուն, ջրաշխարհ

Լույս – լուսաբան, լուսբաժին 
Հաց – հացատունհացկատակ 
Որս – որսագող, ձկնորս
Երգ – երգագիր, երգեհոն
Արյուն – արյունատար, արյուներանգ
Արվեստ – արվեստաբան, բեմարվեստ
Աստղ – աստղագետ, կիսաստղ
Օգուտ – օգտագործուն, բազմօգուտ

4. Տրված թվականներով կազմիր բաղադրյալ ածականներ:
Մեկ-մեկտեղանոց, մեկամյա
տասը – տասնամյա, տասնականի 
երեք-եռոտնանի, եռագլխանի
հազար – հազարմամյակ, հազարավոր
հինգ – հնգամսյա, հնգամյա
միլիոն – միլիոնանոց, միլիոնական
երկու – երկգկլխանի, երկամսյա
հինգ հարյուր – հինգ հարյուրանոց, հինգ հարյուրամյա
երկրորդ – երկրորդական, երկրորդային

Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
հորթերին խառնվել են գառնուկները: (հորդ, հորթ)
հորդ անձրևների պատճառով համերգը չեղարկվեց: (հորդ. հորթ)
Նա  հաջող ելույթ ունեցավ: (հաջող, հաչող)
հաչող շան վրա քար չեն նետում: (հաջող, հաչող)
Հայրը սրեց բոլոր  կտրիչ գործիքները: (կտրիչ, կտրիճ)
կտրիճ զինվորների արարքը հերոսական էր: (կտրիչ, կտրիճ

դասարանական աշխատանք

1. Կազմել 5 նախադասություն, որտեղ լինի բաղդատական և գերադրական ածականներ և հատուկ գոյականներ:

1. Երևանը մեծ քաղաք է, բայց Մոսկվան ավելի մեծ քաղաք է, իսկ Նյու-Յորքը աշխարհի ամենամեծ քաղաքն է:

2.Հայաստանը փոքր երկիր է, բայց Վատիկանը ավելի փոքր է:

3.Հայաստանի ավտոբուսները մեծ և կոկիկ են, բայց Իսպանիայի ավտոբուսները ավելի մեծ են և ավելի կոկիկ:

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Մենք հասկացանք, որ մարդը ծննդյան օրից սկսած մեծ ու փոքր տարբեր խմբերի անդամ է։ Այդ խմբերում անվերջ հաղորդակցվում են, համագործակցում, հակամարտության մեջ լինում։ Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզնից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ: Ըստ ձեզ ի՞նչը կարող է դառնալ մարդկային շփումների պատճառ։ Առանձնացնենք կարևոր պատճառներից մեկը՝ դա հետաքրքրությունն է։ Հետաքրքրությունը սահմանվում է տարբեր բազմաթիվ ձևերով։ Օրինակ բերենք դրանցից մեկը։ Հետաքրքրությունն անձի համար արժեքավոր կամ գրավիչ առարկայի, երևույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է, որը դրսևորվում է որպես դրա հետ պահանջմունքը, որևէ նպատակ և դառնում որոշակի գործողություններ կատարելու դրդապատճառ: Այսպիսով` միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում, որպես կանոն, ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը: Այդպիսի հատկանիշներ են նաև արտաքին տեսքը, վարվելաձևը, մտավոր կարողությունները, ֆիզիկական (մարմնական) տվյալները, նախասիրությունները, ընկերասիրությունը, նվիրվածությունը, հավատարմությունը, ճշմարտասիրությունը, հայրենասիրությունը և այլն: Թվարկված և բազմաթիվ այլ հատկանիշների հիման վրա ձևավորվում, կայանում է մարդկանց համագործակցությունը, այսինքն՝ որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունը: Համագործակցության կարևոր արդյունքն անձի զարգացումն ու անհատականության ձևավորումն է: Ձևավորված և ինքնավստահ մարդն ավելի հեշտ է համագործակցում` ընդունելով խմբի բոլոր անդամների մասնակ- ցության իրավունքը: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխհարաբերվելու կարողություններ, որոնց կարիքն ունեն բոլորը: Դրանք նպաստում են ուրիշների կարծիքը լսելուն և հարգելուն, տարաձայնությունները խաղաղ կարգավորել կարողանալուն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը, որպես կանոն, գործնական, աշխատանքային հարաբերություն է, բայց կարող է վերաճել նաև բարեկամական, ընկերական հարաբերությունների: Այդպիսի զարգացումը դրական գործընթաց է, սակայն կարևոր է, որ ընկերությունը չհանգեցնի մյուսներից առանձնանալուն։ Մի խոսքով համագործակցությունը դա հարգանքն է միմյանց միջև։ Մի խոսքով էլ հակասությունը դա իրար միջև տեղի ունեցող հակառակ խոսքերն են, գործերը այլն բաները։ Համակեցությունը դա այն է, որ միասին ապրում են և իրար հետ համագործակցում են։

ՀԱյոց լեզու

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառասնօրյա, զրոհիսուներկուերորդ, քառակի, ութսուներկու-ութսուներկու, մեկական, հնգյակ, չորսբոլորը, երեք չորրորդ:
բ. հնգաթև, տրիլիոն, քառակի, տասը-տասըմեկմեկուքսանհինգերեք յոթերորդ, առաջին, տասնավոր:
գ. հարյուրտասնմեկերորդ, հնգամյա, վեց-վեց, քառանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. եռակի, առաջին, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. երկրորդական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. հարյուրերորդ, մեկ չորրորդ, բյուրավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. յոթնյակ, հինգերորդ, երկրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեքական, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4. Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. հարյուր-հարյուր, երկակի, յոթական, ինը տասներորդ, հինգական, ութերորդ:
բ. մեկուսի, ութ-ութ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

5.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:

Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյա
մեկ ամիս-ամսեկան
ութ ոտք ունեցող-ութոտանի
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութհոգանի
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-երեքհոգանի
երեք ոտք ունեցող-եռոտանի

ածական

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառը, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները։ Օրինակ՝ ծանր բեռ, մեծ սենյակ, գեղեցիկ վայր, մեծ համակարգիչ: Ածականների տեսակներն են՝

1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):

2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:

Օրինակ

Այս տաճարը մյուսից ավելի հին է:

Բաղդատական աստիճանը կազմվում է .

• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում էառավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:

 3Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:

Գերադրական աստիճանը կազմվում է՝

• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:

Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:

Հայաստանը, փոքր, բայց հրաշալի երկիր է, հայտնի է իր հին պատմությամբ և հարուստ մշակույթով։ Հայաստանում շատ են, կանաչ լեռները, մաքուր գետերը, որոնց շնորհիվ Հայաստանն ունի, բազում հրաշալի տեսարաններ։ Հայաստանի մայրաքաղաքն, Երևանն է: Հայկական խոհանոցը, ունի շատ համեղ ավանդական ուտեստներ օրինակ՝ ղավուրմա, խորոված, դոլմա, լավաշ, հարիսա, սպաս, ժինգյալով հաց, խաշ, գաթա, քաղցր սուջուխ, փախլավա և այլն: Բացի այդ, Հայաստանի մշակույթը հարուստ է արվեստի, երաժշտության և դաշտային ավանդույթների շնորհիվ։

Թեմա՝ «Քառանկյուններ» թեմայի ամփոփում

Թեմա՝ «Քառանկյուններ» թեմայի ամփոփում

Առաջադրանքներ։

1․ Զուգահեռագծի մի անկյունը 4 անգամ մեծ է մյուս անկյունից: Հաշվել զուգահեռագծի անկյունները:

4x+x=5x

5x=180

x=180:5

x=36

4x=144

Պատ․՝ 36, 144

2․ Զուգահեռագծի C անկյունը 56° է: Գտնել զուգահեռագծի մյուս անկյունները:

Քանի որ զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են, հետևաբար <A=<C=560:

Քանի որ զուգահեռագծի յուրաքանչյուր կողմին առընթեր անկյունների գումարը 1800 է, հետևաբար <A+<B=1800:

<B=180-56=1240

Քանի որ զուգահեռագծի հանդիպակաց անկյունները հավասար են, հետևաբար <B=<D=1240:

Պատ․՝ 560, 1240, 560, 1240:

3․ Զուգահեռագծի պարագիծը 36 սմ է: Գտնել զուգահեռագծի կողմերը, եթե կողմերից մեկը երկու անգամ մեծ է մյուսից:

x+2x+x+2x=6x

6x=36 սմ

x=36:6

x=6 սմ

2x=12 սմ

Պատ․՝ 6 սմ, 12 սմ, 6 սմ, 12 սմ։

4․ Տրված է ABCD սեղանը, ∢A=37°, ∢C=121°։ Գտնել ∢B և ∢D։

<B=180-37=1430

<D=180-121=590

5․ Տրված է ABCD սեղանը, EF-ը միջին գիծն է։ AE=EB, CF=FD, BC=28 մ, AD=30 մ: Գտնել EF-ը:

EF=(30+28):2=29 սմ

Պատ․՝ 29 սմ

6․ Սեղանի կողմերը հարաբերում են ինչպես՝ 8:5:12:7, իսկ սեղանի պարագիծը 128 սմ է: Հաշվել սեղանի կողմերը:

8+5+12+7=32

128:32=4

4*8=32

4*5=20

4*12=48

4*7=28

Պատ.՝ 32,20,48,28

Ֆիզիկա

Աշխատանքի նպատակ.

1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։

2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը ։

3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։

Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ,

Աշխատանքը կատարելու համար սովորողը պետք է իմանա․

1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․

V=at S=at2/2 ՝ այս բանաձևից a= 2S/t2

2․Արագացման սահմանումը,բանաձև,միավորը։

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում: Նշանակում ենք անգլերեն a-տառով՝ լատիներեն (ակսելերատիո) բառից է, որը նշանակում է թարգմանաբար արագացում:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մոտաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։

Փորձի ընթացքը

Ամրակալանին ամրացրու ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորիր մետաղյա բաժակը։Չափիր ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհը(S),որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։Բաց թող գնդիկը և միաժամանակ աշխատեցրու վայրկենաչափը։Երբ գնդիկը կբախվի արգելակին կանգնեցրու վայկենաչափը և գրանցիր շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնիր երեք անգամ և հաշվիր չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունիր որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվիր արագացումը՝ a= 2S/t2

Այժմ նույւն փորձը ,նույն կերպ կրկնիր S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Կատարածդ փորձերից արա վերջնական եզրակացություն,գնդիկի շարժումը թեք ճոռով———

1․հավասարաչափ է։

2․անհավասարաչափ արագացող է։

3․ հավասարաչափ արագացող է։Ինչո՞ւ։

Թեմա՝ Գիտելիքների ստուգում։

1․ Լուծել հավասարումների համակարգը։

4x-4=0

4x=+4

x=1

3x+y-5=0

3+y-5=0

y=+5-3

y=2

(1;2)

2․ Որոշել y=3x+6 ֆունկցիայի գրաֆիկի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատաները.

y=3x+6

a=(-2,0)

b=(0,6)

Պատ.՝ (-2,0) (0,6)

3․ Որոշել ֆունկցիայի գրաֆիկների հատման կետերի կոորդինատները. y=x-6 և y=2x

x-6=2x

-6=2x-x

-6=x

y=2*(-6)=-12

(-6,-12)

պատ.՝ (-6,-12)

4․ Գտնել հետևյալ ax+4y=16 հավասարման a գործակիցն այնպես, որ դրա գրաֆիկը անցնի (2;3) կետով:

a*2+4*3=16

2a+12=16

2a=16-12

2a=4

Պատ.՝ 2

5․ Երկու թվերի գումարը 25 է, իսկ տարբերությունը՝ 11: Գտնել այդ թվերը:

x+y=25

x-y=11

2x=36

x=18

y=7

Պատ.՝ 18 և 7

«Նոր աշխարհի» հայտնագործումը

«Նոր աշխարհի» հայտնագործումը
Պորտուգալիան, Իսպանիան և այլ երկրներ մեկը մյուսի հետևից ձեռնարկեցին ծովային արշավախմբեր՝ նպատակ ունենալով գտնելու Հնդկաստան տանող ուղին։ Իսպանիայի արքան ֆինանսավորեց և նավեր տրամադրեց Քրիստափոր Կոլումբոսին։ Վերջինս 1492 թ. կազմակերպեց արշավախումբ, որը Ատլանտյան օվկիանոսով ուղևորվեց դեպի արևմուտք։Կոլումբոսը հոկտեմբերի 12-ին ափ իջավ Ամերիկա աշխարհամասի կղզիներից մեկում։ Նա համոզված էր,
որ հասել է բաղձալի նպատակին, սակայն իրականում հայտնաբերել էր եվրոպացիներին անհայտ մի աշխարհամաս: Իտալացի Ամերիգո Վեսպուչին առաջինը հասկացավ, որ Կոլումբոսի հայտնաբերածը Հնդկաստանը չէ: 1498 թ. պորտուգալացի Վասկո դա Գամայի արշավախումբը, շրջանցելով Աֆրիկան, հայտնագործեցՀնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհը:
1519–1521 թթ. Ֆեռնան Մագելանի արշավախումբը, որին նույնպես միջոցներ էր հատկացրել իսպանական արքունիքը, կատարեց ծովային առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
Աշխարհագրական հայտնագործությունները հետագայում ևս շարունակվեցին: Եվրոպացիները բացահայտեցին Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլ երկրներ ու կղզիներ: Աշխարհագրական մեծ հայտնագործություններիշնորհիվ եվրոպացիները մուտք գործեցին Ամերիկա,Ավստրալիա, Աֆրիկայի ու Ասիայի իրենց անծանոթ շրջաններ և այլ տարածքներ:
Այսպես՝ Մեծ հայտնագործությունները կապող օղակ դարձան միջին և նոր դարերի միջև։

Մեծ հայտնագործությունների հետևանքները
Աշխարհագրական մեծ հայտնագործությունները կարևոր դեր են խաղացել մարդկության հետագա զարգացման համար։ Հաղորդակցության նոր ուղիների ստեղծման արդյունքում Եվրոպայի կապերն Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի հետ դարձան ոչ միայն մշտական, այլև բազմաբնույթ։ Փոխվեցին եվրոպացիների պատկերացումներն աշխարհի վերաբերյալ, որը հիմք դարձավ գիտության արագ զարգացման համար։ Եվրոպացիները հայտնագործված երկրները յուրացնելու համար դրանք դարձնում էին իրենց գաղութները։ Սկզբում Պորտուգալիան և Իսպանիան, ապա Նիդերլանդները, Անգլիան, Ֆրանսիան և այլ երկրներ հիմնեցին բազմաթիվ գաղութներ աշխարհի տարբեր մասերում։Գաղութներից Եվրոպա էին ներմուծում գյուղատնտեսական մթերքներ, համեմունք, թանկարժեք իրեր, օգտակար հանածոներ և այլն։ Արտահանում էինարդյունաբերական գործիքներ, բազմատեսակ ապրանքներ և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Եվրոպայի հետ կանոնավոր շփումները նպաստեցին տարբեր աշխարհամասերի միջև տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը՝ հիմք դնելով աշխարհի միասնացման գործընթացին։ Սակայն աշխարհագրական հայտնագործություններն ունեցան նաև բացասական հետևանքներ։Գաղութարարները ոչնչացրին տեղական բազմաթիվ քաղաքակրթություններ և բնիկ ժողովուրդների։ Գաղութներն ու նրանց բնակչությունը թալանի և
դաժան շահագործման էին ենթարկվում։ Արդյունքում՝ եվրոպացի գաղութարարների և առևտրականների ձեռքում մեծ քանակությամբ հարստություն կուտակվեց։ Օրինակ՝ Իսպանիան 1521–1660 թթ. Ամերիկայից իր երկիր տեղափոխեց 18 հազար տոննա արծաթ և 200 տոննա ոսկի։ Այսպես՝ խախտվեց գաղութացված երկրների ու ժողովուրդների ինքնուրույն և յուրահատուկ զարգացման ընթացքը։

ՀԱյոց լեզու

1. Տրված ածականներն ավելացրո՛ւ տեքստին և տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ամուր ու անսասան, երկճյուղ, նեղ, ուղղաբերձ, անկրկնելի ու հավիտենական, աշխարհակալ, լավագույն, երախտագետ, եռալեզու, հարթ, եզակի, ամենախոշոր ու ամենամանրամասն, բնական, բեհիսթունյան, ինքնատիպ:

Չնայած պարսից արքա Դարեհը ամուր ու անսասան տերություն էր ստեղծել, բայց վստահ չէր` սերունդներ կունենա ու նրանք իրեն կհիշեն: Նա հուշարձան ստեղծելու միտք հղացավ: Նա հուշարձանի համար նեղ տեղ ընտրեց: Քերմանշահի հովտում ձգվում է մի ուղղաբերձ լեռնաշղթա, որի գագաթն այն տեղում է, որով անցնում է Համադանից Բաբելոն տանող ուղին: Դա Բեհիսթուն լեռն է: Այնտեղ` ժայռի վրա, Դարեհի լավագույն քանդակագործները մի անկրկնելի ու հավիտենական հուշարձան թողեցին, որին ավելի քան երկու հազար տարի ոչ մի աշխհարակալ մարդ չկարողացավ հասնել: Քարի մակերեսին եռալեզու ամենախոշոր ու ամենամանրամասն քանդակված են բնական հասակով մարդիկ, որոնց ինքնատիպ խնամքով արված հարթաքանդակը Դարեհինն է: Պատի մնացած մակերեսը լրացված է հարթ արձանագրությամբ: Արձանագրությունը ոչ միայն արվեստի գործ է, նա շատ բան տվեց նաև պատմաբաններին:

2.Տրված տեքստում ավելացրո՛ւ մտքին համապատասխանող ածականներ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ֆլորիդայի նոր էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց ուժեղ հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի դաժան «ինքնասպանության»` աշխարհում առաջին դեպքին: էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի մեծ ռեակտորներում տարբեր տեսակի սև և կեղտոտ աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի իրատեսական և հավանական է, ուղղակի նրա անկատար սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:

3.Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, փոքր է լինում: Անգլիական մի ընկերություն կառուցել է թեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա մեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

Ո՞վ է հեշտ վազում` գե՞ր, թե՞ նիհար մարդը: Այս պարզ հարցով զբաղվեցին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բազմաթիվ գիտնականներ: Հետազոտվեցին տարբեր քաշի վազողներ` իրենց հետ տանելով տասնհինգ կիլոգրամ ծանրություն: Պարզվեց, որ որքան մեծ է մարմնի քաշը, մարդն այնքան մեծ արագություն է զարգացնում, իսկ էներգիայի ծախսը, ընդհակառակը, ավելի փոքր է լինում:
Անգլիական մի ընկերություն կառուցել է ամենաթեթև մեկտեղանի ինքնաթիռ, որն ավելի էժան է, քան ավտոմեքենաների մեծ մասը: Ինքնաթիռը թեթև է, ընդամենը հիսունհինգ կիլոգրամ: Նրա ամենամեծ արագությունը ժամում 145 կիլոմետր է:

4.Գրիր փաստագրական տեքստ,որտեղ ածականները շատ են։

Հայաստանը, փոքր, բայց հրաշալի երկիր է, հայտնի է իր հին պատմությամբ և հարուստ մշակույթով։ Հայաստանում շատ են, կանաչ լեռները, մաքուր գետերը, որոնց շնորհիվ Հայաստանն ունի, բազում հրաշալի տեսարաններ։ Հայաստանի մայրաքաղաքն, Երևանն է: Հայկական խոհանոցը, ունի շատ համեղ ավանդական ուտեստներ օրինակ՝ ղավուրմա, խորոված, դոլմա, լավաշ, հարիսա, սպաս, ժինգյալով հաց, խաշ, գաթա, քաղցր սուջուխ, փախլավա և այլն: Բացի այդ, Հայաստանի մշակույթը հարուստ է արվեստի, երաժշտության և դաշտային ավանդույթների շնորհիվ։