ընկերների մեղքով

Երկար ժամանակ հույս էի տածել, որ Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցի իմ ընկերներից մի քանիսը այս կամ այն լավագույն ամսագրերից մեկում պերճախոս շարադրանքով կվերհիշեն բարձրահունչ իմ հռչակի մասին, որ վայելում էի այնտեղ սովորելուս մեկ կիսամյակի ընթացքում։ Սակայն, երեսուն տարի անց, երբ պարզ դարձավ, որ նրանցից ոմանք այլևս չկան, մյուսները տեղափոխվել են այլուր, մի քանիսը մոռացության են տվել Լոնգֆելոյի միջնակարգը, մնացածներին էլ դարձյալ տիրել է անգրագիտությունը, ես ինքս որոշեցի պատմել իմ հռչակի մասին։

Ընդհանուր առմամբ այն ժամանակ չգիտեին, որ ես հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանն եմ, քանի որ ամեն կերպ փորձում էի թաքցնել իմ ով լինելը և փաստորեն ինձ ներկայացնում էի որպես Հայկական թաղամասի Սան Բենիտո փողոցում ապրող մի ուրիշ վտարանդու որդի։

Ուրիշ Ուիլյամ Սարոյան, իհարկե, ամբողջ աշխարհում չկար այն պարզ պատճառով, որ ոչ մի Սարոյանի չէին տվել այդ անունը։ Բայց, հետագայում, մի շարք նամակներից, որոնք ստացել եմ անծանոթներից ու նաև նրանցից, ում հետ առաջին անգամ էի ծանոթանում և որոնք, չնայած դրան, արդեն ամենայն մանրամասնությամբ քննարկել էին մեր նախորդ հանդիպումը (որը երբեք չի կայացել), ինձ հայտնի դարձավ, որ արտասահմանում կան շատ Ուիլյամ Սարոյաններ, որոնցից ոչ մեկը հենց ինքը՝ Ուիլյամ Սարոյանը չէ։ Նրանցից մեկն էլ, ինչպես պարզվում է, հեռու ազգական է և իրավամբ կրում է Սարոյան ազգանունը, բայց անձնական ինչ֊որ պատճառներով ցանկացել է, որ իրեն կոչեն Բիլլ։ Նրա իսկական անունը, ինչպես ինձ է հայտնի, Հուսիկ է։ Նա անշուշտ ինձ նման եռանդուն ու գրավիչ չէ։ Ուր էլ լինի՝ ակնոցը քթի վրա է, պորտֆելը՝ ձեռքին և դեռ այդ ամենի հետ էլ տափակաթաթ է։ Ճիշտ է նաև այն, որ նա սովորել է համալսարանում և այժմ մեծ հեղինակություն է վայելում քաղաքական գործիչների ու առևտրական միջնորդների շրջանում։ Ես այդ ինքնակոչ խաբեբայի դեմ ոչինչ չունեմ և ցանկանում եմ, որ բախտը ժպտա նրան մյուս անգամ։ Ինչ վերաբերում է մյուս հավակնորդներին, նրանց մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծում եմ, որ պետք է անչափ շատ լինեն՝ նկատի ունենալով Մեքսիկայից, Հավայան կղզիներից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Ֆրանսիայից և շատ այլ վայրերից իմ հասցեով ուղարկված այն կանանց նամակները, որոնց, ինչպես ենթադրում եմ, զվարճացրել են նրանք։

Այսպես, ուրեմն, ես սովորում էի Լոնգֆելոյի միջնակարգ դպրոցում։ Սակայն, եթե ավելի ստույգ ասեմ, այն ամենևին էլ միջնակարգ դպրոց չէր, քանի որ ուներ միայն դասական դպրոցի յոթերորդ և ութերորդ դասարանները և պաշտոնապես կոչվում էր Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։ Այդպես կոչվում էր, իհարկե, Լոնգֆելո Հենրի Ուոդսուորթի  պատվին, չնայած դրանով ոչ֊ոք առանձնապես չէր հպարտանում։

Եթե այնտեղ սովորելու ընթացքում հիմնադրած չլինեի մի նոր դպրոց՝ իր բոլոր ուղղություններով ու կարգապահության կանոններով, մտքովս երբեք էլ չէր անցնի հուսալ, թե ինձ հետ ծանոթ լինելու պատվին արժանացածներից գոնե մի քանիսը իրենց ուսերի վրա կվերցնեն իմ մասին գրելու հոգսը։

Հին աշխարհի պատմության դասին էր, երբ առաջին անգամ առիթ ունեցա հիացնելու և զարմացնելու համադասարանցիներիս, իհարկե, նաև հասկացնելու, որ իրենց հետ սովորում է հիրավի ինքնատիպ մտածողություն ունեցող մի անձնավորություն։ Դա պատահեց առաջին օրը և հենց առաջին դասին։ Ուսուցչուհին քառասունին մոտ մի կին էր՝ մազածածկ դեմքով, որը նրան ընդհանրապես մոխրադարչնագուն երանգ էր տալիս, և դեռ ասում էին, որ չնայած իր հնամաշ ու միապաղաղ շորերին, ոսկրոտ ու նողկալի մարմնին, բավականին ազատ բարքի տեր էր։ Նախաճաշի ժամին սիգարետներ էր ծխում ու բարձրաձայն ծիծաղում մյուս ուսուցիչների հետ, և տարիքով սովորողները հաճախ էին տեսել նրան չափից ավելի զվարճանալիս, երբ հանկարծակի սկսում էր այս ու այն կողմ վազվզել ու հրել մյուս ուսուցիչներին։ Սովորողները նրան կոչում էին միսս Շենսթոուն, իսկ ուսուցիչները (մի բան որ նրան շատ էր դուր գալիս)՝ Հարրիեթ կամ Հարրի, բացի միսս Բելթուսից, որը նրան կոչում էր միսս Շենսթոուն և երբեք թույլ չէր տալիս, որ իր հետ կոպիտ վարվեն։

Դասարանին բաժանեցին հին աշխարհի պատմության դասագրքերը, և միսս Շենսթոունն ասաց, որ առաջին դասի համար բացենք 192 էջը։

Ես ինձ թույլ տվեցի դիտողություն անել, որ ավելի լավ կլիներ, եթե առաջին դասի համար բացեինք առաջին էջը։

Նա պահանջեց, որ ասեմ իմ անունը, մինչդեռ ես մեծ ուրախությամբ և գոհունակությամբ ասացի․

― Ուիլյամ Սարոյան։

― Այսպես ուրեմն, Ուիլյամ Սարոյան, ― ասաց միսս Շենսթոուն, ― ես կասեի՝ միստր Ուիլյամ Սարոյան, պարզապես փակիր բերանդ և թույլ տուր ինձ շարունակել հին աշխարհի պատմության դասը այս դասարանում։

Ա՛յ քեզ հարված։

192 էջի վրա, հիմա էլ հստակորեն հիշում եմ, կար շատ սովորական ու հասարակ երկու քարերի լուսանկար, որոնք ինչպես ասաց միսս Շենսթոուն, կոչվում են Սթոունհենջ։ Հետո ասաց, որ այդ քարերը քսան հազար տարեկան են։

Հենց այդ պահին էր, որ հիմք դրվեց իմ նոր դպրոցին՝ իր բոլոր ուղղություններով և կարգապահության կանոններով։

― Որտեղի՞ց գիտեք, ― հարցրեցի ես։

Սա արդեն նորություն էր հին դպրոցում, այն դպրոցում, որտեղ ուսուցիչներն էին հարցեր տալիս, իսկ աշակերտները փորձում էին պատասխանել։ Ամբողջ դասարանը հավանություն տվեց իմ նորարարությանը։ Համադասարանցիներս իրենց հավանությունն արտահայտեցին աղմկալից խանդավառությամբ։ Այն, ինչ կատարվեց, կնկարագրեմ շատ հակիրճ։ Դա մի իսկական ցույց էր։ Բանն այն էր, որ ոչ միսս Շենսթոուն, և ոչ էլ դպրոցի դիրեկտորը՝ միստր Մոնսոնը, չէին կարող այդ տիպի հիմնավորված հարցերից որևէ մեկին քիչ թե շատ բավարար պատասխան տալ, քանի որ նրանք (ինչպես և բոլոր մյուս ուսուցիչները), միշտ, իբրև անառարկելի ճշմարտություն, ընդունում էին այն ամենը, ինչ տալիս էին դասագրքերը։

Իմ հարցին պատասխանելու փոխարեն միսս Շենսթոուն ստիպեց ինձ ցուցադրել նոր դպրոցի կարգապահության կանոնները։ Այլ կերպ ասած, ստիպեց ինձ վազել։ Նա այնպիսի սրընթաց թռիչքով նետվեց վրաս, որ հազիվ կարողացա փախչել։ Դեռ մի քանի վայրկյան էլ կառչած մնաց իմ սվիտերից, որի հյուսվածքը մի քանի տեղից քանդվեց, երբ ուզում էի փախչել։ Նոր դպրոցի կարգապահության կանոնները նույնպես խանդավառությամբ ընդունվեցին։ Վտանգավոր պահերին տեղում մնալու փոխարեն ավելի լավ էր վեր կենալ ու փախչել։ Դեռ հուզված, նա էլի փորձեր արեց ինձ բռնելու, բայց ես կարողացա անվնաս դուրս պրծնել սենյակից։ Հինգ րոպե անց, հավատացած լինելով, որ հանգստացած կլինի, բաց արեցի դուռը, որպեսզի ներս մտնեմ ու անցնեմ տեղս, բայց նա նորից նետվեց ինձ վրա, և ես կրկին կարողացա փախչել։

Հետագա իրադարձություններին չսպասելով, որոշեցի դեպքի մասին հայտնել հենց իրեն՝ միստր Մոնսունին։ Բայց հայտնելուց հետո պարզապես քարացա՝ տեսնելով, որ նրա ողջ համակրանքը միսս Շենսթոունի կողմն է։ Իսկ ինձ վրա մի արհամարհական հայացք էր ձգել։

― Նա ասաց, որ քարերը քսան հազար տարեկան են, ― ասացի, ― իսկ ես միայն հարցրեցի․ «Որտեղի՞ց գիտեք»։ Ես նկատի չունեի, թե դրանք քսան հազար տարեկան չեն։ Պարզապես ցանկանում էի իմանալ, թե հնարավոր չէ՞, որ դրանք ավելի հին լինեն, ասենք՝ երեսուն հազար տարեկան։ Քանի՞ տարեկան է երկրագունդը։ Մի քանի միլիոն, ճի՞շտ է։ Դե, եթե գրքում գրված է, թե այդ քարերը քսան հազար տարեկան են, ապա ինչ֊որ մեկն էլ պետք է կարողանա ասել, թե այդ թվերը որտեղից են հայտնվել գրքում։ Սա Էմերսոնի դպրոցը չէ։ Սա Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգն է։ Ես եկել եմ այստեղ սովորելու։ Չէ՞ որ չի կարելի պատժել այն բանի համար, որ ցանկանում ես սովորել։

― Հապա, խնդրեմ, նորից ասա անունդ, ― ասաց միստր Մոնսունը։

― Ուիլյամ Սարոյան, ― ասացի ես համեստորեն՝ ջանալով որքան կարող էի, թեև, պետք է խոստովանեմ, որ դա այնքան էլ հեշտ բան չէր։

― Իսկ դու․․․, ― ասաց միստր Մոնսոնը։

― Տասնմեկ, ― ասացի ես։

― Ոչ, տարիքդ նկատի չունեմ։

― Հարյուր երեք ֆունտ։

― Ոչ, ո՜չ։

― Բողոքական։

― Ինձ հետաքրքրում է, թե ընդհանրապես ի՞նչ է նշանակում քո անունը։

― Ասում են, թե նշանակում է լուսավոր։

― Ազգությո՞ւնդ, ― հարցրեց միստր Մոնսունը։

― Հայ, ― հպարտությամբ պատասխանեցի ես։

― Հենց այդպես էլ կարծում էի, ― ասաց դիրեկտորը։

― Հենց այդպես էլ ի՞նչ էիք կարծում։

― Այն, որ հայից բացի ոչ֊ոք այդպիսի հարց չէր տա։

― Որտեղի՞ց գիտեք, ― ասացի ես՝ կրկին ցուցադրելով նոր դպրոցի կանոնները։

― Դեռևս ոչ ոք այդպիսի հարց չի տվել, ― ասաց նա։ ― Այդ պատասխանը բավարարո՞ւմ է քեզ։

― Միայն մասամբ, ― ասացի ես։ ― Որտեղի՞ց գիտեք, որ եթե ես չտայի այդ հարցը, ուրիշ ոչ ոք չէր հարցնի նույնը։

― Այն բազում տարիների ընթացքում, որ աշխատել եմ Կալիֆորնիա նահանգի հանրակրթական սիստեմում, ― ասաց միստր Մոնսունը, ― ոչ ոք և ոչ մի անգամ այդպիսի հարց չի տվել։

― Այո, ― անմիջապես պատասխանեցի ես, ― և այն բազում տարիների ընթացքում, նախքան Նյուտոնը կցանկանար պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ խնձորը ծառից ընկնում է գետին, ոչ ոք չի ցանկացել պարզել, թե ինչու է այն ընկնում։

Այդ ժամանակ ես հավատացած էի, որ օրերից մի օր միստր Մոնսունը կշարադրի իմ բանավեճի մասին, որովհետև ոչ մի հիմք չունեի կարծելու, թե նա չի կարողանում գրել կամ էլ չի գիտակցում, որ վայելում է այն մարդու ներկայությունը, ում մասին վերհուշ գրելը պարզապես իր բարոյական պարտքն է։

Բայց իրողությունն այն է, որ այդ մարդը այդպես էլ ոչ մի տող չգրեց իմ մասին։

Ես հոյակապ էի։

Իմ մեղքը չէ, որ ուրիշ ոչ ոք այդպիսին չէր։

Միստր Մոնսոնը հավանաբար նպատակահարմար չհամարեց շարունակել բանավեճը։ Նա միայն նստել ու իր կոշիկներին էր նայում։

― Դե, ի՞նչ կասեք, ― ասացի ես։

― Այսպես ուրեմն, ― խեղճացած ձայնով ասաց նա։ ― Ես երևի ստիպված լինեմ մի լավ ծեծ տալ քեզ։ Դե, ի՞նչ կասեք։

― Ինչի՞ համար։

Ես անմիջապես ոտքի ցատկեցի՝ հայացքս չկտրելով սղագրուհուց, որի սեղանը հենց դռան մոտ էր։ Սղագրուհին անչափ գեղեցիկ աղջիկ էր, և ես ցանկանում էի հնարավորին չափ հաճելի տպավորություն ստեղծել իմ մասին, թեև չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ հույսեր էի փայփայում այն ժամանակ։

― Միսս Սլայֆո, ― ասաց միստր Մոնսունը։ Դա հենց այն էր, ինչ ցանկանում էի լսել, և մինչ միսս Սլայֆոն կկարողանար փակել իմ ճանապարհը, ես արդեն դռան մոտ էի, մի ակնթարթ հետո՝ միջանցքում և քիչ անց՝ համարյա դպրոցի հրապարակի կենտրոնում։

Նոր դպրոցի կարգապահության կանոնները մեկ անգամ ևս փորձության ենթարկվեցին և կրկին արդարացվեցին։

Ես տուն վերադարձա և տեսա քեռի Ալեքսանդրին, որը հյուրասենյակում սուրճ էր խմում։ Քեռի Ալեքսանդրը մեզ տեսնելու համար եկել էր Հարավային Կալիֆորնիայից։ Նա սովորում էր այնտեղ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Նրան պատմեցի ողջ իրողությունը։ Նա ինձ անխոս տարավ դեպի իր «Ապպերսոն» կոչվող մեքենան, և միասին ուղևորվեցինք Լոնգֆելոյի անվան թերի֊միջնակարգ դպրոց։

― Դու ամեն ինչ պատմեցիր այնպես, ինչպես եղե՞լ էր, ― հարցրեց քեռի Ալեքսանդրը ճանապարհին։

― Այո, հենց այդ էր ողջ իրողությունը։

― Շատ լավ, ― ասաց նա։ ― Սպասիր մեքենայի մեջ։

Ես չգիտեմ, թե իրար հետ ինչի մասին խոսեցին քեռի Ալեքսանդրն ու միստր Մոնսունը, միայն թե մի քանի րոպե անց դուրս եկավ միսս Սլայֆոն, մոտեցավ մեքենային և ասաց․

― Քո քեռին, միստր Մոնսունը և միսս Շենսթոուն կցանկանային տեսնել քեզ դիրեկտորի ընդունարանում։

Երբ ներս մտա, քեռիս ասաց․

― Կան մարդիկ, որոնք գիտեն ամբողջ աշխարհում և երկրի վրա գտնվող տարբեր առարկաների մոտավոր տարիքը որոշելու շատ եղանակներ։ Թե ովքեր են այդ մարդիկ և ինչպես են նրանք կատարում իրենց հաշվարկները, միստր Մոնսունը տեղյակ չէ։ Միսս Շենսթոուն նույնպես չգիտի և խոստացել է զբաղվել այդ հարցով։ Ինչ վերաբերում է քեզ, ապա դու իրավունք ունես հարցնելու՝ ինչի մասին որ կամենում ես, միայն թե՝ ձայնի ավելի հանգիստ ու քաղաքավարի տոնով։

Հետո շրջվեց դեպի դիրեկտորը։

― Ես չե՞մ խախտում մեր միջև եղած պայմանավորվածությունը։

― Ամենևի՛ն, ― ասաց դիրեկտորը։

― Այն միտքը, թե միայն հա՛յը կարող է այդպիսի հարց տալ, ― շարունակեց քեռի Ալեքսանդրը, ― միստր Մոնսունն արտահայտել է խորի՜ն ակնածանքով։ Հուսով եմ, որ այդպե՞ս է, միստր Մոնսուն։

― Այո՛, ― ասաց միստր Մոնսունը, ― մի քաղաքում, որտեղ ապրում են տասից֊տասնհինգ հազար հայեր, հազիվ թե կարողանայի․․․

― Այո, պա՛րզ է, որ խորի՜ն ակնածանքով, ― ասաց քեռի Ալեքսանդրը։

Հետո դիմեց ինձ։

― Այսօր կարող ես չմասնակցել պարապմունքներին և գնալ, ուր որ ցանկանաս, բայց վաղը կմտնես դասարան այնպես, կարծես ոչինչ էլ չի պատահել։ Հուսով եմ, սա է՞լ է համապատասխանում մեր միջև եղած պայմանավորվածությանը, ― ասաց դիրեկտորին։

― Ես կցանկանայի հետաքրքրվել, թե արդյոք նրա համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե փոխադրվեր Հոթորնի  անվան դպրոցը, ― հարցրեց միստր Մոնսունը։ Բայց իմ քեռին անմիջապես պատասխանեց․

― Նա ապրում է այս թաղամասում։ Նրա ընկերները հաճախում են այս դպրոցը։ Ես անձա՛մբ կհետևեմ, որ նա մեծ հաջողությունների հասնի ձեզ մոտ։

― Մենք բոլո՛րս կհետևենք, ― ասաց դիրեկտորը։

Ես երբեք այդքան տհաճ վիճակի մեջ չէի եղել։ Եվ ինչքան էի բարկացել քեռուս վրա։ Միակ բանը, ինչից միշտ խորշել եմ, հենց իմ ներկայությամբ կատարվեց քիչ առաջ, թեկուզև հանուն ինձ։ Իմ իրավունքները պաշտպանելու համար ծաղրի էին ենթարկվել մյուսները․ դժվար թե կարող էր այս հանգամանքը հաճելի լինել ինձ։

Եվ իսկապես, որտեղից֊որտեղ հայտնվում է այդ մարդը, այդ սքանչելի մարդը՝ իմ քեռին, ոտք դնում դպրոց, իրեն իրավունք վերապահում նսեմացնելու, կարգադրելու և սպառնալու ուսուցչուհուն և հենց իրեն՝ դիրեկտորին, իսկ նրանք, փոխանակ դիմադրելու, խոնարհաբար թույլ են տալիս նրան հեռանալ հաղթանակած։ Բայց չէ՞ որ հաղթանակ տանելու համար չէր, որ նրան պատմեցի ողջ իրողությունը։

Հաջորդ օրը ներկայացա միստր Մոնսունին, որը, ինձ տեսնելուն պես, ցանկացավ փակել աչքերն ու խորը քուն մտնել։

― Ես եկել եմ ներողություն խնդրելու, ― ասացի ես, ― և ոչ մի առանձնահատուկ վերաբերմունքի կարիք չունեմ։

― Քեզնից միայն պահանջվում է, որ ավելի քաղաքավարի ձևով տաս քո հարցերը, ― ասաց նա։ ― Այժմ կարող ես գնալ։

Իսկ աչքերը, իհարկե, նա չցանկացավ բացել։

Այնտեղից ուղղվեցի դեպի հին աշխարհի պատմության դասարան։ Միսս Շենսթոուն նստած էր սեղանի առջև և, ինչպես երևում էր, խիստ զբաղված էր ինչ֊որ գործերով։

― Ցավում եմ, որ այդքան տհաճություններ պատճառեցի ձեզ, ― ասացի նրան։ ― Այլևս չեմ անի։

Մի պահ ինձ թվաց, թե նա պատրաստվում էր նորից նետվել ինձ վրա, բայց մյուս ակնթարթին կարծես լրիվ խաղաղվեց և, աչքերը թղթից չկտրելով, շատ չոր ձայնով ասաց․

― Նրանք հաշվարկներ կատարելու ինչ֊որ ձև ունեն։ Այժմ կարող ես գնալ։

Ես լիովին համոզված էի, որ օրերից մի օր և՛ դիրեկտորը, և՛ ուսուցչուհին վեր կհիշեն, թե որքան վեհանձնորեն էի ես ինձ դրսևորել այդ չարաբաստիկ պատմության մեջ, բայց, ինչպես ասացի, նրանք ոչ մի տող էլ չեն գրել, ուստի ես ստիպված եղա այդ անելու։

Բարեբախտաբար, միսս Շենսթոուն այդ դեպքից հետո Լոնգֆելոյի դպրոցում դասավանդեց ընդամենը չորս օր և այդ ընթացքում գոնե մի անգամ չփորձեց ինձ նայել կամ էլ որևէ հարցով դիմել ինձ։ Նա նույնիսկ վերջ տվեց ներկա֊բացակա անելուն՝ վախենալով, որ իմ ազգանունը կարդալու ժամանակ ես անպայման ինչ֊որ բան կունենամ ասելու։

Այնուհետև բազում ուսուցիչներ իրար փոխարինեցին հին աշխարհի պատմությունը դասավանդելու համար, բայց, քանի որ այդ ժամանակ նոր դպրոցը վերջնականապես հաստատել էր իր տեղը Լոնգֆելոյի միջնակարգում, ուստի բոլորն էլ անխտիր դիմանալով մեկ օր, ամենաշատը՝ մեկ շաբաթ, ցանկանում էին հնարավորին չափ շուտ և ընդմիշտ հեռանալ մեզնից։

Միստր Մոնսունը բազմիցս ելույթներ ունեցավ համադպրոցական ժողովներում՝ խոսելով պատշաճ շարժուձևերի և ընդհանրապես կարգ ու կանոնի մասին, բայց նրա խորհուրդներն այդպես էլ մնում էին օդում կախված։ Մի ամիս հետո նա նույնպես հեռացավ դպրոցից, և նրան փոխարինեց մի մարդ, որը որպես կապիտան իր քաջագործություններով մեծ հռչակ էր վայելել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ոմանք հույս ունեին, թե այս մարդը պետք է կարողանար շատ կարճ ժամանակամիջոցում վերականգնել հին դպրոցը։ Սկզբում նա գործի դրեց բիրտ ուժի մեթոդը՝անձամբ օրական ծեծելով ավելի քան երեսուն տղաների, հետո փորձեց համոզման մեթոդը՝ դպրոցի հրապարակում բարեկամաբար զրուցելով ու քայլելով ամենավատ տղաների հետ, և նման շատ այլ բաներ։ Բայց այդ մեթոդներից ոչ մեկն իրեն չարդարացրեց, և առաջին կիսամյակից հետո նա նույնպես լքեց մեզ և գնաց աշխատելու գյուղական մի փոքր դպրոցում, որն ուներ ընդամենը քառասուն, թե հիսուն սովորող։

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես փոխադրվեցի տեխնիկական թեքումով միջնակարգ դպրոց՝ մեքենագրել սովորելու։

ՀԱյոց լեզու

1.Ընտրիր թեմաներից մեկը և շարադրիր մտքերդ․

1.Ա՜խ այս « պիտի»-ն

2.Երջանկությունը սկսվում է այնտեղ,որտեղ․․․

3.Ներողամտություն

4.Եթե մեր մտքերն օդում գրվեին

Եթե մեր մտքերն օդում գրվեին, իմ կարծիքով դա այդքան էլ լավ բան չէր լինի: Օրինակ՝ եթե մենք մտածում ենք ինչ-որ բանի մասին, որը պետք է մենակ մենք իմանանք, ուրիշ մարդիկ կարող են կարդալ մեր միտքը օդից:

Ուշադրություն․․․ Կրկնում ենք Գոյական խոսքի մասը

2.Հոլովել քաղաք, գիրք, մարդ, ընկեր բառերը։

Ուղղական-քաղաքը, գիրքը, մարդը, ընկերը:

Սեռական-քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ:

Տրական-քաղաքին, գրքին, մարդու, ընկերին:

Հայցական-քաղաքը, գիրքը, մարդը, ընկերը:

Բացառական- քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից:

Գործիական-քաղաքով, գրքով, մարդու շնորհիվ, ընկերոջ շնորհիվ:

Ներգոյական-քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ:

3.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և ճշտի՛ր:

Բարենցի ծովի Կիլդին կղզում մի շատ հետաքրքիր լիճ կա: Նրա ջուրը հինգ շերտ ունի: Առաջին շերտի` հատակի տիղմի վրայի ջուրն այնպիսին է, որ հողին է հավասարեցնում ամեն մի կենդանի բան: Դրա համար էլ ջրի այդ շերտում ոչ մի առողջ էակ չկա: Երկրորդ շերտը ծիրանագույն մանրէներով է ցանկապատած: Այդ մանրէներն այնքան բազում են այդտեղ, որ չեն հրաժարվում,որ ցածի թունավոր գազը ոտքի ելնի, հասնի երրորդ «հարկ»: Ջրի երրորդ շերտը բնակեցված է ծովային ձկներով, ոզնիներով ու այլ կենդանիներով, որոնք գոյություն ունեն աղի ջրերում: Չորրորդ «հարկում» ջուրը շատ աղի է ու կյանքի համար պիտանի չէ: Իսկ վերին, հինգերորդ շերտում ջրհորի քաղցրահամ ջուր է: Դա էլ քաղցր ջրերին ուրույն կենդանիների արքայությունն է: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ տարօրինակ լճի հինգ շերտերը երբեք իրար մեջ չեն ընկնում:

4.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:

Հեռախոս-հեռաձայն, հանրածանոթ-հանրահաշիվ, ձյունածածկ-ձնագնդիկ, երկրագունդ-երկրամաս, կենսակերպ-կենսապաշտ, հնավանդ-հնազանդ, մտահոգ-մտատանջ, բարենպաստ-բարեմաղթանք, ակնթարթ-ակնհայտ, լուսանցք-լուսաբաց:

5.Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել: ա) Այգեբաց, այգաբաց: բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել — նայել) գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց: դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել — փնտրել):

ա) Այգեբաց – այգաբաց , – այգի և այգ/առավոտ

այգեբաց – խաղողի վազերը բացելը:

այգաբաց – լուսաբաց:

բ) Հայելի, հայացք, ծովահայաց: (գրաբ. հայել – նայել)

հայելի – նայելու ապակի:

հայացք – նայվածք:

ծովահայաց – դեպի ծովը նայող, ծովին ուղղված:

գ) Ակնթարթ, ակնդետ, ակնոց: – ակն, այսինքն աչք բառն է բոլորի արմատը։

Ակնթարթ – մի պահ:

Ակնդետ – առանց աչք թարթելու:

Ակնոց – տեսողությունը կարգավորող ոսպնյակներ:

դ) Քինախնդիր, վրեժխնդիր, մանրախնդիր (գրաբ. խնդրել -փնտրել):

քինախնդիր – քեն փնտրող, քեն պահող:

վրեժխնդիր – վրեժ փնտրող:

մանրախնդիր – մանրուքներին ուշադրություն դարձնող:

Գրականություն

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը 

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:
Պատմվածքի հերոսը շատ հետաքրքիր և պարզ մարդ էր, ով ուղակի ուզում էր առնել մի բան, որը իրեն հետաքրքիր էր:
2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:
Այո, նա անիմաստ չէր ծախսել, նա ծախսել էր այնպիսի մի բանի վրա, որը իր հետաքրքրությունների հետ կապ ուներ, նաև իր մոր դուրն ել էր եկել ձայնասկավառակի երգը:
3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:
Նա հասկացել էր, որ նրա որդին անիմաստ բաներ չի առնում։
4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա: Իմ հետ այդպիսի բան չի պատահել, ես ուղղակի սիրում եմ երգեր լսել:

Հայոց լեզու

  1. Այստեղ, խաղուպար, աջուձախ, սարնիվեր բառերով և այս տեղ, խաղ ու պար, աջ ու ձախ, սարն ի վեր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Այստեղ-Այսօր, ամբողջ օրը ես այստեղ եմ:

Այս տեղ-Ինձ համար, այս տեղը շատ գեղեցիկ և շատ կոկիկ տեղ է:

Խաղուպար-Շախմատ խաղալը իմ համար խաղուպար է:

Խաղ ու պար-Նրանց կատարածը խաղ ու պար էր:

Աջուձախ-Աջուձախ նայելով նրանք ընկան ձորը:

Սարնիվեր-Նրանք բարձրացան սարնիվեր:

Սարն ի վեր-Ճամփհորդները հեշտությամբ բարձրացան սարն ի վերը։

2.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով, բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

ա) ուղիդ իմաստով Ճամփորդի լեզուն ծարավից չորացել էր:
Երեխաներն այնքան էին ուրախացել լողալու մտքից,որ ջուրը չտեսած բոբիկացել էին:
Գլխարկն այնպես էր հագել,որ հազիվ ականջին էր հասել:

բ) որպես դարձվածք:
Լավ կլիներ լեզուն չորանար և այդքանը չասեր:
Այնքան էր հավատացել իր հորինած հեքիաթին,որ ջուրը չտեսած բոբիկացել էր:
Լուրերը նրա ականջին էլ էին հասել:
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:

Ագեվազ — արագավազ (կենգուրու), կակղամորթ — փափկամորթ, մարտունակ — բազմունակ, արճճապատ -ոսկեպատ, մեծասքանչ — հիասքանչ, հողածին — բնածին , փառամոլ — եսամոլ, ատոմակայան — ավտոկայան :

4.Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ,անձրևներն անցան և գնալով հեռացան։Ծաղիկներ երևացին մեր երկրում,եկավ էտելու ժամանակը,լսվեց մեր երկրում տատրակի ձայնը։Թզենին արձակեց իր բողբոջները,մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրը։Վեր կաց արի ,իմ ծանոթ,իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի և դու։ Ցույց տուր ինձ քո տեսքը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, որովհետև քո խոսքը քաղցր է և քո տեսքը գեղեցիկ

Դարձվածքներ

Հիվանդի համար ջուր բերող – օգտակար մարդ:
Կանաչ-կարմիրը կապել – Պսակել, ամուսնացնել:
Կոպեկի համար մեռած – քձիպ մարդ:
Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ:
Ոտքի կոխան դարձնել – Ոտքերի տակ տալ:
Փուշը մատից հանել – Մեկին որևէ բանով օգնել:
Գրքի մի երեսը կարդալ —Հարցին միակողմանիորեն մոտենալ: Գլխին կրակ թափել-բարկանալ, ջղայնանալ: Անկողին ընկնել-հիվանդանալ:

Հայոց Լեզու

1․Տեքստում կետերի փոխարեն համապատասխանաբար տեդադրի՛ր տրված հականիշները:

Ամուր — առաձգական, հիշել — մոռանալ, խոշոր — փոքր, արտասովոր — սովորական, լուրջ — թեթևամիտ, ոչ միայն – այլ նաև, տարիքով — երեխա, բռնել — նետել:
Մարդիկ հիշում  են խոշոր հայտնագործությունների, աշխարհի մասին պատկերացումները փոխող ճանապարհորդությունների մասին, դրանք փոխանցում են սերունդից սերունդ և երբեմն թեթևամիտ են լուրջ թվացող սովորական բաների մասին: Գիտե՞ք, օրինակ, որ Կոլումբոսը. ոչ միայն Ամերիկան է հայտնագործել,այլ նաև ռետինե գնդակը:
Երբ իսպանացիները ցամաք ելան Հաիթիում, տեսան, որ կղզու բնակիչներն արտասովոր մի գործով են զբաղված: Նրանք լուրջ ու կենտրոնացած իրար էին նետում ու.բռնում ինչ-որ շագանակագույն գնդեր: Իսկ այդ գնդերը, կենդանի սովորական արարածների նման ցատկոտում էին քարե  սալիկի վրա: Հաիթցիների գնդակախաղը հիմա հազիվ թե զարմացնի մեզ: Թերևս միայն հարցնենք, թե տարիքով մարդիկ ինչո՞ւ էին երեխայի զբաղմունքով տարվել: Իսկ Կոլումբոսի խիզախ նավաստիները շշմած էին մնացել: Չէ՞ որ նրանք երբեք չէին տեսել առաձգական կլոր առարկա, որն ամուր սալարկին դիպչելով ետ է թռչում:

2 .Նախադասությունները ձևափոխի՛ր` ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշներով:

Զուր է որ առյուծն է համարվում գազանների արքան: Ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ դժվար թե որևէ մեկը համեմատվի նրա հետ: Առյուծը թաքնվում է, զոհի վրա գաղտնագողի  է հարձակվում: Նա հպարտ մռնչոցով զգուշացնում է՝ զգուշացե՛ք, գազաննե՛ր, որսի եմ ելել:
Մինչև հրացանավոր մարդու երևալը առյուծներն կեղծ  տիրակալ էին: Մարդիկ հաճախէին առյուծի որսի ելնում: Բայց և՛ ուժն ու համարձակությունըև՛  ճկունությունն ու թաքնվելու հմտությունը չէին կործանում  հրացանից: Մարդիկ կարծում էին, որ եթե առյուծները ավելանան, կճղակավոր կենդանիների քանակը կպակասի: Ու առյուծներին գրեթե լրիվ ոչնչացրին:  Նրանք պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի մի քանի շրջաններում ու արգելանոցներում, Հնդկաստանում էլ կան, բայց քիչ են: Սակայն մարդկանց սպասածի հակառակն  եղավ, որովհետև առյուծներն աոաջին հերթին հիվանդ,թույլ կենդանիներին էին ոչնչացնում, այդ պատճառով էլ կենդանիների մեջ հիվանդությունները չէին տարածվում:

3.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:


Ա. Թվական — թիվ + ական , պատմություն — պատմ + ություն , աղյուսակ — աղյուս + ակ, գրիչ — գր + իչ, ազդեցություն — ազդեց + ություն, խորություն — խոր + ություն:

Բ. Արևելք — արև + ելք, արևմուտք — արև + մուտք , կենսագիր — կենս + ա + գիր, օտարամուտ — օտար + ա + մուտ, ծովագնաց — ծով + ա+ գնաց, ինքնատիպ — ինքն + ա + տիպ:

Գ. Արևելյան — արև + ել + յան , կենսագրություն — կենս + ա + գիր + ություն, արևադարձային — արև + ա + դարձ + ային , անուշահոտություն — անուշ + ա + հոտ + ություն , բազմատեսակություն — բազմ + ա + տեսակ + ություն:

4..Նախադասությունները լրացրո՛ւ:

Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ կրակ, հոդ, ջուր, օդ, փայտ, գիր: Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ կրակոտություն, հողեղեն, գրություն, առողջություն:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակջրհոր, օդանցք,ջրաղաց: Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ կրակմարիչ, անջրանցիկ,հեռուստատեսություն:

5. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմիր:

Լվաց-լվացքատուն, եղել-եղելություն, առ-առկայություն, տուր-տուրիզմ, կաց-կացարան:

Ամբողջ ամառը՝ մեկ օրում

Կարդացեք պատմվածքը և կատարեք առաջադրանքը.

  1. Ո՞րն է արև չլինելու փոխաբերական իմաստը: Դա ինչպե՞ս է արտահայտվում այդ երկրի բնակիչների վրա: Ես կարծում եմ, որ փոխաբերական իմաստով արևի չլինելը նշանակում է, որ բոլորը այնտեղ տխրած էին և չարություններ էին կատարում առանց գիտակցելու, թե դա ինչի պատճառն է։
  2. Բնութագրեք Մարգոյին: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում: Մարգոն շատ փակ աղջիկ էր։ Նա չէր ասում իր խնդիրները ոչ մեկի։ Այս պատմածքի մեջ նա մեծ դեր ուներ: Մարգոն տեսել էր արևը և հիշում էր, թե ինչ է արևը, իսկ մյուսները տեսել էին արևը, բայց չէին հիշում, թե ինչ էր արևը:
  3. Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը: Ես կարծում եմ, որ պատմվածքը ուզում էր ցույց տալ, որ երեխաները առանց արևի չեն կարող ապրել, նաև կարծում եմ, որ արևը փոխաբերական իմաստ ուներ և հեղինակը ուզում էր ասել, որ լույսը դա փրկություն է և պետք չէ նրանից հրաժարվել։

— Պատրա՞ստ եք:
” Այո՜:
” Հիմա՞:
” Շուտով:
” Իսկ գիտնականները ճի՞շտ են ասում: Այսօր է լինելու, չէ՞:
” Նայի՛ր, էլի: Կտեսնես:
Իրար խառնված, իրար սեղմված՝ ասես վարդերն ու խոտերը այգում, երեխաները մի մարդու նման հայացքներն ուղղել էին դուրս՝ փնտրելով ամպերի հետևում թաքնված արևը:
Անձրև էր գալիս:
Անձրևը յոթ տարի է՝ չէր կտրվում: Հազար ու հազար օրեր գիշեր-ցերեկ հորդում էր անձրևը, կաթիլները թմբկահարում էին տանիքներն ու աղմկում, հոսում էին ջրի շիթերը, և բյուրեղյա ցայտերի միալար զրնգոցն ընդհատվում էր միայն փոթորկի ոռնոցով և այնքան ուժեղ դղրդյուններով, ասես հսկայական ալիքներ էին բախվում ցամաքի կղզյակներին: Անձրևը սրբում-տանում էր հազարավոր անտառներ, և հազարավոր անգամներ դրանք կրկին աճում էին, որպեսզի կրկին ճզմվեն ջրերի ծանրության տակ: Եվ դա շարունակվում էր անվերջ, քանի որ սկսած անհիշելի ժամանակներից՝ այդպիսին էր կյանքն այդտեղ՝ Վեներայի վրա:
Դասարանը լիքն էր երեխաներով, որոնց ծնողները եկել ու հաստատվել էին այդ մոլորակում՝ բնակեցնելու համար այդ խորթ, անձրևոտ աշխարհը:
” Կտրվու՜մ է, կտրվու՜մ է:
” Հա էլի, հա՜:
Մարգոն առանձին էր կանգնած՝ հեռու այդ բոլոր երեխաներից, ովքեր չէին էլ պատկերացնում, որ կար մի ժամանակ, երբ ամենուր միայն անձրև, անձրև ու անձրև չէր: Նրանք բոլորն ինը տարեկան էին, և եթե անգամ յոթ տարի առաջ եղել էր այնպիսի մի օր, երբ արևը մեկ ժամով դուրս էր եկել ու ապշած աշխարհին ցույց էր տվել իր դեմքը, նրանք դա չէին հիշում: Երբեմն նա գիշերով լսում էր, թե ինչպես են մյուս երեխաները քնի մեջ շուռումուռ գալիս՝ ինչ-որ բան հիշելով, ու գիտեր, որ մյուսները երազ են տեսնում ու հիշում են ոսկի, կամ դեղին մատիտ, կամ այնքան մեծ մետաղադրամ, որ դրանով կարելի է գնել ողջ աշխարհը: Նա գիտեր, որ մյուսներին թվում է, թե հիշում են մի ջերմություն, երբ ասես շիկնում է դեմքդ, շիկնում է ողջ մարմինդ, շիկնում են ձեռքերդ, ոտքերդ ու դողացող ափերդ: Բայց հետո նրանք բոլորն արթնանում էին, և կրկին լսվում էր անձրևի անվերջ թակոցը, և թափանցիկ մարգարտահատիկները շարունակում էին շաղ գալ կտուրների, ծառուղիների, պարտեզների ու անտառների վրա, և երազները լքում էին նրանց:
Նախորդ ամբողջ օրը նրանք դասարանում կարդում էին արևի մասին: Լսում էին, թե ինչքան դեղին է այն՝ իսկական լիմոնի նման, ու ինչքան տաք: Իսկ հետո փոքրիկ պատմություններ ու բանաստեղծություններ էին գրում դրա մասին:

Ինձթվումէ՝արևըմիծաղիկէ,
Որմիայնմիժամէծաղկում:

Սա Մարգոյի բանաստեղծությունն էր, որ նա կամացուկ կարդաց լուռ դասարանի առաջ, մինչ դրսում հորդում էր տեղատարափ անձրևը:
” Է՜, դա քո գրած չի,- գոռաց տղաներից մեկը:
” Իմ գրածն է,- ասաց Մարգոն:- Ես եմ գրել:
” Ուիլիա՛մ,- սաստեց ուսուցչուհին:
Բայց դա երեկ էր: Իսկ հիմա անձրևը նոսրանում էր, և երեխաները խմբվել էին մեծ լուսամուտների դիմաց ու սեղմվել էին հաստ ապակիներին:
” Ուսուցչուհին ու՞ր է:
” Հիմա կգա:
” Դե թող շուտ գա, թե չէ ամեն ինչ բաց կթողնի:
Անհամբերությունից վառվելով՝ երեխաները գնդակի պես ցատկոտում ու հոլի պես պտտվում էին տեղում: Միայն Մարգոն էր քաշվել մի կողմ: Նա շատ փխրուն աղջիկ էր, ու թվում էր, թե վաղուց, շատ վաղուց մոլորվել էր անձրևի մեջ, ու անձրևը սրբել էր նրա աչքերի կապույտը, շուրթերի կարմիրն ու մազերի ցորնագույնը: Նա ասես հին ու փոշոտ ալբոմից պոկած խամրած լուսանկար լիներ, և այն հազվադեպ պահերին, երբ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում: Ու հիմա, միայնակ կանգնած, Մարգոն անձրևոտ ապակու միջից նայում էր դրսի թաց, աղմկոտ աշխարհին:
” Դու՞ ինչ ես նայում,- ասաց Ուիլիամը:
Մարգոն լուռ էր:
” Քեզ հե՛տ եմ խոսում:
Տղան հրեց նրան: Բայց Մարգոն չշարժվեց, ուղղակի մի քիչ ցնցվեց ու վերջ: Մյուսներն իրենց հեռու էին պահում նրանից ու նույնիսկ չէին էլ նայում վրան: Մարգոն գիտեր, որ երեխաները խուսափում են իրենից: Պատճառն այն էր, որ ինքը չէր ուզում այդ ստորգետնյա քաղաքի խուլ թունելներում խաղալ մյուսների հետ: Եթե ինչ-որ մեկը խփում էր նրան ու փախչում, ինքն ուղղակի կանգնած էր մնում, աչքերն արագ-արագ թարթելով նայում էր հետևից ու չէր հետապնդում: Երբ ամբողջ դասարանն ուրախ երգեր էր երգում երջանկության, կյանքի ու խաղերի մասին, ինքն հազիվ էր շարժում շուրթերը: Եվ միայն այն ժամանակ, երբ երգերն արևի ու ամառվա մասին էին, Մարգոն կամացուկ երգում էր մյուսների հետ՝ հայացքը թաց լուսամուտներին հառած: Իսկ իր ամենամեծ հանցագործությունն, իհարկե, այն էր, որ ինքն ընդամենը հինգ տարի առաջ էր եկել այդտեղ ու հիշում էր արևը, հիշում էր՝ ինչպես էր այն փայլում Օհայոյի կապույտ երկնքում, երբ ինքը չորս տարեկան էր: Իսկ մյուսներն ամբողջ կյանքում ապրել էին Վեներայի վրա ու ընդամենը երկու տարեկան էին եղել, երբ վերջին անգամ երևացել էր արևը, և վաղուց արդեն մոռացել էին, թե ինչպիսին է այն, ինչ գույն ունի ու ինչքան տաք է:
Իսկ Մարգոն չէր մոռացել:
” Ոնց որ մե՜ծ մետաղադրամ լինի,- մի անգամ ասաց նա ու աչքերը կկոցեց:
” Սուտ ես ասում,- գոռացին երեխաները:
” Ու օջախի կրակի պես տաք է,- ասաց նա:
” Պոչով սուտ, դու ոչ մի բան էլ չես հիշում,- գոռացին մյուսները:
Բայց Մարգոն հիշում էր: Եվ հիմա, մյուսներից առանձին կանգնած, նա լուռ նայում էր թրջված լուսամուտից դուրս: Իսկ մի անգամ՝ մի ամիս առաջ, երբ երեխաներին տարել էին լողանալու, նա հրաժարվել էր մտնել ցնցուղի տակ, ու գլուխն առած ձեռքերի մեջ, ականջները պինդ սեղմած՝ ճչում էր՝ թող ջուրը չլցվի՜ գլխիս: Ու դրանից հետո կամաց-կամաց սկսել էր հասկանալ, որ ինքը տարբեր է մյուսներից, ու մյուսներն էլ էին զգում նույն բանն ու իրենց հեռու էին պահում: Ասում էին, որ հաջորդ տարի հայրն ու մայրը Մարգոյին հետ են տանելու Երկիր, ու չնայած դա հազարավոր դոլարների կորուստ էր լինելու նրա ընտանիքի համար, պարզ էր, որ դա կյանքի պես կարևոր հարց է: Եվ այդ բոլոր մեծ ու փոքր պատճառներով էլ երեխաներն ատում էին նրան: Նրանք ատում էին նրա գունատ դեմքը, ասես ինչ-որ բանի սպասող լռությունը, նիհարիկ մարմինն ու այն, որ նա գուցե վերադառնալու է Երկիր:
” Գնա՛ այստեղից,- տղան կրկին հրեց նրան:- Ինչի՞ ես սպասում:
Աղջիկն առաջին անգամ շրջվեց ու նայեց Ուիլիամին: Ու աչքերում երևաց, թե ինքն ինչի է սպասում:
” Դու ի՞նչ գործ ունես այստեղ,- ջղայնացած ասաց տղան,- իզուր էլ սպասում ես, մեկ է՝ ոչ մի բան էլ չես տեսնելու:
Մարգոն անձայն շարժեց շուրթերը:
” Ոչ մի բա՛ն, ասում եմ,- գոռաց տղան,- քեզ խաբել ենք, ուղղակի ձեռ էինք առնում:- Նա շրջվեց մյուս երեխաների կողմ:- Այսօր ոչ մի բան էլ չի լինելու, չէ՞:
Բոլորը մի պահ զարմացած նայեցին նրան, ապա հասկացան ու սկսեցին ծիծաղելով գլուխները թափ տալ.
” Չէ՜, ոչի՜նչ, ոչ մի բա՜ն:
” Բայց ախր…- շշնջաց Մարգոն՝ անզոր հայացքն ուղղելով մեկից մյուսի վրա:- Ախր այսօր հենց այդ օրն է, գիտնականներն են ասել, իրենք պիտի իմանան, չէ՞, ախր արևը…
” Խաբել ենք, խաբե՜լ,- ասաց տղան ու հանկարծ կոպիտ բռնեց աղջկա ձեռքը:- Երեխեք, եկեք Մարգոյին փակենք խորդանոցում, քանի դեռ ուսուցչուհին չի եկել:
” Չէ,- ասաց Մարգոն՝ ընկրկելով:
Նրանք հարձակվեցին աղջկա վրա, բռեցին ու սկսեցին քաշքշել ու հրել: Մարգոն դիմադրում էր, հետո աղաչում էր, հետո լաց էր լինում, բայց նրան քարշ տվեցին հետ՝ թունել, ու հետ՝ դեպի ամենահեռու սենյակը, ու հետո խորդանոց, ու հետո շրխկացրեցին ու կողպեցին դուռը: Ապա, խորդանոցի դիմաց կանգնած, նայում էին, թե ինչպես է դուռը ցնցվում. Մարգոն բռունցքներով հարվածում էր դռանն ու ամբողջ մարմնով վրան էր նետվում: Լսվում էին աղջկա խուլ ճիչերը: Իսկ հետո նրանք ժպտալով շրջվեցին ու վերադարձան լուսամուտների մոտ՝ ճիշտ այն ժամանակ, երբ եկավ ուսուցչուհին:
” Պատրա՞ստ եք, երեխաներ.- ուսուցչուհին նայեց ժամացույցին:
” Այո՜,- պատասխանեցին բոլորը:
” Բոլո՞րդ եք այստեղ:
” Այո՜:
Անձրևը թուլանում էր: Երեխաները հավաքվեցին հսկայական դռան դիմաց:
Անձրևը կտրվեց:
Ասես ձնահյուսների, փոթորիկների, մրրիկների ու ժայթքող հրաբուխների մասին պատմող ֆիլմի կեսից ինչ-որ բան եղավ ձայնի հետ, բոլոր բարձրախոսները փչացան, ու աղմուկը նախ խլացավ, ապա լրիվ մարեց, լռեցին պայթյուններն ու դղրդոցներն ու որոտը, ու հետո ինչ-որ մեկը դուրս քաշեց ժապավենն ու փոխարենը դրեց արևադարձային մի գեղեցիկ պատկեր, որ ոչ շարժվում էր, ոչ էլ՝ ցնցվում: Աշխարհը շունչը պահեց: Լռությունն այնքան ամենակուլ, այնքան անհավատալի էր, որ թվում էր՝ ականջներդ խցանված են, կամ լրիվ կորցրել ես լսողությունդ: Երեխաները ձեռքերը տարան ականջներին: Նրանք հեռացան իրարից ու մնացին առանձին-առանձին կանգնած: Ապա դուռը սահեց պատի մեջ, ու հանդարտ, ասես ինչ-որ բանի սպասող աշխարհի բույրը լցվեց ներս:
Եվ դուրս եկավ արևը:
Արևը վառվում էր բրոնզագույն կրակով ու շատ մեծ էր: Իսկ շուրջբոլորը շողում էր պայծառ, կապույտ երկինքը: Իսկ հետո ջունգլիներն էլ ասես բոցավառվեցին արևի լույսից, և երեխաներն ուշքի եկան ու ճիչ-աղմուկով վազեցին դուրս՝ դեպի ամառվա գիրկը:
” Շատ հեռու չգնա՜ք,- նրանց հետևից ձայն տվեց ուսուցչուհին:- Հիշում եք, չէ՞, ընդամենը երկու ժամ ունեք: Թե չէ չեք հասցնի ծածկի տակ մտնել:
Բայց նրանք արդեն վազվզում էին դրսում, դեմքերը պարզում էին երկնքին ու զգում էին, թե ինչպես է արևը տաք արդուկի նման շոյում իրենց այտերը. հանում էին բաճկոններն, ու արևը այրում էր նրանց թևերը:
” Սա մեր բոլոր արևային լամպերից ավելի լավն է, չէ՞:
” Հազար անգամ ավելի լա՜վը:
Նրանք դադարեցին վազել ու կանգնեցին ջունգլիի մեջ, որ ծածկում էր ամբողջ Վեներան ու անդադար աճում էր՝ բուռն ու փարթամ, աճում էր՝ ասես աչքիդ առաջ: Այն ասես ութոտնուկների վտառ լիներ, ու ծառերի հաստ ճյուղերը մսոտ շոշափուկների նման ձգվում էին դեպի երկինք, ալիք-ալիք ճոճվում էին ու ակնթարթորեն ծաղկում՝ որսալով այդ կարճ գարունը: Ծառերը ռետինի ու մոխրի գույնի էին, որովհետև երկար տարիներ արև չէին տեսել: Դրանք քարերի գույնի էին, սպիտակ պանրի ու թանաքի գույնի, դրանք լուսնի գույնի էին:
Երեխաները ծիծաղելով փռվում էին ջունգլիի ներքնակի վրա ու լսում էին, թե ինչպես է այն իրենց տակ շնչում, շշնջում ու ճկվում՝ այնքա՜ն փափուկ ու այնքա՜ն կենդանի: Նրանք վազվզում էին ծառերի տակ, սահում էին ու ընկնում, հրում էին իրար, պահմտոցի ու բռնոցի էին խաղում, բայց ամենից շատ նրանք աչքերը կկոցած նայում էին արևին՝ արցունքոտվելու չափ երկար, ու ձեռքերը պարզում էին դեպի երկնքի ոսկեգույն փայլն ու ապշեցուցիչ կապույտը, ու ներշնչում էին թարմությունն ու անվերջ լսում ու լսում էին լռությունը, որ հանդարտ ծովի նման պարուրում էր նրանց՝ անվրդով ու անշարժ: Նրանք նայում էին ամեն ինչի ու վայելում էին ամեն ինչ: Ու հետո կրկին ստորգետնյա բներից փախած գազանիկների նման սկսում էին վազվզել, աղմկել ու խաղալ: Մի ամբողջ ժամ նրանք վազում էին ու չէին հոգնում:
Իսկ հետո…
Աղջիկներից մեկը շնչակտուր կանգ առավ ու ճչաց:
Բոլորը լռեցին:

Աղջիկը կանգնել էր բաց երկնքի տակ ու առաջ էր պարզել ափը:
” Նայեք,- ասաց նա ու ցնցվեց.- Նայեք:
Նրանք դանդաղ մոտեցան աղջկան: Բաց ափի վրա՝ ամենամեջտեղում, անձրևի մեծ, կլոր կաթիլ էր: Աղջիկը նայեց կաթիլին ու սկսեց կամացուկ լացել: Երեխաները լուռ շրջվեցին դեպի երկինք:
” Վա՜յ…
Հատուկենտ սառը կաթիլներն ընկան նրանց քթերի, այտերի ու շուրթերի վրա: Թանձրացող մառախուղի հետևում խամրում էր արևը: Սառը քամի բարձրացավ: Նրանք շրջվեցին ու սկսեցին քայլել դեպի իրենց ստորգետնյա տունը՝ անժպիտ ու անշշուկ:
Դղրդաց որոտը, ու վախեցած երեխաները փոթորկի բերանն ընկած տերևների նման իրար հերթ չտալով սլացան դեպի դուռը: Կայծակը փայլեց տասը մղոն հեռվում, հետո՝ հինգ մղոն, հետո՝ մեկ, հետո՝ կես: Երկինքը մի ակնթարթում խավարեց, ասես կեսգիշեր իջավ:
Նրանք մի պահ կանգնած մնացին ստորգետնյա քաղաքի շեմին՝ մինչև ջրի շիթերը սկսեցին հեղեղի նման թափվել ներքև: Հետո փակեցին դուռն ու լուռ կանգնած լսում էին, թե ինչպես է դրսում խլացուցիչ աղմուկով հորդում անձրևը՝ ամենուր ու անվերջ:
” Ու հիմա էլի յոթ տարի՞:
” Հա, յոթ:
Հետո երեխաներից մեկը թույլ ճչաց.
” Մարգո՜ն:
” Ի՞նչ:
” Ինքը ախր դեռ խորդանոցում է, ախր դուռը կողպել էինք…
” Մարգո՜ն…
Նրանք մնացին տեղում սառած, ասես ինչ-որ մեկը նրանց մեխել էր հատակին: Նայեցին իրար ու փախցրեցին աչքերը: Ապա հայացքներն ուղղեցին դուրս. լուսամուտից այն կողմ հոսում ու հոսում էր անձրևը՝ անվերջ ու անսպառ: Ոչ ոք չէր համարձակվում նայել մյուսներին: Բոլորի դեմքերը մռայլ էին ու գունատ: Գլուխները կախ՝ նրանք նայում էին իրենց ձեռքերին ու ոտքերին:
” Մարգոն…
Վերջապես աղջիկներից մեկն ասաց.
” Դե՞:
Ոչ ոք չշարժվեց:
” Գնացինք,- շշնջաց աղջիկը:
Սառը անձրևի աղմուկի տակ երեխաները դանդաղ ուղղվեցին դեպի սրահի խորքը: Փոթորկի ու որոտների դղրդոցի տակ միջանցքով թեքվեցին դեպի այն հեռավոր սենյակը: Կայծակի կապույտ, ահարկու փայլը լուսավորում էր նրանց դեմքերը: Նրանք կամաց մոտեցան խորդանոցին ու կանգնեցին դռան դիմաց:
Դռան հետևում միայն լռություն էր:
Դանդաղ, շատ դանդաղ նրանք բացեցին դուռն ու դուրս թողեցին Մարգոյին:

Հայոց լեզու

21.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակ.նթարթ, անընդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակ.նհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

22.Կետերի փոխարեն դհ, դ, կամ թ գրի՛ր:

Ընդացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընդանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

Հայոց լեզու

17.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր: Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել,երթվել-երդվել, փարթամ:

18.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ, հարձակում, մրձույթ-մրցույթ: Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման-օձանման, ատաղծագործ:

19.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել, կխտար, խրոխտ, ոխկույզ-ողկույզ, տախտակ, նախկին: Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ-վխտալ, եղբայր, սանդուղք:

Հայոց լեզու

1.Եթե լինեի խաղաղության դեսպան վերնագրով գրիր ասելիքդ։

Եթե լինեի խաղաղության դեսպանեթե ես լինեի խաղաղության դեսպան, ապա ես այնպես կանեի, որ միշտ բոլոր երկրները խաղաղ լինեին, օրինակ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանը ու Ուկրաինան, Հարավային Կորեան ու Հյուսիսային Կորեան և այլն:

2.Գրիր՝ այս բառերի հոմանիշները: լուրթ-կապույտ,երկչոտ-վախկոտ,խոհեմ-խելացի,սարսուռ-դող,խրթին-բարդ,լռակյաց-լուռ ու մունջ,ծածուկ-թաքուն,գաղտնի:

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներթողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով, և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։