նախադասություններ ուղղակի խոսքով

— Այս տարի ամառանոց չեմ գնալու, որովհետև գործեր ունեմ։

— Այս տարի ամառանոց չեմ գնալու, գործեր ունեմ, — ասաց գործընկերներից մեկը։

— Այս տարի ամառանոց չեմ գնալու, ասաց գործընկերներից մեկը, — գործեր ունեմ։

— Այսօր դրսում հրաշալի եղանակ է, կարելի է գնալ էքսկուրսիայի։

— Այսօր դրսում հրաշալի եղանակ է, — ասաց ուսուցչուհին երեխաներին, — կարելի է գնալ էքսկուրսիայի։

— Այսօր դրսում հրաշալի եղանակ է, կարելի է գնալ էքսկուրսիա, — ասաց ուսուցչուհին երեխաներին։

— Այս տարվա ձմեռը ուշացավ, աշունը երկար տևեց։

— Այս տարվա ձմեռը ուշացավ, աշունը երկար տևեց — ինքն իրեն խոսեց պապը։

— Այս տարվա ձմեռը ուշացավ, — ինքն իրեն խոսեց պապը, — աշունը երկար տևեց:

Գրականություն

Սովորել անգիր

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Հայոց լեզու

1.Սովորի՜ր բառերը և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։

Առէջ-ծաղկի փոշին արտադրող գեներատիվ արական օրգան։

առընթեր- Մոտը՝ կողքին եղող, մերձակա:

առինքնել-Դեպի իիեն ձգել, գրավել, հրապուրել:

առհավատչյա-Գրավական, երաշխիք:

առնական-Տղամարդկային հատկանիշներով օժտված:

առնչվել-Դիպչել, դիպչելով շոշափել:

առոք-փառոք-Մեծ փառքով՝ շուքով, փառավորապես:

առևանգել-Աղջիկ կին՝ փախցնել՝ հափշտակել:

առույգ- Ուժը տեղը, ուժեղ:

առօրեական-Առօրյա, ամեն օր տեղի ունեցող:

ասացվածք-Ասացված:

2.Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ՝
Ամեն ինչ արվեստ է: Բեն
1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»:
2. «Ամեն ինչ արվեստ է», – ասել է Բենը:
3. «Ամեն ինչ, – ասել է Բենը, – արվեստ է»:

Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով: Ֆրանց Կաֆկա
1. Ֆրանց Կաֆկան ասել է․ Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ՝ համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:
2. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ՝ համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով», – ասել է Ֆրանց Կաֆկան:
3. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, – ասել է Ֆրանց Կաֆկան, – որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ՝ համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»:

Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա
1․ Ֆրանց Կաֆկան ասել է․ Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում:
2. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում», – ասել է Ֆրանց Կաֆկան:
3. «Իսկական հակառակորդն, – ասել է Ֆրանց Կաֆկան, – անսահման արիություն է ներշնչում»:

Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը: Բեն
1․ Բենը ասել է․ Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը:
2. «Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը», – ասել է Բենը:
3. «Տվեք ինձ հենման կետ, – ասել է Բենը, – և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը»:

3.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը: —Հասել է նաև իմ գործելու ժամանակը,-ասաց ծերունին վճռական տեսքով։
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից: —Ի՛նչ է կրակը,-նա զարմացավ,-ես չեմ վախենում կրակից։
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին: —Բացատրեք, թե ի՛նչ է պատահել մեր ջրին,-խնդրեց նա։
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք: —Ես գործ չունեմ ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք,-ասաց խոհարարը։
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել: —Քեզ նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել,-ասում էր նա բարկացած ընկերոջը հանգստացնելու համար։

4.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` եղբայրս, երեկ մեր տանն էր:

Տանտիրուհուց` Աննայից, հեռագիր էր ստացել:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` իր ձիու երևալուն:


Մայրը որդուց` Արեգից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:


Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:


Հրազդանը` Արաքսի ձախ վտակը, Երևանով է անցնում:

5..Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց թե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

6.Նայի՛ր օրինակին և որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:


Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Նավի սուր քթամասը՝ իբրև հսկա թուր, ճեղքում էր ջուրը։

Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
Իբրև ապահով թաքստոց՝ այդ տակառը կատվին շատ էր փրկել։

Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
Անտառը՝ որպես մութ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Ամպերը՝ իբրև սպիտակ բրդի եթերային ծվեններ, սահում էին մեր գլխի վրայով:

Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:
Ժայռերը՝ իբրև տարօրինակ արձաններ, կանգնել էին քամուն հանդիման:

Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
Քամին՝ որպես այդ վայրերի միակ տիրակալ, շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

7.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը` իբրև ճանապարհորդող, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը` իբրև անմարդաբնակ վայր, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը` իբրև սովի նշան, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` իբրև նորությունն:
Պահակը` իբրև պաշտշան, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին` իբրև անմեղ:
Հարցերին պատասխանող պարոնը` իբրև մի հայտնի անձ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

8.Կետադրի՛ր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
 Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

9.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր մեղադրյալի, գողությունը:
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են կյանքը:
Լավան մոտենում էր գյուղին:
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում աղջկան:
Լեռները դղրդում էին երկրաշարժից:
ժայռի գագաթը միայն ուղղաթիռով կարելի է բարձրանալ:

Հայոց լեզու

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: -Ես կարող եմ խմել ամբողջ Սևանի ջուրը,-ասաց մի մարդ:
Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: -Նա թող իր խոսքը գործով ապացուցի, -ծաղրելով ասում էին ընկերները:
Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

Մարդն ասում է.

-Ես անպայման կխմեմ, եթե ընկերներս Սևանից հանեն գետերի բերած ջուրը:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են: -Իմ ձին գողացել են-, ասաց մի մարդ իշխանի մոտ բողոքելով:
  
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չէին գողանա: -Եթե չքնեիր, քո ձին չէին գողանա,-ասում է իշխանը,- բարկանալով նրա վրա:
 
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

Խելոք մարդն ասում է.

– Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, ես արթուն կմնայի:

Հայոց լեզու

318. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . 
«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով-Աղեղալարի հաղորդած ուժով շարժվում է նետը, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է Պլատոն: <<Պլատոնը ասել է, որ իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է>>
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները Ջոն Լոկ: <<Ջոն Լոկը ասել է որ բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները>>

Հայոց լեզու

317. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»: Վեպի հերոսը ասաց, որ նա զգում էր, թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»: Դատական արձանագրությունների մեջ նավապետը մեղավոր է ճանաչվել, քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տվել:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»: Գրքում գրված է, եթե մարմնի լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում, ինքնըստինքյան անտեսանելի է:

Արևմտահայերեն

Համո Սահյան

Ազգի ինքնությունը, լինելիությունը պայմանավորված են լեզվով. դրանով է նա առանձնանում այլ ազգերից: Լեզուն մեր հայրենիքն է, և կարիք ունի ամենօրյա հոգածության: Ուստի մեզնից պահանջվում է պահպանել մեր լեզուն, խոսել մա­քուր հայերենով և այն փոխանցել սերունդ­ներին. «Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն ոչ միայն պետք է սիրել աչքի լույսի պես, այլև այն իմանալ անսխալ, խորապես: Ամեն մի սերունդ իր ժողովրդի լեզուն` որպես գործիք, որպես զենք, հղկում է, կատարե­լագործում և հարստացնելով փոխանցում հաջորդ սերնդին: Այդպես ա­նենք և մենք. սիրենք, կատարելագործենք և հարստաց­նենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն» (Ստ. Զոր­յան):

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Այս առակը պատմում է նրա մասին, որ պետք չէ հավատալ այն մարդուն, որին դու լիարժեք չես ճանաչում և չգիտես նրան:

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։

Այս առակը պատմում է, որ եթե դու ինչ-որ մի բան կանես ուրիշի նկատմամբ հետ կստանաս այդ:


Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Այս առակը պատմում է նրա մասին, ոնց առաջին առակը պետք չէ հավատալ այն մարդուն ում չես ճանաչում և կա հնարավորություն, որ նա կարող է քեզ խաբել:


Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Այս առակը պատմում է նրա մասին, որ ոչ մի բան չանելով ոչինչ չես ստանա:

Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Այս առակը պատմում է նրա մասին, որ մի բան ուզելուց առաջ պետք է մտածես և ագահ չլինես:


Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Այս առակը պատմում է նրա մասին, որ հենց գործը հասնում է կատարելուն բոլորը ալարում են կատարեն:

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Այս առակը պատմում է նրա մասին, որ ամենաթանկ բանը այս աշխարհի դա գիտելիքն է, որը չես կարող կորցնել կամ չեն կարող գողանալ:

Հայոց լեզու

Ծանոթություն․ Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամ ինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումով վերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթական պատասխանում է ո՞վովքե՞ր, ինչ, ինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:

Ենթական արտահայտվում է`

Գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն։

Օրինակ՝ Վրնջում էին ձիերը մետաղաձայն և երկարածոր (Ակսել Բակունց)։
Օդը մաքուր է, արցունքի պես ջինջ:
Ընկերները սպասում էին նրա վերադարձին:

Այն բոլոր դերանուններով, որոնք մատնացույց են անում անձ կամ իր։

Օրինակ՝ Ե՛վ դժբախտ է նա, և՛ մեռած, ով երգ չի հասկանում, չի սիրում (Ավետիք Իսահակյան)։
Բոլորը հավաքվել էին եկեղեցու բակում

 Ածականով, այսինքն` ածականը պետք է պարտադիր հոդ ստանա և գործածվի գոյականաբար.

Օրինակ՝  Գեղեցիկը միշտ գնահատվում է: 
Դժբախտը վերջ տվեց կյանքին:

 Թվականով`

Օրինակ՝ Ներկաներից հինգը պատասխանեցին  անմիջապես, իսկ երկուսը  մի փոքր ուշ։
Քսանը տասի կրկնապատիկն է:

Բայի անդեմ ձևերով` անորոշ, ենթակայական և հարակատար դերբայներով.

ա) անորոշ դերբայով

օրինակ՝ Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր այդ ծանր պահին։

բ)  ենթակայական դերբայով

օրինակ՝ Պտուղդ քաղող չկա, մասրենի՛, սարի՛ մասրենի (Համո Սահյան)։

գ)  հարակատար դերբայով

օրինակ՝ Քնածը այդպես էլ չիմացավ մեր դուրս գնալը։

  • Բառակապակցությամբ`

Օրինակ՝ Սերը քանդելը եկեղեցի քանդելուց վատ է (ժող.):

Նախադասությունը կարող է ունենալ նաև բազմակի ենթականեր։ Օրինակ՝ Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս։
Երգը, պարը, ուրախությունը նրանից անպակաս էին

Առաջադրանքներ:

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով (ենթականերով): 

Օրինակ`
….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) Շունը հանկարծ հայտնվեց:
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը) Որեմն երազանքը կատարվե՞ց:
Այստեղից չի լսվի: (ի՞նչը) Այստեղից քո ձայնը չի լսվի:
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) Լեռնագնացը հևասպառ սարն էր բարձրանում:

2. Կազմել նախադասություններ, որոնցում ենթակաները արտահայտված լինեն գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Հայոց լեզու

1.Փորձի՜ր շարունակել հետևյալ միտքը՝ շարադրությամբ․

Ցանկություններս շատ են․․․

Ամեն մարդ ունի ցանկություններ, օրինակ՝ մի մարդ երազում է հարուստ լինել, մյուսը երազում է, որ աշխարհը լինի խաղաղ և հանգիստ և այլն: Իսկ ես ունեմ բազում ցանկություններ, որոնք շատ բարդ են կատարելը և դա շատ բնական է, որովհետև ցանկություններին հասնելը հեշտ գործ չէ: Իմ ցանկություններից են օրինակ՝ դառնալ աշխարհի չեմպիոն, լինել շատ հարուստ մարդ, բարձրացնել իմ միջազգային վարկանիշը մինչև 2900, ունենալ սեփական 10 հարկանի տուն լողավազաններով և այլն:

Փետրվար ամսվա ամփոփում

1.Կազմիր երկուական նախադասություն,որտեղ կան կապեր և ընդգծիր։

Նրանք խոսում էին դասի մասին, Նրանք շփվում էին միմյանց հետ:

2.Թվի՜ր ստորադասական և համադասական շաղկապներ։

ստորադասական-որ, եթե, որպեսզի, համադասական- և, ու:

3.Մակբայի բնութագիրը․գրի՜ր տեսակները։

Մակբայը ցույց է տալիս հատկանիշ ցույց տվող հատկանիշ:.

4. Կետադրի՛ր նախադասությունները:

Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ։

Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ։

Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող, անփոխարինելի օպերատոր։

Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր, կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ։

Իբրև սուրացող շնաձկանին կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց։

Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից։

5.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
Բացի աղջկանից, բոլորը ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել։

Սիրահարված եմ ձեր երկրին։

Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից։

Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին։

Ի՞նչ է նշանակում դավաճանել ընկերությանը։

Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին։

Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց։

Քույրս երրորդ դասարանում է սովորում։

Ձեռքին բաժակն էր, երբ մտավ։

Շատ լավ է տիրապետում անգլերենին։

Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ հարիր եղանակով։

Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում։