մայրենի

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

Անգամ, երբ, սուրբ,ավելորդ:

_____________________

_____________________

_____________________

  • Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Շրջակայք                                            շրջ+ա+կայք,

Քմահաճույք                                       քմ+ա+հաճույք

Քաղհան                                              քաղ+հան

Ակնթարթ                                            ակն+թարթ

  • Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         սանդուղ   

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել               գոռալ

դ/ դաշտ                  հարթավայր

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր +

դ/տանձ – պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին+

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական  –       

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

Քաղհան                                                  քաղհանել                         

Անձրև                                                       անձրևել

 Միտք                                                       մտածել

Ձայն                                                          ձայնել

  1. Որ՞ն է տրված  նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

Ջելսոմինոն

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>: Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: _________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

  • Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

  • Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

Ջելսմինոն լավ բարի տղա էր: Նա ուզում էր տանձեր քաղել ծառից:

  • Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը+

դ / սանդուղք բերելը

  • Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  

Թե նա գնա և գոռա <<եյ տանձեր թափվեք >>_______________________________________________________________________

_______________________________________________________________________

  • Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Որովհետև նա կախարդում էր իր համար տանձեր էր ուզում տանի տուն և ուտի կամ տեղում ուտի, իսկ ովքեր ասում էին Ջելսոմինոն չար վհուկ է նրանք սխալվում են:________________________________________________________________________

________________________________________________________________________

  • Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

Որպեսզի նրանք կռիվ անեն:_______________________________________________________________________

_______________________________________________________________________

մայրենի

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ, անգամ, երբեք, դարձավ:

—————————————————
—————————————————

—————————————————

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով +
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ-լավ                 

Սովորական-ոչ սովորական                   ——————————

Պարզ-բարդ
————————————————                  ——————————

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր+

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————               

բ/ հարցերին     —————————————             

գ/ դարակները  —————————————            

դ/ խրճիթ          +                 

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական: Գոյական – Մորուք, գուլպա, ածական-սովորական, վատ:

մայրենի

Դուրսգրելածականները ևգոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից:(3գոյական, 1 ածական) Գոյական -Հրամանատար, վտանգ, ընկեր: Ածական- սիրելի,

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց:(3գոյական, 2ածական) Ածականներ- փոքրիկ, ուրիշ: Գոյական- Անահիտ, վտանգ, շշուկով:

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. Այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում:(2գոյական, 2ածական) Ածականներ – հորդառատ, հաճելի: Գոյականներ-անձրև,հիշողություն:

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ:(3գոյական, 2 ածական) Ածական-կրտսեր, ջերմ: Գոյականներ-Մարգարիտ, քույր, սեր:

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը:(4գոյական, 3 ածական) Ածական-հարսանեկան, գունավոր, գեղեցիկ: Գոյականներ-տոն, ծաղիկ, զույգ, զարդ:

Բառերըհոգնակիդարձնել:

Մարդ-մարդիկ, դաս-դասեր,  սյուն-սյուներ, ձուկ –ձկներ, մատ-մատեր, ձեռ-ձեռքեր,  ոտ-ոտքեր, հարս-հասրսներ, գրատուն-գրատներ,  ձեռագիր-ձեռագրեր,  պատմագիր-պատմագիրներ, հեռախոս-հեռախոսներ, մարդասպան-մարդասպաններ, տղա-տղաներ, աստղ-աստղեր,  գնդակ-գնդակներ, գլուխ-գլուխներ:

3. Առանձնացրեքանձնանիշևիրանիշգոյականները

Ռուսներ, քաղաք, մայրիկ, Հայսաստան, դասընկեր, դասացուցակ, ավտոմեքենա, ինքնաթիռ, օդաչու, լավություն: Ռուսներ, մայրիկ, դասընկեր, դասացուցակ, օդաչու:

6. Հետևյալածականներըեթեհնարավորէդրեքհամեմատությաներեքաստիճաններով-Մաքուր, կաղ, հին, կարմիր, դաժան, կարճ:Հին ավելի հին, ամենահին, կարմիրդաժան, ավելի դաժան, ամենադաժան, կարճ, ավելի կարճ, ամենակարճ:

մայրենի

Առաջադրանքներ՝

1. Տեքստիցդուրսգրեքմեկբարդբառ և առանձնացրեքդրաարմատները: Հետաքրքրասեր-հետաքրքիր, սեր:

2. տեքստիցդուրսգրեքերկուվերջածանցավորբառ և այդածանցներովնորբառերկազմեք: Սպանության-տիրության, օգնությամբ-ձիավարությամբ:

3. տեքստի 5-րդ նախադասությունըհամառոտագրեք:Սիմբան գնում է անտառից:

4. Օգտվելովտեքստիցգրեք, թ եինչպիսինէրՍիմբան և ինչպիսինէիննրաընկերները:Սիմբան բարի էր խիզախ ընկերները հավատարիմ էին:

մայրենի

Գ

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  • Գրել, թե կանաչով նշված բառերից  յուարքանչյուրն ի՞նչ հոլովով է դրված:
  • թագավորից-բացառական,
  • ձիավորները-հայցական,
  • զուռնով-գործիական,
  • թմբուկով-գործիական,
  • երգով-գործիական,
  • երկրից-բացառական,
  • պալատին-տրական,
  • ոչխարի-սեռական ,
  • թագավորը-հայցական,
  • դաշտում-ներգոյական,
  •  թագավորի-սեռական,
  • հանդեսը-հայցական:
  • Տեքստի անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել: Չկա
  • Կարմիրով նշված դարձվածքները բացատրել։
  • Խելքը թռցնել-խելքը թռչել, խելագարվել, տարվել, գրավվել, կախարդվել,
  • Գլխիդ ճարը տես- Իր կարիքները հոգալ: Փրկության միջոց՝ հնարք գտնել:
  • Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:Աղվեսը խորամանկ էր, բարի, թագավորը անհայտ, հանգիստ, տեղը նստած,Շահ մարը չար էր,  ջաղացպանը բարի էր, հանգիստ, հոգնած, աղքատ:
  • Ըստ ձեզ՝ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից: Պատասխանը հիմնավորեք:Ոչ,  որովհետև Շահ Մարը չար էր և չէր թողնի:

մայրենի

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:

Մոտենալով կարկաչուն գետակինտղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր: Ծառին – Տրական, Հայրենիքից-Բացառական, մարդը-հայցական, քաղաքից-բացառական, բլրի- սեռական, գետակին-տրական, փայտով-ներգոյական, ոտքը-հայցական, ջրի – սեռականում, երկնքի-սեռականում, արևի – սեռականում,շողերը-հայցականում, օր-ուղղականով:

2. Հոլովեք հետևյալ բառերը՝ քար, քաղաք, սահնակ, մայր, աշուն, գլուխ, բնություն:

Քար-ուղղականով, քարի-սեռական, քարով-ներգոյական, քարը-հայցականում, քարին-տրական, քարից-բացառական, քարով-գործիականումով,քարի մեջ-ներգոյական:

Քաղաք-ուղղականով, քաղաքով, գործիականումով, քաղաքի-սեռական, քաղաքին-տրական,քարով-գործիականումով, քաղաքը-հայցականում,քաղաքից-բացառական, քաղաքի մեջ-ներգոյական:

Սահնակ-ուղղական, սահնակով-գործիականում, սահնակի մեջ – ներգոյական, սահնակից-բացառական, սահնակը-հայցականում, սահնակին-տրական:

Մայր-ուղղական, մայրով-գործիականում, մայրից-բացառական, մայրին-տրական, մայրի մեջ-ներգոյական, մայրը-հայցականում,  մայրի-սեռականում:

Աշուն-ուղղական, աշունով-գործիականումով, աշունի-սեռականում, աշունից-բացառական, աշունի մեջ-ներգոյական, աշունին-տրական, աշունը-հայցականում:

գլուխ-ուղղականով, գլուխից-բացառական, գլուխը-հայցական, գլուխին-տրական, գլուխով-գործիականումով, գլուխի մեջ – ներգոյական, աշունի-սեռական:

բնություն-ուղղականով,բնությունից-բացառական, բնությունին-տրական, բնությունի-սեռական, բնությունի մեջ-ներգոյական, բնությունով-գործիականումով:

3. Լրացրեք աղյուսակը

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վմայր ուղղականով
Ո՞ւմնրան ուղղականով
Ինչի՞ց ինձնից բավցառական
Ինչո՞վ մեքենայով գործիականումով
Ո՞ւմ մեջ ամանի մեջ ներգոյական
Ինչի՞ աթոռի սեռական
Ինչի՞ն համակարգչին տրական

Չախչախ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Առաջադրանքներ

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:ջաղացպան- ջաղացպանի, ջաղացպաններ,փոստալ- Մորթե հնամաշ գլխարկ,լինգ- Մեկ կամ երկու կողմից սրված ծայրով մետաղյա ձող, որով քանդում՝ փորում են կամ ծանրություններ բարձրացնելու համար օգտագործում որպես լծակ:բաղարջ- Չթթված խմորից

թխած,կոտ-  Փայտե աման,վեզիր- Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ բարձրաստիճան պալատական պաշտոնյա՝ խորհրդական:

  •  
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք: ալրոտ-ալյուր,ոտ,կիավեր-կիս,վեր,մոխրոտ-մոխիր,լավություն-լավ,ություն,թագավորի-թագ,ավոր,աղբանոց-աղբ,անոց:
  • Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք, մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:Վազ է տալիս-վազում է,պար է գալիս-պարում է:
  • Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:Չախ Չախ թագավորը նշանակում է:Ջրաղացի կրիճակին ամրացված ու ծայրով քարի վրա ընկած փայտե շերտիկ, որի ցնցումները:
  • Մուգ կարմիրով նշված նախադասության միջից դուրս գրեք կոչականն ու նրա լրացումը, ուշադրություն դարձրեք կետադրությանը և գրեք, թե ով ու ում  հետ է խոսում:Խոսում է պառավը կոչականը գողն է:
  • Հեքիաթի այս հատվածից դուրս գրեք ներգոյական հոլովով դրված 4 գոյական:Աղբանոցում,ջաղացում,շեմքում,ճեղքում:

մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։Գարուն,կրակ,փողոց,բոց,վարդ,շրթունք,սիրտ:

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։Լսում,սրտերը,բոլորը,վարդե:

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։ Դեղին, կանաչ ,կապույտ, նարնջագույն :

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

մայրենի

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց—
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Առաջադրանքներ․

1․Բանաստեղծությունից դուրս գրեք 7 գոյական։Գարուն,կրակ,փողոց,բոց,վարդ,շրթունք,սիրտ:

2․Բանաստեղծությունից դուրս գրեք գաղտնավանկ ունեցող 4 բառ։

3․ Բանաստեղծությունը մի քանի անգամ կարդացեք և գրեք՝ ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում, ի՞նչ եք զգում։ Դեղին, կանաչ ,կապույտ, նարնջագույն :

4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր, ձայնագրեք, տեղադրեք բլոգում։

մայրենի

Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է․ չե՞ս կարող մի լավ բան ասել․․․

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամ բողջ գիշերը չկարողացավ քնի։

Ե

Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը ղու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրել, բառարանի օգնությամբ բացատրել, սովորել Ա-Դ հատվածների բոլոր բառերի իմաստները: Անծանոթ բառ չկա:
  2. Գտնել տեքստում և բացատրել հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ դերվիշի շոր մտած, ածել, բարեմաղթել, սիրտը երկյուղ ընկնել, չնչին, ապրուստ, խուլ փողոց, ճամփա դնել, ընթրիքի շուրջ բոլորոծ: դերվիշի շոր մտած-դերվիշի շոր հագած,
  3. ածել-նվագել,
  4. բարեմաղթել-մի բարի բան ցանկանալ,
  5. սիրտը երկյուղ ընկնել-վախենալ,
  6. չնչին-ոչ կարևոր,
  7. ապրուստ-ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը,
  8. խուլ փողոց-անաղմուկ փողոց,
  9. ճամփա դնել-ճանհապարել,
  10. ընթրիքի շուրջ բոլորոծ-երբ ընտանիքով ընթրում են: