Արմատ, ածանց, հոդակապ

Դասարանային աշխատանք.

2.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր։

Ան-Անորակ, Անառակ, Անմարդկային:

Ապ-Ապագա, ապահով, ապառաժ:

Դժ-Դժգոհ, դժվար, դժբախտ:

Տ- Տհաճ, տկար, տգետ:

Չ-չունենալ, չկարողանալ, չկամ:

Ական-Տնական,Տեղական:

Ային-տնային, գազաօդային:

Որեն-մեղմորեն, քնքշորեն:

Ություն-Տիրություն, չարություն:

ուսումնական աշուն

Այս արձակուրդների ժամանակ ես արել եմ շախմատի դասեր, լրացուցիչ աշխատանքներ մայրիկիս և տատիկիս հետ, մաթեմատիկա, ռուսերեն: Լուծել եմ շախմատի խնդիրներ: Ուրբաթ օրը գնացել էի շախմատի պարապմունքի, մարզիչս ինձ տվեց նրա առաջին գիրքը՝ <<Միխայիլ Տալի գիրքը>> և ես սկսել եմ այն կարդալ: Կիրակի օրը ազատ էինք և որոշեցինք գնաց մեղրաձոր զբոսնելու: Այնտեղ քայլեցինք, խորոված արեցինք, նաև եկել էր իմ ընտանի կենդանին՝ Բեթին նա շուն է, պապիկիս հետ խաղացի շախմատ: Շաբաթ օրը գնացի տատիկիս տուն, տատիկիս հետ պարապեցինք մաթեմատիկա: Հարմար ժամանակ գնում էի մեր բակ՝ ընկերներիս հետ խաղալու: Ես լավ վայելեցի իմ արձակուրդները:

Չալանկը

3-րդ հատված

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝

  1. Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում

չհամբերեց-փ լսում ենք, բ գրում:

կըլնեն-կարդում ենք կլնեն որովհետև ը տառը սղվում է:

գցել-կարդում ենք քցել գրվում է գցել:

այդ-կարդում ենք այտ:

Կենդանի-կարդում ենք կենթանի:

Վերնագրիր 3-րդ հատվածը:

Ես կվերնագրեի (փոքր հորթուկի ծնունդը):

3. Ունե՞ս որևէ կենդանի։ Պատմի’ր կենդանուդ արկածների մասին, եթե այն շուն է, ապա փորձիր զուգահեռներ տանել Չալանկի հետ։

Նրա անունը Բեթի է, նա շուն է: Նա աղջիկ է, սիրում է հաչալ, ուրախանալ, մեզ հետ խաղալ: Նա անծանոթ մարդկանց չի սիրում և միշտ հաչում է նրանց վրա: Մեկ շաբաթ է, որ հորաքույրս կանչել է Հրանտ անունով մի վարժեցնող մարդու, և նա վարժեցնում է Բեթիին: Նա շագանակագույն է, մեկ տարեկան է, նա բրդոտ է, աչքերը շագանակագույն են: Նա փոքր է, բայց, երբ հաչում, է բոլորը վախում են: Մի անգամ մենք մեր հողամասում էինք, որի հարևանությամբ գտնվում է մի տպարան, որտեղ կան մեծ շներ: Շները հաչում էին, և դա Բեթիի դուրը չէր գալիս: Եվ նա այնպես հաչաց, որ բոլոր շները վախեցան:

4. Մեկնաբանի’ր` Շանն ախպոր պես պիտի սիրել…

Շներին պետք է ախպոր պես սիրել, որովհետև նրանք շատ հավատարիմ են: Նրանք էլ ունեն զգացմունքներ, ինչպես մարդիկ: Նրանք պետք է լինեն բոլոր մարդկանց ընկերները: Իսկ մարդիկ կան, որ չեն սիրում շներին:

(Շները մարդկանց ընկերներն են):

Չալանկը մաս 2

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

պոռալ-գոռալ:

  1. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:

Հակոբը ընդհատեց դասվարին:

Այս ֆիլմը տարօրինակ էր:

Ես զարթնում եմ առավոտյան ժամը 8:30:

  1. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:

Շունը շան թաթ չի կծի։

Շունը շան միս չի ուտի։

  1. Վերնագրիր հատվածը:

(Չալանկի արձագանքը):

Չալանկը մաս առաջին

Ստեփան Զորյան

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

Հատընդհատ- Ընդհատական, պարբերաբար ընդհատվող:

Տարակուսով-Կասկածել:

Հախուռն-Համարձակ, խիզախ:

Պատկառանքով-ամոթ:

քյոխվի-տանուտեր:

քաղցած-սոված:

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Գզիր-Տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա, տանուտերի կատարածու:

Հախուռ-համարձակ:

Պատկառանք-ամոթ

քյոխվի-տանուտեր

տարակուս-կասկածել

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։

4. Վերնագրիր առաջին հատվածը:

(Մեր Չալանկի մասին):

Մայրենի

Կատարի’ր 1-4-րդ առաջադրանքները։
1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:        
«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) համար:


2. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Ա. Մարմին, նյութեր, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, նյութ, դաշտեր, ճանապարհներ, օրացույց:
Բ. Շարժում, ժամանակ, շարժումներ, ժամանակներ, մշակույթներ, մշակույթ

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունը:

Ա. Ձև-ձևեր, արտ-արտեր, հարց-հարցեր, սարք-սարքեր, զենք-զենքեր, դեզ-դեզեր, օր-օրեր: Բ. Երկիր-երկրներ, տարի-տարիներ, գնացք-գնացքներ, նվեր-նվերներ, վայրկյան-վայրկյաններ, ուղևոր-ուղևորներ։ Գ. Թոռ-թոռներ, դուռ-դռներ, մուկ-մկներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ-բեռներ: Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ-անգղեր, սանր-սանրեր:

4. Յուրաքանչյուր բառի իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ։
Ա. Դասագիրք-ծանր, հեռագիր-փոքր, արոտավայր-մեծ, լրագիր-ձանձրալի, ծառաբուն-, մրգաջուր-քաղցր, մրջնաբույն-անպաշտպան, ծաղկեփունջ-գեղեցիկ, միջնապատ: Բ. Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ:

Մայրենի

 Հ. Թումանյանի «Մայրը» 

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ՝

1.Գրի’ր պատմության ասելիքը։

Պատմությունը ասում է, որ բոլորն էլ ցավ ունեն:

2.Դուրս գրի’ր պատմող հերոսի զգացողությունները ներկայացնող հատվածները: Ի՞նչ են տալիս այդ զգացողությունները պատմվածքին, ո՞րն է դրանց անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ:

Նա ուզում էր մեզ պատմել նրա ընկերների և նրա մասին: Միգուցե նա ուներ հիշողություն այդ մասին:

3.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ միտքը. «… Չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը»։

Այս միտքը ուզում է ասել, որ բոլոր կենդանիներն էլ նույն բնավորությունը ունեն և կարող են հասկանալ ամեն ցավ։ Ճիշտ է, նրանք մեր լեզուն չեն հասկանում, իսկ մենք իրենցը, բայց նրանք էլ կարող են տխրել, և միտք արտահայտել իրենց սրտում կամ ճչալ հասկացնելու համար։ Նրանք էլ են մտածում մարդկանց նման:

Գործնական քերականություն

26.  Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ինչպիսի՞  կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով.

Օրինակ՝Կինը հարցրեց: — Երիտասարդ կինը հարցրեց: Կամ՝ Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

Շունը մտավ:

Մեծ սև չոբանի շունը մտավ:

Սիրտը քար է:

Կախարդի սև սիրտը քար է:

Հայրն ընկեր է:

Իմ հայրը Արմանի սիրուն հոր ընկերն է:

Երկիրը պտտվում է:

Երկիրը պտտվում է արևի շուրջ:

27.  Գործողություն ցույց տվող  բառերը(բայերը)  ո՞վ  կամ ի՞նչ  հարցին պատասխանող. առարկա ցույց տվող բառե՛ր (գոյականներ) դարձրու:

Օրինակ՝ լուծել — լուծույթ.

սպասել- սպասավոր. սպասյակ. սպասուհի. սպասում:

Իշխել-իշխան, իշխանություն, իշխանավոր:

բժշկել-բժիշկ, բժշկուհի, բժշկություն:

բացել-բացիկ:

ուսուցանել-ուսուցիչ, ուսուցչուհի, ուսում:

ճեղքել-ճեղքում, ճեղք, ճեղքված:

պահել-պահում, պահարան, պահեստ:

հյուսել-հյուս, հյուսք, հյուսվածք:

բանել-բան:

գրել-գրառում, գրիչ:

գործել-գործածում, գործարան, գործվածք:

զգալ-զգացում, անզգամ:

հարցնել-հարցում, հարց:

28.  ա) Տրված հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը կատարի՛ր:

Ո՞վ է ընկերդ (ընկերուհիդ):

Իմ ընկերը Հովսեփյան Ալենն է:

Մանրամասն նկարագրի’ր նրա արտաքինը  (հասակը. կառուցվածքը. դեմքը. հագնվելը և այլն):

Նա ոչ բարձրահասակ է, ոչ ցածրահասակ: Նրա դեմքը կլոր է, իսկ մազերը՝ երկար:

Նրա բնավորության մասի՛ն պատմիր:

Նա դասերին պասիվ՝ , ռուսերենի դասերին ակտիվ՝, նա աղմկոտ է: Սիրում է ակտիվություն, լարվածություն, և նա կռվարար է:

Պատմի՛ր՝ նա ի՞նչ է սիրում և ինչ չի սիրում:

Նա չի սիրում բարդ հաշավարկներ կատարել, երբ մի բան չի կարողանում անել նա այդ բանից հրաժարվում է: Չի սիրում, երբ բարդ տնային աշխատանքներ է ունենում: Նա սիրում լինել ակտիվ, խաղալ տարբեր խաղեր և խաղալ համակարգչային խաղեր:

Նրա մեջ կա՞ բան. որ չես հավանում. կուզե՞ս. որ փոխվի: Գրի՛ր՝ ուզում ես նրանից ինչ-որ բան սովորել:

Ես չեմ սիրում նրա մեջ այն, որ սիրում է ստել, դասերի ժամանակ խաղ խաղալ: Ես ուզում եմ, որ ինքը չկռվի ոչ մեկի հետ:

բ) բոլոր պատասխաններդ մի տեքստում հավաքիր և  ընկերոջդ (ընկերուհուդ) մասին գրավոր պատմիր:

Ընկերոջս մասին

Իմ ընկերը Հովսեփյան Ալենն է: Նա ոչ բարձրահասակ է, ոչ ցածրահասակ: Նրա դեմքը կլոր է, իսկ մազերը՝ երկար: Նա բոլոր դասերին պասիվ է, ռուսերենի դասերին ՝ ակտիվ, նա աղմկոտ է: Սիրում է ակտիվություն, լարվածություն, և նա կռվարար է: Նա չի սիրում բարդ հաշավարկներ կատարել, երբ մի բան չի կարողանում անել նա այդ բանից հրաժարվում է: Չի սիրում, երբ բարդ տնային աշխատանքներ է ունենում: Նա սիրում լինել ակտիվ, խաղալ տարբեր խաղեր և խաղալ համակարգչային խաղեր: Ես չեմ սիրում նրա մեջ այն, որ սիրում է ստել, դասերի ժամանակ խաղ խաղալ: Ես ուզում եմ, որ ինքը չկռվի ոչ մեկի հետ:

գ) Շարադրություն  վերնագրի’ր:

29.  Ինչպիսի՞  հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) գոյականներ (ի՞նչ հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր:

քաջ-քաջություն,

մեծ-մեծություն,

գեղեցիկ-գեղեցկություն,

հատուկ-հատկություն,

հասարակ-հասարականություն,

հարմար-հարմարություն,

դեղին-դեղնություն,

գունատ-գունատություն,

հնչեղ-հնչեղություն,

Շքեղ-շքեղություն,

պերճ-պերճություն,

խեղճ-խեղճություն,

տկար-տկարություն:

30.  Բառերի ընդհանուր մասերի (արմատները) գտի՛ր, դրանց ուղիղ ձևերը գրիր և տրված բառերը բացատրիր:

Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ,  բարեսեր, բարետես: -Արմատն  է՝ բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) կտցաձև. կտցահարել. կտցաչափ:

Ա) կտցաձև-կտուցի ձև ունեցող:

կտցահարել-կտուցով հարվածել:

կտցաչափ-կտուցի չափ:

բ) ուղղագրություն. ուղղագիծ. ուղղամիտ. ուղղություն :

Բ) ուղղագրություն-ճիշտ գրելու ձև,

ուղղագիծ-ուղիղ գիծ ունեցող,

ուղղամիտ-ճիշտ դատող,

ուղղություն-դեպի ճանապարհ տանող:

գ) ուղեկից. ուղևոր:

Գ) ուղեկից-ճանապարհորդ ընկեր:

ուղևոր-ճանապարհ գնացող:

Կոմիտաս Աշուն

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,

Մառան տարան գիրկ ու գիրկ,

Աշուն սնավ:

Սաղարթ-սաղարթ սարսելով

Ոսկի տերև դարսելով՝

Աշուն քնավ:

Տարափ ու բուք փչելով,

Վայուն-մայուն ճչելով՝

Աշուն ծնավ:

2. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:

Լեցուն-լիքը, մառան-նկուղ, տարափ-հորդ անձրև, սաղարթ-առի տերևներն ու տերևախիտ ճյուղերը:

3. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսին է:

1-ին քառյակ մրգառատ աշուն:/ինչպիսի/ աշուն

2-րդ քառյակ- ոսկե աշուն: /ինչպիսի / աշուն

3-րդ քառյակ- ցրտաշունչ աշուն: /ինչպիսի/ աշուն

Դաշնամուր

William-Saroyan-e1459950048498

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։
― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊-մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն-֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ-֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես,ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

Առաջադրանքներ`

ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։

Ես մտածում եմ, որ այս նախադասությունը ուզում է ասել, որ ինքն աղքատ է, իսկ աղքատ լինելը նրանով է վատ որովհետև, եթե մարդ գումար չունի կզրկվի նրա ուզած ամեն մի բանից:

բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։

Գլխավոր հերոսը այս պատմվածքի դա Բենն էր, նա բարի էր և երազկոտ: Նա ուզում էր տանը ունենալ մի դաշնամուր: Գլխավոր հերոսուհին Էմման էր նա Բենի ընկերուհին էր, նա Բենի (թիկնապահն էր):

գ. Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:

Էմման Բենի օգնականն էր և ընկերուհին, նրա անհրաժեշտությունը պատմվածքում դա Բենի կողքին լինելն է: