Գործնական քերականություն

39. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր 
գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ

Գրել-գրիչ, կապել-կապիչ, քամել, թակել-թակիչ, ըմպել-ըմպելիք, բացել-բացիչ, գործել-գործիչ, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմելիք, հագնել-հագուստ, ձգել-ձգան, փակել-փակիչ, 
խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաթան, ճոճել-ճոճորան, գանձել-գանձարան, զսպել-զսպանակ, ջնջել-ջնջիչ, ծածկել-ծածկոց, կապել-կապիչ, օրորել-օրորոց:

40.Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Անսահման հզորություն ու նսանձ)-սանձ չունեցող  գոռոզություն ուներ Թեմուրը:(Միջնադարի)-միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր (մայրաքաղաքի)-մայր քաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի (ամենամեծ)-ամենից մեծ պարտեզում և  (մեկամսյա)-մեկ ամիսով որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի  (շրջակայքի)-շուրջը գտնվող  գյուղերն անվանել էր Բաղդադ,Կահիրե,Դամասկոս, որ աշխարհի (մեծագույն)-ամենից մեծ քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

41. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով: Կանգ առնել-կանգնել,  շուռ գալ,-շրջվել ցույց տալ-մատնանշանել:

42. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ  դարձվածքներ:

Աչքը մտնել, աչքից ընկնել, աչքով անել, աչքը հանել, աչքից հեռու, աչքի առաջ, գլուխ տալ, գլխի ընկնել, գլխին գալիք, գլուխ ջարդել, գլուխը պատին տալ, գլխով անել, գլուխ գլխի տալ, գլուխ հանել

43. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
 Մինչև հիմա կարծում էին, աշխարհում ամենից բարձր-ամենաբարձր ծառը Ամերիկայում աճող սեկվոյան է, նրա բարձրությունը երբեմն հարյուր մետրից էլ է անցնում: Բայց
վերջերս Աֆրիկայում գտան հարյուր ութսունինը մետր բարձրություն ունեցող-բարձրության մի բաոբաբ’ սեկվոյայից մոտ երկու անգամ-կրկնակի բարձր: Նրա բնի տրամագիծը 43,5 մետր է. կտրվածքի վրա ազատ կերպով-ազատօրյա կարող է տեղավորվել մեր ժամանակների-մերօրյա մի շենք:

ԷՐԻԽ ՌԱՍՊԵ ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆԽՀԱՈՒԶԵՆԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ (ՀԱՏՎԱԾ 1)

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

երկար ճանապարհ

փոքր ձուկ

հզոր նավաստի

վտանգավոր արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված-արծաթապատ
կարճ հասակ ունեցող-կարճահասակ
կանգ առնել-կանգնել
միտք անել-մտածել

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի:

Ինչ որ ցանես, էն ել կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը ոչ:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն-քարով շինած:
անուշա համ-քաղցր, ախորժելի:
ծաղկազարդ- ծաղիկներով պատված:
անտուն-առանց տուն:

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս-խավար
խելացի-տգետ
խոսել-լռել
բարի-չար
ամեն ինչ-ոչ ինչ
օգուտ-վնաս

6.Տեքստում ինչպե՞ս է նկարագրված մեծ ձուկը:

նա այնքան մեծ էր, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

7.Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ՝

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 8.Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Նա ասաց.

-երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

 9.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մայրենի

36.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր, բարի մտքով, վատ համբավ ունեցող, հեշտությամբ թեքվող, խաժ աչքեր ունեցող, կյանքը սիրող, հանրության կողմից ճանաչված, կյանքով ուրախացող:

Երկինքը քերելու չափ բարձր –  երկնաքեր

բարի մտքով – բարեմիտ

վատ համբավ ունեցող – վատահամբավ

հեշտությամբ թեքվող – յուրաթեք

խաժ աչքեր ունեցող – խաժաակն

կյանքը սիրող – կեսնասեր

հանրության կողմից ճանաչված – հանչաճանաչ

կյանքով ուրախացող – կենսուրախ

37. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող, թռչուններ բուծելու տեղ, գյուղի տնտեսությանը հատուկ, միտք հղանալը, արդյունք ունեցող, աշխատանքը սիրելը, հավասար  կշիռ  ունենալը, բառերի մասին գիտություն:

Մանր նկարներ անող-մանրանկար

թռչուններ բուծելու տեղ-թռչնաբուծարան

գյուղի տնտեսությանը հատուկ,-գյուղատնտեսական

միտք հղանալը, -մտահղացում

արդյունք ունեցող,-արդյունավետ

աշխատանքը սիրելը-աշխատասեր

հավասար  կշիռ  ունենալը,-հավսարակշռություն

բառերի մասին գիտություն-բառրագիտարան

Մայրենի

32. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:

Մատնաչափ — մատի չափ ունեցող
Կիսագունդ- գնդի կեսը
Անհարթ — հարթություն չունեցող
Անտեսանելի — ոչ տեսանելի
Ինքնաշարժ — ինքնուրույն շարժվող
Սկզբնական — սկզբին հատուկ
Արևմտաեվրոպական — Արևմտյան Եվրոպային հատուկ
Աստղադիտարան — աստղերը դիտելու տեղ
Համաշխարհային — ամբողջ աշխարհում
Հավասարաչափ — հավասար չափ ունեցող

33. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:  

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

Անդրկովկաս, անդրաշխարհ, հակադարձ, հակադիր, հակակշիռ, համարաձակ, համատարած, համադրել, ենթադրել, նախդիր, ներդիր, ներաշխարհ, պարփակել, վերադարձ, վերդիր, վերականգնել, տարաշխարհ, փոխադարձ:

34. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:ել,

Մարդկային — անմարդկային, ծայրահեղ-ծայրահեղություն,  գիտակցություն-անգիտակցություն, ակնաբույժ-ակնաբուժարան, մթնոլորտ-մթնոլորտային, որոշում-որոշակիություն, ընդհատ-ընդհատել, օրինաչափ-օրինաչափություն, ձեռնարկ-ձեռնարկություն, մանրէ-մանրէաբան, փոխանակություն-անփոխանակություն:

35. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն ինքնամաքրելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել օրգանական (ծանր, բեռն, ել) (օրգան, ական) և անօրագական (ան, օրգան, ական) թափոններով(թափ, ոն), բնակավայրում(բնակ, վայր) հավաքված կենցաղային (կենցաղ, ային) աղբով, որովհետև հոդի հնարավորությունները (հնար, ավոր, ություն)նույնպես (նույն, պես)անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոններով (թափ, ոն)աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդությունների (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխնիկական(գետ, տեխնիկա, ական)առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի(մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն)  միջոցներ ստեղծելու մասին:

Առաջադրանքներ գործնական քերականությունից

31.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր նվեր տվել-նվիրել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձր արժեք-բարձրարժեք  ունեցող նվեր էլ էր ընծա բերել-ընծա բեր` կովերի` ոսկուց ձուլած-ոսկեձույլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտին հասավ-ավարտվեց, զարմանք ու հիացմունք առաջացրեց-զարմացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարից կերտված-մարմարե, նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռացության տալ -մոռանալ Հերոստրատի անունը: Պատմություն գրողները-պատմագիր  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճիրը գործողի-ոճրագործ անունը:

Տեքստային աշխատանք

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշակերտ է հարկավոր: Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:
— Ինչո՞ւ ընտրեցիր հենց դրան,-հարցրեց ընկերը,- չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:
-Սխալվում ես,-ասաց վաճառականը,-այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Ուրեմն մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ ու տեղը տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորին: Դեռ շեմքին գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չաշխատելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն….

Առաջադրանքներ՝
1.Քո կարծիքով ինչպիսի ստեղծագործություն է սա՝ առակ, պատմվածք, հեքիաթ, այլ: Պատասխանդ ներկայացրու գրավոր և հիմնավորիր: Իմ կարծիքով այս պատմվածքը առակ էր որովհետև այն շատ կարճ էր, բայց ուսուցանող:


2.Դուրս գրիր տղային բնութագրող բառերը. էլ ինչ բառերով կբնութագրես նրան:

Տղան մաքրասեր, կարգապահ, բարեսիրտ, հարգում էր հասակավորին և կրթված տղա էր:


3.Ինչո՞ւ վաճառականն ընտրեց հենց այս տղային. հիմնավորիր պատասխանդ:

Վաճառականը ընտրեց այդ տղային, որովհետև այդ տղան կարգապահ էր, բարեսիրտ և նա ուներ բոլոր լավ վկայականները:


4.Ո՞վ է բարեկիրթ մարդը, քո կարծիքով:

 Լավ կրթված՝ դաստիարակված:

 Ազնվակիրթ, քաղաքավարի, քաղաքակիրթ, նրբակիրթ, կուլտուրական:

  • Բառարանի օգնությամբ բացատրիր բարեկիրթ բառը:
    բարեկիրթ նշանակում է քաղաքավարի, քաղաքակիրթ։
  • Քո կարծիքով՝ ո՞րն էր այս պատմության ասելիքը:
    Այս պատմության ասելիքն այն էր, որ եթե մարդ ունի շատ գումար կամ վկայական, չի նշանակում նա ունի լավ բնավորություն, կամ խելացի է։
  • Տրված բառերի համար գրի՛ր հատկանիշ արտահայտող /ինչպիսի բառին պատասխանող/  3-ական բառ:

Բժիշկ-խելացի, հիշաչար, ծեր
հող-փխրուն, պարարտարար, խոնավ
հուշ-սրտաճմլիկ, անիրական, անմոռանալի
թուղթ-հաստ, բարակ, երկար

  • Լրացրու բաց թողնված տառերը և կետադրիր:

Նրանք երկուսն էլ ցանկանում էին զարգացնել իրենց տաղանդը գեղանկարչության
մեջ, բայց գիտակցում էին, որ հայրը երբեք չի ունենա այդքան գումար, որ գոնե մեկին ուղարկի Ակադեմիայում սովորելու:

Հիշի՛ր՝

Պատմվածքը սյուժե ունեցող փոքր ծավալի արձակ ստեղծագործություն է։ Պատմվածքի մեջ նկարագրվում է կյանքի մի դեպք, դրվագ՝ կապված մեկ կամ մի քանի հերոսների հետ։ Պատմվածքի հիմքում հիմնականում ընկած է կենսական որևէ փաստ, իրական դեպք։ Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից։

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Հեքիաթը  բանահյուսական ժանր է, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։

Առաջադրանքներ գործնական քերականությունից

24.Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ախտ, թիռ, թրջ(ել):

Ուղի- ճոպանուղի, ուղեվարձ, անուղևոր

Ուղիղ- ուղղափառ, անուղղակի,

Աղտ- աղտոտել, աղտահանում

Ախտ- ախտորոշում, թոքերախտ

Ուղտ- ուղտագնաց ուղտատեր

Թիռ- թռիջք, ինքնաթիռ

թռջոց-թրջել,

25. Յուրաքանչյուր շարքից առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց, զգաստ, լիովին, գթալ, ժրաջան, ամբոխ, զգոն, բազմություն, ամբողջապես, անկշտում, ջանասեր, կարեկցել:

Ա Ընչաքաղց-անկշտում, զգաստ-զգոն, լիովին-ամբողջապես, գթալ-կարեկցել, ժրաջան-ջանասեր, ամբոխ-բազմություն:

Բ Լուրթ-կապտագույն, համամիտ-համակարծիք, տոկուն-կայուն, հաղթանդամ-մեծամարմին, ստահակ-խարդախ, ալևոր-զառամյալ:

Բ.Լուրթ, համամիտ, տոկուն, հաղթանդամ, ստահակ, ալևոր, մեծամարմին, խարդախ, կայուն, կապտագույն, համակարծիք, զառամյալ:

Գ) զեփյուռ, ճգնել, պերճ, ձանձրալի, ճիրան, մեծանուն, մագիլ, տաղտկալի, սյուք, շքեղ, ջանալ, անվանի:

26. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր ,,,,,,,,,,,,,,,, սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի ,,,,,,,,,,,,,,,, նշենին

Հանգստանում էր հողմը ,,,,,,,,,,,,,,,բացատում`

Ականջն ,,,,,,,,,,,,,,,,, ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել- չափազանցնել

Բ. Շունչ տալ- շնչավորել

Գ. Սիրտ անել- համարձակվել

Դ. Լույս սփռել- պարզաբանել, բացահայտել:

28. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:


Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Աչքերով ուտել-նայել, Ես աչքերով ուտում եմ խաղը:

խելքը ուտել-խելագարության հասցնել, Իմ ընկեր Ալենը իր մայրիկի խելքը կերավ:

լույս աշխարհ գալ-ծնվել, եղբայրս երեկ լույս աշխարհ եկավ:

գիշերը ցերեկ անել-աշխատել, դիմացկուն բանվորը գիշերը ցերեկ էր անում:

գլխի ընկներ-հասկանալ, Նա գլխի եկավ, որ իր տղան տանը չէր:

ծակուծուկ մտնել-Տղան տան ծակուծուկերն է մտնում և գտնում մայրիկի պահած քաղցրավենիքը:

29. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով:

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Այնքան էր մտքի ծովն ընկել, որ չէր էլ նկատել, որ բոլորը հեռացել են։
Նա շատ բան կարող էր ասել, բայց լեզուն փակ պահեց։
Նրանք միմյանց հինգ մատի պես ճանաչում էին։
Ընկերները խնդրում էին նրան, որ զբաղվի այդ գործով, բայց նա թևերը ծալած նստեց։
Այնքան բարդ դրություն էր, որ այդտեղից դժվար կլիներ էժան պրծնելը։
Այնքան անտրամադիր էր նա, որ հազիվ էր արցունքները կուլ տալիս։

30.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Մեր ժամանակի ամենից կարևոր — ժամանակակից ամենակարևոր խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով — նկատելի պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների  ոչ խնայողաբար- անխնա  օգտագործման և ջրի ամբարների- ջրամբարների ու գետնի տակի — գետնատակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու — անընդհատ աղտալցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ- միարժամանակ ջրի ոչ լուծելի- անլուծելի խնդիր է առաջ գալիս-առաջանում այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն  (միկրո) տարրերի —միկրոտարրերի  պարունակությունը: Սրտի և անոթների — սրտանոթների համակարգը հիվանդ է դառնում — հիվանդանում է առանց ջրում լուծված  անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի  բույսերի աշխարհի- բուսաշխարհի ու կենդանիների վրա:

Գործնական առաջադրանքներ

21. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ, դպիր, այգի, հնոց, բույր, ծառ, բժիշկ, պարսիկ


Հայուհի, Հայաստան, հայություն, դպրոց, դպրություն, այգեստան, այգեպան, հնոցապան, բույրաստան, ծառաստան, բժշկուհի, բժշկութուն, պարսկուհի, Պարսկաստան:

22. Տրված բայերից  ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել, գրել, զարթնել, թափել, ուսուցանել, քերել, վարել, հաճախել, բախել, հնչել, վազել։

Նկարել-նկարող, գրել-գրիչ, զարթնել-զարթութիչ, թափել-թափող, ուսուցանել-ուսուցիչ, քերել-քերիչ, վարել-վարորդ, հաճախել-հաճախորդ, բախել-բախական, հնչել-հնչույթ, վազել-վազորդ, հանել-հանորդ, շարժել-շարժվող, մոտենալ, կոշտանալ-կոշտացնել

23.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք-վ+անք, ցի-գյուղա+ցի, ածո-պահ+ածո, ք-վազք, ուկ-ձմեր+ուկ, իք, իչ-գր+իչ,  ան-բանան, իկ-տատ+իկ, պան-պահապան, ստան-այգեստան, ուհի-թագուհի:

Հոր զղջումը

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

նողկալի- Զզվելի, գարշելի:

կշտամբել-Մեղադրել, պարսավել:

քավություն-Մեղքերի՝ զանցանքների ևն ներում՝ թողություն:

  1. Գրի՛ր պարգև, արշալույս,նվաստացնել, երկչոտ, խոնավ, ծածուկ, տառապել բառերի հոմանիշները:

պարգև-նվեր

արշալույս-Արևածագ

նվաստացնել-Ստորացնել

երկչոտ-վախկոտ

ծածուկ-գաղտնի

խոնավ-թաց

տառապել-տանջվել

  1. Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:

Այո, շատ անգամներ:

  1. Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

Իմ կարծիքով ոչ, որովհետև բացի երեխաների վրա գումար ծախսելուց կան ուրիշ բաներ,

Օրինակ՝

Երեխաներին տանել պարապմունքների:

Երեխաներին տանել դպրոց, և այլն:

Առաջադրանք գործնական քերականությունից

16. Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանշային զույգեր:
 Ա.Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել,
մտորել,շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ,
ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Շրջել-պտտել, խորհրդածել-մտածել-մտորել, կողոպտել-գողանալ-հապշտակել-գռփել, խենթանալ-հիմարանալ, -խելագարվել-ցնդել-գժվել-ցնորվել, արտասվել-լալ-ողբալ-հեկեկալ-կեծկլտալ, մտածել-խորհել, շրջագայել-թափառել:

Բ.Կազմե’լ երկուական պատմողական, հարցական, հրամայական,բացականչական նախադասություններ։

Պատմողական նախադասություն

Առավոտյան նապաստակը գնաց քայլելու։

Երեխաները գիշերը վախենում էին։

Հարցական նախադասություն

Դու քնել էիր գիշե՞րը։

Առավոտյան հաց կերե՞լ ես;

Բացականչական նախադասություն

Այ՜ո, դասերը սկսվեցին։

Ջա՜ն, ընկերուհիս մեզ հյուր եկավ։

Հրամայական նախադասություն

Ինձ համար ճաշ պատրաստի՝ր։

Հագուստս բե՝ր։

17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։

Ան- Անամոթ,

Ապ- ապորինի,

Դժ- դժգոհ, դժվարին

Տ- տնային

Չ- չկամեցող

-Ական -նյութական

-Ային- Մրգային 

-Որեն – Քնքշորեն, մեղմորեն:

-Ություն -ապշություն

18. Գրել բայեր և համապատասխան ածանցներ ավելացնելով դրանք դարձնել գոյականներ, օրինակ՝ գրել-գրիչ։

Սանրել-սանր

կախել-կախիչ

նստել-նստարան

փակել-փակ

բացել-բաց

մտնել-մուտք

19. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։ Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տտոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անչափ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիություը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քանորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլոն տոննա է: