ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում:

սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել: բաղեղ-շաղապատուկ, գաղջ-զզվելի, եղկ, գիջություն-թաց, կաշկանդվել-նեղվել, պատուտակ-Պատատուկազգիների ընտանիքին պատկանող բույս, վաղեմի-հին, վեսություն-գոռոզություն, ոստնել-ցատկել, անհագ-անկուշտ, դողդոջուն-երերուն, սրտատրոփ-անհամբեր, ճիգ-ջանք, կենալ-բնակվել, պատվանդան-հենարան, պապակված-ծարավ:
2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը, Այս նախադասությունը օգտագործվում է փոխաբերական իմաստով:
3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից: Նա ուզում էր անհնդատ աճեր, անցներ իր ընկերներից և ինչքան կարող էր վերև բարձրանալ:

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում:


4. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը: Ստեղծագործության ասելիքը այն է, երբ դու ունես նպատակ, դու պետք է ամեն գնով հասնես դրան և հետ չքաշվես դժվարություններից:

Դերանուն

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:

Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:

Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:

Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

1 Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

ես ասում եմ:

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

դու նրանց ասում ես:

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»

նա ասում է:

2 Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ-չիմացավ), թե որտեղի՛ց հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել-չփորփեց) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները-ճանապարհորդներին) մի տեղ (տանել-են տարել) :

Բոլորը (հրավիրվել-հրավիրվել էին) կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ (քաղաք-քաղաքը) հրապարակ է (լցվել-լցվել):

Ամբողջ (դառնալ-դարձան) կրակի բաժին:

3 Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ: Սեռական-իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, ում: Տրական-ինձ, քեզ, նրան, իր, մեզ,ձեզ, նրանց, ու՞մ: Բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենցից, մեզնից, ձեզնից, նրանից, ու՞մից: Գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանով, ու՞մով: Ներգոյական- իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ, մեր մեջ, ձեր մեջ, նրա մեջ, ու՞մ մեջ: Հայցական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

4 Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:

Իմ գիրքը հետաքրքիր է։
Քո գիրքը անհետաքրքիր է։
Նրա գիրքը շատ հաստ։
Իր մեքենան երկար է։
Մեր մեքենան կարճ է։
Ձեր մեքենան կարմիր է։

Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան,…:

Ածականներ

Ածականների տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:

Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):

Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:

Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):

2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:

Օրինակ

Այս տաճարը մյուսից ավելի հին է:

Բաղդատական աստիճանը կազմվում է .

• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում էառավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:

 3Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:

Գերադրական աստիճանը կազմվում է՝

• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:

Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:

Ուշադրություն

Ածականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:

Այսպես՝

• գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ. սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,

Ուշադրություն

Գերադրական աստիճան կազմող ամենա և գույն ածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:

Դրական-երկար ճանապարհ, երկար քանոն, մեծ պայուսակ:

Բաղդադական-Այս սեղանը այն սեղանից մեծ է, այս ուտելիքը այն ուտելիքից համեղ է, այս խաղաքարը այն խաղաքարից մեծ է:

Գերադրական-Սա աշխարհի ամենամեծ գրադարանն է, սա ամենագեղեցիկ շորն է, սա ամենախիստ մարդն է աշխարհի:

Դավադրությունը

Դավադրությունը կայանում էր հետևյալում. L փողոցի տղաները պետք է երեք ոտնաչափ խորությամբ, վեց ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ լայնությամբ մի փոս փորեին Կազակյանի դատարկ հողամասի միջով անցնող ամենակարճ ճանապարհի հենց մեջտեղում, որն սկսվում էր M փողոցից և հասնում մինչև L և M փողոցների միջև ընկած նրբանցքը:

Նրանք փոս պետք է փորեին կեսգիշերին, երբ շրջակայքում բոլորն արդեն վաղուց քնած են լինում, այնպես որ Աբգար Փոփքորնը, ինչպես նրան կոչում էին, որն առավոտյան առաջինն էր այդ ճանապարհով գալիս, ոչինչ չնկատեր:
Նրանք փոսը պետք է ծածկեին ձողիկներով, թերթերով և հողով:
Առավոտյան ժամը հինգն անց կեսին նրանք պետք է թաքնվեին Կազակյանի տան հետևում և նայեին, թե Աբգար Փոփքորնը ինչպես է ընկնում փոսի մեջ:
L փողոցի տղաներն էին Շիմշամյան եղբայրները՝ Հուսիկը և Ջազիրեն, որոնց կոչում էին Ֆասի և Ջազ, Մելքոնյան եղբայրները՝ Արսենը և Արտաշը, Չաղ Քիշմիշը, Շագ Բարեկոմյանը, Հայկ կամ Այք Արծրունին և Ջորջ Վրեժը: Սակայն դավադրության գաղափարը պատկանում էր Ֆասի և Ջազ Շիմշամյան եղբայրներին: L փողոցի վրայի նրանց տան բակը նայում էր ուղիղ Աբգար Փոփքորնի տան բակին՝ M փողոցի վրա: Եվ ահա, նրանց ճտերից երկուսը անցել էին փողոցն ու մտել Աբգար Փոփքորնի այգին, այդպիսով գերի ընկնելով նրան, թեև Աբգար Փոփքորն այդ հերքում էր, տղաներն էլ հիմա ուզում էին նրա հետ հաշիվ մաքրել: “L” փողոցի մյուս տղաները ճտերի պատմությունը չգիտեին, նրանց պարզապես դուր էր գալիս Աբգար Փոփքորնի համար փոս փորելու միտքը, այնպես որ նրանք փորեցին այդ փոսը, ծածկեցին ճիշտ այնպես, ինչպես նախատեսված էր և առավոտյան ժամը հինգն անց կեսին բոլորով հավաքվեցին Կազակյանի տան հետևում: Աբգար Փոփքորնը “M” փողոցի իր տնից դուրս է գալիս ուղիղ վեցին տասնհինգ պակաս և քաղաք գնալիս միշտ անցնում էր Կազակյանի հողամասի ամենակարճ ճանապարհով, և տղաները վստահ էին, որ մի քանի րոպեից շատ արտասովոր բան են տեսնելու:
Ժամը վեցից քսան պակաս, “M” փողոցից հայտնվեց մի պստիկ կին և կարճ ճանապարհը բռնած քայլեց դեպի ծածկված փոսը: “L” փողոցի տղաները նման բան բոլորովին չէին նախատեսել, իսկ կինն այնքան հանկարծակի հայտնվեց և այնպիսի արագությամբ էր մոտենում թակարդին, որ բոլորը պապանձվել մնացել էին:
Վերջապես Չաղ Քիշմիշն ասաց Ֆասի Շիմշամյանին.
-Կարծես քո մայրն է, Ֆասի:
-Չէ, ասաց Ֆասին, — իմ մայրը տանն է, հաց է թխում:
-Ջազ, քո մայրը չէ, — ասաց Չաղ Քիշմիշը Ֆասիի եղբորը:
-Նա է, — ասաց Ջազ Շիմշյանը, — տեսնես ինչ է անում “M” փողոցում:
-Ջազի և Ֆասիի մայրն է, — իրար ասացին “L” փողոցի տղաները:
-Ինչ է, հիմա չեք զգուշացնելու, — ասաց Հայկ Արծրունին:
-Ոնց զգուշացնեմ, — ասաց Ֆասին, — նա ինձ կսպանի:
-Պետք է կանգնեցնենք նրան, ասաց Վրեժը:
— Ձեզնից մեկնումեկը պետք է նրան կանգնեցնի: Հո չեք թողնելու ձեր մայրը փոսն ընկնի:
-Հիմա արդեն շատ ուշ է, — ասաց Ֆասի Շիմշամյանը:
“L” փողոցի տղաները շունչները պահած նայում էին, թե ինչպես տիկին Շոքի Շիմշամյանը պիտի ընկնի փոսի մեջ, որ իրենք փորել էին Աբգար Փոփքորնի համար:
Կնոջը մնացել էր ընդամենը երկու-երեք քայլ անել:
Նրանք տեսան, ինչպես նրա ձախ ոտքը դիպավ իրենց սարքած կեղծ ծածկին, որից հետո կինն ամբողջ մարմնով թեքվեց առաջ ու ընկավ փոսը:
Նրանք մի բարձր ճիչ լսեցին:
Ծուղակն, իրոք որ ,հիանալի էր սարքված ու թաքցրած, ու լավ էլ գործեց:
Կնոջ անհետանալուց հետո “L” փողոցի տղաները շրջվեցին ու փախան:
Նրանք վազեցին, Սան Բենիտո փողոցով ուղիղ դեպի Հարավ-խաղաղօվկիանոսյան երկաթուղագիծը, այնտեղից էլ դեպի Չինական թաղամաս, և միայն Չոնգ Ջանի խանութի մոտ վերջապես կանգ առան, որ մտածեն ու քննարկեն կատարվածը:
-Պայմանավորվեցին, որ իրենց կազմակերպության անդամներից և ոչ մեկը չպետք է խոստովանի, թե որտեղից է հայտնվել այդ փոսը և դրանով էլ գործը համարեցին վերջացած:
-Տիկին Շիմշամյանը լուրջ վնասվածքներ չէր ստացել, բայց այնուամենայնիվ, մի շաբաթ պառկեց:
-Բայց փոսը այդպես էլ մի քանի տարի մնաց Կազակյանի հողամասում և վերջապես լցվեց պարոն Կազակյանի տան աղբով:
-Ամեն առավոտ, վեցից տասնհինգ պակաս, քաղաք գնալիս, Աբգար Փոփքորնը նայում էր այդ փոսին:
Այն հաճելի փոփոխություն էր մտցրել նրա ճանապարհի ձանձրալի միօրինակության մեջ:

Տեքսից դուրս գրիր ածականներ, ամենակարճ, ձանձրալի, հաճելի, լուրջ, հիանալի, կեղծ, պստիկ, կարճ, արտասովոր, վերջացած, ուշ, արագ, լայն:

Հայոց լեզու

22.11.23

1.Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:

Քառասուն-քառասունական, յոթանասուն-յոթանասունական, ութսուն-ութսունական, տասնութ-տասնութ, երկու հարյուր-երկու հարյուրերորդական:

2. Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:

Թանգարանում սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսուն առարկա կա:-Թանգարանում սրահներից յուրաքանչյուրում ցուցադրվող վաթսունական առարկա կա:

Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգական սեղան է դրված:-Դպրոցի բոլոր դասարաններում տասնհինգ հատ սեղան է դրված:

Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է: -Ամեն մի երամում տասնհինգական կռունկ կա:

Այդտեղ յուրաքանչյուր գետ երեք վտակ ունի: Այդտեղ յուրաքանչյուր գետ երեքական վտակ ունի:

Շենքերի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:-Յուրաքանչյուր շենքի նկուղները երկուական ելք ունեն՝ հիմնական և վթարային:

Տղաներին հազարական դրամով պարգևատրեցին: Յուրաքանչյուր տղայի հազարական դրամով պարգևատրեցին:

3. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:

ա) Օրվա մեջ քսան սիգարետներ-սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր

տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:

Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջերէջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:

բ) Մի անգամ տասնվեց տղա բաժանվեցին երկու խմբի:

Իրար ետևից յութանասունհինգ բառեր թելադրվեց-ին:

Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն-երն էլ հաջող են անցել:

Հիսունչորս հոյակապ նկարներով-նկարով այդ գիրքը շատ հին էր:

Հավաքվածներից ամեն մեկը երեքական լեզու գիտեր:

Ջութակահարներից ամեն մեկը հինգական մեղեդի նվագեց:

Սենյակներում սեղանները շարված էին երեքական-երեք-երեքական-երեք:

4.Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ:-Ալոն հեռախոսային խոսակցուցթյան ժամանակ գործածվող ամենատարածված բառերից է: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ:-Ալո, որը նշանակում էր լսում եմ, օգտագործվել է նավերի վրա մինչև հեռախոսի գյուտը:

5.Կետադրի՛ր: Ադամը շնչասպառ վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը: Գնացել, կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը հառելով խավարին: Մի օր, մեղմաշունչ մի քամի, Նուբիական բարձունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը, և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև: Նա ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու:

Հայոց լեզու

Ընտրեք վերնագրերից որևէ մեկը և շարադրեք ձեր մտքերը։

«Հաջողության ճանապարհը»

«Ի՞նչ է լավատեսությունը և ինչպե՞ս է այն օգնում առօրյայում»

«Արտույտների ագարակը»

«Ի՞նչ դեր ունեն ֆիլմերն իմ կյանքում»

Հաջողության ճանապարհը

Իմ կարծիքով շատ կարևոր չէ, թե դու ինչքան ես պարապում կամ ինչքան տաղանդավոր ես, կարևորը այն է, որ պետք է սիրես այդ զբաղմունքը:

1.Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռովկան
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդար
բարձրաձայն-անձայն
քաղցրահամ-անհամ
ընչատեր- անինչ
շնորհալի-ապաշնորհ
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ

2. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, նուրբ, յուրային, անապական, տաղանդաշատ, բերկրալից, միամիտ
բ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

վախկոտ-աներկյուղ, նուրբ-կոպիտ, յուրային-օտար, անապական-պղտոր, տաղանդաշատ-անձիրք, բերկրալից-թախծոտ, միամիտ-խորամանկ:

Հայոց լեզու

.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհներ(հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտարհեկտար)անտառներ(անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար(դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն(ստեղծագործություն) է ցուցադրվում(ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները(դահլիճ) հայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր(կիլոմետր) ճամապարհ է անցնում:

2.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Այն ժամանակ Լեհաստանում ապրիլին(ապրիլ) հարյուր տասնինը վայրի ցուլ(ցուլ )որոնցից (որ) չորսը (պահվել) է փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցուլը (ցուլ) կա՛մ արգելանոցներում է ապրել(ապրել), կա՛մ ազատ արածել(արածել)՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ են(են):

Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էին(արածել) ավելի քան հազար հինգ հարյուր ցլեր(ցուլ), ոչ մեկը չէր հետևում նրանց:

Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձի(գետաձի) ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ (կենդանի) են ապրում:

3.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:

Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա:-քանակական Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա: -Բացարձակ բաշխական

Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա:-քանակական Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա: -Բաշխական

Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան:-քանակական Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:-Բացարձակ բաշխական

Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն:-քանակական Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:-Բացարձակ բաշխական

Թվական անուն մաս 2

1.Քո սիրած թեմայով գրիր փաստեր (մոտավորապես տասը հատ):

1.2005 թվականին Հակոբյանին ձերբակալել էին Դուբայի օդանավակայանում՝ իրեն շփոթելով մեկ այլ Վլադիմիր Հակոբյանի հետ, ով մեղադրվում էր մարդասպանության մեջ։ Շուտով շախմատիստին բաց թողեցին, բայց դրա պատճառով նա ուշացավ 7-րդ Դուբայ օփեն մրցաշարից, որտեղ վարկանիշային ֆավորիտ կլիներ։

2.Երկու կողմից առաջին չորս քայլ կատարելու հնարավոր քանակը հավասար է 318 979 564 000.

3.Շախերի ամենաերկար գրանցված շարքը կազմված է 74 անընդմեջ շախից։ Մեկ պարտիայում ամենաշատ գրանցված շախերի քանակը 114 է, ընդ որում, 98-ը արվել են մեկ կողմից։

4.Հայտնի է պարտիա, որտեղ ոչ մի խաղաքար խաղատախտակից չի հեռացվել ամբողջ պարտիայի ընթացքում։ Խաղը տևել է 94 քայլ։

5.Ամենաշատ խաղաքարերի քանակը, որոնք վերցվել են մեկ դաշտի վրա, 15 է, այդ դաշտը անվանել են <<սև խոռոչ>>։

6.Շաշկին շախմատից ավելի հին խաղ է։

7.Հին Հնդկաստանում շախմատ խաղում էին մատների վրա, ուղղակի կտրում էին պարտվողի մատը։

8.Ամենաշատ խաղաքար <<ուտելու>> ռեկորդը պատկանում է թագուհուն, այն մի խաղի ընթացքում <<կերել է>> հակառակորդի 11 խաղաքար։

9.Շախմատային ժամերը սկսեցին օգտագործել 1852 թվականից, երբ նախորդ տարվա ընթացքում երկու գրոսմաստերներ քնեցին տախտակի առջև խաղի չափազանց երկար լինելու պատճառով։

10.Ամենաերկար շախմատային պարտիան կարող է տևել 5 949 քայլ։

11.Իր առաջին քայլում զինվորը մեկի փոխարեն երկու դաշտ առաջ շարժել առաջարկվել է Իսպանիայում 1280 թվականին։

12.Առաջին միջազգային մրցաշարը տեղի է ունեցել 1585 թվականին Իսպանիայում։

13.Ամենաերկար մտածելու ռեկորդը պատկանում է բրազիլացի Ֆրանսիսկո Տրոիսին․ նա մեկ քայլի վրա ծախսել է 2 ժամ 20 րոպե։

2.Գտի՛ր թվականները :

Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:

3. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:

4. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդներ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական

Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել(գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

Ջրի կաթիլը Հանս Քրիստիան Անդերսեն

Կարդացեք հեքիաթը:

  1. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

կորնթարդ-ալիքաձև

նողկալի-զզվելի

վխտալ-խլվլալ

եռուզեռել-իրարանցում

խփշտել-խժռել

զարհուրելի-սարսափելի

Ի՞նչ նմանություն ունեն հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ իրական կյանքի հետ: Ծերուկը շատ էր սիրում զննել ու ուսումնասիրեր:

1.Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթենայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանցառջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած:  Նա իր հոգսն է համարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել դրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որհեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծկարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մերկ վայրենիներ:

— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:

— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց  Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անումիրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդիննայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկնիր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էինպրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:

— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

մեկից մինչև հարյուրը տառերով

1-մեկ

2-երկու

3-երեք

4-չորս

5-հինգ

6-վեց

7-յոթ

8-ութ

9-ինը

10-տաս

11-տասն մեկ

12-տասներկու

13-տասնըերեք

14-տասնչորս

15-տասնհինգ

16-տասնվեց

17-տասնյոթ

18-տասնութ

19-տասնինը

20-քսան

21-քսանմեկ

22-քսաներկու

23-քսաներեք

24-քսանչորս

25-քսանհինգ

26-քսանվեց

27-քսանյոթ

28-քսանութ

29-քսանինը

30-եռեսուն

31-երեսունմեկ

32-երեսուներկու

33-երեսուներեք

34-երեսունչորս

35-երեսունհինգ

36-երեսունվեց

37-երեսունյոթ

38-երեսունութ

39-երեսունինը

40-քառասուն

41-քառասունմեկ

42-քառասուներկու

43-քառասուներեք

44-քառասունչորս

45-քառասունհինգ

46-քառասունվեց

47-քառասունյոթ

48-քառասունութ

49-քառասունինը

50-հիսուն

51-հիսունմեկ

52-հիսուներկու

53-հիսուներեք

54-հիսունչորս

55-հիսունհինգ

56-հիսունվեց

57-հիսունյոթ

58-հիսունութ

59-հիսունինը

60-վաթսուն

61-վաթսունմեկ

62-վաթսուներկու

63-վաթսուներեք

64-վաթսունչորս

65-վաթսունհինգ

66-վաթսունվեց

67-վաթսունյոթ

68-վաթսունութ

69-վաթսունինը

70-յոթանասուն

71-յոթանասունմեկ

72-յոթանասուներկու

73-յոթանասուներեք

74-յոթանասունչորս

75-յոթանասունհինգ

76-յոթանասունվեց

77-յոթանասունյոթ

78-յոթանասունութ

79-յոթանասունինը

80-ութսուն

81-ութսունմեկ

82-ութսուներկու

83-ութսուներեք

84-ութսունչորս

85-ութսունհինգ

86-ութսունվեց

87-ութսունյոթ

88-ութսունութ

89-ութսունինը

90-ինսուն

91-ինսունմեկ

92-ինսուներկու

93-ինսուներեք

94-ինսունչորս

95-ինսունհինգ

96-ինսունվեց

97-ինսունյոթ

98-ինսունութ

99-ինսունինը

100-հարյուր