Հայոց լեզու

3.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր-ամենակեր, գնաց-արագընթաց, ասաց-ասացվածք, անվան-անվանացանկ, մարդիկ-տղամարդիկ:

4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից: Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու-Ամբողջ ճանապարհին մենք կանգ չառանք խորհրդակցելու: Մեր արածն ապարդյուն աշխատանք էր-Մեր արածը ապարդյուն աշխատանք չէր: Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները-Կղզու նահանգապետը չկամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:

Նրա մտադրությունը սխալ հասկացան-Նրա մտադրությունը սխալ չհասկացան: Նրան անլուրջ պատասխան տվեցին-Նրան լուրջ պատասխան տվեցին: Այծերը էբենոս ծառից կարևոր են-Այծերը էբենոս ծառից կարևոր չեն:

Թատրոնում ամեն ինչ իրական է

Թատրոնում ամեն ինչ իրական է

Շատերը կմտածեն, որ թատրոնում ոչ ամեն ինչ է իրական, որովհետև նրանք մտածում են, օրինակ՝ տիկնիկներին մարդիկ են կառավարում, տիկնիկների փոխարեն մարդիկ են խոսում: Այո այդ ամենը ճիշտ է, իհարկե ցանկալի կլիներ, որ տիկնիկները կարողանաին քայլել՝ այլ ոչ, թե մարդը կառավարեր նրան կամ տիկնիկները կարողանայային խոսել իրենց հատուկ ձայնով: Բայց մենք պետք է հաշվի առնենք այդ ամենը և հասկանանք ճիշտը՝ տիկնիկները չեն կարող խոսել կամ քայլել, բայց մարդիկ այդ ամենը կարող են, և նրանք շաբաթներ կամ նաև ամիսներ են աշխատում, որ կարողանան ցուցադրեն մարդկանց իրենց ներկայացումը: Իսկ, եթե մարդիկ սխալ են ասում տիկնիկի բառերը կամ սխալ են քայլացնում տիկնիկին՝ դա արդեն համարվում է սխալ, որից հանդիսատեսը կարող է բողոքել:

Հայոց լեզու

1.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց, և կայծից վառոդը բռնկվեց, ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ, հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է, որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն, որ ձու կուլ տալու սովորություն ուներ, մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին, որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը, որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է, թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան, երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա, Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք, որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը, որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում, ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել, բայց նրա եղջյուրներից վախենում էր:

2.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ բոլոր անդամներին ավելացնելով լրացումներ: Օրինակ` Ընկերոջը չէր պատմել:- Մտերիմ ընկերոջը ոչինչ չէր պատմել:

Աղավնին հավատարիմ է:-Իմ սիրելի աղավնին շատ հավաատարիմ է:

Հնդիկներն են կառուցել քաղաքը:-Իմ մտերիմ Հնդիկ ընկերներն են կառուցել քաղաքը:

Գիտնականը փորձում էր հասկանալ:-Խելացի և հզոր գիտնականը փորձում էր հասկանալ:

Ավտոբուսը լիքն էր ուղևորներով:-Վիթխարի և գերարագ ավտոբուսը լիքն էր ուղևորներով:

Քարանձավի մուտքը փակ էր:-Սանտիագո կղզու քարանձավի մուտք փակ էր:

Անհատական Պլան

Ես Արեն Մնացականյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում 7.5 Դասարանում: Ընտրությունս-Ֆուտբոլ (ոչ խաղալու նպատակով) Ֆիզկուլտ-Վոլեյբոլ:

Աքրոստիկոս

Մայրիկ, ես քեզ շատ եմ սիրում, շնորհավորում եմ Մարտի 8-տ մաղթում եմ քեզ ամենալավ բաները այս աշհարի: Այս տարի ես քեզ նվիրել եմ շատ ծաղիկներ, նաև յասաման, որը շատ գեղեցիկ էր: Ես ու իմ ընկերները գնացել էինք խանութ և Րաֆֆին առաջարկեց, գնել ծաղիկներ մեր մայրիկների համար, և մենք իհարկե գնեցինք և իմ գնածը նվիրեցի քեզ հետո երբ գալիս էինք հետ գնացինք Կայսեր խանութ, և գնեցինք բոլոր մայրիկների համար տորթեր:

Եղիշե Չարենց․ Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Անծանոթ բառեր

մով-նուրբ

տապար-կացին

սեղմ-շատ խիտ

արճիճով-կապար

կապար-արճիճ

Չարենցը խոսում էր՝ իր անտաշ քարով շինած տան մասին, Կարսի այգիների, իր հայրենի մով երկինքի մասին և իհարկե Կարինե Քոթանճյանի ում նա սիրում էր, բայց նա լքում է նրանց: Անց է կենում և գնում է օտար քաղաքների ճանապարհներով, տեսնում է հազար-հազար տաղտկալի դեմքեր, որոնք կարծես թե կապարով են շինված: Ամեն մարդ ունի իրա ցավը՝ օրինակ մեկի սրտում վերք է բացված: Թող այդ աշխարհը ցնդի, խելագարվի, բայց նա կարողանա հասնել, իր նպատակին, իսկ ինքը իր հաշմանդամ և խելագար հալով կարողանա հասնել իր աստղային երազանքների հետևից և նրա սիրտը ամեն մեղքի համար ունի ներում, և ով, որ տեսնի Կարինե Քոթանճյանին Կարսի փողոցներում՝ ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Ուշադրություն

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Ուշադրություն

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ուշադրություն

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Ուշադրություն

Սակայն կան արմատի կրկնությամբ այլ բայեր ևս, որոնք բազմապատկական չեն: Սրանց տարբերությունն այն է, որ արմատի կրկնությամբ կազմված բազմապատկական բայերից հնարավոր է վերստանալ պարզը, ինչպես՝  դոփդոփել-դոփել, իսկ արմատի կրկնությամբ ոչ բազմապատկական բայերն ունեն միայն այդ մեկ ձևը: Այսպես՝ քայքայել բայը քայել ձև չունի:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Ամեն ածանցով հինգ բառ,

Սոսկածանցավոր- վախեցնել, մեծանալ, փոքրանալ, գտնել, փախչել:

Պատճառական- Ցնդել, խաղացնել, հասցնել, ուտեցնել, քայլեցնել:

Բազմապատկական-պատել, կտրատել, վախկոտ, պատռոտել:

Կրավորական- Վտանգ, կառուցվել, ցուցադրվել, պարտվել, հանձնվել:

Հայոց լեզու

1. Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր:

Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:-Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:-Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար: Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:-Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ էր դնում փափուկ խոտի վրա: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:-Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ ճանապարհով էր քայլում: Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին-Շատ լավ քողարկում էին խոտերի բույն:

2. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր:

Օրինակ` Վաղուց հերքված վարկածը- վարկածը, որ վաղուց հերքվել էր: Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև-Անձրևը վտանգավոր Էր դառել ցանքերի համար: մառախուղով պատված լեռնագագաթներ-Լեռնագագաթները մառախուղով էին պատվել: ճանապարհորդի նկարագրված ջրվեժը- Ջրվեժը նկարագրել էր ճամփորդհը: դժվարին կացության մեջ ընկած մարդ-Մարդը, ով ընկել էր դժվար կացության մեջ: գիշերները մեր այգին այցելած չորքոտանին-Չորքոտանին որը գիշերները այցելել էր մեր այգին: անտառից սկիզբ առած վտակ-Վտակը որը սկիզբ էր առել անտառից:

Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Բայեր

Բայի եղանակները

Բայի եղանակները

Բայերով արտահայտվում է գործողության կատարման եղանակ, այսինքն՝ խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ:

Այսպես՝ մի դեպքում բայաձևերը ցույց են տալիս, ըստ խոսողի, իրականում, ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն՝ գնում եմ, գնում էիր, գնացել են, գնացել էինք, գնալու ես, գնալու էին, գնացի և այլն. սա կոչվում է սահմանական եղանակ,

մի այլ դեպքում՝ գործողության կատարման իղձ, ցանկություն՝ գնամ, գնայիք և այլն. սա ըղձական եղանակն է,

մի ուրիշ դեպքում՝ ենթադրական գործողություն՝ կգնա, կգնայինք և այլն. սա ենթադրական եղանակն է,

չորրորդ դեպքում՝ հարկադրական կամ անհրաժեշտական գործողություն՝ պիտի գնաս, պետք է գնային և այլն. սա հարկադրական եղանակն է,

մի այլ դեպքում էլ՝ խոսակցին ուղղված հրաման, կարգադրության, խնդրանք՝ գնա՛, գնացե՛ք. սա հրամայական եղանակն է:

Այսպիսով՝ բայն ունի հինգ եղանակ՝  սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական:

Սահմանական եղանակ

Ըղձական եղանակ

Ենթադրական եղանակ

Հարկադրական եղանակ

Հրամայական եղանակ

Սահմանական  եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից մեկը՝ անկատար ներկա (սահմանական ներկա), ցույց է տալիս ներկա ժամանակ, մեկը՝ ապակատար ներկան (սահմանական ապառնի)՝ ապառնի ժամանակ, մնացած հինգը՝ անկատար անցյալը, վաղակատար ներկան (սահմանական անցյալ), վաղակատար անցյալը, ապակատար անցյալը, անցյալ կատարյալը, ցույց են տալիս անցյալ ժամանակ:

Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն երկուական ժամանակաձևեր, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ:

Հրամայական եղանակը ունի միայն մեկ ժամանակաձև, միայն մեկ ժամանակ՝ ապառնի, և միայն մեկ դեմք՝ երկրորդ:

Առաջադրանք

4.Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:-Գետափին զբոսնելիս, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:-Երկրորդ խողովակաշարն կառուցելիս՝ պարզեցին որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:-Գետակն անցնելիս, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:-Լսելիս ընկերոջ պատմությունը՝ փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:-Ինչ-որ մեկին գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։-Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել: