Հայոց լեզու

1.Սովորի՜ր բառերը և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։

Առէջ-ծաղկի փոշին արտադրող գեներատիվ արական օրգան։

առընթեր- Մոտը՝ կողքին եղող, մերձակա:

առինքնել-Դեպի իիեն ձգել, գրավել, հրապուրել:

առհավատչյա-Գրավական, երաշխիք:

առնական-Տղամարդկային հատկանիշներով օժտված:

առնչվել-Դիպչել, դիպչելով շոշափել:

առոք-փառոք-Մեծ փառքով՝ շուքով, փառավորապես:

առևանգել-Աղջիկ կին՝ փախցնել՝ հափշտակել:

առույգ- Ուժը տեղը, ուժեղ:

առօրեական-Առօրյա, ամեն օր տեղի ունեցող:

ասացվածք-Ասացված:

2.Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:

Օրինակ՝
Ամեն ինչ արվեստ է: Բեն
1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»:
2. «Ամեն ինչ արվեստ է», – ասել է Բենը:
3. «Ամեն ինչ, – ասել է Բենը, – արվեստ է»:

Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով: Ֆրանց Կաֆկա
1. Ֆրանց Կաֆկան ասել է․ Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ՝ համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով:
2. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ՝ համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով», – ասել է Ֆրանց Կաֆկան:
3. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, – ասել է Ֆրանց Կաֆկան, – որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ՝ համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով»:

Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա
1․ Ֆրանց Կաֆկան ասել է․ Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում:
2. «Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում», – ասել է Ֆրանց Կաֆկան:
3. «Իսկական հակառակորդն, – ասել է Ֆրանց Կաֆկան, – անսահման արիություն է ներշնչում»:

Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը: Բեն
1․ Բենը ասել է․ Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը:
2. «Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը», – ասել է Բենը:
3. «Տվեք ինձ հենման կետ, – ասել է Բենը, – և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը»:

3.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը: —Հասել է նաև իմ գործելու ժամանակը,-ասաց ծերունին վճռական տեսքով։
Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից: —Ի՛նչ է կրակը,-նա զարմացավ,-ես չեմ վախենում կրակից։
Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին: —Բացատրեք, թե ի՛նչ է պատահել մեր ջրին,-խնդրեց նա։
Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք: —Ես գործ չունեմ ձեր փորձերի հետ, ինձ իսկական մաքուր ջուր է պետք,-ասաց խոհարարը։
Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել: —Քեզ նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել,-ասում էր նա բարկացած ընկերոջը հանգստացնելու համար։

4.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` եղբայրս, երեկ մեր տանն էր:

Տանտիրուհուց` Աննայից, հեռագիր էր ստացել:

Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` իր ձիու երևալուն:


Մայրը որդուց` Արեգից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:


Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:


Հրազդանը` Արաքսի ձախ վտակը, Երևանով է անցնում:

5..Կետադրի՛ր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց թե հասարակ շապիկով երկու տղա, քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը, չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը՝ Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

6.Նայի՛ր օրինակին և որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:


Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Նավի սուր քթամասը՝ իբրև հսկա թուր, ճեղքում էր ջուրը։

Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
Իբրև ապահով թաքստոց՝ այդ տակառը կատվին շատ էր փրկել։

Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
Անտառը՝ որպես մութ վարագույր, թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:

Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Ամպերը՝ իբրև սպիտակ բրդի եթերային ծվեններ, սահում էին մեր գլխի վրայով:

Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:
Ժայռերը՝ իբրև տարօրինակ արձաններ, կանգնել էին քամուն հանդիման:

Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:
Քամին՝ որպես այդ վայրերի միակ տիրակալ, շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

7.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը` իբրև ճանապարհորդող, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը` իբրև անմարդաբնակ վայր, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը` իբրև սովի նշան, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր` իբրև նորությունն:
Պահակը` իբրև պաշտշան, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին` իբրև անմեղ:
Հարցերին պատասխանող պարոնը` իբրև մի հայտնի անձ, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

8.Կետադրի՛ր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը՝ որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
 Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

9.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր մեղադրյալի, գողությունը:
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են կյանքը:
Լավան մոտենում էր գյուղին:
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում աղջկան:
Լեռները դղրդում էին երկրաշարժից:
ժայռի գագաթը միայն ուղղաթիռով կարելի է բարձրանալ:

Leave a comment