Ին՞չ է իշխանությունը

1. Իմ կարծիքով իշխանությունն առավելություն է, որովհետև առանց իշխանության մեր երկրում ամեն ինչ կարող է կատարվել, օրինակ՝ վարորդները կարող են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և տուգանք չստանալ, որովհետև ոստիկան չի լինի: Իշխանության բացասական կողմերն են՝ այն կանոնները որոնք միշտ գործառում են և մենք դրանց պատճառով վնաս ենք տալիս մեր երկրին:

2. Երբեմն մարդիկ իշխանությունը ընդունում են, որպես արտոնություն և մտածում են որ կարող են փոխել մարդկանց և ստիպել նրանց անել այն ինչ ուզում են, չնայած դրան, կան մարդիկ ովքեր իշխանությունը ճիշտ են ընկալում և վաստակում են մարդկանց վստահությունը։

3. Յուրաքանչյուր հասարակություն, պետություն, թիմ յուրահատուկ է, իր ավանդույթներով, մշակույթով և կրոնով, այդ իսկ պատճառով պետություններն ունեն տարբեր կանոնակարգ։ Կարգ ու կանոն հաստատելու համար պետք է հաշվի առնել դրանց առանձնահատկությունները, և առաջին հերթին հենց ինքը ՝ իշխանությունը պետք է հետևի օրենքներին և որպես օրինակ ծառայի։ Կարգ ու կանոնը չխախտելու համար, ստեղծվել են պատիժները նկատողությունները և այլն։ Դրանցից խուսափելու համար մարդիկ հնարավորինս փորձում են պահմանել կարգ ու կանոնը։

4. Կարծում եմ, որ այս առակում առյուծը ուներ և՛ իշխանություն, և՛ հեղինակոթյուն, բայց նա չօգտագործեց իր իշխանությունը, միայն ցույց տվեց իր հեղինակությունը: Նա շատ ավելի ուժեղ էր աղվեսից և կարող էր նրանից հանգիստ հրաժարվել, բայց իմ կարծիքով իրեն ճանաչում էին իր բարի սրտով: Առյուծի այդ բարի հեղինակությունը շահագործելով ու առիթից օգտվելով աղվեսը կարողացավ այդպիսի խորամանկություն անել: Նա գիտեր, որ առյուծը չի հրաժարվի իր խնդրանքից և ձևացնում էր, որ վախենում էր նրանից: Նրանից էլ ավելի փոքր ու թույլ կենդանին՝ մուկը, չէր վախենում առյուծից և ուզում էր օգնել նրան: Իմ կարծիքով դա էլ խոսում է առյուծի լավ հեղինակության մասին: Կարծում եմ, որ այս առակը մեզ սովորեցնում է, որ պետք է մարդիկ մեզ լավ հեղինակությամբ ճանաչեն, այսինքն՝ բարիությամբ և այլ լավ հատկանիշներով, բայց չպետք է մոռանանք մեր իշխանությունը և պետք է այն օգտագործենք, երբ պետք է գալիս պաշտպանել մեր իրավունքները:

Leave a comment