375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: -Ես կարող եմ խմել ամբողջ Սևանի ջուրը,-ասաց մի մարդ:
Ընկերները ծաղրում են նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: -Նա թող իր խոսքը գործով ապացուցի, -ծաղրելով ասում էին ընկերները:
Մարդն ասում է, որ ինքը անպայման կխմի եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:
Մարդն ասում է.
-Ես անպայման կխմեմ, եթե ընկերներս Սևանից հանեն գետերի բերած ջուրը:
376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:
Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են: -Իմ ձին գողացել են-, ասաց մի մարդ իշխանի մոտ բողոքելով:
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չէին գողանա: -Եթե չքնեիր, քո ձին չէին գողանա,-ասում է իշխանը,- բարկանալով նրա վրա:
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն արթուն կմնար:
Խելոք մարդն ասում է.
– Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, ես արթուն կմնայի: