Հավասարություն

  • Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
  • Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
  • Ի՞նչ է սոցիալական հավասարություն
  • Բերեք օրինակներ:

Հավասարություն – ի՞նչ է դա նշանակում և ինչի՞ է դա հանգեցնում: Հավասարության գաղափարը հասարակության բոլոր անդամներին հավասար հնարավորություններ տալն է՝ անկախ նրանց սեռից, ռասայից, տարիքից, առողջական վիճակից, ֆինանսական հնարավորություններից և այլն:

Սոցիալական հավասարությունը ինքնիրացման հնարավորությունների հավասարությունն է ինչպես երիտասարդների, այնպես էլ օրինակ՝ հատուկ կարիքներով տարեց մարդկանց: Նաև հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների կամ առողջ թոշակառուների համար։ Հավասարության նպատակը անկյունի կենտրոնում է դնում անհատի արժեքը և նրա անձնական ազատությունը:

Իրավական հավասարությունն արտահայտվում է հավասար իրավունքներ ունենալով։ Այն իրավունքի հիմնարար սկզբունք է՝ ամրագրված ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական համակարգում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։

Իրավահավասարությունը ենթադրում է բոլոր քաղաքացիների իրավունքների և պարտականությունների, սոցիալական ազատության հավասար չափ, անձանց՝ օրենքի առջև պատասխանատվության հավասար աստիճան՝ բացառելով նրանց փաստական տարբերությունները, օրինակ՝ մաշկի գույնը, լեզուն և այլն։ Իրավահավասարությունը բացառում է նաև արտոնություններն ու առավելություններն իրավական վեճերի մասնակիցների միջև։

Կանանց իրավունքների պաշտպանության համար կատարված ամենահայտնի շարժումներից է ֆեմինիզմը։ Այս շարժումն ուներ մեկ ընդհանուր նպատակ՝ կանանց համար սահմանել, զարգացնել և հասնել հավասար քաղաքական, տնտեսական, մշակութային, անձնական և սոցիալական իրավունքների։ Օրինակ արդեն այսօր կինն ունի մի շարք իրավունքներ՝ ընտրելու, ընտրվելու, պաշտոնի զբաղեցման և այլն։ Սակայն ինչպես շատ օրենքներ, այնպես էլ կանանց համար սահմանվածներից շատերը, մնում են ուղղակի թղթին գրված և չեն կիրառվում։ 

Առհասարակ հավասարությունն իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Այս գաղափարի էությունն, օրինակ, այն է, որ աշխատանքի անցնեն դրա համար համապատասխան որակավորում ունեցող անձինք, այսինքն՝ աշխատանքային առաջընթացի հնարավորությունները ևս պետք է լինեն հավասար և ելնեն աշխատողների մասնագիտական ու աշխատանքային կարողություններից՝ բացառելով որևէ հատկանիշով խտրականություն։

Հավասարության ամենօրյա ձգտումն իրականում բավականին պարզ խնդիր է, որին կարելի է հասնել առանց մշակութային և տեսական ուտոպիաների օգնության, սակայն դրա իրագործումը պահանջում է քաղաքացիների մշտական ​​մասնակցություն, ովքեր ցանկանում են ակտիվորեն ձգտել ավելի հավասար հասարակությանը: