Թեմա՝ Տարածական պատկերներ։ Զուգահեռանիստ
Երկրաչափության այն բաժինը, որը ուսումնասիրում է պատկերների հատկությունները տարածության մեջ, կոչվում է տարածաչափություն:
Այն պատկերը, որի ոչ բոլոր կետերն են ընկած միևնույն հարթության մեջ, կոչվում է տարածական պատկեր:
Տարածության սահմանափակված մասը կոչվում է երկրաչափական կամ տարածաչափական մարմին, իսկ մարմինը սահմանափակող կետերի բազմությունը՝ մարմնի մակերևույթ:
Գունդը երկրաչափական մարմին է, գնդոլորտը նրա մակերևույթն է:

Պարուրաձև գիծը տարածական պատկեր է: Սակայն այն մարմին չէ:
պարուրաձև գիծ
Բուրգը երկրաչափական մարմին է, որը սահմանափակված է բազմանկյուններով:
Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:

Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:

Կողերի ծայրակետերը կոչվում են բազմանիստի գագաթներ:

Զուգահեռանիստի սահմանումն ու հատկությունները


Զուգահեռանիստ կոչվում է այն բազմանիսը, որի բոլոր 6 նիստերը զուգահեռագծեր են:

Զուգահեռանիստն ունի 6 նիստ, 8 գագաթ և 12 կող:
Զուգահեռանիստի ընդհանուր կող ունեցող նիստերը կոչվում են կից, իսկ ընդհանուր կողեր չունեցող նիստերը՝ հանդիպակաց:
Զուգահեռանիստի հիմքեր անվանում են նիա որևէ երկու հանդիպակաց նիստերը, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր:
Հիմքերին չպատկանող կողերը կոչվում են զուգահեռանիստի կողմնային կողեր:
Նույն նիստում չգտնվող երկու գագաթները միացնող հատվածը կոչվում է զուգահեռագծի անկյունագիծ:
Զուգահեռանիստի հատկությունները:
— Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:
— Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են:
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ո՞ր պատկերն է կոչվում տարածական մարմին կամ տարածական պատկեր։ Դրանք այն պատկերներն են, որոնց եթե դնենք սեղանի վրա նրանք ամբողջովին չեն դիպչի սեղանին:
2․ GEOGEBRA ծրագրով գծել տարածական մարմին։

3․ Ի՞նչ է բազմանիստը։
Բազմանիստ, բազմանկուններով կազմված փակ մակերևույթ, նրան երբեմն անվանում են այդ մակերևույթով սահմանափակված մարմին։
4․ Ո՞ր պատկերն է կոչվում զուգահեռանիստ, GEOGEBRA ծրագրով գծել զուգահեռանիստ։

5․ Զուգահեռանիստը քանի՞ նիստ, քանի՞ կող, քանի՞ գագաթ ունի։
Զուգահեռանիստը ունի 6 նիստ, 16 կող, 8 գագաթ:
6․ Բազմանիստների և նրանց տարրերի մասին բերված պնդումներից (սահմանումներից) ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ տարբերակ(ներ)ը:
Եթե տարածական մարմնի մակերևույթը կազմված է ուղղանկյուններից, ապա այն կոչվում է բազմանիստ:
Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:
Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:
Եթե տարածաչափական մարմնի մակերևույթը բաղկացած է բազմանկյուններից, ապա մարմինը բազմանիստ է:
7․ Զուգահեռանիստի մասին թվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:
Զուգահեռանիստի հիմքը զուգահեռագիծ է:
Զուգահեռանիստ կոչվում է այն պրիզման, որի կողմնային նիստերը չորս ուղղանկյուններ են:
Զուգահեռանիստի նիստերը վեց ուղղանկյուններ են:
8․ Բերվածնկարներից ո՞րն է զուգահեռանիստը: Նշել ճիշտ պատասխանը: 3-րդ պատկերն է:



9․ Գրել զուգահեռանիստի հատկությունները։
Զուգահեռանիստի հատկությունները:
— Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:
— Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են:
10․ ABCDA1B1C1D1 զուգահեռանիստի մեջ գտնել B1C1 -ը և DC-ն, եթե BC=7 սմ, A1B1=5 սմ:
B1C1=7սմ
DC=5սմ