Взрослые часто не понимают детей, потому что видят мир не таким, каким его видят дети. В окружающих предметах взрослые видят их назначение, то, чем эти предметы полезны для них. Дети же видят лицо вещей. Они не знают, откуда эти вещи явились, кто их сделал и сделал ли кто. Дети знают, что вещи существуют, живут, и относятся к вещам, как к живым существам.
Помню себя маленьким — четырёхлетним, может быть, трёхлетним. Вижу себя в окружении вещей, которые не только будят во мне какие-то мысли, но и действуют на мои чувства. Вот сутулый шкаф стоит, подпирая своей широкой спиной стену, погрузившись в бесконечную думу. От него не добьёшься слов. Если он и произнесёт что-нибудь на своём скрипучем, непонятном для меня языке, то лишь когда открывают дверцы, чтоб достать что-нибудь из одежды.
По сравнению со шкафом буфет — легкомысленное существо. У него и цвет не такой серо-бурый, а с красноватым отливом. Верхние дверцы на его груди украшены деревянной резьбой. По бокам торчат выточенные из дерева шпилеобразные фигуры, напоминающие шахматных ферзей. Этот чудак буфет, наверно, воображает, что очень красиво, когда на плечах такие нелепые штуковины. На его полках хранятся сахар, печенье, варенье, иногда даже конфеты. И кофейная мельница — её можно вертеть сколько угодно, когда никто не видит.
Словом, буфет — существо нелепое, но компанейское, чего не скажешь о креслах. В белых чехлах, из-под которых, точно из-под платьев, торчат только кончики ножек, они похожи на чопорных дам. Они чинно сидят по углам комнаты и молчат. Чувствуется, что им до зарезу хочется поговорить. Хочется посудачить о разном, да не хочется показывать, что их могут интересовать пустые разговоры. В их обществе я чувствую себя лишним, чем-то вроде гвоздя в сапоге.
(По Н. Носову)
Вопросы к представленному тексту:
1.Почему взрослые часто не понимают детей, согласно тексту? Взрослые часто не понимают детей, потому что видят мир не таким, каким его видят дети.
2. Как различается восприятие предметов взрослыми и детьми? Когда взрослые смотрят на каких-то предметов, они сразу понимают как создали этот предмет. А когда дети смотрят на каких-то предметов у них появляется очень много вопросов, например՝ как создали этот предмет, кто создал этот предмет, где создали этот предмет, в каком году создали этот предмет и.т.д.Иногда детям кажется что вещи они как люди.
3. Как описания предметов передают эмоции автора?
Помню себя маленьким — четырёхлетним, может быть, трёхлетним. Вижу себя в окружении вещей, которые не только будят во мне какие-то мысли, но и действуют на мои чувства. Вот сутулый шкаф стоит, подпирая своей широкой спиной стену, погрузившись в бесконечную думу. От него не добьёшься слов.
4. Как эти эмоции помогают понять внутренний мир автора?
У него был глубокий внутренний мир.
5. Как описания предметов могут отражать культурные или социальные нормы?
Мальчик описывал эти вещи простым и понятным для себя языком.
6. Какие черты характера автора проявляются через его описания вещей?
У мальчика был яркое воображение, он представил что шкаф с широким спином, буфет это какой то нелепой предмет а кресло чинно сидит тихо в углу комнаты.
7. Какой урок или послание можно извлечь из текста о восприятии мира детьми и взрослыми? Взрослые смотрят на жизнь серьезно, а дети смотрят на жизнь подробно и интересно.
Задания по представленному тексту:
1.Найдите все метафоры и сравнения в тексте. Опишите, как они помогают создать образы предметов. Например, как описание шкафа как «погружённого в бесконечную думу» влияет на восприятие этого предмета?
метафора про шкафа-Вот сутулый шкаф стоит, подпирая своей широкой спиной стену, погрузившись в бесконечную думу. От него не добьёшься слов. Если он и произнесёт что-нибудь на своём скрипучем, непонятном для меня языке, то лишь когда открывают дверцы, чтоб достать что-нибудь из одежды.
метафора про буфета-По бокам торчат выточенные из дерева шпилеобразные фигуры, напоминающие шахматных ферзей. Этот чудак буфет, наверно, воображает, что очень красиво, когда на плечах такие нелепые штуковины.
метафора про кресла-Они чинно сидят по углам комнаты и молчат. Чувствуется, что им до зарезу хочется поговорить. Хочется посудачить о разном, да не хочется показывать, что их могут интересовать пустые разговоры.
Ի՜նչ երջանկություն է, որ ծնվել ենք, ողջ ենք մնացել մանուկ հասակում, չոչ ենք արել ու ձգվել, կանգնել ենք երկու ոտքերի վրա, ապա բարձրացել ենք և տեսել ենք, որ առաջին քայլերն ենք անում ու հետո մեր ոտքերն ամուր դրել ենք գետնին, ապա միացել ենք ետևի ոտքերի վրա քայլողներին, և ովքե՞ր են նրանք, շա՞տ են տարբերվում մարդ արարածներից Ջայլա՞մը:
Ընտանի թռչո՞ւնը` բադը, հավատարիմ բադիկը, որին ուսումնասիրեց հռչակավոր մարդը և ինքը բադ դարձավ, ապշեցինք, երբ պարզվեց, որ բադի վարքը մեծ մասամբ նույնն է, ինչ մարդու վարքը: Ի՜նչ երջանկություն է, որ այս բախտին ենք արժանացել ի հեճուկս սոսկալի անհավանականության, միլիարդից, հավանաբար, առնվազն մեկը, և ահա հայտնվում ենք, ամենաքիչը ամեն մեկս իր փոքրիկ դեմքով և սեփական մոր և սեփական հոր և սեփական ցեղի մնացած անդամների հետ սեփական կապերով: Հայաստանում` Երևանում էի, առավելագույնը երկու հարյուր մղոն դեպի արևելք իմ ծննդավայրից` Բիթլիսից, ոչ թե այն վայրից, որտեղ ծնվել եմ, այլ այն վայրից, որտեղ ծնվել են ամենամերձավոր նախնիներս, և ամենամերձավոր ասելով` նկատի ունեմ վերջին երեք կամ չորս հարյուրամյակներում ապրածներին: Աստծո օգնությամբ գոնե մեկ պատմագիր ենք ունեցել, որ տեղըտեղին պահպանել է մեր պատմությունը` մեզ տրամադրելով մեր տոհմածառը, ափսոս նրա կռվազան կինը ոչնչացրեց այն, կարծես վրեժ լուծելով նրանից, որ այդպես էլ մեծ մարդ չդարձավ կամ այնպիսի մեկը, ով հանրությանը կստիպեր հիանալ իր կնոջով: Եվ մեր պատմությունը, ինչպես և քոնը, ընթերցող, իրականում վավերագրված չէ, հավանաբար այնքան էլ հավաստի չէ, որքան էր, քանի դեռ ծառը չէր ոչնչացվել: Ինքս եմ դա ասում, թանկագին ընթերցող, ես` ինքս, քեզ բոլորովին էլ անհրաժեշտ չէ տեղյակ լինել իրերի իրական վիճակից, կասկածի ենթարկել ինչ-որ բան կամ այնպիսի բան ասել, որ չի ասվել գուցե հազար տարի առաջ ավելի հասկանալի և իմաստալից լեզվով: Բայց դեռ խորհում եմ, ինչպես ասում են ժամանակին Յունգն է խորհել, թե ինչպե՞ս է մարդկային ցեղը սկսած իր ինքնագիտակից գոյության ամենավաղ շրջանից ենթադրել, որ ապրելու է մահից հետո և առաջ է գնացել ու հորինել է կամ հայտնագործել է, թե դա իսկապես ճշմարիտ է, չնայած այդ ամենը յուրօրինակ կերպով տարբեր է քրիստոնյաների և մահմեդականների, հուդայականների, կոնֆուցիոսականների, բուդդայականների համար, և այդպես շարունակ, և այդպես անվերջ, ինչպես այն տարբեր է առանձին անհատների համար: Եվ իմ խորհրդածությունը, թվում է, այնքան էլ անձնական չէ, այլ հանրային է և մաս է կազմում այն ցեղի, որին պատկանում եմ` կենդանական, մարդկային, հայ, Սարոյան ցեղի, և տխուր կամ ցնծալից փաստ է, որ ոչ հայ Սարոյաններ են հայտնվել աշխարհի մայթերին, և հավանական է, որ այլևս երբեք այսքան հայ Սարոյաններ չլինեն: Սարոյանների կեսից ավելին ամուսնացել է անգիացիների, իռլանդացիների, գերմանացիների, ռուսների, լեհերի, ֆրանսիացիների, իտալացիների, իսպանացիների, հույների, մեքսիկացիների, շվեդների, նորվեգացիների, պորտուգալացիների, իրանցիների, իրաքցիների, հրեաների, եգիպտացիների հետ, և այդ ամուսնություններից ծնված երեխաներն, իրոք, գեղեցիկ են, և նույնքան հրաշալի են նրանց զավակները, որոնց միայն մեկ ութերորդ մասն է Սարոյան, բայց այն հայերը, որ դեռ հիշում են Հայաստանը, մշտապես հարցնում են. «Հայաստանից ի՞նչ նորություն կա, Հայաստանը որտե՞ղ է, ապա և` մեր լեզվի հետ ի՞նչ է լինելու, իսկ մեր արվեստի՞, մեր ճարտարապետությա՞ն, մեր մշակույթի՞, գրականությա՞ն, մեր երգ ու պարի՞ հետ»: Է, թող հարցնեն, մենք էլ կհարցնենք, պատասխանելը հեշտ է. «Ունենք Հայաստան, և չնայած ընդամենը մեկ տասներորդն է այն երկրի, որ պետք է ունենայինք, ինքներս մեկ տասներորդը չենք, շատ ավելի շատ ենք Հայաստանում, և մեր ապագան այնտեղ է` մեր լեռնոտ, մեր ցամաք երկրամասում»:
Գնացքները
Նա այդպես ժամերով կանգնում էր պատուհանի առջև և մոռացած ամեն ինչ, ավելի շուտ քնատ, քան արթուն, նայում էր անթարթ, սևեռուն հայացքով։ Նրան հանգիստ չէր տալիս անտնության զգացումը, իսկ սեփական տանը լինելու փաստն ավելի էր շեշտում այն։ Այդ տանը աշխարհ էր եկել և ապրել իր կյանքի առաջին տասնյոթ տարիները։ Հունիսից մինչև սեպտեմբեր, արդեն չորս ամիս, տանն էր, բայց դարձյալ անտուն էր զգում իրեն, չնայած հիանալի ամառային եղանակին, վաղուց ծանոթ վայրերին, ծերացած, բայց միշտ անփոփոխ ու հարազատ դեմքերին, ամառային հրաշք երկնքին և ամառային բույրերին, որ առաջին իսկ շնչից զվարթացնում էին ու խտտում հոգին, չնայած անհեթեթ քաղաքի անհեթեթ ձայներին, խղճուկ պուրակների շատրվաններին, չնայած առավոտի, կեսօրվա և իրիկնային քաղաքի խժբժոցին, որը հետո կամաց-կամաց մարում էր, և փողոցները դառնում էին սառն ու ամայի։ Եվ նա շարունակ անտուն էր զգում իրեն՝ չնայած այդ քաոսային և երբեմն էլ ծիծաղելի տունն ամեն վայրկյան կողքին էր, իր հետ։ Անհրապույր շրջապատն ավելի էր խորացնում նրա ներքին տագնապը, և մի երազային, սառն անտարբերություն ու անկարողություն էր արթնանում հոգում։
Տղան օտարությունից տուն էր վերադարձել և նորից երեխա դարձել, բացել էր սենյակի դուռն ու մեկնվել անկողնուն, քնել ու զարթնել էր, բայց դարձյալ անտուն էր։ Տունը տուն չէր, ամեն ինչ առաջվանն էր, բայց ինքն օտար էր։ Մենակ էր։ Կամաց-կամաց հոգին թաղվում էր խավար լռության մեջ և, երբ քնում էր՝ քնած չէր, իսկ երբ զարթնում էր՝ արթուն չէր։ Նա դժվարանում էր նույնիսկ քաղաքի բնակիչների հետ խոսել, որը ամենասովորական բանը պիտի լիներ աշխարհում, դժվարանում էր խոսել իր նկարների մասին, իսկ կտավները կորցրել էին իմաստային խորությունը, գծերի հստակությունն ու պարզությունը։ Երեկոյան դուրս էր գալիս, որ մեկի հետ հանդիպի, խոսի, բայց թափառում էր քաղաքում, նստում որևէ սրճարանում ու նորից համր լռությամբ վերադառնում իր երկու սենյականոց բնակարանը։ Եվ զարմանափն այն էր, որ այդպիսին էր նաև խմած ժամանակ, երբ սովորաբար դառնում էր սրամիտ, շատախոս ու բարյացակամ։ Մի օր ճոճվելով մի էժանագին հասարակաց տուն մտավ։ Աղջկա հետ բարձրացավ սենյակ, ապուշ հայացքով զննեց նրան, բարձր ծիծաղեց ու խոնարհվելով ներողություն հայտնելուց հետո՝ երկուսի փոխարեն տվեց երեք դոլար և կրկին ճոճվելով դուրս եկավ տնից։ Հիմա, դրանից անթիվ ժամեր, օրեր ու գիշերներ հետո, նա միայն մխիթարվում էր պատուհանից ժամերով գնացքներին նայելով։ Փողոցի մյուս կողմում Սանտա Ֆե կայարանն էր, և այդ իրողությունը, թեպետ ինքը դեռ չէր գիտակցում, չափազանց հաճելի էր, որովհետև այդտեղ ամեն ինչ շատ էր մոտ հեռանալուն։ Նա տխրում էր, երբ գնացքները մեկնում էին, իսկ դրանց ժամանումից հրճվում էր ու ամեն անգամ փորձում էր պարզել, թե ովքեր են գնացքից իջնող մարդիկ, որտեղից են գալիս և ինչու են եկել այս քաղաքը։ Եվ այսպես՝ ամեն անգամ։ Մի օր փոքրիկ, սև ճամպրուկով մի աղջկա տեսավ կառամատույցում։ Աղջիկն այնքան մենակ էր ու վախվորած, որ ցանկացավ ձայն տալ, իջնել նրա մոտ, ժպտալ ու ասել. «Իմ անունը Ջո Սիլվերա է։ Ծնվել եմ այս քաղաքում, բայց տասնյոթ տարեկանում հեռացել եմ ու յոթ տարի հետո վերադարձել, չորս ամիս է, ինչ տանն եմ։ Դիմացի փողոցում եմ ապրում։ Նկարիչ եմ։ Արի գնանք տուն, կհանգստանաս, հետո գինի կխմենք»։ Դուրս եկավ փողոց, բայց աղջիկն անհետացել էր։ Հետո ամբոխի մեջ որոնելով նրան՝ վերուվար արեց Թուլր փողոցով, իսկ հաջորդ օրը ոտնատակ տվեց ամբողջ քաղաքը, և դեռ մի շաբաթ հետո էլ մտածում էր, թե ուր կարող էր կորչել նա։ Դատարկությունը ճնշում էր նրան, ճնշում էր ամենաահավոր ձևով։ Սակայն բանականությունը դեռևս հերիքում էր, որ լիովին չպարտվի, այլ միայն համակերպվի, զգա, հասկանա այն, թեկուզ և սոսկ հետաքրքրությունից։ Միայն փախուստը կփրկի այս ամենից, փախչել, թողնել ամեն ինչ ու գնացքով հեռանալ։ Յոթ ժամից կլինի Սան Ֆրանցիսկոյում, ուր անտունությունը կատարյալ կլինի, հաղթահարելը՝ դյուրին, և առավել դյուրին համակերպվելն ու մոռանալը։ Նա գիտեր, թե որքան փոքր էր աշխարհը, եղել էր աշխարհի ամենագրավիչ քաղաքներում, ուր երազում են լինել բոլոր գավառաբնակ տղաները, բայց քչերին է հաջողվում։ Գիտեր նաև, որ այդ քաղաքներում հայտնվելը զուտ գնացքների կամ նավերի չվացուցակների խնդիր է, իսկ փող չունենալու դեպքում կարելի է պատահական մեքենայով, բեռնատար գնացքով կամ նավով գնալ։ Սրանք բոլորը սուտ բաներ էին։ Քաղաքներն ամենևին էլ գրավիչ չէին։ Իսկ բնակիչները նման էին բոլոր մյուս քաղաքների, ինչպես և այս քաղաքի բնակիչներին։ Իսկ միգուցե իրո՞ք տրվի այդ դատարկությանը, չէ՞ որ ինքը լավ գիտե, որ աշխարհն ամենևին էլ հրաշք չէ։ Մարդիկ են ջանում այդպիսին տեսնել աշխարհը, ինչպես և տունը։ Իսկ եթե տունը որոշակի մի վայր է, ապա ինքն անշուշտ տանն է։ Բայց տունը սոսկ վայր չէ, այլ բազում նուրբ, մշտապես փոփոխվող վիճակների ու ռիթմերի, զարգացումների ու արժեքների հարաբերություն է ընտանիքի ներսում կամ երկուսի միջև, որ կարող էին լինել ինքն ու այն կայարանի աղջիկը կամ Վիեննայամ ապրող իր ընկեր Օտտո Բենրան։ Միգուցե ամեն ինչ այդպես էր կամ ամենևին էլ ոչ այդպես։ Միգուցե իր միտքն էր պատրանքներ կերտում։ Նա վախենում էր պատրանքներից, վախենում էր այն մտքից, որ տունը մարդու համար շարժում է, ճանապարհորդություն, և ափսոսում էր դրա համար։ Զգում էր, մոտեցել է վճռելու պահը, բայց չգիտեր՝ կմնար թե կգնար։ Երկուսից մեկը, իսկ նա ուզում էր մնալ։ Մնալ այս հովտում ու նկարել, մնալ երկար ժամանակով։ Հեռանալով հովտից՝ նա ասես ավելի էր մոտենում մահվանը և ամբողջ ուժերը լարում էր, որպեսզի մահը մի փոքր ավելի հեռացնի իրենից։ Բայց ուժերն այդպես վատնելը իմաստ չուներ։ Գնացքները գալիս էին ու գնում։ Իսկ նա նայում էր, թե երբ են հարավից հայտնվելու Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքների նեղ վագոնները։ Լսում էր նրանց ժամանման սուլոցը, որ մարմնական ու հոգեկան ցավերով բռնված, տառապանքով ու հուսալքությամբ լեցուն մարդկային ճիչ էր հիշեցնում։ Լսում էր անիվների ճռինչը, տեսնում վերջին պահերի իրարանցումը. հոգնած գնացքը ծխի ու գոլորշու միջով տխուր ու դանդաղ սահում էր, ու վերջապես հասնում էր հանգստի երազած պահը։ Գնացքները չեն թափառում մարդկային հոգու պես, այլ նորից շարժվում են, գյուղից գյուղ անցնում, քաղաքից քաղաք, հորիզոնից հորիզոն, եղանակից եղանակ։ Իսկ հոգին անհեթեթ, բայց վեհ կոչումների՝ կյանքի իմաստի, մահապարտության, անմահության և Աստծո գաղափարի որոնումների մեջ է մշտապես։ Երևի մարդիկ այս ամենը մի մեծ ու պայծառ քողի տակ են տեսնում, դառնորեն մտածում էր նա։ Ամբողջ օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին տաք ու հաճելի օրեր էին։ Բայց տագնապն ու վարանումը հանգիստ չէին տալիս նրան, մյուս կողմից էլ կարծես ներքին մի ուժ հարձակման մղեր, թերևս դա էր փրկության միջոցը։ Բայց ոչ, նա համոզված էր, որ ամեն ինչ կարող էր հաղթահարել միայն ֆիզիկական լարումով ու խմիչքով, ոչինչ, որ մի քիչ էլ լկտի ու կռվարար կդառնար։ Օգոստոս ու սեպտեմբեր ամիսներին հովտում հրաշալի եղանակներ էին, բայց նրա համար միևնույն էր։ Կարծես կալանավոր լիներ, թեև զգում էր, որ վերջնական փախուստը շատ հեշտ է լինելու, և՝ ոչ տևական։ Բայց սեպտեմբերյան մի կիրակի արդեն համոզված էր, որ եկել է վճռելու պահը։ Կամ մնալ ու ավելի մթնդել հուսահատության ու անգործության խավարի մեջ, կամ ճանապարհ որոնել դեպի լույսը, իսկ միգուցե հեռանալ գնացքով, փախչել ու տնտղել աշխարհը։ Այս վերջինն ամենահեշտն էր ու ցանկալին։ Առավոտյան վեցին նա արդեն արթուն էր, նայում էր մարդատար գնացքներին։ Հետո դուրս եկավ տնից ու քայլեց փողոցներով՝ դիտելու քաղաքի կիրակնօրյա անիմաստ դեմքը, ռւնկնդրելու նրա տրտմալից հանդարտությունը։ Մարիփոզա փողոցի հունական ռեստորանում նախաճաշելուց հետո դուրս եկավ, շրջեց քաղաքում ու մտավ Բրոդվեյի «Ուայթ Ֆաուն» գինետուն՝ գարեջուր խմելու։ Այդտեղի գարեջուրը միշտ սառն է լինում։ Բավական խմել էր, երբ անսպասելիորեն ձայն տվեց բարապանին. — Հեյ, Մաք, վեց շիշ գարեջուր բեր։ — Որքա՞ն,– հարցրեց բարապանը։ — Վեց չէ, ավելի լավ է՝ յոթ։ Յոթ շիշ գարեջուր։ — Մեկ-մե՞կ,– հարցրեց բարապանը։ — Չէ՛,– բղավեց նա,– միանգամից։ Այլևս ամեն ինչ վճռված էր, զգում էր, որ կամաց-կամաց սթափվում է ու հանկարծակի արթնացածի պես ժամանակ առ ժամանակ ցնցում էր գլուխը։ — Ամսի քանի՞սն է,- բղավում էր նա։ -Ո՛՞ր տարվա։ Ո՞վքեր են ապրում քաղաքում։ Ի՞նչ արտառոց դեպք է կատարվել այս օրերին։ Եվ այսպես շարունակ։ Արդեն կեսօր էր, գարեջրի ջերմությունից շառագունած դեմքով ու փոքր-ինչ ճոճվելով նա դուրս եկավ սրահից։ Կարծես թե լցվել էր բարյացակամությամբ, դարձել հմայիչ և ամեն կերպ ջանում էր բարեկիրթ երևալ։ Ու երբ մոտենում էր հեռագրասյուներին, ողջունում էր խոնարհվելով, ծամածռում էր դեմքն ու քստքստացնում կրունկները։ Ամեն ինչ հրաշալի էր ու թեթև, նույնիսկ օրը ցերեկով խելքը թռցնելը։ Հետո քայլերն ուղղեց դեպի Հաուզ այգին, մոտեցավ պայտ խաղացողներին ու նրանց մարտի հրավիրեց։ Խաղը չափազանց զվարճալի էր։ Իսկ հետո, երբ անսպասելիորեն սթափվեց ֆիզիկական լարումից, ամաչեց արածի համար և դարձավ ներողամիտ։ Խմած ժամանակ հետաքրքիր խաղ էր ստացվում։ Մեկ շատ հեռու էր նետում, մեկ էլ շատ մոտ։ Այս ամենը չափազանց զավեշտական էր։ Իսկ հետո, երբ սթափվեց ու ամեն կերպ ջանում էր ճիշտ նստել, ամենևին էլ զվարճալի չէր։ Խաղը չառաջացրեց այն մեծ ոգևորությունը, որ կարող էր խմած ժամանակ ունենալ։ Նա խաղացողներին շնորհակալություն հայտնեց և հեռացավ, բայց եթե գլուխը տաք լիներ, կասեր, որ իրենից խաղալ սովորեն։ Հետո մտավ զբոսայգի, մեկնվեց մագնոլիայի ծառերից մեկի տակ և դեմքի տխուր ու ձանձրացած արտահայտությամբ քնեց մինչև առավոտ։ Թվում էր, թե անթիվ օրեր ու գիշերներ, շաբաթներ ու նույնիսկ ամիսներ է քնել, բայց երբ արթնացավ, ժամը չորսն էլ չկար։ Նստեց, հորանջելով բացեց աչքերն ու շշմած նայեց շուրջը։ Կողքին աղջիկ էր։ Նրան թվաց, թե դեռ քնած է ու նորից ցնցեց գլուխը։ Աղջիկը նստած էր խոտերի մեջ, նույնիսկ ծառի տակ՝ ճիշտ իր կողքին, և անկասկած քնած ժամանակ իրեն էր նայել։ — Ողջույն,– ասաց նա առանց մտածելու, նույնիսկ անժպիտ, կարծես թե աշխարհին կամ էլ ոչ մեկին դիմեր։ — Ողջույն,– պատասխանեց աղջիկը։ Հետո, անակնկալից շփոթված, նորից փռվեց ու փակեց աչքերը։ Եվ փակ աչքերով ասաց. – Անունս Ջո է։ Մի փոքր անց, ուղղակի որպես սրամտություն ավելացրեց,– Ես նկարիչ եմ, մեծ նկարիչ։ Նստեց ու նորից բացեց աչքերը։ Հիմա արդեն լիովին արթուն էր։ Աղջիկն իրական էր։ Նա լավիկն էր, ճիշտ է՝ այնքան էլ գեղեցիկ չէր, բայց կոկիկ էր, բարետես, սիրուն ձեռքեր ուներ։ Աղջիկը ժպտում էր։ Երևի այս այգին գիշերները հաճախող փչացածներից է, եկել է հանգստանալու, մտածում էր Ջոն։ Բայց աղջիկը չէր քսմսվում, և նա մտածեց, որ սխալվում է։ – Ջո Սիլվերա,– ասաց տղան։ -Ապրում եմ այս դժոխքում, ինչ կարող եմ անել իմ ծննդավայրն է։ Դո՞ւք էլ եք այս քաղաքից։ — Ոչ,– պատասխանեց աղջիկը։ — Իսկ որտեղի՞ց եք։ Աղջիկը մի պահ վարանեց, մտածեց ու ասաց. – Միևնույն չէ՞, թե որտեղից։ Միգուցե Տեխասից։ Այո, Տեխասից։ — Ես միշտ սիրել եմ Տեխասը։ — Ամենուր էլ լավ է։ — Եթե…եթե՞,– շարունակեց Ջոն։ — Եթե փող ունես կամ աշխատանք,– պատասխանեց աղջիկը։ — Ճիշտ է,– ասաց Ջոն։ -Գիտես, շատ սոված եմ։ Արի նախաճաշենք միասին, իսկ հետո կշարունակենք մեր զրույցը։ Աղջիկը նորից վարանեց։ — Ռեստորանում,– ավելացրեց Ջոն։ «Մեկը հարցներ, թե ինչո՞ւ է նա ձևեր թափում,– մտածում էր նա,– երբ օգնեմ բարձրանա՝ անպայման կհամբուրեմ»։ — Լավ,– համաձայնեց աղջիկը։ Ջոն ոտքի կանգնեց, որ օգնի նրան, և երբ փորձում էր համբուրել, աղջիկը կքվեց՝ բարձրացնելու պայուսակը։ Նա կռահել էր Ջոյի մտադրությունը։ Աղջիկը շատ էր քնքուշ, դեմքը թովիչ էր ու մեղմ։ Վաղորդայնի լույսերի մեջ նա սքանչելի էր, թերևս հենց այդպիսին էլ պիտի լիներ սեպտեմբերյան մի ոսկե առավոտ քաղաքային զբոսայգում արթնացած յուրաքանչյուր մարդու համար։ Իսկ կազմվածքն իրոք որ լավն էր։ Ջոն զգում էր, որ սրանք վաղանցուկ պատրանքներ են, բայց նա հիացած Էր։ Աղջիկն այնքան արտասովոր էր, այնքան բաղձալի. թերևս մոտենում էր այն պահը, որ պիտի սթափվեր իր թափառուն մտքերից, հոգին լցվեր բերկրանքով ու գոհունակությամբ և ոտքերի տակ զգար հարազատ տունը։ Նա այնքան էլ չէր հավատում աղջկա խոսքերին, բայց համոզված էր, խորապես համոզված, որ նրա հայտնությամբ արտասովոր շրջադարձ է կատարվելու իր կյանքում, և հովիտը նորից դառնալու է իրենը։ Այս ամենը շատ էր բաղձալի։ Հրաշալի երեկո անցկացրին միասին։ Գինին առատ էր, դանդաղ ուտում էին, մեղմիկ զրուցելով՝ ծիծաղում, և աղջիկը կամաց-կամաց խենթացնում էր նրան։ Ոչ մեծ դժվարությամբ Ջոն նրա մասին իմացավ այն ամենը, ինչ կցանկանար իմանալ, և համոզված էր, որ կգա Սանտաֆե կայարանի դիմացը գտնվող իր բնակարանը։ Աղջկան ցույց կտա իր նկարները, հետո կկանգնեն պատուհանի մոտ ու կնայեն գնացքներին, և այս ամենից հետո արդեն պարզ կդառնա՝ կմնա քաղաքում, թե ոչ։ Առավոտյան Ջոն զգում էր, որ պիտի կայացնի իր որոշումը, բայց նրան միշտ թվացել էր, թե դա սոսկ իր գործն է, իսկ հիմա այդ աղջկա ներկայությունը անսպասելի էր, և չափազանց հաճեփ նրա միջամտությամբ որոշելը: Նկարներն այնքան էլ դուր չեկան աղջկան և երբ հարցրեց, թե ինչի՞ մասին են դրանք, Ջոն պատասխանեց. — Ամեն ինչի մասին։ Հյուսիս, Լոս Անջելեսից եկող մարդատար գնացքի սուլոցը լսելով՝ նա աղջկան ուղեկցեց դեպի պատուհանը, և նրանք դիտեցին, թե ինչպես գնացքը մոտեցավ կառամատույցին ու կանգնեց։ Աղջիկը կողքին էր, իրեն շատ մոտ, Ջոն լուռ էր։ Հուզմունքից հոգին փոթորկվում էր՝ տեսնես ինչ է մտածում նա այս սովորական դեպքի մասին, որն իր համար իմաստավորվել էր, դարձել սրտառուչ։ Միայն թե աղջիկը ոչինչ չասի, սոսկ շրջվի և մի գոհունակ հայացք նետի, և ինքը կառնի նրան իր թևերի մեջ, կհասկանա, որ այս քաղաքն իրենն է և անձկորեն կերազի, որ հաջողությունն այսպես շարունակվի։ Ջոն վախվորած սպասում էր ու չէր հանդգնում խոսել։ Անսպասելիորեն աղջիկը հեռացավ պատուհանից ու առանց շրջվելու ասաց. – Գնացքները երևի շատ աղմուկ են հանում, չէ՞։ Ջոն նստեց ու վառեց ծխախոտը։ Դրսից լսվում էր գնացքների սուլոցն ու անիվների դղրդյունը, և հանկարծ նա այնպես ցանկացավ գնացքում լինել, ճանապարհին, այս տնից հեռու։ Ջոն մոտեցավ պատուհանին և հայացքը հառեց դեպի հյուսիս մեկնող գնացքին։ Տխրամած սուլոց արձակելով, գնացքները հեռանում էին, և նրանց դղրդյունից սենյակը ցնցվում էր։ Շուտով սենյակում կրկին լռություն էր տիրում, գնացքն այլևս չէր երևում։ Ջոն նստեց ու ժպտում էր աղջկան, հետո սկսեց բարձրաձայն ծիծաղել։ Աղջիկը ոտքի կանգնեց՝ երևի ուզում էր մոտենալ Ջոյին։ – Գնո՞ւմ ես,– հարցրեց Ջոն։ Աղջիկն այդ մասին չէր էլ մտածել։ — Մեքենայով ճանապարհե՞մ,– շարունակեց Ջոն։ — Շնորհակալ եմ, քեզ հետ հաճելի էր զրուցելը։ Երբ աղջիկը հեռացել էր, Ջոն վառեց լույսն ու սկսեց հավաքել նկարները, առավոտյան ժամանակ չէր լինի։
ԾԻԾԱ՛Ղ
— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ: Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն: — Այո:
Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն: — Բայց ես չեմ ուզում ծիծաղել: Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները: — Ծիծաղի՛ր: Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը: — Ախր ինչու՞: Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ: — Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե: Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն: — Ներեցեք, որ ծիծաղեցի: Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»: Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան: — Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր: Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը: Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել: — Չեմ ուզում ծիծաղել: Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ: «Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: — «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»: Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու: Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր: — Խնդրեմ, ծիծաղի՛ր: Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս: Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան: Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան: Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ: Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ: — Բե՛ն: Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն: — Բե՛ն: Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ: — Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս: — Այո: Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ: — Քանի՞ տարեկան ես, Բե՛ն: — Տասը: — Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ… — Չգիտեմ: — Ո՞վ է հայրդ: — Դերձակ է: — Այստեղ քեզ դու՞ր է գալիս: — Երևի, այո: — Եղբայներ, քույրեր ունե՞ս: — Երեք եղբայր, երկու քույր: — Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ: Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով: — Այո: — Ու՞ր: — Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը: — Հին երկի՞րը: — Միլան՝ հայրիկիս ծննդավայրը: — Օհ: Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել: — Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ: Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան: — Բեն, հիմա կարող ես գնալ: Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան: — Մնաք բարով, Միսս Ուիսիգ: — Մնաս բարով, Բեն: Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել: Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած: Ապա կրկին սկսեց լալ:
Երբ մարդը ծնվում է, նա չի կարող որոշել թե, որ երկրում ծնվել: Ամեն մարդ փորձում է հասնել իր ցանկություններին և պահանջմունքներին: Ամեն մարդ ինչ-որ ազգի ներկայացուցիչ է և նրանք ներկայանում են իրենց ազգանունով: Մարդիկ հաճախում են խմբակների, ակումբների և այլն: Ամեն խմբերում կան առաջնորդներ՝ որոնք կառավարում են խմբերը: Օրինակ՝ ես հաճախում եմ շախմատի և իմ առաջնորդը իմ մարզիչն է:
Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխն ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավ բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, վահանն ու նիզակը ձեռքին` կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասն սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներն ու ամրոցները:
4.Գտի՛ր սխալ գործածված բառերն ու բառակապակցությունները և ուղղի՛ր:
Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Սիրահարված եմ ձեր երկրին: Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից: Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը: Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել: Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին: Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց: Քույրս երրորդ դասարանում է: Բաժակը ձեռքին էր, որ մտավ: Մարսը աղքատ է ջրից: Շատ լավ է տիրապետում անգլերենին: Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով: Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
Գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ: Գոյականակերտ ածանցները գոյականներ են կազմում ինչպես այլ խոսքի մասերից, այնպես էլ գոյականներից: Խոսքում այլ բառերի հետ կապակցվելու, հարաբերվելու համար գոյականները հոլովվում են: Ուղղական հոլովը գոյականի ուղիղ ձևն է: Տրական հոլովը կազմվում է կա՛մ
վերջավորություններով (ի, ու, ան, վա, ոջ, ց), կա՛մ հիմքում որևէ ձայնավորի կամ երկհնչյունի փոփոխությամբ (օրինակ` տուն — տան, հայր — հոր): Բացառական և գործիական հոլովաձևերը կազմվում են ուղղականի կամ տրականի ձևերին համապատասխան վերջավորություններ ավելացնելով (բացառական` ից, ուց, գործիական` ով, բ): Գործիականի բ վերջավորությունից առաջ հիմքի և հնչյունր դառնում է մ (բարության — բարությամբ): Ներգոյական հոլովը կազմվում է ում վերջավորությամբ: Գոյականների մի մասը ներգոյական հոլով չունի: Այդ գոյականները ներգոյական հոլովի իմաստ կարող են արտահայտել տրական հոլովի և մեջ կապի օգնությամբ:
Բայերի հետ որպես գործողությունն իր վրա կրող աոարկա գործածվելիս անձ ցույց տվող կամ իբրև անձ վերցված, այսինքն` անձի առումով գործածված գոյականները դրվում են տրական հոլովով, մյուսները` ուղղական հոլովով: (Օրինակ` Գտավ րնկերոջը: Գտավ իրենց շունը: Գտավ իրենց շանը): Անձ ցույց տվող գոյականներն ուղղական հոլովով են դրվում, երբ իբրև իր են վերցվում, այսինքն` իրի առումով են գործածվում (օրինակ`Քաղաքում մի ընկեր գտավ):
Այսպիսով, ամփոփեցինք Գոյական անունը,փորձեցինք համապատասխան առաջադրանքների օգնությամբ ամրապնդել յուրացրածը։Շնորահակալություն։
2. Փակագծում տրված բառերը տեղադրի’ր բաց թողնված տեղերում` ենթարկելով անհրաժեշտ փոփոխությունների:
Ամռանը նա սիրում էր նստել պատշգամբի առաջ փռված պարտեզում, որտեղով անցնում էր մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարից և գնում դեպի դաշտերը:
(սար, փռել, ամառ, որտեղ)
Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էր դառնում գյուղի տները ու այգիները, երդիկներից ելնող ծխի սյուները:
(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)
Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչնդոտից , ձգտում էր դեպի երկնասլաց սյան նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ բարձունքները:
(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)
3.Աշուն
Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը: Յուրօրինակ գեղեցկություն ունի Հայաստանի աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր նախշազարդ հագուստով։ Ծառերի վրա ոսկու պես բոցկլտում են գույնզգույն տերևները։ Երգեցիկ թռչունները թռչում են։ Նրանք շուտով ճամփորդելու են դեպի հարավ։ Շնորհիվ երկնքում կախված ոսկեզօծ գնդիՙ շուրջբոլորը շողարձակում է։ Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։
Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 15-ին Վանաձորում (նախկին՝ Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում։ Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը։
1906 թվականին մեկնում է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով։ Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ։ 1912-1919 թվականներին աշխատում է«Մշակի» խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան։ Հաջորդ տարի գրողը գալիս է Երևան։
Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են։ Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում՝ «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը։
Վախճանվել է 1967 թվականին հոկտեմբերի 14-ին Երևանում։
Թեմա՝ Երկու անհայտով երկու գծային հավասարումների համակարգերի լուծման գրաֆիկական եղանակը։
Դիցուք տրված է x և y անհայտներով գծային հավասարումների համակարգ՝
{a1x+b1y+c1=0 a2x+b2y+c2=0
(x;y) թվազույգը կոչվում է համակարգի լուծում, եթե այն բավարարում է համակարգի հավասարումներից յուրաքանչյուրին:
Առաջին աստիճանի գծային հավասարմանը բավարարում են նրա գրաֆիկի՝ ուղիղ գծի վրա գտնվող բոլոր (x;y) կետերը:
Հետևաբար, եթե մենք ուզում ենք, որ բավարարվեն համակարգի երկու գծային հավասարումները միաժամանակ, ուրեմն պետք է փնտրել այնպիսի (x;y) կետեր, որոնք միաժամանակ պատկանում են երկու ուղիղներից յուրաքանչյուրին:
Ուշադրություն
Այսպիսով, համակարգի լուծումները համակարգի հավասարումներով տրվող ուղիղների (գրաֆիկների) ընդհանուր կետերն են:
Օրինակ
1. Լուծենք հետևյալ համակարգը:
{x+2y−5=0, 2x+4y+3=0
x+2y−5=0 հավասարման գրաֆիկն ուղիղ գիծ է: Կառուցենք այդ ուղիղը:
Գտնենք այս հավասարմանը բավարարող երկու կետ՝
x
5
0
y
0
2,5
xОy հարթության վրա կառուցենք գտնված (5;0) և (0;2.5) կետերը և դրանցով տանենք l1 ուղիղը:
2x+4y+3=0 հավասարման գրաֆիկը ևս ուղիղ գիծ է:
Գտնենք այս հավասարմանը բավարարող երկու կետ՝
x
−1,5
2,5
y
0
−2
xОy հարթության վրա կառուցենք գտնված (−1.5;0) և (2.5;−2) կետերը և դրանցով տանենք l2 ուղիղը:
l1 և l2 ուղիղները զուգահեռ են և չունեն ընդհանուր կետեր:
Պատասխան՝ համակարգը լուծում չունի:
Օրինակ
2. Լուծենք հետևյալ համակարգը:
{2x−y−5=0,2x+y−7=0
Համակարգի հավասարումները բերենք գծային ֆունկցիայի ընդհանուր տեսքին՝ y=2x−5 և y=−2x+7
y=2x−5 ֆունկցիայի գրաֆիկը ուղիղ գիծ է:
Գտնենք այս հավասարմանը բավարարող երկու կետ՝
x
0
3
y
−5
1
xОy հարթության վրա կառուցենք գտնված (0;−5) և (3;1) կետերը և դրանցով տանենք l1 ուղիղը:
y=−2x+7 ֆունկցիայի գրաֆիկը ուղիղ գիծ է:
Գտնենք այս հավասարմանը բավարարող երկու կետ՝
x
0
1
y
7
5
xОy հարթության վրա կառուցենք գտնված (0;7) և (1;5) կետերը և դրանցով տանենք l2 ուղիղը:
l1 և l2 ուղիղները հատվում են A կետում, որի կոորդինատները համակարգի միակ լուծումն են:
Պատասխան՝ (3;1)
Օրինակներում կիրառեցինք համակարգերի լուծման գրաֆիկական եղանակը:
Գրաֆիկական եղանակը հուսալի չէ, քանի որ միշտ չի հաջողվում ճշգրիտ գտնել հատման կետի կոորդինատները: Այդ պատճառով, խորհուրդ է տրվում գրաֆիկորեն գտնված կետը տեղադրել համակարգի հավասարումների մեջ և համոզվել, որ դրանք բավարարվում են:
Այսպիսով, գալիս ենք հետևյալ եզրակացություններին:Գծային հավասարումների համակարգը գրաֆիկական եղանակով լուծելու համար անհրաժեշտ է՝
յուրաքանչյուր հավասարումը լուծել y-ի նկատմամբ,
կոորդինատային հարթության վրա կառուցել ստացված հավասարումներին համապատասխանող ուղիղները:
ա Եթե ուղիղները հատվում են, ապա նրանց հատման կետի կոորդինատներից բաղկացած թվազույգը կլինի համակարգի միակ լուծումը:
բ Եթե ուղիղները զուգահեռ լինեն, ապա համակարգը լուծում չունի:
գ Եթե ուղիղները համընկնեն, ապա համակարգն ունի անթիվ բազմությամբ լուծումներ՝ այդ ուղղին պատկանող բոլոր կետերի կոորդինատների թվազույգերը:
1․ Որոշել ֆունկցիայի գրաֆիկի և կոորդինատային առանցքների հատման կետերի կոորդինատաները.
1.Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը: Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիա յից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:
Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:
«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:
Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին: Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս: Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:
2.Լրացրու’ բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները: