Աշխատանքի նպատակ.
1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։
2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը ։
3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։
Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ,
Աշխատանքը կատարելու համար սովորողը պետք է իմանա․
1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․
V=at S=at2/2 ՝ այս բանաձևից a= 2S/t2
2․Արագացման սահմանումը,բանաձև,միավորը։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում: Նշանակում ենք անգլերեն a-տառով՝ լատիներեն (ակսելերատիո) բառից է, որը նշանակում է թարգմանաբար արագացում:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մոտաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։
Փորձի ընթացքը․
Ամրակալանին ամրացրու ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորիր մետաղյա բաժակը։Չափիր ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհը(S),որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։Բաց թող գնդիկը և միաժամանակ աշխատեցրու վայրկենաչափը։Երբ գնդիկը կբախվի արգելակին կանգնեցրու վայկենաչափը և գրանցիր շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնիր երեք անգամ և հաշվիր չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունիր որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվիր արագացումը՝ a= 2S/t2
Այժմ նույւն փորձը ,նույն կերպ կրկնիր S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։
Կատարածդ փորձերից արա վերջնական եզրակացություն,գնդիկի շարժումը թեք ճոռով———
1․հավասարաչափ է։
2․անհավասարաչափ արագացող է։
3․ հավասարաչափ արագացող է։Ինչո՞ւ։