Թեմա՝ Քառակուսի։
Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:
Քառակուսու հատկությունները
Քառակուսին զուգահեռագիծ է, ուղղանկյուն և շեղանկյուն: Հետևաբար, այն ունի զուգահեռագծի, ուղղանկյան և շեղանկյան բոլոր հատկությունները:
1. Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:
2. Քառակուսու բոլոր անկյունները 90° են:
3. Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:
4. Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:
5. Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:
6. Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ո՞ր պատկերն է կոչվում քառակուսի։ GEOGEBRA ծրագրով գծել ABCD քառակուսի։

2․ Գրել քառակուսու հատկությունները։
Քառակուսու բոլոր կողմերը իրար հավասար են, քառակուսու բոլոր անկյուններն 90° են:
3․ Տրված է՝ OC=23 սմ: Գտնել DB-ն։
լուծում՝ 23*2=46
Պատ.՝ DB=46
4․ Քառակուսու կողմը 15 սմ է։ Գտնել քառակուսու պարագիծը։
Լուծում՝ 15*4=60 սմ
Պատ՝. 60 սմ
5․Քառակուսու պարագիծը 72 սմ է: Հաշվել քառակուսու կողմը:
Լուծում՝ 72/4=18 սմ
Պատ.՝ 18 սմ
6․ Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև բոլոր կողմերը եղած հեռավորությունների գումարը 24 սմ է: Գտեք քառակուսու պարագիծը:
լուծում՝ 24:4=6սմ, 6*2=12, 12*4=48