Պահանջմունքն ինչ-որ բանի կարիքն է, որ զգում է մարդը: Ամեն մարդ ունի իր պահանջմունքները: Պահանջմունքների տեսակներն են՝ կենսաբանական, հասարակական և հոգևոր:
Կենսաբանական պահանջմունքներ
Մարդու կենսաբանական պահանջմունքներն բազմատեսակ են՝ սննդի, ջրի, քնի, ցավը հաղթահարելու և այլն: Այդպիսի պահանջմունքներ ունեն նաև կենդանիները: Մարդը այդ պահանջմունքների մեծ մասն ունենում է ծննդյան պահից սկսած, ինչպես կենդանիները: Սակայն կենդանիների և մարդկանց մեջ շատ տարբերություններ կան: Օրինակ՝ կենդանիները ուտում են հում միս, ջուր են խմում կեղտոտ ջրափոսերից, իսկ մարդիկ ջուրը ֆիլտրում են, հետո նոր խմում, միսը եփում են, նոր ուտում և այլն: Մարդիկ և կենդանիները նաև տարբերվում են ամոթի զգացումով: Ի տարբերություն կենդանիների, մարդիկ ձգտում են թաքցնել իրենց մերկությունը:
Հասարակական պահանջմունքներ
Մարդու հասարակական պահանջմունքները պայմանավորված են նրա՝ հասարակության անդամ լինելու, հասարակության մեջ ապրելու հանգամանքով: Յուրաքանչյուր մարդ ուզում է հարգանքի արժանանալ, ընդունված լինել մյուսների կողմից: Մարդիկ տարբեր եղանակներով են ուզում արժանանալ հարգանի: Ոմանք դրան ուզում են հասնեն իրենց աշխատանքով, ոմանք վատ արարքներ անելով: Կան մարդիկ, ովքեր պատրաստ են անելու ամեն ինչ, որպեսզի նրանց անունը <<հռչակավոր>> լինի: Հին աշխարհից մեզ է հասել Հերոստրատոսի անունը: Հռչակավոր դառնալու համար նա այրել է Արտեմիս աստվածուհու տաճարը Եփեսոսում:
Հոգևոր պահանջմունքներ
Մարդու հոգևոր պահանջմունքները շատ բազմազան են: Մարդը պետք է ճանաչի շրջակա աշխարհը: Այդպիսի պահանջ ունեին նախնադարյան մարդիկ: Հակառակ դեպքում նրանք չէին կարող ստեղծել առաջին գործիքները, չէին իմանա բուսական ու կենդանական աշխարհը, աշխարհի գաղտնիքները, եթե նրանք այդ ամենը բացահայտած չլինեին, մենք զարգացած չէինք լինի: Մարդը ձգտում է ճանաչելու ոչ միայն շրջակա աշխարհը, այլև ինքն իրեն: Մարդու հոգևոր պահանջմունքներից է ստեղծագործելը, կյանքը փոխելը և այլն: