Ենթաստամոքսային գեղձն ախտահարող հիմնական հիվանդություններից են՝
- պանկրեատիտ, որն այս գեղձի բորբոքումն է և կարող է զարգանալ լեղաքարային հիվանդության և ալկոհոլիզմի պատճառով
- շաքարային դիաբետ, երբ ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները քայքայվում են և գեղձը չի հասցնում արտադրել այնքան ինսուլին, որ կարողանա հսկել արյան շաքարի մակարդակը:
- ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզ, որը կապված է պնդացած լորձի և մարսողական հյութի ծորանի խցանման հետ, որի պատճառով մարսողական ֆերմենտները չեն հասնում 12-մատնյա աղի
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Կախված ենթաստամոքսային գեղձի հիվանդությունից, ախտանիշները ներառում են՝
- ստամոքսի շրջանի ցավեր, որոնք գոտևորող բնույթի են և տարածվում են դեպի ձախ, ինչպես նաև ուղեկցվում որովայնի պատի լարվածությամբ
- սրտխառնոց
- ախորժակի անկում
- դեղնուկ (մաշկի և աչքերի դեղնություն)
- խիստ տհաճ հոտով կղանք
- ջերմություն
- մարմնի քաշի կորուստ:
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններն ախտորոշելու համար բժիշկը կարող է ձեզ նշանակել կղանքի և արյան թեստեր, էնդոսկոպիա (էնդոսկոպիկ հետադարձ խոլեանգիոպանկրեատոգրաֆիա), գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) կամ համակարգչային շերտագիր (ԿՏ):