իՄ նախագիծը

Իրանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Հայաստանի, խորհրդանիշները:

Իրանի խորհրդանիշ, Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշ (պարսկերեն՝ نشان رسمی جمهوری اسلامی ایران), Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշ, Իրանի գլխավոր պետական խորհրդանիշերից մեկը, Իրանի Իսլամական Հանրապետության դրոշից և հիմնից հետո։ Հաստատվել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի կողմից 1980 թվականի մայիսի 9-ին։

Կրուասան (ֆր.՝ croissant՝ կիսալուսին), ոչ մեծ կաթնահունց արտադրանք կիսալուսնի տեսքով, խմորիչով շերտավոր խմորից՝ պատրաստված առնվազն 82 % յուղայնությամբ կարագով։ Շատ տարածված է Ֆրանսիայում , որտեղ այն մատուցում են նախաճաշին ՝ սուրճի կամ տաք շոկոլադի հետ։

ՀեղինակՊիտեր Վենդլեր
Ստեղծման տարեթիվ1683

Հիսուս Ամենափրկիչ արձան (պորտ.՝ Cristo Redentor), Հիսուս Քրիստոսի հայտնի արձաններից, որը գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքում՝ Կորկովադու լեռան գագաթին։ Համարվում է Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը։


Հուշարձանի ստեղծումը տևեց մոտ ինը տարի՝ 1922 թվականից մինչև 1931 թվականը։

Արարատ (ավանդական հայերեն՝ Սիս և Մասիս) հանգած հրաբուխ Արևմտյան Հայաստանում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)[2]։1829 թվականին, առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էր՝ Խաչատուր Աբովյանը:

Արևի մոտ

Կարդա’ Ավետիք Իսահակյանի «Արեւի մոտ» պատմվածքը, պատրաստվի’ր քննարկման։

1.Գրի’ր, թե ի°նչ զգացողություն ունեցար պատմվածքը կարդալիս։

Սկզբում մտածեցի, որ պատմվածքի վերջում տղան մի վնասվածք է ունենալու, և անհաջողություններ: Վերջում ուրախացա քանի, որ բարի հովիվը երեխային իր հետ վերցնում և բերում է իրենց տուն:

2. Անծանոթ բառերը բացատրի’ր։

Գիշերահավ-չղջիկ:

որոճել-արածել:

Առաջադրանքներ 2.

1. Բնութագրի’ր հերոսներին։

Տղա-խեղճ, սոված աղքատ, որբ և անտեր:

Հովիվ-աշխատող բարի մարդ:

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից հուզիչ հատվածը և հիմնավորի՛ր։

 Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…

3.Շարունակի’ր միտքը`«Եթե հանդիպեի տղային»:

Նրան գումար կտաի, նոր շորեր կգնեի նրա համար, ուտելիք կտաի և նա կապրեր մեր հետ:

4. Բացատրի՛ր ստեղծագործության վերնագիրը:

Իմ կարծիքով վերնագիրը փոխաբերական իմաստով է, այն նաև այսպես է որովհետև դա տղայի երազանքն էր՝ արևի մոտ հայտնվելը:

Հնդկաստան և չինաստան

դասագիրք, էջ 37-39 ( https://www.google.am/url?sa=t&source=web&rct=j&url=https://online.fliphtml5.com/fumf/yutx/&ved=2ahUKEwjP1cK3veH7AhW-

  • Ինչպիսի՞ն էր Հնդկաստանի վիճակը մինչ արիացիների հայտնվելը:

Ք.ա III հազարամյակում այնտեղ էր գտնվում Մոհենջոդարոյի, Խարապպայի զարգացած երկրագործական հասարականությունները: Կային խոշոր քաղաքներ որոնք ստեղծվել էին սեփական պատկերային գիրը:

  • Ներկայացրե՛ք Չինաստանի ձևավորման պատմությունը։

Ամենասկզբում, երբ դեռ չկար կայսր Ցին Շի Հուանդին Չինաստանը չէր կարողանում միավորել ողջ Չինաստանը: Առաջինը Ցին Շի Հուանդիին հաջողվեց միավորել չինաստանը: Երկիրը բաժանեց տարբեր մարզերի, ով ծառայում էր իր համար միայն նրա պաշտոնն էր բարձրացնում և այլն:

  • Ի՞նչ գիտեք Մետաքսի ճանապարհի մասին։

Այն կառուցվել է Ու Դի կայսրի շնորհիվ: Ք.ա 140-87 թթ: Պարսպի շնորհիվ Չինաստանը ունեցել է առևտրական կապեր Իրանի հետ:

տեսաֆիլմ ( https://youtu.be/fmBCsmVBu88 )

Գործնական աշխատանք

65. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է  -եր  վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառ-ծառեր, ձայն-ձայներ, հոտ-հոտեր, քար-քարեր, կով-կովեր,  արջ-արջեր,  փունջ-փնջեր, լուր-լուրեր, բառ-բառեր, բեղ-բեղեր, հայ-հայեր, հայր-Հայրեր, ցեղ-ցեղեր, սիրտ-սրտեր, գիր-գրեր, ձյուն-ձյուներ, սյուն-սյուներ, պատ-պատեր, հույն-Հույներ, ձու-ձվեր, սուր-սրեր, քիթ-քթեր, քույր-քույրեր, մայր-մայրեր, ձեռք-ձեռքեր, ոտք-ոտքեր, տատ-տատեր, պապ-պապեր:

Բ. Եղբայր-Եղբայրներ, աթոռ-աթոռներ, պապիկ-պապիկներ, տատիկ-տատիկներ, գրպան-գրպաններ, թութակ-թութակներ, եղնիկ-եղնիկներ, ոչխար-ոչխարներ, սեղան-սեղաններ, թռչուն-թռչուններ, մեքենա-մեքենաներ, բարեկամ-բարեկամներ, աշակերտ-աշակերտներ, մատյան-մատյաններ, հեռախոս-հեռախոսներ, ծաղկավաճառ-ծաղկավածներ, պանրագործարան-պանրագործարաններ:

Ա խմբում բոլոր վերջածանցները եր-ն էր:

Բ խմբում բոլոր վերջածանցները ներ-ն էր:

66. Բառակապակցություններ  կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ, ինչի՞ն:

Ծանոթանալ մրցակցին:

Ծանոթանալ կարծիքի հետ:

Ծանոթանալ տեսակետին:

Ծանոթանալ գրքին:

Ծանոթանալ մեքենային:

Ծանոթանալ աղջկա հետ:

Ծանոթանալ տղայի հետ:

Ծանոթանալ զբոսաշրջիկի հետ:

Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ:

69.         Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց . այլ լոլիկ:

Սի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, ուրեմն կբազմացնի:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ գազար մոռացավ գնել:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև… ուզում էր նվեր անել ընկերոջը:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը….. շատ մեծ էր:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից…. փոքր կաքավներ ծնեցին:
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին… դժվար էր տանը պահելը:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ քսան վեց տարեկան էր:

Սի մարդ  ձեռնասուն կաքավ գնեց այնտեղից, որտեղից գնել էր տոնածառ:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև… նա լավը չէր:

70. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ նոր բառեր  ստացի´ր (օրինակ՝ բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկամպիտ):  Ստացված բառերի  իմաստները բացատրի´ր:

ա) Ջրահարս, ծովանկար-ծովահարս, ջրանկար: բ) ժանգապատ, արծաթագույն-արծաթապատ, ժանգագույն: գ) հողմածին, ջրաղաց-ջրածին, հողմաղաց: դ) զորագունդ, երկրամաս-երկրագունդ, զորամաս:

71.                Տրված բառերը գործածելով՝  պատմությո´ւն հորինիր:

Կառուցել, սուր, լուր, մուր, կտոր, կուտակել,  կարաս, կա­տար, կտուր, կապիկ, կատու:

Մի մարդ կենդանաբանական այգի կառուցեց: Նա ուներ, մի սուր քթով մեծ և սիրուն ձուկ: Նրան նույնպես տարավ այնտեղ: Կենդանաբանական այգին ուներ մի հետաքրքիր տեսք՝ նա ուներ կտուր: Տերը լսեց մի լավ լուր, նրանց երկիր են բերում կապիկներ, կատուներ, շներ, փղեր և նա շատ ուրախացավ: Նա ուներ մի մեծ կարաս որի մեջ էին գտնվում նրա փողերը: Նա գնեց նրանց և տարավ կենդանաբանական այգի: Նրա վրա կուտակվեց շատ աշխատանք այդ ամենից հետո: ամեն կենդանու ամեն օր հասնում էր մի մեծ կտոր չալաղաջ: Նրանք այնտեղ ունեին նաև մի վառարան որի մեջ կար շատ-շատ մուր:

Գործնական Աշխատանք

65. Կազմի´ր տրված գոյականների հոգնակին: Փոր­ձի´ր բացատրել, թե ո՞ր բառերին է  -եր  վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ.

Ա.  Ծառ-ծառեր, ձայն-ձայներ, հոտ-հոտեր, քար-քարեր, կով-կովեր,  արջ-արջեր,  փունջ-փնջեր, լուր-լուրեր, բառ-բառեր, բեղ-բեղեր, հայ-հայեր, հայր-Հայրեր, ցեղ-ցեղեր, սիրտ-սրտեր, գիր-գրեր, ձյուն-ձյուներ, սյուն-սյուներ, պատ-պատեր, հույն-Հույներ, ձու-ձվեր, սուր-սրեր, քիթ-քթեր, քույր-քույրեր, մայր-մայրեր, ձեռք-ձեռքեր, ոտք-ոտքեր, տատ-տատեր, պապ-պապեր:

Բ. Եղբայր-Եղբայրներ, աթոռ-աթոռներ, պապիկ-պապիկներ, տատիկ-տատիկներ, գրպան-գրպաններ, թութակ-թութակներ, եղնիկ-եղնիկներ, ոչխար-ոչխարներ, սեղան-սեղաններ, թռչուն-թռչուններ, մեքենա-մեքենաներ, բարեկամ-բարեկամներ, աշակերտ-աշակերտներ, մատյան-մատյաններ, հեռախոս-հեռախոսներ, ծաղկավաճառ-ծաղկավածներ, պանրագործարան-պանրագործարաններ:

Ա խմբում բոլոր վերջածանցները եր-ն էր:

Բ խմբում բոլոր վերջածանցները ներ-ն էր:

66. Բառակապակցություններ  կազմի´ր՝ հարցում արտահայտող  բառի փոխարեն տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ, ինչի՞ն:

Ծանոթանալ մրցակցին:

Ծանոթանալ կարծիքին:

Ծանոթանալ տեսակետին:

Ծանոթանալ գրքին:

Ծանոթանալ մեքենային:

Ծանոթանալ աղջկա հետ:

Ծանոթանալ տղայի հետ:

Ծանոթանալ զբոսաշրջիկի հետ:

Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ:

69.         Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց . այլ լոլիկ:

Սի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, ուրեմն տանը կպահի:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ գազար մոռացավ գնել:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև… ուզում էր նվեր անել ընկերոջը:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը….. շատ մեծ էր:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից…. փոքր կաքավներ ծնեցին:
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին… դժվար էր տանը պահելը:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ քսան վեց տարեկան էր:

Սի մարդ  ձեռնասուն կաքավ գնեց այնտեղից, որտեղից գնել էր տոնածառ:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև… նա լավը չէր:

Առանձգականության ուժ , ուժի չափումը:

  1. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:

Ձևափոխված, ճկված, կամ սեղմված առարկաներում առաջացած ուժը, որը օգնում է առարկային վերականգնել իր նախկին տեսքը կոչվում է առաձգականության ուժ:

  1. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:

Երբ մենք այն ճկռում ենք, սղմում ենք, ձգում ենք:

  1. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:

Նյուտոն և Կիլոնյուտոն:

մեկ Կիլոնյուտոն=հազար Նյուտոն:

Լուցկիներով աղջիկը

Հանս Քրիստիան Անդերսեն.

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,
որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

1.Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենահուզիչ, ամենից տպավորիչ հատվածները և հիմնավորի՛ր։

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
Ինձ համար ամենահուզիչ պահը սա էր, որովհետև այստեղ աղջիկը տեսնում է իր հանդեպ աշխարհում ամենալավ վերաբերվող տատիկին։

2. Գրիր, թե ո՞րն էր պատմության ասելիքը։

Պատմության ասելիքն այն է, որ չի կարելի փոքրերին ձմռանը առանց տաք հագուստի դուրս վռնդել և ցեծել այն բանի համար ինչի համար նա մեղավոր չէ։

Առաջադրանքներ 2.

1. Հիմնավորե՛ք պատմվածքի ավարտը։

Այն որ աղջիկը կմահանար, բնական է, քանի որ սառնամանիքին ոտաբոբիկ դրսում էր: Բայց նա ուրախ մահացավ, քանի որ գեղեցիկ տեսարաններ էր պատկերացնում և տատիկի հետ էր, դրա համար էլ նա ժպիտը դեմքին մահացել:

2.Մեկ նախադասությամբ գրեք այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի
պատմվածքին։

Ես կցանկանայի, որ պատմվածքը ավարտվեր ավելի ուրախ: Մոտակայքով անցնում էր մի հարուստ, բարի մարդ: Նա տեսնելով, աղջկան, խղճում է նրան և իր հետ տանում իր տուն՝ Նոր Տարին նշելու համար:

3.Շարունակի’ր`Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան…։

Նրան կվերցնեի, կտանեի իմ տուն, թեյ կհյուրասիրեի: Նա կտաքանար, և մենք միասին կնշեինք Նոր Տարին: