Դասարանական աշխատանք

106.      Տրված բառերի իմաստները արտահայտի´ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադ- րիչներով գրվող բառերով) կամ դարձվածքներով:

Օրինակ՝ թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել- Ետ տալ, անցնել-գնալ,  բուժել-առողջացնել, մտնել-ներս մտնել, կանգնել-ոտքի կանգնել, ընկնել-վայր ընկնել, խառնվել-խուճապի մատնվել, կախվել-կախ ընկնել:

107.      ա) Փակագծում տրված բայերը գրի՛ր եզակի կամ հոգնակի ձևով:

բ) Ո՞ր դեպքում բայը հոգնակի ձևով գրեցիր:

Փղի համար կնճիթը  շատ կարևոր (Է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից  վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով  «ապտակում» (է, են ) են չարաճճի ձագուկին, որր սովորաբար  фոքր  ավտոբուսի չափ (է, են) լինում:

Երբ փիղն ընկնում(է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում(է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկական սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Նշանակում է՝ ընկերներն (է, են) կերակրել: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:

Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են )անում ու  կատարում մարդկանց հանձնարարությունները,այլև որպես հոգատար դայակներ խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է,են) նույն փղի «սաները» լինել, չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

110.  Բնակավայր կամ տեղանք  ցույց տվող բառերին  այնպիսի ածանցներ ավելացրո´ւ,  որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ  իմաստն արտահայտեն:

Օրինակ լեռ — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի, Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի,  Նյու-Յորք-նյու-յորքեցի, Լոնդոն-լոնդոնեցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի, Վրաստան-վրացի:

Գործնական աշխատանք

101.      Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):

Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:

(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: -Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել:

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձ-

նից: Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:-Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավ ինձ հյուրեր է բերում:

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:-Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփոց:

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:- Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն: -Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն:


Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է: -Իմ առաջին գործը քեզ օգնելն է:

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:-Կյանքի ութսուներկրորդ տարում որոշեց հեծանիվ քշել:

102.      Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

(Տղա)-տղան համարձակ առաջ եկավ: (Օր)-օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուն)-թռչունները: (Ոստիկան)-ոստիկանները այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: (Մարդ)-մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուր)-ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց)-փողոցը դատարկ էր: Հավանաբար (մարդ)-մարդիկ քնած էին:

Վիլյամ սարոյան բան ունեմ ասելու

ԲԱՆ ՈՒՆԵՄ ԱՍԵԼՈՒ
(
Ռադիոպիես)

ԵՐԵԽԱՆԵՐԻ Սուրբ Ծննդյան երեկոն ռադիոյով հաղորդվում է Ափից Ափ: Նվագախումբը նվագում է «Ղողանջե՛ք զանգերը», ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են ամբողջ ձայնով: Երգն ավարտ-վում է: ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափահարում են ու աղաղակում:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Սիրալիրությամբ)
Հրաշալի էր, երեխանե՛ր: Դե, ի՞նչ, զվարճանում ենք, չէ՞:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, եթե միայն կարողանայիք տեսնել այս երեխաների երջանիկ դեմքերը, ձեր սրտերը կջերմանային: Նրանք եկել են Նյու Յորքի ամեն անկյունից ողջունելու իրենց հին ընկեր Ձմեռ պապին այս հանդեսում: Երբ վերջին անգամ խոսեցինք Ձմեռ պապի հետ, նա Մոնրեալի կողմերում էր իր սահնակով ու հյուսիսային եղջերուներով: Բայց շուտով այստեղ կլինի: Նորից կանչե՞նք՝ «Ձմեռ պապի», երեխանե՛ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: Կանչում ենք՝ «Ձը՛-մե՛ռ պա՛-պի՛»: Կանչո՜ւմ ենք՝ «Ձը՛-մե՛ռ-պա՛-պի՛»: Նե՛րս եկ, Ձմեռ պապ: Որտե՞ղ ես հիմա:
(Հեռվից՝ ձյան միջից, լսվում է զանգերի ձայն):

ՁԱՅՆ
Ող-ջու՜յն: Ող-ջու՜յն: Ձմեռ պա՜պն է: Ես հենց Նյու Յորքի մոտերքում եմ: Ես կարողանում եմ տեսնել լույսերը: Շատ շուտով ձեզ հետ կլինեմ: Չհեռանա՜ք: Ինձ սպասե՜ք:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Սպասե՞նք, երեխանե՛ր: Սպասե՞նք Ձմեռ պապին:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Օ՜հ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սա երեխաների ամենամեծ հանդեսն է, որ դուք երբևէ տեսել եք: Այս բեմի ամբողջ անկյունն զբաղեցրել է երբևէ աճած ամենաբարձր տոնածառը՝ ծանրաբեռնված ամենահրաշալի ընծաներով ամբողջ աշխարհի փոքրիկ, խելոք տղաների ու աղջիկների համար: Շատ շուտով Ձմեռ պապն ինքն այստեղ մեզ հետ կլինի, բայց քանի դեռ սպասում ենք, մի ուրիշ երգ չերգե՞նք, երեխանե՛ր:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Շատ լավ: «Լուռ գիշերը»:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ երգում են «Լուռ գիշերը»):

(Մինչ նրանք երգում են, սկիզբ է առնում այս խոսակցությունը: Մի ԵՐԻՏԱՍԱՐԴ և մի ԴՌՆԱՊԱՆ):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ներողություն: Էս ի՞նչ է:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դե ասե՛ք: Ասե՛ք: Էստեղ մոտերքում ի՞նչ է կատարվում:

ԴՌՆԱՊԱՆ
Գիտեք՝ սա Սուրբ Ծննդյան հանդես է երեխաների համար: Ես ստիպված եմ խնդրել ձեզ, որ հեռանաք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լավ: Կհեռանամ, բայց… ինչպիսի՞ երեխաների համար:

ԴՌՆԱՊԱՆ
Աղքատ երեխաների:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երգողները նրա՞նք են:

ԴՌՆԱՊԱՆ
Ես վստահ եմ, որ երգողները երեխաներն են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Եղավ, ուրեմն հրաշալի է: Մարդ չի կարող ավելի լավ բան անել, քան փորձել երեխաներին երջանկացնել:

ԴՌՆԱՊԱՆ
Այո՛, սը՛ր, սակայն ստիպված եմ ձեզ խնդրել…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չարժե ամբողջ ժամանակ ներողություն խնդրել: Ասում եմ՝ երեխաները…, նրանք էլի… երջանիկ են, չէ՞:

ԴՌՆԱՊԱՆ
Որքանով որ ես կարող եմ ասել՝ այո՛, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ինչի՞ց իմացաք:

ԴՌՆԱՊԱՆ
Ներեցե՛ք, սը՛ր… Ես ստիպված եմ խնդրել ձեզ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Էդ ո՞նց իմացաք, որ երեխաները երջանիկ են:

ԴՌՆԱՊԱՆ
Նրանք տխուր չեն երևում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դուք երջանի՞կ եք:

ԴՌՆԱՊԱՆ
Առանց վախենալու, որ սուտ ասած կլինեմ, կարծում եմ՝ կարող եմ ասել՝ երջանիկ եմ, իսկ հիմա, բարի եղեք, սա երեխաների Սուրբ Ծննդյան երեկոն է: Սա մեծահասակների համար չէ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես մեծահասակ չեմ: Նկատի ունենալով, որ երբեք չեմ եղել երեխաների Սուրբ Ծննդյան հանդեսում, ներկա կգտնվեմ էս մեկին:

ԴՌՆԱՊԱՆ
Խնդրում եմ, սը՛ր…, սա աղքատ երեխաների համար է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես աղքատ եմ: Բայց սրա համար փող ունեմ, վերցրե՛ք: Սա ավելացրեք երեխաների համար նախատեսված դրամագլխին:

ԴՌՆԱՊԱՆ
(Ապշած)
Սա հարյուր դոլարանոց թղթադրամ է, սը՛ր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ծախսե՛ք երեխաների համար: Ասեք, որ դա ուղարկել է… Անանուն մեկը:

ԴՌՆԱՊԱՆ
Այո՛, սը՛ր: Շնորհակալություն, սը՛ր: Համոզված եմ, որ սա բազմաթիվ երեխաների երջանիկ կդարձնի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Իմ ուզածն էլ հենց դա է:

ԴՌՆԱՊԱՆ
Շնորհակալություն, սը՛ր: Շնորհակալություն: Կբարեհաճեի՞ք ավելի մոտ գնալ: Վստահ եմ՝ այդպես միանգամայն լավ կլինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, չէ՛: Ինձ վերջին շարքն էլ հարմար է:

ԴՌՆԱՊԱՆ
Շատ լավ, սը՛ր: Ես փողը կտանեմ կոմիտե:

(ԵՐԵԽԱՆԵՐՆ ավարտում են «Լուռ գիշեր» երգը):

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Հրաշալի՜ էր, երեխանե՛ր:
(Դրամատիկական դադար):
Պատրաստ, երեխանե՛ր:
(Գոչելով)
Պահե՛ք ձեր շունչը: Ձմեռ պապն այստեղ է: Նա բեմում կհայտնվի ճիշտ մեկ վայրկյան հետո:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ճչում են, բացականչում և ծափահարում):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ժխորի միջից)
Ա՛յ թե երեխաները երջանիկ կլինեն: Ձմեռ պապը նրանց բոլորին կերջանկացնի:

(ՁՄԵՌ ՊԱՊԸ ժամանում է: ԵՐԵԽԱՆԵՐՆ ավելի բարձր են աղաղակում, քան երբևէ):

ՁՄԵՌ ՊԱՊ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ, երեխանե՜ր: Շնորհավոր Սուրբ Ծնունդ:

ԵՐԵԽԱՆԵՐ
Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, երջանիկ դեմքերով ի՜նչ հրաշալի խումբ է. նման բան չեմ տեսել: Դուք բոլորդ էլ խելո՞ք տղաներ ու աղջիկներ եք:

ԵՐԵԽԱՆԵՐ
(Բացականչելով)
Այոոոո՜:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ուրեմն հրաշալի է:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
(Շշնջալով)
Տիկնա՛յք և պարոնա՛յք, երեխաները պատրաստվում են մեկ առ մեկ բեմ գալ և խոսել Ձմեռ պապի հետ: Առաջինը մի փոքրիկ աղջիկ է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Հապա տեսեք, թե ո՜վ է այստեղ: Անունդ ի՞նչ է, պստի՛կ աղջիկ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մերի ՄըքԳերի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Մերի ՄըքԳերի: Քանի՞ տարեկան ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Յոթ ու կես:

ՁՄԵՌ ՊԱՊ
Որտե՞ղ ես ապրում:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Հարուր քսվեց… Չէ՛: Հարուր վաթսուներկու Իսթ հարուր քսվեց:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու ի՞նչ ես ցանկանում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
(ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿԸ տատամսում է)
Հը՞:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Ես ուզում եմ… ըը…

ՁՄԵՌ ՊԱՊ
Վա՜հ, վա՛հ, մի՞թե վախենում ես Ձմեռ պապից: Ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մոռացա:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տիկնիկ ուզու՞մ ես:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Ես տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
Խաղալիք – տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Խաղալիք – տուն չէ: Ես իսկական տուն եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
(Ծիծաղելով)
Տուն: Էլ ի՞նչ:

ՓՈՔՐԻԿ ԱՂՋԻԿ
Մի մեծ սենյակ՝ լիքը խաղալիքներով: Մի ուրիշ սենյակ էլ՝ լիքը…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապն առաջին մանկանը տվեց Սուրբ Ծննդյան իր նվերը՝ կապույտ թըղթով մի մեծ փաթեթ, իսկ այժմ երկրորդ երեխան է գալիս բեմ: Այս մեկը պատանյակ է՝ աշխարհի չափ մեծ ժպիտով: Եվ չտեսնված շիկակարմիր մազերով:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս. տեսեք, թե ո՜վ է այստեղ: Ի՞նչ է քո անունը:

ՏՂԱ
Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ-ի՞նչ:

ՏՂԱ
Մելվին Աթեյ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Քանի՞ տարեկան ես, Մե՛րվին:

ՏՂԱ
Ոչ թե Մերվին, այլ Մելվին: Մ-ե-լ-վ-ի-ն:

ՁՄԵՌ ՊԱՊ
Շատ լավ, Մե՛լվին: Դու քանի՞ տարեկան ես:

ՏՂԱ
Տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տաս ու կե՞ս:

ՏՂԱ
Չէ՛: Ուղղակի տասը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Տասը և երկու ամսական, կամ վեց, կամ չորս ամսական կամ ինչքա՞ն:

ՏՂԱ
Չէ՜: Հենց տասը: Ծննդյանս օրը դեկտեմբերի 24-ն է: Էսօր:

(ԵՐԵԽԱՆԵՐԸ ծափողջունում են)

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, դե մի՞թե դա հրաշալի չէ: Երկու տոն միանգամից: Տարեդարձը և Սուրբ Ծնունդը՝ մեկտեղ:

ՏՂԱ
Այո՛, սը՛ր:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ որտե՞ղ ես ապրում, Մերվի՛ն:

ՏՂԱ
Մելվի՜ն, Ձմեռ պապի:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ…

ՏՂԱ
Մելվի՜ն: Մելվի՜ն:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այո՛, Մելվի՛ն: Իսկ որտե՞ղ ես ապրում:

ՏՂԱ
Երկուսի երեսունյոթ, Իսթ հարյուր քառասունհինգերորդ փողոց:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու՞ ինչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՏՂԱ
Մի գրամեքենա, հեծանիվ, ֆուտբոլի գնդակ ու մի մուշտակ մայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Ու մի նոր կոստյում հայրիկիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Եվ երկու իսկական լավ զգեստներ քույրիկներիս համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Դե…, մի հեծանիվ էլ իմ ընկեր Հարրիի համար:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՏՂԱ
Դե…

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապը տղային հանձնեց Սուրբ Ծննդյան իր փաթեթը, իսկ այժմ համար երեք երեխան է գալիս բեմ: Գեղեցիկ սևամորթ մի աղջնակ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք, թե ո՜վ է գալիս Ձմեռ պապի ձեռքը սեղմելու: Եվ ի՞նչ է քո անունը, փոքրի՛կ աղջիկ:

ԱՂՋԻԿ
Ալիս Լեոնորա Ուիլյամս:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ քանի՞ տարեկան ես, Ալի՛ս:

ԱՂՋԻԿ
Ութ եմ՝ իննի մեջ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ դու՛ ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Դե՞…

ԱՂՋԻԿ
…Մի զույգ չմուշկ, հեծանիվ ու մի կարմիր համազգեստ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի կարմիր համազգեստ, …ըը՜…

ՁՄԵՌ ՊԱՊ
Մի ուրի՞շ կարմիր համազգեստ էլ:

ԱՂՋԻԿ
Չէ՛, էդ մեկը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ԱՂՋԻԿ
Մի զույգ չմուշկ:

ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ձմեռ պապը փոքրիկ աղջկան հանձնեց Սուրբ Ծննդյան իր ընծան, իսկ այժմ մի ուրիշ մանուկ էլ է բեմ գալիս: Այս մեկը փոքրիկ տղա է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Այսպե՜ս, այսպե՜ս, հապա նայեք՝ ով է այստեղ: Իսկ ի՞նչ է քո՛ անունը, փոքրի՛կ:

ՏՂԱ
Ջո:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ջո ի՞նչ:

ՏՂԱ
Ջո Բեննեվընթ: Տասնմեկ ու կես եմ: Ապրում եմ…

ՁՄԵՌ ՊԱՊ
Օ՜հ, այո՛: Լա՛վ, դու ի՞նչ ես ուզում Սուրբ Ծննդյան առթիվ:

ՋՈ
Հեծանիվ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Էլ ի՞նչ:

ՋՈ
Բա որտե՞ղ է:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ի՞նչ, Ջո՛:

ՋՈ
Ասում եմ՝ որտե՞ղ է հեծանիվը:

ՁՄԵՌ ՊԱՊ
Ահա քո նվերը, Ջո՛: Իսկ հիմա՝ տեսեք, թե ով է բարձրանում սանդուղքներով:

ՋՈ
Ի՞նչ կա էս փաթեթում: Ախր ես հեծանիվ եմ ուզում:

ՁՄԵՌ ՊԱՊ
Իսկ ի՞նչ է քո անունը, պստի՛կ աղջիկ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Հեռվից՝ բարձր ու զայրացած)
Մի րոպե, Ձմեռ պապ: էս ի՞նչ է կատարվում էստեղ:

ՁՄԵՌ ՊԱՊ
Հը՞, ի՞նչ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ավելի մոտիկից)
Ամեն մեկին՝ հերթով, Ձմեռ պապ: Նրանք չեն ստանում իրենց ուզածը: Ջոն հեծանիվ է ուզում:

ՁԱՅՆԵՐ
Ո՞վ է այս մարդը: Խմա՞ծ է: Ի՞նչ է պատահել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ջոյին տվեք իր հեծանիվը: Ալիսին տվեք իր կարմիր համազգեստը և չմուշկները: Մի րոպե՛, երեխանե՛ր: Մի րոպե՛, Ձմեռ պապ: Բան ունեմ ասելու:

ՈՍՏԻԿԱՆ
(Իջնելով շարքերի միջով)
Տեղիցդ չշարժվե՛ս, երիտասա՛րդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Լսե՛ք, պարո՛ն ոստիկան: Նա չի տալիս նրանց ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Շատ լավ, շատ լավ, ի՛նձ հետևիր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Մի րոպե: Որտե՞ղ է Ջոն:
(Բղավելով)
Ջո Բեննե՜վընթ: Ե՛ս կճարեմ քո հեծանիվը: Ես հեծանիվը ձեր տուն ուղարկել կտամ:

ՈՍՏԻԿԱՆ
Հիմա գնացի՛նք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դու ինչպե՞ս կարող ես նրանց հարցնել, թե ովքեր են իրենք, որտեղ են ապրում, քանի տարեկան են, ինչի կարիք ունեն, իսկ հետո նրանց ճանապարհել այդ ողորմելի փաթեթներով, որոնց մեջ իսկի բան էլ չկա: Ու՞ր է Ալիսը: Ես քեզ համար չմուշկներ ու կարմիր համազգեստ կգտնեմ, կբերե՜մ:

ՈՍՏԻԿԱՆ
Գնացի՛նք, գնացի՛նք:
(Նրանց ուրվագծերը հետզհետե աղոտանում են պարեկատուն շարժվելիս):
Ի՞նչ է պատահել, ա՛յ տղա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չե՞ք հասկանում, որ պարտավոր են տալ նրանց ուզած բաները:

ՈՍՏԻԿԱՆ
Ինչի՞ մասին ես խոսում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ջո Բեննեվընթը հեծանիվ է ուզում: Նա պետք է հեծանիվ ունենա:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ տարբերություն: Հեծանի՞վ, թե՞ մի ուրիշ բան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դա պետք է լինի էն, ինչ նրանք են ուզում, անկախ նրանից, թե դա ինչ է:

ՈՍՏԻԿԱՆ
Դու պետք է գետինը մտնեիր Սուրբ Ծննդյան երեկոն այդպես փչացնելու համար, մանավանդ որ դա աղքատ, անապահով մանուկների համար էր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրանք գործ չունեն նման ձևով հանդես անելու հետ: Նրանք չեն գիտակցում, բայց երեխաներին ծաղրուծանակի են ենթարկում: Ջոյի համար կարևոր է իր հեծանիվը ստանալ, եթե վստահ է, որ ինքը հեծանիվ է ուզում կամ ունի դրա կարիքը, որպեսզի երջանիկ լինի:

ՈՍՏԻԿԱՆ
Շատ լավ, դե մի հեծանի՛վ գնիր նրա համար: Ո՞վ ես դու՝ Ձմեռ պա՞պ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, Ձմեռ պապ չեմ, բայց ես կարող եմ Ջոյի համար ինչ-որ տեղից մի հեծանիվ ճարել:

ՈՍՏԻԿԱՆ
Դու հարբա՞ծ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ո՛չ, հարբած չեմ: Սուրբ Ծննդյան տոնն է, և անկասկած բավականին խմիչք ունեմ կատարս տաքացնելու համար: Բայց ես հարբած չեմ: Էդ ամբողջ հանդիսատեսից առնվազն մեկ երեխա պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ ես ուզում անել. երեխայի համար հեծանի՞վ ձեռք բերել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հա՛, բա ոնց: Նա էլ ուրիշ բան չի խնդրել: Ասել է՝ մի հեծանիվ: Տուն ուզող փոքրիկ մի աղջիկ կար: Իսկական տուն: Բան չունեմ ասելու. ես չէի կարող նրա համար տուն ձեռք բերել, բայց կարող եմ Ջոյի համար հեծանիվ ճարել: Էդ մանչուկներից գոնե մեկը պետք է ստանա իր ուզածը:

ՈՍՏԻԿԱՆ
Լավ, լավ: Հասկացա:
(ՎԱՐՈՐԴԻՆ)
Կանգնեցրու՛ ավտոխցիկը, հա՞, Բի՛լլ:
(Պարեկը կանգ է առնում)

ԲԻԼԼ
Ի՞նչ է պատահել:

ՈՍՏԻԿԱՆ
Նա ցանկանում է այդ աղքատ երեխաներից մեկի համար գնել այն, ինչ երեխան ուզում է: Հենց այն, ինչ ուզում է: Չես կարող դրա համար նրան մեղադրել: Ես մտադիր եմ նրան բաց թողնել:

ԲԻԼԼ
Լավ, Մա՛ք: Ինձ համար մեկ է: Հե՜յ, ախպե՛րս, երեխեն ի՞նչ է ուզում որ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նրա ամբողջ ուզածը մի հեծանիվ է, ընդամենը դա: Ուրիշ ոչինչ:

ԲԻԼԼ
Ի՞նչ արժե հեծանիվը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հոգ չէ, թե ինչ արժե: Ես նրա համար կճարեմ իր ուզած հեծանիվը:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ է, հարու՞ստ ես:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Չէ՛, հարուստ չեմ, բայց ավելին ունեմ, քան պետք է: Նրա՛նք են աղքատ: Դուք չեք կարող նրանց բոլորին տալ էն, ինչ ուզում են, մինչդեռ դու կարող ես նրանցից գոնե մեկին տալ էն, ինչ ուզում է:

ՈՍՏԻԿԱՆ
Լա՛վ, առաջ գնանք: Կարծում ես՝ կկարողանա՞ս գտնել երեխային:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ես կգտնեմ նրան: Անունը Ջո Բեննեվընթ է:

ՈՍՏԻԿԱՆ
Բեննե՞վընթ: Դա այն երկու տղաներից մեկի անունը չէ՞, ում երեք, թե չորս տարի առաջ խոշոր կողոպուտի համար նստեցրել են:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հա՛, կարծեմ դա է:

ՈՍՏԻԿԱՆ
Երևի նրա եղբորը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երևի:

ՈՍՏԻԿԱՆ
Ի՞նչ էր նրա անունը:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Նիք:

ՈՍՏԻԿԱՆ
Ճի՛շտ է: Նիք Բեննեվընթ: Հա՛, կարծում եմ, որ նրա պես երեխան պետք է ստանա իր ուզածը… Լա՛վ, դու կարող ես նրա համար մի հեծանիվ ճարել:

ԵՐԻՏԱՍԱՐԴ
Շնորհակալություն:
(Դադար):
Շատ շնորհակալ եմ:
(Ցած է իջնում):

ՈՍՏԻԿԱՆ
Չարժե:
(Դադար):
Նիք…

ԲԻԼԼ
Նի՞ք ասացիք:

ՈՍՏԻԿԱՆ
Հա՛, Նիք Բեննեվընթ: Դե, գնացի՛նք:

(Պարեկը քշում, հեռանում է: Լսվում է երթևեկության ձայնը. ավտոմոբիլներ, տրամվայներ, մետրոյի գնացքներ և այլն: Հետո՝ փողոցի մեծաքանակ մարդկանց խուլ աղմուկը):

ԵՐԻՏԱՍԱՐԴ
(Ընդդեմ քաղաքի աղմուկի)

Մի րոպե, Ձմեռ պապ: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ: Եվ դուք էլ լսեք, երեխանե՛ր:

(Երաժշտություն):


Փորձե՛ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, տուն սրտաբեկ մի՛ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Կարիքավոր մարդիկ շատ կան. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք՝ դըպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք՝ տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզելու համար. սարսափելի շատ-գոնե՝ ամեն Սուրբ Ծնունդին,- բայց վատ մի՛ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը: Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի՛ դիր, հա՞: Նրանց շարունակ մի՛ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի՛ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե՛ իսկական տների, թե՛ զգեստների, թե՛ ուտելիքի և թե՛ բոլոր մյուս բաների: Փորձի՛ր քաջալերել նրանց, հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու՛ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի՛ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի՛ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի՛ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու ես պարտավոր նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն «ինչ-որ բաներ» տալ: «Ինչ-որ բաները» կարելի է գնել, բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել, չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և դրանք էնտեղ են միշտ՝ սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել: Հիմա դառնամ ձեզ, երեխանե՛ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք: Սպասե՛ք, երեխանե՛ր: Արդեն գիտեք, որ մեզ պես դուք էլ եք մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տա և ստանա ու գուցե մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել լավ բաներ, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը մեծ անելիք ունի՝ ավելի շատ, քան ինքը՝ Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե՛ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է գիտակցեք դրա մասին էս պահից:

Երկրի ձգողությունը ծանրության ուժ և մարմնի կշիռ

http://online.fliphtml5.com/fumf/pvhu/#p=38

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Երբ մարմինը դնում ենք հենարանի վրա կամ կախում ենք կախոցից, այն ուժ է գործադրում կախոցի կամ հենարանի վրա:

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերքում գտնվող մարմինները, անկախ իրենց չափերից, փոխադարձաբար ձգում են իրար: Այդ երևույթն անվանվել է տիեզերական ուժ:

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը, որով երկիրն է ձգում դեպի իրեն որևէ մարմին, ինչքան մարմինն ծանր է այնքան այն ավելի արագ է ընկնում ներքև:

Գործնական աշխատանք

75. Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

76.       Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե չլինեն ուրախ մարդիկ:

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե այն լինի քո համար հաճույք:

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե . չունենան հոտառություն:

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե վառելանյութ չլինի:

82. Ածանցավոր բառերն առանձնացրո´ւ և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

ա) Շապիկ-պարզ բառ, մկնիկ-մկ()մուկն+իկ, զատիկ-զատ(զատել)+իկ, ծաղիկ-պարզ բառ, բալիկ-պարզ բառ, մայրիկ-մայր+իկ, աղջիկ-պարզ բառ, շնիկ-շուն+իկ, փիսիկ-պարզ բառ, գեղեցիկ-պարզ բառ, կապիկ-պարզ բառ, փոքրիկ-փոքր+իկ, սիրունիկ-սիրուն+իկ, կողիկ-կող(կողք)+իկ, թիթեռնիկ-թիթեռն+իկ, ծիտիկ-ծիտ+իկ, քթիկ-քթ(քիթ)+իկ, տոտիկ-տոտ+իկ, մատիկ-մատ+իկ:

բ) Գնդակ-գնդ(գունդ)+ակ, գետակ-գետ+ակ, վանդակ-պարզ բառ, ելակ-պարզ բառ, կատակ-պարզ բառ, նապաստակ-պարզ բառ, առվակ-առվ(առու)+ակ, զավակ-պարզ բառ, բակ-պարզ բառ, գուշակ-պարզ բառ, որդյակ-որդյ(որդի)+ակ, դդյակ-պարզ բառ, կտակ-պարզ բառ, պատանյակ-պատանյ(պատանի)+ակ, թիակ-պարզ բառ, թակ-պարզ բառ, բլրակ-բլր(բլուր)+ակ, վարդակ-պարզ բառ, սոխակ-պարզ բառ, մահակ-պարզ բառ, մոծակ-պարզ բառ:


գ) Գայլուկ-գայլ+ուկ, բուկ-պարզ բառ, մանուկ-պարզ բառ, գառնուկ-գառն+ուկ, ձագուկ-ձագ+ուկ, ձուկ-ձուկ(ձուկն), ձիուկ-ձի+ուկ, բազուկ-պարզ բառ, մուկ-մուկ(մուկն), աղմուկ-պարզ բառ, հատուկ-պարզ բառ, մարդուկ-մարդ+ուկ, պոչուկ-պոչ+ուկ, վհուկ-պարզ բառ, ձմերուկ-պարզ բառ:

85.  Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև նրանք կռվարար էին:

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե այն փրկարար նավ չլիներ:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն նրանք գործի էին:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը գնացել էին ցույցի:

Քանդակագործը գիշեր ու օր աշխատում էր, երբ երեսունմեկ տարեկան էր:


Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ նա զբոսնի:

88     Նախադասությունն ընդարձակի´ր` ավելացնելով ո”ւմ կամ  ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Օրինակ ՝ Հանկարծ որսորդը նկատեց: — 1. Հանկարծ որ­սորդը շարժում նկատեց: 2. Հանկարծ որսորդը  նկատեց ըն­կերոջը:

Սարդն ամբողջ կյանքում հաշվում է:

1.Սարդն ամբողջ կյանքում իր ոտքերն է հաշվում:

2. Սարդն ամբողջ կյանքում իր ոտքերի քանակն է հաշվում:

Հնէաբանները գտել են:

1.Հնէաբանները գտել էին մեծ սաղավարտ Արգիշտի I-ից:

2.Հնէաբանները գտել էին մի մեծ և շատ ծանր քար-սաղավարտ Արգիշտի I-ից:

Շնաձուկը կերավ:

1.Շնաձուկը կերավ փոքր ձկներին:

2. Հսկա շնաձուկը կերավ վտառով անցնող ձկներին:

Բնությունն իր ներկատախտակի բոլոր գույներով էր զարդարել:

1.Բնությունն իր ներկատախտակի վրա բոլոր շքեղ գույներով զարդարել էր:

2.Բնությունն իր ներկատախտակի վրա բոլոր շքեղ գույներով անտառ էր զարդարել:

94.  Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի´ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝ Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է:-Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Կամ՝ Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Ամենահին բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ: Հնագույն բառարանը հայտնաբերվել է Սիրիայում՝ հնագիտական պեղումների ժամանակ:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են: Աշխարհի Ամենաերկար ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել): Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից դժվարադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենից թանկ գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է)տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Թանկագին գիրքը 1455թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Աշխարհի ամենից աղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում: Աշխարհի ամենաաղմկոտ քաղաքը Եգիպտոսի մայրաքաղաքն է՝ Կահիրեն, որտեղ այդ երկրի բնակչության մեկ քառորդն է ապրում:
Հնագույն օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել: Ամենահին օրացույցը գրպանի հայերեն օրացույցն է, որը 1757թ. Վենետիկի Մխիթարյաններն են հրատարակել: Դա աշխարհի տպագիր օրացույցների մեջ ամենաերկարակյացն է. հրատարակությունը մինչև հիմա չի ընդհատվել: Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից մեծագույնն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել): Ամերիկայում գտնվել է թռչող մողեսի մնացորդ, որը մինչև այժմ հայտնի գտածոներից ամենամեծն է (թևերի բացվածքը տասնհինգ մետր է եղել):
Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենաբարդ ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

Շվեյցարական «օմեգա» ժամացույցների ֆիրմայում աշխարհի ամենադժվար ժամացույցն է ստեղծվել(Սարքը ցույց է տալիս Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի քանի քաղաքների ժամանակը, ինչպես նաև արևի, լուսնի, մոլորակների, մեծ համաստեղությունների դիրքն ամեն վայրկյան):

95. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություննե´ր ստացիր:

Օրինակ՝ Ինչքա՞ն ժամանակ ո՞վ ի՞նչ էր անում ինչի՞ ի՞նչը-Ամբողջ օրը կինը փնտրում էր աղմուկի պատճառը:
Ինչպիսի՞ ի՞նչը ի՞նչ էր անում: Գեղեցիկ տղան ֆուտբոլ էր խաղում:
Քանի՞ ինչե՞րը ի՞նչ արեցին, որտե՞ղ: Վեց տերևները պար բռնեցին:
Ո՞ւմ ի՞նչը  ի՞նչ էր անում, որտե՞ղ: Ընկերոջս ընկերը Դուբայում հանգստանում էր:
Ո՞ր ո՞վ ի՞նչ արեց, ե՞րբ: Արենը շախմատ խաղաց այսօր:

96. Բացատրի´ր՝ ընդգծված բայերի իմաստների տարբերությունը  ո՞րն է:

Փայտը կոտրեցի: — Փայտը կոտրատեցի: Կոտրելը նշանակում է երկու մասի բաժանել, իսկ կոտրատելը մի քանի մասի բաժանել:

Կողպեքը չխկաց ու բացվեց:-Կողպեքը չխչխկաց ու բացվեց: Չխկաց նշանակում է շուտ բացվել, իսկ չխչխկաց դժվարությամբ բացվեց։

Հանկարծ թփերը խշշացին: — Հանկարծ թփերը խշխշա- ցին: Խշշացին նշանակում է քամին սկսվելուց թփերը խշշացին, իսկ խշխա-ցին աշնան ժամանակ է լինում:

Վարպետը պաստառը պատից պոկեց:-Վարպետը պաստառը պատից պոկոտեց: Պոկել նշանակում է հանել, իսկ պոկոտելը ճղճղել։

99. Հարցում  արտահայտող  բառերը գոյականներո´վ փոխարինիր:

Ամբողջ ի՞նչը (օր.՝ ամբողջ ապրուստը):

Բոլոր ովքե՞ր, ինչե՞րը: Բոլոր ընկերները, երեխաները:

Ինչ-որ ո՞վ, ի՞նչ: ինչ-որ մարդ մտավ ներս:

Փաթիլը

Կարդա’ Լեւոն Շահնուրի «Փաթիլը» պատմվածքը եւ կատարի’ր 1-2-րդ առաջադրանքները։

1.Անծանոթ բառերը բացատրի՛ր:

Անծայրածիր-Անծայր կերպով ծավալված՝ չփռված, անծիր, անսահման, համատարած:

2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդածանցավոր բառեր։

Անծայրածիր, անվերջություն, ամենափխրուն:

Новый эльф Деда Мороза

Жил-был мальчик по имени Александр. Он был очень похож на эльфа, но он был выше чем эльфы. Наступил ночь Нового Года 31 числа ,час 00:00,и они с семьей, с гостями и родными отмечали Новый Год. Но в этот день у него был план- ночью не спать и наблюдать есть-ли Дед Мороз или нет. Ночью, когда Дед Мороз пришёл, Александр спрятался в мешок Деда Мороза. Когда у Деда Мороза больше не осталось никаких подарков, он удивился и испугался, когда увидел, что в мешке что-то есть. Он вернулся в Лапландию и попросил эльфов посмотреть что там внутри. Они открыли мешок и мальчик выскочил оттуда. Все были в панике, даже мальчик. Дед мороз и эльфы удивились и спросили.

-Кто ты такой? Что ты здесь делаешь?

Мальчик ответил.

-Я хотел узнать – это правда, что вы существуете на самом деле? Дед Мороз увидел, что мальчик очень похож на эльфов и сказал.

-Я думаю, что ты хороший мальчик, и так как ты очень похож на большого эльфа, останься у нас жить. Он согласился и остался, но скучал по своему дому.

Его родители искали его, но не нашли, зато мальчик в следующем году, 31 декабря ,вернулся домой.

Этот год был полон приключениями для него.

Գումարման օրենքներ

Գումարման օրենքներ

Առաջադրանքներ 1.

Ա -7+2+10=5, 10+2+-7=5
Բ 0+4+-11=-7, -11+4+0=-7
Գ -10+-6+-3=-19, -3+-6+-10=-19
Դ -16+8+-14=-22, -14+8+-16=-22
Ե -20+0+19=-1, 19+0+-20=-1
Զ 15+20+-25=10, -25+20+15=10

ա) –3 և –4 թվերի գումարին գումարել 11-ին հակադիր թիվը, -3+-4+-11=-18

բ) –7-ին հակադիր թվին գումարել 8 և –18 թվերի գումարը 7+8+-18=-3

գ) 8 և –5 թվերի գումարին հակադիր թվին գումարել –17 թիվը: -3+-17=-14

-27+-13+27=-13

Ա 55+-6+7+-4+-19=33=62+-29=33 գումարելիներ 55+7=62, բացասականներ -6+-4+-19=-29

Բ -72+8+-11+18+-25=-82, գումարելի 8+18=26, բացասականներ -72+-11+-25=-108, -108-26=-82

Գ -81+96+-34+52+-17=-16, գումարելիներ 96+52=148 բացասականներ -81+-34+-17=-132

Դ -19+24+-50+31+-62=-76 գումարելիներ 24+31=55 բացասականներ -19+-50+-62=-131,

Պատ.՝ 15+-16 =-1, 15+-16+15=14 Այո:

Ա 2000

Բ 2000

Գ 265

Դ 1850