101. Փակագծում արված թվականներն այնպե´ս գրիր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):
Օրինակ՝ (Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: — Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:
(Տասն) օր է, որ բակ չեմ իջել: -Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել:
(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձ-
նից: Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:-Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավ ինձ հյուրեր է բերում:
Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:-Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփոց:
Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:- Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:
Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն: -Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքսւյին սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է: -Իմ առաջին գործը քեզ օգնելն է:
Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:-Կյանքի ութսուներկրորդ տարում որոշեց հեծանիվ քշել:
102. Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
(Տղա)-տղան համարձակ առաջ եկավ: (Օր)-օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուն)-թռչունները: (Ոստիկան)-ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդ)-մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուր)-ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց)-փողոցը դատարկ էր: Հավանաբար (մարդ)-մարդիկ քնած էին: